13:00 27.05.2020
Սևամորթ տղամարդու մահից հետո ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում զանգվածային բողոքի ցույցեր և ոստիկանության հետ բախումներ են սկսվել: Տղամարդու մահը վրա է հասել ոստիկանության կողմից կոպիտ ձերբակալման հետևանքով: Նրանցից մեկը ծնկով սեղմել է ձերբակալվածի կոկորդը, ինչի հետևանքով նա շնչահեղձ է եղել: Ոստիկաններն օգտագործել են արցունքաբեր գազ: Ցուցարարները գրոհել են թիվ 3 բաժանմունքի վրա, որում ծառայել են արդեն […]
12:18 27.05.2020
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է, որ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերին պատկանող մեքենայի խոցման փաստը պետք է դիտարկել օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի համատեքստում: «Նկատենք, որ ավելի վաղ, զուգահեռ զորավարժություններ էին ընթանում և Արցախի և ՀՀ-ի սահմանների մերձակա հատվածներում: Մի կողմից, […]
11:59 27.05.2020
Ուժեղ քամին Կուբայում վնասել է տասնյակ տներ ու հոսանքալարեր, իսկ հորդառատ անձրևները հեղեղել են փողոցներն ու դաշտերը: Այս մասին հայտնում է KP.ru-ն: Տորնադոն ու կայծակները հազարավոր մարդկանց առանց լույսի են թողել: Ուժեղ քամին տներից պոկել է տանիքները։ Բացի այդ, հեղեղների պատճառով ամբողջությամբ լցվել է տարածաշրջանի խոշորագույն ջրամբարը: Հեղեղվել են փողոցները, մայրուղիները և գյուղատնտեսական նշանակության հողերը: […]
11:09 27.05.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե «երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան Պատրիոտ» մեքենան այրվել է»։ «Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն, փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե՛ մեր, թե՛ հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։ Նախիջևանի, մասնավորապես նշված ուղղությունում, […]
09:25 27.05.2020
Մայիսի 26-ին՝ ժամը 19։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի թիվ 3 հասցեում գնտվող «Արցախբանկ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կիևյան 9 հասցեյի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել […]
09:04 27.05.2020
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, օպերատիվ տվյալներ են ձեռք բերել և պարզել մայիսի 24-ին Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի հետնամասում կրակոցներ արձակողի վերաբերյալ: Կրակոցներն արձակել է Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 58-ամյա Արմեն Բալոյանը՝ իրեն պատկանող 12մմ տրամաչափի «Վինչեստեր» տիպի որսորդական ողորկափող հրացանով: Գ. […]
23:58 26.05.2020
Այսօր «Հեռանկար» հաղորդաշարի հեռավար քննարկման ժամանակ անսովոր դեպք է տեղի ունեցել: Փաստաբան Նազելի Վարդանյանի, «Շանթ» ՀԸ մեկնաբան Արտյոմ Երկանյանի և «Հեռանկար» հաղորդաշարի հաղորդավար Արամ Աբրահամյանի քննարկման ժամանակ անսպասելիորեն բացվել է Արտյոմ Երկանյանի աշխատասենյակի դուռը, և շունը մտել է սենյակ: Հիշեցնենք՝ ՄԻԵԴ-ն այսօր հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով հրապարակել էր վճիռը: Մանրամասները՝ տեսանյութում: «Հեռանկար» հաղորդաշարի […]
23:44 26.05.2020
Մոսկվայում COVID-19-ից մահացածների թիվը 1 օրում ավելացել է 73-ով: Այդպիսով, համավարակն սկսվելուց ի վեր մահացածների թիվը հասել է 2183-ի: Այս մասին ասվում է կորոնավիրուսի դեմ պայքարի Մոսկվայի օպերատիվ շտաբի Telegram-ալիքում: «Մոսկվայում մահացել է 73 պացիենտ, որոնց մոտ ախտորոշվել էր թոքաբորբ, նրանց մոտ հաստատվել էր նաև կորոնավիրուսային վարակ»,- ասվում է շտաբի հաղորդաագրության մեջ: Նախօրեին հաղորդվել էր […]
20:59 26.05.2020
Այսօր՝ մայիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում 62-ամյա Հակոբ Մարտիրոսյանը իր վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենայով Նարեկ գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «շոֆեռների աղբյուր» հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հ. Մարտիրոսյանը տեղում մահացել է:
14:40 26.05.2020
Մայիսի 25-ին՝ ժամը 15։18-ին, ոստիկանության Արարատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքով բուժօգնության է դիմել 36-ամյա տղամարդ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ մայիսի 24-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, տղամարդը Արարատ գյուղի իրենց հողամասում իր անձնական «ՏԻՐ» տիպի օդաճնշիչ զենքը ավտոմեքենայի մեջ դնելիս անզգուշաբար կրակել է ոտքին: Օդաճնշիչ զենքը վերցվել է փորձաքննության ուղարկելու […]
12:21 26.05.2020
Մայիսի 26-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում երկու մեքենաների բախումով ավտովթար է տեղի ունեցել, ինչի պատճառով մահացել է Ադրբեջանի ԶՈւ չորս զինծառայող և 1 քաղաքացիական անձ։ Այս մասին հայտնում է Razm.info-ն՝ վկայակոչելով ադրբեջանական APA լրատվական գործակալությանը, որն էլ հղում է անում երկրի պաշտպանության նախարարությանը։ Մահացածներից նշվում է միայն 1956թ. ծնված Յուսուբով Մանաֆ Նյուսուբաթ օղլուի (Yusubov Mənaf Nüsubət […]
12:00 26.05.2020
Երեկ՝ մայիսի 25-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է 5-ամյա երեխա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից, որտեղ էլ ընդունվել էր մայիսի 20-ին։ Այդ օրը «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ Մասիսի հիվանդանոց էր տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ՝ 5-ամյա Լևոն Ա-ն։ Հիվանդանոց էին մեկնել […]
09:07 26.05.2020
Մայիսի 25-ին՝ ժամը 16:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան խճուղու 3-րդ նրբանցքի տներից մեկի տանիքը ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ուժեղ քամուց պոկվել է տան տանիքը (մոտ 200 քմ) […]
08:30 26.05.2020
Մայիսի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Մարգահովիտ գյուղի մոտակայքում, բախվել են Mercedes մակնիշի 35 XZ 046 համարանիշի և Iveco մակնիշի 36 SN 032 համարանիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Mercedes-ի վարորդին մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Վարորդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է […]
19:42 25.05.2020
Մայիսի 21-ին՝ ժամը 23-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 27-ամյա մի բնակիչ: Իրավապահները մեկնել էին հիվանդանոց, արձանագրել որտեղից և ինչ ախտորոշմամբ է քաղաքացին բժշկական կենտրոն տեղափոխվել: Զրուցել էին նրա հետ: Սակայն վնասվածք ստացողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել, թե […]
19:10 25.05.2020
5.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը հարվածել է Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնից 90 կմ հեռավորության վրա:
17:21 25.05.2020
Այսօր կեսօրից հետո բարձրացած ուժեղ քամին կրկին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մի շարք համայնքների։ Մասնավորապես Անի խոշորացված համայնքի Քարաբերդ գյուղում քամին պոկել է դպրոցի տանիքը։ Դպրոցը երկու մասնաշենք ունի, որից միայն մեկն է օգտագործվում։ Չօգտագործվող մասնաշենքը, որի տանիքը հին է, չի տուժել, իսկ մյուս մասնաշենքի տանիքը, որը վերանորոգվել է հինգ տարի առաջ, մնացել է […]
17:00 25.05.2020
Բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու, ինչպես և կանխարգելելու նպատակով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները հաճախ են ստուգայցեր կատարում բաժնի սպասարկման տարածքի անտառներում։ Հերթական ստուգայցի ժամանակ Թումանյանի ոստիկանները Դսեղ գյուղի անտառում անտառահատներին բռնեցին, այսպես ասած՝ գործի վրա։ Դեբեդ գյուղի 48-ամյա բնակիչն արդեն հաստաբուն չորս ծառ էր հատել ու հայտնի չէ, թե որքան կհատեր, եթե ոստիկանության ծառայողները վրա չհասնեին։ […]
16:10 25.05.2020
ՀՀ ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին տեղի է ունեցել Դիլիջանի թունելը սնուցող էլեկտրական լարերի վթար Սևանի տարածաշրջանի կողմից, որի պատճառով թունելը կիսով չափ լուսավորված չէ։ «Վարորդներին հորդորում ենք թույլ լուսավորության պայմաններում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
15:30 25.05.2020
Հանկարծամահ է եղել Արևշատի համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը: Այս մասին հայտնում է Արարատի մարզպետարանը: Գոգոլ Նիկոլյանը ծնվել է 1956թ. փետրվարի 13-ին: Նա համայնքը ղեկավարում էր 1999-ից: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմը ցավակցում են Գոգոլ Նիկոլյանի հարազատներին, մտերիմներին և աշխատակիցներին:
13:37 25.05.2020
Քիչ առաջ ուժեղ քամու հետևանքով տուժել են Անի համայնքի մի քանի բնակավայրեր։ Նախնական տվյալներով, վնասվել են Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի դպրոցի տանիքը, Գուսանագյուղի, Ձիթհանքովի, ինչպես նաև Բայանդուր համայնքի բնակելի մի շարք տների և օժանդակ կառույցների տանիքներ։ Այս պահին Շիրակի մարզպետարանի պատասխանատուները, ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները աշխատանքներ են տանում ստացած ահազանգերին արձագանքելու […]
13:30 25.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Շենգավիթ համայնքի 45-ամյա տղամարդուն: Պարզվել է, որ 45-ամյա տղամարդը 2019թ. հոկտեմբերի 16-ին, Երևան քաղաքի բնակչուհու նորածին երեխային իր և իր կնոջ խնամքին հանձնելու շուրջ նախապես […]
12:49 25.05.2020
Երեկ՝ մայիսի 24-ին, կրակոցներ են հնչել Վանաձորում: Ժամը 23:55-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծ 77 շենքի մոտակայքում մի քանի կրակոց է հնչել: Դեպքի վայր ժամանած իրավապահները բակում հայտնաբերել են կրակված գնդակ, իսկ ահա Տիգրան Մեծ 77 շենքի 2-րդ հարկի պատը՝ վնասված: Հժ-ի թղթակիցը հայտնում է, որ գնդակը դրսից խոցել է 2-րդ […]
11:59 25.05.2020
Մայիսի 25-ին՝ ժամը 00։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գեղասարի գյուղապետարանի մոտակայքում գտնվող մեկհարկանի տանը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղասար գյուղի 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 […]
10:26 25.05.2020
Մայիսի 24-ին`ժամը 22:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեղրաձոր գյուղի սկզբնամասում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կորյուն Ս․, ծնված 1963 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի […]
10:09 25.05.2020
Մայիսի 24-ին` ժամը 22:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է […]
00:25 25.05.2020
Մայիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 51-ամյա Վարդան Բաբայանի վարած «Jinbei» 525 AO 61 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Արթուր Միրաքյանի վարած Mercedes E-200 մակնիշի 19 ՍՏ 745 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ […]
23:24 24.05.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Lexus մակնիշի 36 M0 855 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկ փողոցի թիվ 68 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչներ 56-ամյա Կարինե Եղիազարյանի, 5-ամյա Կարինե Ալեքսանյանին և 4-ամյա Ռուզաննա Մովսեսյանին: Վարորդը, վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական, իսկ ավտոմեքենան էլ թողնելով դեպքի վայրում, դիմել է […]
21:58 24.05.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ լարված իրավիճակ է Կապանում, որտեղ բողոքի ակցիա է անցկացվում ոստիկանության բաժանմունքի դիմաց: Մեծաթիվ քաջարանցիներ, որոնց թվում կան նաև կանայք, պահանջում են ազատ արձակել բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Այս մասին տեղեկանում ենք factor.am-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերից: «Ազատություն մեր եղբայրներին»,- վանկարկում են ոստիկանության բաժանմունքի դիմաց հավաքվածները: Հիշեցնենք, որ Ոստիկանության շենքի դիմաց […]