21:44 24.05.2020
Մայիսի 24-ին, ժամը 18:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ BMW մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ Պարզվել է, որ Աճառյան փողոցում՝ բուսաբանական այգու մոտակայքում BMW մակնիշի […]
21:38 24.05.2020
Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ բողոքի ակցիան շարունակվում է։ Հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել բաժանմունքի մոտ: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ժամանել է այնտեղ՝ այդկերպ կատարելով բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը: Հունան Պողոսյանը փորձում է համոզել քաջարանցիներին վստահել քննությանը, ասում է, որ ոստիկանությունում բերման ենթարկվածին բռնության ենթարկելու գործով ծառայողական քննության արդյունքում մեղավորը կպատժվի, և կոչ է անում հանդարտվել ու […]
21:18 24.05.2020
Մայիսի 24-ին, ժամը 16։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցում՝ Վրաստանի դեսպանատան մոտակայքում, ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ծառը շրջվել է էլեկտրական լարերի վրա և վնասել։ Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ […]
21:15 24.05.2020
Հնդկաստանի Կերալա նահանգում ծնվել է միաչքանի ուլիկ: Այս մասին հայտնել է National Geographic-ը: Ուլիկի միակ աչքը ճակատի մեջտեղում է: Բերանի ձևը նույնպես տարբերվում է սովորականից: Չնայած այս շեղումներին՝ ուլիկը կարող է առանց որևէ օգնության կանգնել և քայլել:
18:14 24.05.2020
61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից: «61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Ցավում ենք»,- ասված է գրառման մեջ: Դերասանուհին ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին Երևանում։ 1977 թվականից սովորել է Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական […]
18:00 24.05.2020
Ամերիկյան Ավրորա քաղաքում (Կոլորադո նահանգ) այցելուն ատրճանակից կրակ է բացել տեղի ռեստորանի խոհարարի ուղղությամբ՝ ի պատասխան դիմակ կրելու բազմակի խնդրանքների: Այս մասին հաղորդում է KDVR-ը՝ վկայակոչելով ստիկանությանը: Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ Waffle House ցանցի սրճարաններից մեկում, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ 27-ամյա Կալվին Ուոթսոնը, առանց դիմակ կրելու, […]
17:10 24.05.2020
Իրանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Թեհրանի համալսարանի երկրաբանության ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնին: Երկրաշարժի ցնցումները զգացվել են մասնավորապես Դոգոնբեդան քաղաքում: Տեղեկություններ չկան զոհերի և ավերածությունների մասին:
16:25 24.05.2020
Երեկ՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 22:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Արտաշես Ա.-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի 35 MA 196 համարանիշի ավտոմեքենայով Ալափար-Արզական ավտոճամապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Չարենցավան քաղաքի բնակիչ, 75-ամյա Մերուժան Խ.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել […]
15:00 24.05.2020
Դինոզավրի գանգի հետ սելֆի անելու նպատակով Սիդնեյի թանգարան ներխուժած երիտասարդին ձերբակալել են: Դեպքը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները: Այդ մասին հայտնում է New York Post-ը: Այսպիսով, 25-ամյա երիտասարդը գիշերը՝ 01.00-ի սահմաններում, ներխուժել է թանգարանի շենք: Մոտ 40 րոպե նա շրջել է թանգարանի դատարկ սրահներով և լուսանկարել: Նա նաև հափշտակել է թանգարանի ցուցանմուշներից մեկը: Թանգարանի գիշերային այցելուին […]
13:11 24.05.2020
Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 10:20-ի սահմաններում Առինջ գյուղի վարչական տարածքում բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 18 ՍՏ 791 համարանիշի և Opel մակնիշի 34 ՍT 430 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: […]
11:17 24.05.2020
Մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 6661 դեպք, որոնցից 3064-ն` առողջացած, 81-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 50397 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 359 նոր դեպք և 128 առողջացած։ «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում […]
11:00 24.05.2020
Պորտուգալացի ռեփերը պարծեցել է շքեղ կյանքով և դարձել ավազակների զոհ: Նրանք տանջել են ռեփերին՝ փորձելով պարզել, թե որտեղ են պահվում գումարն ու թանկարժեք իրերը, որոնք, իրականում, նա չուներ: Португальский рэпер хвастался роскошной жизнью и стал жертвой бандитов. Беднягу запытали до смерти. Хотели узнать, где он прячет деньги и драгоценности. Которых у него не было pic.twitter.com/YLqOJOdkNM […]
10:13 24.05.2020
Մայիսի 23-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանցների թիվ 11 փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 17։30-ին։ Վագոն-տնակն (մոտ 20 քմ) ամբողջությամբ այրվել է։
19:01 23.05.2020
Մայիսի 22-ին գրանցված ուժեղ քամու հետևանքով ավերածություններ գրանցվեցին նաև Լոռու մարզում: Ֆեյսբուքյան օգտատեր, լրագրող Անահիտ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է Վանաձորի Լանջային փողոցի 54 տան հարևանությամբ գտնվող էլեկտրասյան հոսանքի հաշվիչներում հրդեհ բռնկվել: Էլեկտրասյան վրա տեղադրված էր հոսանքի 12 հաշվիչ , ինչպես նաև գազամատակարարման հաշվիչ: Թաղամասի գազամատակարարումն ու էլեկտրականությունը […]
18:36 23.05.2020
Երեկ՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Լենուղի գյուղի բնակիչ, 26-ամյա Նարեկ Մ.-ն, իր վարած BMW մակնիշի 46 VN 046 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Նարեկ Մ.-ն և ուղևոր, […]
17:45 23.05.2020
Ռուսաստանի ռազմական ուսումնարանի 25 ուսանող, որոնք Ռուսաստանից Ցխինվալի վերադառնալուց հետո Հանրապետական հիվանդանոցում 14-օրյա կարանտին պիտի անցնեին, մայիսի 20-ին փախել են այնտեղից: Այս մասին գրում են օսական լրատվամիջոցները, հայտնում է «Ալիք մեդիան»: Ըստ տեղեկությունների, իրավապահներն արդեն գտել են նրանց և վերադարձրել կարանտինային գոտի: Ընդհանուր առմամբ, ռուսական ռազմական ուսումնարանից 250 ուսանող է վերադարձել:
16:50 23.05.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմուքում նյութեր են նախապատրաստվում «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի իրավաբան Նունե Սողոմոնյանի դիմումի փաստով։ Սողոմոնյանը ստիկաններին հայտնել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 3-ից կենդանաբանական այգուց կորել է կակադու տեսակի թութակը, որին մարտի 17-ին կենդանաբանական այգու աշխատակիցը նկատել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող կենդանիների խանութում՝ դրված վաճառքի։ Նոր Նորքի […]
16:05 23.05.2020
Մայիսի 23-ին, 11։30-ին տեղեկություն է ստացվել, որ «9-րդ ալիք» լողափում՝ ջրի ափին, տղամարդու դի է նկատվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները նշված հատվածում հայտնաբերել են Վոլոդյա Վ․-ի (ծնված 1988 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Հիշեցնենք, որ […]
16:03 23.05.2020
Հանցագործը, նախնական տվյալների համաձայն, պատանդ է վերցրել առնվազն հինգ մարդու Մոսկվայի «Ալֆա բանկի» գրասենյակում և սպառնում է պայթեցնել բանկը: Այս մասին ТАСС-ին հաղորդել է արտակարգ իրավիճակների ծառայությունում գտնվող աղբյուրը: Ըստ աղբյուրի՝ հանցագործը կրում է սև բաճկոն և սպորտային վարտիք. նա սև դիմակով է: «Նրա ձեռքին կա դեղին պայուսակ, նրա վստահեցմամբ՝ ներսում պայթուցիկ սարքով»,- հայտնել է […]
15:04 23.05.2020
Մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 180 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել […]
14:50 23.05.2020
Մայիսի 23-ին, ժամը 01։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Բարեկամության փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բարեկամության փողոցի թիվ 13 տանը կից հացատանը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:58-ին, մարվել՝ 02։20-ին: […]
14:21 23.05.2020
Մայիսի 22-ին, ժամը 12:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 20:57-ին: Այրվել են բնակարանի ննջասենյակում գտնվող մեկ մահճակալ և մեկ ներքնակ՝ մասամբ։
14:13 23.05.2020
Shamshyan.com-ը հայտնում է, որ մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Ռոստոմ Հ-ն Մեղրի-Երևան ավտոճանապարհի 130.5 կմ հատվածում իր կողմից շահագործվող Renault Magnum 420 մակնիշի 33 ԼP 279 համարանիշի ավտոմեքենան վերանորոգելու նպատակով կայանել է ճանապարհի աջակողմյան հատվածում, ապա դուրս եկել ավտոմեքենայի սրահից։ Ավտոմեքենան սկսել է ինքնուրույն […]
12:50 23.05.2020
Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ստեփանավան քաղաքի 63-ամյա բնակչի կողմից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի վարչական շենքի բակում գտնվող արծաթափայլ և եվրոպական տեսակի, շուրջ 60սմ երկարությամբ եղևնիները հատելու կապակցությամբ իր վագոն-տնակից բերման ենթարկվելու ժամանակ՝ 2020թ. մայիսի 22-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, վերջինս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանության աշխատակիցների […]
11:46 23.05.2020
Մայիսի 23-ին` ժամը 02:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ղ․, ծնված 1978 թ․) բախվել […]
09:30 23.05.2020
Մայիսի 22-ին՝ ժամը 19։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի սկզբնամասում ուժեղ քամուց ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են վնասված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։
08:20 23.05.2020
«Պակիստանի միջազգային ավիաուղիների» Airbus A-320 ուղևորատար ինքնաթիռի վթարի զոհն է դարձել 97 մարդ։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 22-ին, Կարաչիի մոտ։ Ինքնաթիռը թռիչքը սկսել էր Լահորից։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է պակիստանյան Սինդ նահանգի առողջապահական մարմնի քարտուղար Միրան Յուսուֆը։ Նա նշել է, որ ինքնաթիռում գտնվել է 99 մարդ, որից 2-ը ողջ են մնացել։ […]
23:59 22.05.2020
Լեհ դերասանուհի Ալեքսանդրա Պրիկովսային, որը «L’Oreal» կոսմետիկական ընկերության դեմքն էր, սարսափելի կերպով վնասել է մի շուն, որին նա ամիսներ առաջ վերցրել էր ընտանի կենդանիների ապաստարանից: Ըստ Daily Mail-ի՝ 33-ամյա մոդելը գրեթե կորցրել է աչքը և ստացել դեմքի լուրջ վնասվածք: Երիտասարդ կինը տեղափոխվել է Վարշավայի հիվանդանոցներից մեկը: Նա Լոգան անունով շանը վերադարձրել է ապաստարան, որի ղեկավարությունը […]
23:29 22.05.2020
Արաբ լրագրող Ջամալ Խաշըգջիի հարազատները որոշել են ներել լրագրողի սպանությունն իրագործողներին։ Այս որոշմանը նրանք եկել են Ռամադանի առիթով։ Այս մասին հայտնել է հանգուցյալ լրագրողի որդին՝ Սալահը: pic.twitter.com/oSpAZxSniO — Salah Khashoggi (@salahkhashoggi) May 21, 2020 Հիշեցնենք, որ Խաշըգջիին սպանել, մարմինը մասնատել էին Թուրքիայում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում։ Թուրքիայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ սպանության հրամանը […]