14:00 01.06.2020
ԱՄՆ-ում՝ Դալլասում, մի խումբ մարդիկ հարվածներ են հասցրել է մի տղամարդու, որը փորձել է պաշտպանել իր խանութը կողոպտիչներից։ Այս մասին հայտնում է TMZ-ը ։ Ծեծը տեղի է ունեցել նախօրեին՝ երեկոյան, երբ խանութի սեփականատերը փորձել է պաշտպանվել մաչետեի օգնությամբ։ Տուժածը հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով: Բժիշկները տղամարդու վիճակը գնահատել են կայուն:
13:00 01.06.2020
Մայիսի 31-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 800 քմ, Նոր Նորքի վարչական շրջանում՝ մոտ 800, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 400 քմ։ Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
12:43 01.06.2020
Հունիսի 1-ին, ժամը 00։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ Ջրառատ թաղամասում, այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:57-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է ինքնաշեն փայտյա տնակ (18 քմ):
08:44 01.06.2020
Մայիսի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Գառնի-Ձորաղբյուր ավտոճանապարհին բախվել են Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Կարեն Ա.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի, Երևանի բնակիչ, 21-ամյա Դավիթ Վ.-ի վարած Toyota մակնիշի, Գառնի գյուղի բնակիչ, 42-ամյա Երջանիկ Հ.-ի վարած ՎԱԶ-21099 մակնիշի և Երևանի բնակիչ, 44-ամյա Նորիկ Խ.-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով […]
23:24 31.05.2020
Այսօր՝ մայիսի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում, «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են 3 Opel, Range Rover և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Մհեր Ղալեչյանի
21:02 31.05.2020
ԱՄՆ Միսսուրի նահանգում երկու եղբայրները վերցրել են տատի մեքենան, ավտովթարի ենթարկվել և մահացել: Վթարը տեղի է ունեցել Ջեքսոնի կոմսությունում: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ եղբայրները եղել են 6 և 7 տարեկան երեխաներ: Նրանք վերցրել են մեքենայի բանալիները և դուրս եկել տնից: Համաձայն նախնական տվյալների՝ ղեկին եղել է ավագ եղբայրը: Նա կորցրել է […]
20:47 31.05.2020
Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա, նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառել։ Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել է, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Ինչպես գրում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը, արդեն երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, ունի բազմաթիվ […]
20:28 31.05.2020
Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Քաջարան քաղաքի բնակիչ 40-ամյա Նորայր Հարությունյանը իր վարած Mitcubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Քաջարան համայնքի Գիրաթաղ բնակավայրի տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, […]
18:02 31.05.2020
Երեկ՝ մայիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Դավիթ Թ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 48-ամյա Շամամ Ա.-ին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Փաստի առթիվ նյութեր […]
16:49 31.05.2020
Կորոնավիրուսից մահացել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի մայրը՝ «Շանթ» ՀԸ «Բուժ ինֆո» հաղորդաշարի նախկին աշխատակից Ռուբինա Ղազարյանցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ռուբինա Ղազարյանցի դուստրը՝ Սևան Պետրոսյանը։ «Խորը կսկիծով հայտնում ենք Ռուբինա Ղազարյանցի մահվան բոթը։ Երկու բառով դժվար է նկարագրել նրա անցած ուղին։ Գիտենք, որ նա իր մտերիմների, ընկերների և […]
11:29 31.05.2020
Մայիսի 30-ին` ժամը 22:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ ստացվել, որ Կապան քաղաքի Լենգրուպա թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Ա․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ […]
10:52 31.05.2020
Մայիսի 30-ին` ժամը 20։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 7 շենքի (5 հարկանի) 5-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շինարարների փողոցի […]
10:37 31.05.2020
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Բևեռլի-Հիլլզ քաղաքում անկարգությունները շարունակվում են։ Օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են թալանում Ռոդեո Դրայվ փողոցի վրա գտնվող խանութները։ Հիշեցնենք, որ սևամորթ տղամարդու մահից հետո ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում զանգվածային բողոքի ցույցեր և ոստիկանության հետ բախումներ են սկսվել: Տղամարդու մահը վրա է հասել ոստիկանության կողմից կոպիտ ձերբակալման հետևանքով: Նրանցից […]
10:27 31.05.2020
Մայիսի 30-ին` ժամը 13։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երևան ՋԷԿ»-ից դեպի առաջին մաս տանող ճանապարհին՝ «Մուլտի գազ» գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 70ա […]
22:34 30.05.2020
Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցում, դեռևս անհայտ հանգմանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և երկաթե դռանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին,գիտակցության չգալով, […]
22:13 30.05.2020
Հնդկաստանում տղամարդը սպանել է իր կնոջը՝ նրա մահճակալի մեջ մահաբեր կոբրա նետելով: Այդ մասին հայտնում է New York Post- ը: Ուտրա անունով Հնդկաստանի բնակչուհուն տեղափոխել են հիվանդանոց առանց կյանքի նշանների: Բժիշկները արձանագրել են նրա մահը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 7-ին: Աղջկա ծնողները նրա ննջասենյակում գտել են կոբրա, որի խայթոցը դարձել է […]
21:58 30.05.2020
Թբիլիսիի կենտրոնում գտնվող զբոսայգում զանգվածային ծեծկռտուք է սկսվել, առնվազն երեք երիտասարդ վիրավորվել է։ Միջադեպի ժամանակ գործի էին դրվել դանակներ ու ձողեր: Այս մասին ասված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ: Տաք հետքերով ոստիկանությունը հարձակում գործելու մեղադրանքով ձերբակալել է 24 և 29-ամյա երիտասարդների: Հետաքննությամբ պարզվել է, որ Ակակի Ծերեթելի պողոտայի պուրակում երիտասարդների միջև ծեծկռտուքի հետևանքով վիրավորվել են […]
21:48 30.05.2020
Իսրայելի սահմանային ոստիկանությունը կրակել է իրենցից փախչող Արևելյան Երուսաղեմի մի բնակչի վրա՝ համարելով թե նա զինված է, ասվում է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Երուսաղեմի Հին քաղաքի Առյուծի դարպասների մոտակայքում ոստիկանությունը նկատել է ձեռքում ատրճանակի նմանվող կասկածելի առարկա ունեցող տղամարդու: Ոստիկանները պահանջել են, որ նա կանգ առնի և սկսել են հետապնդել կասկածյալին: Հետապնդման ընթացքում […]
20:00 30.05.2020
Զամբեզիի ազգային այգում տեսանկարահանել են 2 ընձուղտի տարօրինակ մարտը: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: African Lion and Environmental Research Trust կազմակերպության կամավորը՝ 28-ամյա Անժելա Ֆերգյուսոնը Զիմբաբվե քաղաքից, հրապարակել է անսովոր տեսանյութը: Մանրամասները՝ տեսանյութում:
19:20 30.05.2020
Air India ընկերության ինքնաթիռը, որը ուղևորվում էր Մոսկվա՝ Հնդկաստանի քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու համար, հետ է վերադարձել: Պատճառն այն է, որ օդաչուներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռում չեն եղել ուղևորներ: Այն հասել էր Ուզբեկստանի օդային տարածք, երբ պարզ է դարձել, որ օդաչուի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է: Ինքնաթիռը […]
17:17 30.05.2020
Վրաստանի Մառնեուլ քաղաքում բացահայտվել են վարորդների կողմից կարանտինային կանոների կոպիտ խախտումներ. նրանք ուղևորներին բաժանել են օգտագործված բժշկական դիմակներ: Այդ մասին հայտնել է Radio Marneuli-ն: Մառնեուլում մինչև վերջերս գործում էր խիստ կարանտինային ռեժիմ: Տեղական ռադիոյի հաղորդմամբ՝ ուղևորներին չկորցնելու նպատակով վարորդները դիմակները բաժանելուց հետո խնդրել էին իջնելիս դրանք վերադարձնել: Դրանից հետո նույն դիմակները վարորդներն առաջարկել են այլ […]
16:27 30.05.2020
Մայիսի 28-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևանի «Աղայա» կոչվող սարամասում կրակում են: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 18.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի երեք բնակիչներից մեկը, «Աղայա» կոչվող տարածքում ձիերը գայլերի ոհմակից պաշտպանելու համար, պայթեցրել է 4 պայթուցիչ: Տղամարդիկ հրավիրվել են ոստիկանություն, որտեղ իրենց ավտոմեքենայի սրահից ներկայացրել են 6 […]
15:39 30.05.2020
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել համացանցում տարածված այն տեսանյութի կապակցությամբ, որտեղ ոստիկանները ձեռնաշղթա են հագցնում մի վարորդի։ «Ավելորդ շահարկումներ թույլ չտալու համար նկատենք, որ նա չի ենթարկվել ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու պահանջին, իսկ մեքենան եղել է առանց հաշվառման համարանիշի։ Տրանսպորտային միջոցը հարկադրաբար կանգնեցնելուց հետո էլ մեքենան վարող անձը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բերվել […]
15:00 30.05.2020
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղացած անձրևներն ու դրանց ընթացքում փչող ուժեղ քամիները մոտ 50 ծառ են արմատախիլ արել։ Ավերիչ քամիների պատճառով 20 մեքենա է վնասվել ծառերի ընկնելու հետևանքով։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով։ Ծառայությունից նաև տեղեկացրել են, որ այս շրջանի համար անսովոր հորդ անձրևները ճանապարհների առանձին հատվածներ, այգիներ ու փողոցներ […]
13:03 30.05.2020
Մայիսի 29-ին, ժամը 16:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով Քաջարան մեկնման ճանապարհին՝ Մ2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 13 կմ-ին, նկատել են ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Պարզվել է, որ «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Դ․) բախվել է էլեկտրական […]
12:42 30.05.2020
Ամերիկյան Դետրոյթ քաղաքում 1 մարդ մահացել է, ավելի քան 40-ը ձերբակալվել Մինեապոլիսում ոստիկանների կողմից աֆրոամերիկացու սպանությունից հետո բողոքի ցույցերի ընթացքում: Այս մասին հայտնում է Detroit News թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության պետ Ջեյմս Քրեյգին: Ըստ նրա՝ անհայտ անձինք մեքենայից կրակ են բացել ամբոխի ուղղությամբ: Այս պահին ոստիկանությունը չի հայտնաբերել կրակողին, բայց Քրեյգը պնդում է, որ նա […]
12:32 30.05.2020
Ֆուլտոն շրջանում, որի վարչական կենտրոնն Ատլանտա քաղաքն է, արտակարգ դրության ռեժիմ է մտցվել: Այս մասին մայիսի 30-ին հայտարարել է նահանգապետ Ջորջիա Բրայան Քեմպը: «Քաղաքապետ Քեյշի Բոտոմսի խնդրանքով և իրավապահ ու արտակարգ ծառայությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո ես Ֆուլտոնի շրջանում հայտարարեցի արտակարգ դրության ռեժիմ»,- գրել է նա Twitter-ում: Նա ընդգծել է, որ տեղի իրավապահ մարմիններին օգնելու […]
10:40 30.05.2020
Մայիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22;30-ի սահմաններում Ծակքար գյուղի բնակիչ, 24-ամյա Ժուլվեր Հակոբյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորները՝ վարորդի համագյուղացիներ, […]
10:22 30.05.2020
Տեխասում պայթել է Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից մշակված Starship տիեզերանավի նախատիպը։ Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի հետ սահմանին գտնվող Բոկա Չիկա ամերիկյան զորակայանում, հայտնում է Spaceflight Now-ն։ Պայթյունը տեղի է ունեցել Raptor շարժիչի գործարկումից 2 րոպե անց։ Հրթիռը լիովին ոչնչացել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Մասկը ցանկանում է, որպեսզի Starship-ը փոխարինի Falcon 9 հրթիռին, […]
10:11 30.05.2020
ԱՄՆ ավելի քան 10 քաղաքներում զանգվածային ցույցեր են անցկացվել ընդդեմ ոստիկանական կամայականության։ Պատճառը կոշտ ձերբակալության հետևանքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահն է, հայտնում է The Associated Press-ը։ Մինեապոլսի 46-ամյա բնակիչը մահացել էր մայիսի 25-ին՝ այն բանից հետո, երբ 3 ոստիկաններ նրան տապալել էին ասֆալտին, իսկ նրանցից մեկը ծնկով սեղմել էր նրա պարանոցը՝ զրկելով տղամարդուն գիտակցությունից։ Ատլանտայում […]