TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+11.13 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:34 30.05.2020

Մայիսի 30-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ մոտ 6 հա, Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին՝ 2 հա։ Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Իոսիֆյան փողոցում մեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին․ տուժածի վիճակը ծանր է

09:22 30.05.2020

Մայիսի 29-ին՝ ժամը 19:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իոսիֆյան փողոցի թիվ 39 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սմբատ Հ․, ծնված 1949 թ․) դուրս է […]

̰
Սևանում քաղաքացին ընկել է մոտ 4 մ խորությամբ փոսի մեջ․ փրկարարները հանել են նրա դին

09:11 30.05.2020

Մայիսի 29-ին՝ ժամը 11։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում քաղաքացին ընկել է մոտ 4 մետր խորությամբ փոսի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Սոս Մանուկյանի անվան փողոցի տներից մեկի բակի մոտ 4 […]

̰
Զանգվածային ցույցերի ֆոնին Մինեապոլիսում պարետային ժամ է սահմանվել

08:40 30.05.2020

Ամերիկյան Մինեապոլիս քաղաքի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը մայիսի 29-ին հրաման է ստորագրել քաղաքում հանգստյան օրերին պարետային ժամ սահմանելու մասին։ Որոշումը կայացվել է զանգվածային ցույցերի ֆոնին, որոնք կապված են օրեր առաջ ոստիկանների կողմից ձերբակալության ժամանակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետ։ Համաձայն փաստաթղթի՝ տեղի բնակիչներին արգելվում է փողոց դուրս գալ 20։00-ից 06։00-ն։ Պարետային ժամը խախտողներին սպասվում է մոտ […]

̰
Պարապլաներիստները երկնքում բախումից հետո գահավիժել են

18:30 29.05.2020

Ֆրանսիական Սավոյա նահանգում 1,4 կմ բարձրության վրա բախվել է 2 պարապլաներիստ: Բախումից հետո նրանք բարձրությունից ընկել են: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Բախման պահը ֆիքսել է պարապլաներիստներից մեկի՝ 31 տարեկան Սեբաստյան Ուատյեի տեսախցիկը: Նրանք ընկել են ծառի վրա: 5 մետր բարձրության վրա կախված մնալով՝ Ուատյեն կորցրել է գիտակցությունը: Ավելի ուշ պարզվել է, որ ոչ […]

̰
Այգեձոր բնակավայրի մերձակայքում այրվել է մոտ 5 հա խոտածածկ տարածք

18:24 29.05.2020

Մայիսի 29-ին՝ ժամը 11։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգեձոր բնակավայրի «Այգեձորի գոմեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարի հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզել […]

̰
Ֆրանսիա-Հայաստան խաղի մրցավարը ձերբակալվել է հասարակաց տանը

17:42 29.05.2020

Սլովենացի ֆուտբոլային մրցավար Սլավկո Վինչիչը ձերբակալվել է ապօրինի զենք և թմրանյութեր պահելու մեղադրանքով: Մրցավարը ձերբակալվել է Բոսնիա և Հերցեգովինայի Բիելինա քաղաքում: Վինչիչը և ևս 25 մարդ ձերբակալվել է հասարակաց տանը՝ 9 մարմնավաճառների ընկերակցությամբ: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է զենք ու կոկաին: 2015 թվականին Վինչիչը Ֆրանսիա-Հայաստան ընկերական խաղի մրցավարն էր: Այդ խաղն ավարտվել էր 4-0 հաշվով: Իսկ […]

̰
ՊՍԺ-ի դարպասապահը ավտովթարի է ենթարկվել Lamborgini-ով

16:19 29.05.2020

ՊՍԺ-ի դարպասապահ Մարցին Բուլկան ավտովթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Footballogue-ի թվիթերյան էջը։ Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստը չի տուժել, սակայն Lamborgini մակնիշի ավտոմեքենան լրջորեն վնասվել է։ Ֆրանսիայի այս առաջնությունում Բուլկան մասնակցել է ընդամենը մեկ խաղի։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը ժամանակից շուտ ավարտելու արդյունքում պաշտոնապես հռչակվել է Լիգա 1-ի չեմպիոն։ [#L1??] Le troisième […]

̰
Մինեապոլիսում ցուցարարներն այրել են ոստիկանական բաժանմունքը

16:14 29.05.2020

Մինեապոլիսում ցուցարարները այրել են ոստիկանական բաժանմունքը: Այդ մասին հայտնում է Fox News-ը: Նշվում է, որ վիրավորներ չկան: Բոլոր աշխատակիցները տանիքից տարհանվել են ուղղաթիռով: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ գիշերը: Ցուցարարները շրջապատել են բաժանմունքը, ոստիկանության ծառայողները փորձել են ցրել ամբոխը լուսաձայնային նռնակներով և արցունքաբեր գազով, ինչին ի պատասխան՝ ցուցարարները ներխուժել են բաժանմունք և վառել այն: Ավելի […]

̰
Արմավիրի մարզում Mercedes-ը մխրճվել է բնակչի տան մեջ՝ փլուզելով պատերն ու առաստաղը. կա վիրավոր  

13:48 29.05.2020

Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գարիկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի Երևանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել թիվ 65 տան տարածք։ Այս մասին հայտնում է Shamshyn.com-ը: Վթարի հետևանքով Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով […]

̰
Մոսկվայի կենտրոնում հայտնաբերվել է ՀՀ քաղաքացու դի

13:37 29.05.2020

Մոսկվայի Պրեսնենսկի շրջանում՝ Շմիտովսկու անցուղու վրա, հայտնաբերվել է ցանկապատի վրա կախված տղամարդու դի: Москва քաղաքային լուրերի գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրին, հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ի գիշերը: Տղամարդու ինքնությունը հաստատվել է. նա 66-ամյա ՀՀ քաղաքացի է, որի մարմնի վրա հայտնաբերվել են կտրվածքների և ներարկումների հետքեր, ինչպես նաև որովայնի շրջանում՝ կտրած-ծակած […]

̰
Իտալիայի ոստիկանությունը մաֆիայի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններ է իրականացրել

13:30 29.05.2020

Իտալիայի իրավապահ մարմինները բացահայտել են պետական ծառայողների և ձեռնարկատերերի հանցավոր գործարքը, որով պետական պատվերներն իրականացրել են հօգուտ «Նդրանգետա» հանցավոր կլանի: Այդ մասին հայտնում է իտալական ANSA տեղեկատվական գործակալությունը: Դրա տվյալներով՝ ներկա պահին իտալական հարկային ոստիկանության՝ Guardia di Finanza-ի, 500 աշխատակիցներ տասնյակ ձերբակալություններ են իրականացրել Իտալիայի տարբեր շրջաններում: Առգրավվել են նաև ենթադրաբար «Նդրանգետային» պատկանող ձեռնարկությունների ավելի […]

̰
Ախթալայի կամրջի վրա 2015թ. կատարված սպանության փորձի գործը հանգուցալուծվել է ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքի բավարարմամբ

13:22 29.05.2020

ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է 2015թ. հոկտեմբերի 11-ին Լոռու մարզի Ախթալա քաղաք տանող կամրջի վրա ավտոմեքենաների վրա կրակոցներ արձակելու վերաբերյալ գործով ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:  Հիշեցնենք, որ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու և ապօրինի կերպով […]

̰
Նարեկ գյուղի մոտ քաղաքացիներ են մոլորվել․ փրկարարները հայտնաբերել են նրանց

11:59 29.05.2020

Մայիսի 28-ին` ժամը 18։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նարեկ գյուղից դեպի «Գյոլասոր» կոչվող նախկին բնակավայր տանող հատվածում քաղաքացիները (մայր և 3 երեխա) մոլորվել են։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ Նարեկ գյուղից մոտ 15 կմ հեռավորության վրա՝ «Ճանշին» կոչվող հատվածում, հայտնաբերել են […]

̰
Շղթայական ավտովթար օդանավակայանի մոտ

09:41 29.05.2020

Մայիսի 29-ին՝ ժամը 01։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Էրիկ Ս․), «Mercedes-Benz C180» (վարորդ` Ավետիք Ա.), «Nissan Tiida», «Mercedes-Benz», «Toyota […]

̰
Մահացել է ամերիկահայ հայտնի բժիշկ, բարերար Րաֆֆի Հովանեսյանը

22:53 28.05.2020

Մահացել է ամերիկահայ բժիշկ, բարերար Րաֆֆի Հովանեսյանը: Այս մասին հայտնում է ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջը: «Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ամերիկահայ անվանի բժիշկ, մեծ հայրենասեր ու բարերար, ՀՕՖ-ի լավ ընկեր ու բարեկամ Րաֆֆի Հովանեսյանը: Նա Ամերիկայի հայ բժիշկների միության խորհրդի անդամ էր, իր մեծ ներդումն է ունեցել Հայաստանի առողջապահության համակարգում, մասնավորապես Արցախի բուժաշխատողների շարունակական […]

̰
Ակունք գյուղի հացատան տանիքում հրդեհ է բռնկվել

20:55 28.05.2020

Մայիսի 28-ին` ժամը 15։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հացատան տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:23-ին, մարվել՝ 17:25-ին: Այրվել են հացատան տանիքի […]

̰
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 6 վիրավոր. ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի

19:51 28.05.2020

Երեկ՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 49-ամյա Ալիկ Ղ.-ի վարած Mercedes մակնիշի և 57-ամյա Համբարձում Ս.-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները: Shamshyna.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ալիկ Ղ.-ն, նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Հայկ Կ.-ն, Lexus-ի վարորդ Համբարձում Ս.-ն, նրա ուղևոր, Երևանի […]

̰
ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է 12 օբյեկտի գործունեությունը

17:50 28.05.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետի մայիսի 27-ին կայացրած N93 որոշման համաձայն՝ այսօր՝ 28.05.2020թ, 24 ժամով կասեցվել են հանրապետության մարզերում գործող հանրային սննդի 12 օբյեկտների գործունեությունը՝ Արմավիրի մարզ Ա/Ձ «Շիրվան Շիրվանյան», ք. Արմավիր, Ջիվանու 5/15 Ա/Ձ «Մխիթար Աղեկյան», գ․Թաիրով, Մայրաքաղաքային 117 «Նուռ հաուս» ՍՊԸ, գ. Թաիրով, Մայրաքաղաքային […]

̰
Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում

17:04 28.05.2020

Հայաստանի Հանրապետության տարածքից մայիսի 28-ի գիշերը նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում երկնաքարի ընկնելու վերաբերյալ հայտնում է Hurriyetdailynews-ը: Թուրքական լրատվամիջոցը տեղադրել է սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է երկնաքարը բախվում գետնին ու պայծառ լույս արձակում: Երկնաքարի բախումը նկատելի է եղել Սիվաս, Բինգյոլ, Տրապիզոն, Արդվին ու մի շարք […]

̰
«Պապա-ֆուդ» պանդոկում հրդեհ է բռնկվել

14:24 28.05.2020

Մայիսի 28-ին՝ ժամը 03։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 1-ին փողոցում հացատուն է այրվում։ Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմեն Խ․-ին պատկանող «Պապա-ֆուդ» պանդոկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։54-ին, մարվել՝ […]

̰
Իշխանության ատելության խոսքը սովորական է դարձրել ատելության հողի վրա հանցանքները. Փայլանը՝ Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկելու մասին

12:55 28.05.2020

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Մեր եկեղեցիների վրա հարձակումները շարունակվում են: Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը հանել են և գցել գետնին։ Իշխանության ատելության խոսքը սովորական է դարձրել ատելության հողի վրա հանցանքները»,- նշված է գրառման մեջ: Ինչպես արդեն հայտնել էինք, Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. […]

̰
ԱՄՆ-ում ցույցեր են կազմակերպվել ոստիկանի կողմից աֆրոամերիկացի տղամարդու սպանության դեմ

12:44 28.05.2020

Ոստիկաններից մեկը 7 րոպե շարունակ ծնկով սեղմել է Ֆլոյդի պարանոցը՝ չնայած վերջինս ասել է, որ չի կարողանում շնչել:

̰
«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի տեղադրման վերաբերյալ կեղծ ահազանգ է ստացվել

09:47 28.05.2020

Մայիսի 28-ին` ժամը 01։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են օդանավակայանի 4 աշխատակցի։ Տեղազննման […]

̰
Հրազդանից Հանքավան հատվածում երկնաքար է ընկել․ տեսախցիկը ֆիքսել է

08:50 28.05.2020

ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել։ Ըստ կից մեկնաբանության՝ Հայաստանում՝ Հրազդանից Հանքավան հատվածում, երկնաքար է ընկել։

̰
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. ՀԿԵ-ի 33-ամյա աշխատակիցը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և տեղում մահացել է

22:18 27.05.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Քաղսի գյուղի բնակիչ, 33-ամյա Գնել Կ.-ն էր, ով նույն օրը «Հարավկովկասյան երկաթուղի» […]

̰
Արարատի մարզում նշանված քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակի մի քանի հարվածներ է հասցրել ապագա փեսային. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

20:00 27.05.2020

Երեկ՝ մայիսի 26-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:40-ի սահմաններում Երևան քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Էպիգաստրալ ձախ նստատեղի ծակած-կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, […]

̰
Հրազդանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

19:07 27.05.2020

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկանները մայիսի 25-ին ապօրինի թմրաշրջանառության դեպք բացահայտեցին։ Ժամը 14-ի սահմաններում Հրազդանի Միքայելյան փողոցում հայտնաբերված 58-ամյա տղամարդը բերման ենթարկվեց բաժին։ Հրազդանի քրեական հետախույզների տեղեկություններով՝ բերման ենթարկվածը տանը մարիխուանա էր պահում։ Հրազդանի նրա բնակարանում իրավապահները հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով ապակյա տարաներ։ Հայտնաբերվեց թղթով փաթեթավորված նույնատիպ զանգված` ընդհանուր 130 գրամից ավելի քաշով: Հայտնաբերվեցին […]

̰
Գողացել են ավտոմեքենան և վթարի ենթարկվել

18:58 27.05.2020

Ոստիկանության Տավուշի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մայիսի 20-ին, կեսգիշերին մոտ, Բերդ քաղաքի 20-ամյա մի բնակիչ երկու անչափահասի հետ Բերդի Խորենացու փողոցից «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա են առևանգել: Ճանապարհին մեքենան կողաշրջվել է: Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհին «ՎԱԶ-2106»-ը հայտնաբերվեց: Ձեռք բերված տվյալների իսկությունը ստուգելուց հետո, բացատրական աշխատանքների արդյունքում, մայիսի 21-ին կասկածվողները ներկայացան ոստիկանության Տավուշի բաժին: Հետագա միջոցառումներով […]

̰
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին Volkswagen Vento-ն դուրս է եկել ճանապարհից և հայտնվել փոսում

17:55 27.05.2020

Մայիսի 27-ին՝ ժամը 11։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում, տուժածներ չկան. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական […]

̰
BACK_TO_TOP