TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.41 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Կոտայքի մարզում կինը դանակահարել է նախկին ամուսնուն

12:23 20.05.2020

2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտակայքից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա տղամարդ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի […]

̰
ՊԲ զինծառայողը չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել

10:41 20.05.2020

Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հենրիկ Սամսոնի Արամյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

̰
Հրդեհ ռեստորանի խոհանոցում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

09:47 20.05.2020

Մայիսի 19-ին՝ ժամը 22:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Բարդիներ» ռեստորանի խոհանոցային հատվածից ծուխ է նկատվում։ Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։38-ին, մարվել՝ 22։56-ին։ Այրվել  են տանիքի փայտյա կառուցա­տարրերը և խոհանոցի կախովի առաստաղը՝ մոտ […]

̰
Բրազիլիայում 1 օրում գրանցվել է COVID-19-ից մահվան ռեկորդային ցուցանիշ

09:26 20.05.2020

Բրազիլիայում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 1179 մարդ։ Ընդհանուր առմամբ երկրում վարակից մահացել է 17 971 մարդ։ Այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր մայիսի 12-ին․ մահացել էր 881 մարդ։ Վերջին 24 ժամում Բրազիլիայում վարակման նոր դեպքերի թիվն ավելացել է 17 408-ով։ Ընդհանուր առմամբ երկրում մինչ օրս վարակվել է […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են Սարի թաղի տներից մեկում բռնկված հրդեհը

09:15 20.05.2020

Մայիսի 19-ին՝ ժամը 22:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի թաղ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 22 տան մոտակայքում գտնվող երկհարկանի տանը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպմանբաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի թաղ […]

̰
Կոտայքի մարզում դանակահարված մոտ 30 տարեկան տղամարդը  նախկին ՊՆ շենքի մոտից տեղափոխվել է հիվանդանոց

22:26 19.05.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 011 բժիշկների հերթապահ խումբը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխել մոտ 30 տարեկան տղամարդու: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը […]

̰
Երևանում կրակոցներ են հնչել

21:27 19.05.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 175 շենքի բակում կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ համայնքային ոստիկանության ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ հրամանատար Ս. Ղարիբյանի գլխավորությամբ, վիճաբանություն կատարելու և կրակոցներ արձակելու կասկածանքով […]

̰
Կարսում քրդերի հետ բախումների հետևանքով ժանդարմերիայի կապիտան է սպանվել

19:30 19.05.2020

Թուրքիայի Կարսի նահանգի Կաղզվան շրջանում ոստիկանական գործողության ժամանակ զինված բախում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) անդամները դիմադրություն են ցույց տվել ժանդարմերիայի ներկայացուցիչներին։ Բախման ժամանակ ժանդարմերիայի կապիտան, 34-ամյա Ֆերհաթ Չիֆթչին վիրավորվել է, ապա ուղղաթիռով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է։ Հայտնի է, որ վերջինս 2009-ից ծառայում […]

̰
«Մթնշաղը» ֆիլմի դերասանին ու նրա ընկերուհուն մահացած են հայտնաբերել

19:25 19.05.2020

Ամերիկացի դերասան Գրեգորի Թայրի Բոյսին մահացած են հայտնաբերել Լաս Վեգասի բնակարանում: Դերասանի մարմնի կողքին գտել են 27-ամյա ընկերուհու մարմինը: Երիտասարդները մահացել են դեռևս մայիսի 13-ին, բայց նրանց մահվան մասին հայտնի է դարձել միայն հիմա: Այս մասին գրում է Variety-ն: Հայտնի չէ Բոյսի ու նրա ընկերուհու մահվան պատճառը: Դերասանն ունի 10-ամյա աղջիկ: Գրեգորի Թայրի Բոյսը նկարահանվել […]

̰
Անթալիայում քաղաքացին փորձել է կոյուղու միջոցով մտնել կարանտինային գոտի

18:55 19.05.2020

Թուրքիայի Անթալիա քաղաքում երիտասարդը փորձել է կոյուղաջրերի հորանի միջով մտնել կարանտինային գոտի, որը հայտարարվել էր կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շրջանակում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Նշվում է, որ այդ քայլին դիմելու պատճառն այն է, որ երիտասարդը չի կարողացել մտնել Անթալիայի Յեշիլդերե թաղամաս, քանի որ այն շրջափակված է եղել ոստիկաններով և պատնեշներով։  Հորանի միջով մի փոքր […]

̰
Վճարահաշվարկային տերմինալը հափշտակելու փորձի և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու գործով 4 անձ կալանավորվել է

18:10 19.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են մթերային խանութում տեղադրված վճարահաշվարկային տերմինալը հափշտակելու փորձի և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսի 16-ին` ժամը 05:20-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործությունը կատարած 4 անձ, Երևան քաղաքի […]

̰
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 28 անձ, 3-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

17:29 19.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ: Զանգվածային անկարգություններին մասնակցելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ևս 4 […]

̰
«Զատիկի» նախկին սանը կալանավորվել է նույն կենտրոնի 16-ամյա սանին դանակահարելու համար

16:39 19.05.2020

««Զատիկ» երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առթիվ 11.05.2020թ. ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը 12.05.2020թ. ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին ու ընդունվել վարույթ: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված ՊՈԱԿ-ի նախկին […]

̰
Լուսանկարներ Լուսաղբյուրում տեղի ունեցած սարսափելի հրդեհից. ի՞նչ է մնացել այրված տնակից

14:02 19.05.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Լուսաղբյուր գյուղում հրդեհ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել են հարս ու սկեսուր։ SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը մեկնել է դժբախտ պատահարի վայր: «Տատիկը 92 տարեկան էր, բնիկ լուսաղբյուրցի էր, ապրում էր իր 57-ամյա հարսի հետ, տղան ու թոռնիկներն ընտանիքներով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Բնակվում էին երկրաշարժից հետո գյուղում […]

̰
Նոր Գեղի և Արգել գյուղերի գազամատակարարումը կդադարեցվի

13:04 19.05.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերգետնյա գազատարի վրա աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասի, Արգել գյուղի, Երիտասարդական արշավախմբի բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության […]

̰
Լուսաղբյուրում հրդեհից մահացածները հարս ու սկեսուր էին․ 92-ամյա տատիկն օգնություն է խնդրել, բայց հնարավոր չի եղել տնակին մոտենալ

11:09 19.05.2020

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Լուսաղբյուր գյուղում գիշերը բռնկված հրդեհից մահացած 2 բնակիչները եղել են հարս ու սկեսուր։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Լուսաղբյուր համայնքի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը։ «Տատիկը 92 տարեկան էր, բնիկ լուսաղբյուրցի էր, ապրում էր իր 57-ամյա հարսի հետ, տղան ու թոռնիկներն ընտանիքներով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Բնակվում էին երկրաշարժից հետո գյուղում […]

̰
Այրվել է գազի 8 հաշվիչ

10:33 19.05.2020

Մայիսի 18-ին՝ ժամը 23:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 28 շենքի 15-րդ հարկում գազի վահանակ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։36-ին, մարվել՝ 23։41-ին։ Այրվել են գազի հաշվիչներ (8 հատ), կենցաղային իրեր (0.5 […]

̰
Եղվարդի խճուղում մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին․ կան տուժածներ

09:38 19.05.2020

Մայիսի 18-ին` ժամը 21։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ «Գնթունիք» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մուհամեդ Ի., ծնված 1979 թ․, ԻԻՀ […]

̰
Հրդեհ Լուսաղբյուր գյուղում․ կա 2 զոհ

09:26 19.05.2020

Մայիսի 19-ին` ժամը 00։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 4-րդ փողոցի թիվ 12 տանը հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 06:08-ին: Ամբողջությամբ այրվել են տունը (մոտ 240 քմ), մոտակայքում կայանած «ՎԱԶ-21099» […]

̰
Երկրաշարժ Չինաստանում․ կան զոհեր

09:15 19.05.2020

Չինաստանի հարավարևմտյան Յունան նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Զոհվել է 4, վիրավորվել՝ 23 մարդ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նահանգային իշխանություններին։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 21․47-ին (Երևանի ժամանակով 17․47-ին), Չժաոթուն քաղաքային շրջանում, որտեղ բնակվում է 5․5 մլն մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Իրականացվել է բնակչության […]

̰
Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես է Երևանում Iveko-ն վազանցելիս բախվել ЗИЛ-ին, որն էլ, արգելապատնեշին հարվածելով, շրջվել Range Rover-ի վրա

20:54 18.05.2020

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ այսօր Երևանում տեղի ունեցած ավտովթարից: Այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի՝ Երևանյան խճուղու 220 հասցեի դիմաց բախվել են Range Rover մակնիշի 77 FG 777 համարանիշի, ЗИЛ 130 մակնիշի 01 TԼ 909 համարանիշի և Iveko մակնիշի 006 NO 61 համարանիշի կցորդիչով ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ […]

̰
Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը հարձակվել է հատուկ ծառայությունների շենքի վրա. կա 7 զոհ

19:59 18.05.2020

Աֆղանստանի Ղազնի նահանգում մահացել է յոթ մարդ, ավելի քան 40-ը վիրավորվել են Ազգային անվտանգության վարչակազմի տեղական ստորաբաժանման շենքի մոտակայքում գտնվող Humvee մեքենայի ռմբակոծման հետևանքով: Երկուշաբթի` մայիսի 18-ին, այս մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով առողջապահության ոլորտում առկա աղբյուրները: «Զոհերի մեծ մասը NDS-ի աշխատողներ են»,- նշում է հեռուստաալիքը` մեջբերելով անանուն առողջապահական ոլորտի պաշտոնյաներին: Անվտանգության պաշտոնյաների […]

̰
Մահացել է Բունյուելի և Գոդարի ֆիլմերից հայտնի դերասան Միշել Պիկկոլին

18:30 18.05.2020

Ֆրանսիական կինոյի և թատրոնի դերասան Միշել Պիկկոլին մահացել է կյանքի 95-րդ տարում, հայտնում է France 24-ը՝ հղում անելով Պիկկոլիի ընտանիքին: Պիկկոլին մահացել է մայիսի 12-ին: Մահվան պատճառը, ըստ նրա ընկերոջ՝ դերասան և Կաննի կինոփառատոնի նախկին տնօրեն Ժիլ Ժակոբի, եղել է ինսուլտը: Միշել Պիկկոլին ֆրանսիական «Սեզար» կինոփառատոնի բազմակի դափնեկիր է: Նա, մասնավորապես, խաղացել է Ժան-Լյուկ Գոդարի […]

̰
Արարատի 27-ամյա բնակիչը կալանավորվել է Վեդիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրգործով

17:10 18.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում՝ Վեդիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Արարատ քաղաքի 27-ամյա բնակչին: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի 27-ամյա բնակիչը տեղեկանալով, որ 43-ամյա տղամարդը գտնվում է Վեդի քաղաքում տեղակայված քարի արտադրամասի տարածքում, գնացել է նշված վայր, որտեղ այդ պահին ներկա է եղել […]

̰
Մահացել է «Սպիով դեմքը» ֆիլմի աստղը

16:34 18.05.2020

Ամերիկացի դերասան Ջինո Սիլվան կյանքի 73-րդ տարում մահացել է Լոս Անջելեսում գտնվող իր տանը ճակատաքունքային դեմենիցիայի բարդացումների հետևանքով, գրում է Hollywood Reporter-ը: Դերասանը կյանքից հեռացել էր դեռ մայիսի 9-ին, բայց նրա մահվան մասին միայն հիմա է հայտնի դարձել: Հայտնի դերասանն ուներ կին, դուստր և երկու թոռ: Սիլվան ծնվել էր 1948թ.: Կինոյում սկսել էր նկարահանվել 70-ականների […]

̰
Օդաչուն ինքնաշեն ինքնաթիռով վթարի է ենթարկվել

16:16 18.05.2020

Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգում՝ բնակելի տան հարևանությամբ, կործանվել է թեթև շարժիչով ինքնաթիռ: Օդաչուն զոհվել է տեղում, գրում է Daily Mail-ը: Նշվում է, որ օդաչուն անձամբ էր հավաքել ինքնաթիռը: Օդաչուն, որի անձը դեռ չի հաստատվել, հավաքել էր Osprey 2 հիդրոինքնաթիռը: Նա փորձել է ինքնաթիռը հասցնել թռիչքուղի, բայց ինքնաթիռը խնդիր է ունեցել՝ կապված շարժիչի հետ: Ողբերգությունը […]

̰
Քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

15:50 18.05.2020

Մայիսի 18-ին՝ ժամը 10։37-ին, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։ Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին՝ ժամը 10:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. […]

̰
Վթար Երևան-Երասխ ճանապարհին. 47-ամյա վարորդը մահացել է

15:44 18.05.2020

Մայիսի 16-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին. 47-ամյա վարորդ Միսակ Մարգարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]

̰
Երևան-Գյումրի ճանապարհին վրաերթի ենթարկված երիտասարդը մահացել է

12:58 18.05.2020

Մայիսի 16-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 29-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև վրաերթի ենթարկել 29-ամյա Սերյոժա Մկրտչյանին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]

̰
Հրդեհ Մասիս քաղաքում

10:27 18.05.2020

Մայիսի 17-ին՝ ժամը 17։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Կայարան թաղամասում գտնվող «ՎԵԳԱ» ընկերության մոտակայքում այրվում է կուտակած թեփ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ Նովա փողոցի թիվ 5 հասցեում […]

̰
BACK_TO_TOP