TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+9.4 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Բացահայտվել է Աբովյանում կատարված կողոպուտի դեպքը

19:25 14.05.2020

2020 թվականի մայիսի 7-ին քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2020 թվականի մայիսի 7-ին` ժամը 21:50-ի սահմաններում, անհայտ անձն ապօրինի մուտք է գործել իրեն պատկանող Աբովյան քաղաքում գտնվող բնակարան և գաղտնի հափշտակել ոսկյա զարդեր՝ պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ (կողոպուտ) […]

̰
Ծանր բան է կատարվել. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Ազգային գրադարանի հրդեհի մասին

19:13 14.05.2020

Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները, բազմաթիվ անկախ հետազոտողներ, գիտնականներ մայիսի 9-ից  չեն կարողանում մուտք գործել Հայաստանի Ազգային գրադարանի կայք, որտեղ տեղադրված են հայերեն գրքերի, պարբերական մամուլի թվային տարբերակները, Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը և այլ թվայնացված նյութեր: Այս մասին հայտնում է «Արեւելք»-ը: Մոտ երկու տասնյակ տարվա Հայաստանի գրադարանավարների մասնագիտական աշխատանքի արդյունքում ստեղծված խոշոր ծավալի էլեկտրոնային պաշարներն անհասանելի […]

̰
Փրկարարները շանը դուրս են բերել առվակից

18:10 14.05.2020

Մայիսի 14-ին՝ ժամը 14:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Թարգմանչաց փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող առվակը շուն է ընկել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները շանը դուրս են բերել առվակից և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Մահացել է ռոք երգչուհի Մելիսա Էթերիջի որդին

14:12 14.05.2020

21 տարեկան հասակում մահացել է ռոք երգչուհի Մելիսա Էթերիջի որդին՝ Բեքեթ Սայֆերը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երգչուհու ներկայացուցչին: Ըստ Էթերիջի՝ Սայֆերի մահվան պատճառը եղել է թմրամոլությունը: «Իմ որդին՝ Բեքեթը, որն ընդամենը 21 տարեկան էր, փորձել է հաղթահարել կախվածությունը, բայց հանձնվել է: Բոլոր նրանք, ովքեր սիրում են նրան, նրա ընտանիքն ու ընկերները, նրան կկարոտեն»,- գրել է […]

̰
Նուբարաշենի գերեզմանատան հարակից տարածքում ական է հայտնաբերվել. SHANTNEWS-ը մանրամասներ է հայտնում

13:57 14.05.2020

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում այսօր` ժամը 11:43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի գերեզմանատան վերջնամասում նկատվել է ական: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը նույնպես դեպքի վայրում է: Մեր թղթակիցը հայտնում է, որ Նուբարաշենի գերեզմանոցի հարակից տարածքում հովվի որդին՝ Սամվել Սնջոյանը, […]

̰
62-ամյա տղամարդը ձերբակալվել է 8-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով

13:10 14.05.2020

2020թ. մայիսի 4-ին՝ ժամը 15։45-ին, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2020թ. փետրվար վերջին՝ կեսօրվա ժամերին, իր ամուսնու ընկերը Երևան քաղաքի Ավան, Մարշալ Խուդյակով փողոցի տներից մեկի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2011թ. ծնված իր անչափահաս դստեր նկատմամբ։ Դեպքի առթիվ 2020թ. մայիսի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի […]

̰
Վրաստանում կորոնավիրուսից 12-րդ հիվանդն է մահացել

12:46 14.05.2020

Վրստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակված 12-րդ հիվանդն է մահացել (81-ամյա կին): Այդ մասին հայտնում է «Ալիք մեդիան»: «Այսօրվա դրությամբ մենք ունենք Covid-19 վարակի 5 նոր դեպք: Եվս 11 պացիենտ ապաքինվել է: Դժբախտաբար, այս առավոտ հայտնի դարձավ, որ մենք ունենք ևս մեկ մահ: Նա 81 տարեկան էր»,- ասել է վարչապետը: Մայիսի 14-ին՝ ժամը […]

̰
Բասեն գյուղում անասնագոմի փլուզման հետևանքով անասուններ են սատկել

11:53 14.05.2020

Մայիսի 14-ի վաղ առավոտյան փլուզում է տեղի ունեցել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն գյուղում։ Փլվել է գյուղի տնտեսություններից մեկի անասնագոմը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am թղթակիցը: Գյուղի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը մեր թղթակցին հայտնել է, որ անասնագոմը պատկանում է Լյուբա Խաչատրյանին, ով միայնակ է ապրում և 12 գլուխ անասուն է պահում: Դեպքի պահին կինն անասնագոմում […]

̰
Լուկաշինի փողոցում տեղի ունեցած խուլիգանության 4 մասնակից բերման է ենթարկվել․ կան տուժածներ

11:01 14.05.2020

Մայիսի 13-ին, ժամը 21.14-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լուկաշինի փողոցում լինգով իրար են ծեծում: Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.00-ին Լուկաշինի փողոցի 1-ին շենքի մոտ ճանապարհը չզիջելու պատճառով վիճել են 18 և 22 տարեկան երկու երիտասարդ, այնուհետև վեճին միացել են նրանց […]

̰
Մյասնիկյան պողոտայում BMW-ն բախվել է էլեկտրասյանը․ վարորդին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով

08:19 14.05.2020

Մայիսի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում BMW մակնիշի 22 AT 212 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, առաջ ընթանալով՝ բախվել նոր կառուցվող շինության համար տեղադրված երկաթե պաշտպանիչ ցուցանակին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին ավտոմեքենայից դուրս են […]

̰
Չինացի տղամարդը վազքի ժամանակ դիմակ է կրել, ինչի հետևանքով հիվանդանոց է ընկել. Fox News

23:45 13.05.2020

Բժիշկների զննությունից հետո Չինաստանի Ուհան քաղաքից 26-ամյա վազորդին շտապ վիրահատություն է կատարվել՝ կապված նրա թոքերի ծանր վիճակի հետ: Բժիշկների խոսքով ՝ տեղի ունեցածի պատճառը վազքի ժամանակ դիմակ է կրել: Այս մասին հայտնում է Fox News- ը ՝ վկայակոչելով Վեյբոյի Վուհան քաղաքի կենտրոնական հիվանդանոցի հայտարարությունը: Հաղորդվում է, որ տղամարդը հիվանդանոց է եկելել կրծքավանդակի ցավի և օդի […]

̰
Բացահայտվել է Չարենցավանում տեղի ունեցած դանակահարության դեպքը

18:49 13.05.2020

2020 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 21:55-ի սահմաններում, Չարենցավանի բժշկական կենտրոնից  ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ հատվածի, ստորին ծնոտի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Չարենցավան քաղաքի 37-ամյա բնակիչ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով պարզվել է, որ 37-ամյա տղամարդը նշված վնասվածքները ստացել է […]

̰
Տղամարդը Մարալիկի բնակչուհու ննջասենյակից գումար է հափշտակել և բերման ենթարկվել

18:38 13.05.2020

Մայիսի 11-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր տվել, որ մայիսի 10-11-ը իրենց տան ննջասենյակից գողացել են 200.000 դրամ: Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր. արձանագրեցին, թե որտեղից էր կատարվել գողությունը, կազմեցին համապատասխան արձանագրություններ: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գաղտնի հափշտակությունը կատարել […]

̰
Ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել 18,384,000 դրամի գույքի վատնման համար

18:35 13.05.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ս. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության պետի պաշտոնը, 2017-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 18,384,000 […]

̰
ՌԴ ՔԿ-ն հրաժարվել է վերաորակավորել Խաչատուրյան քույրերի գործողությունները՝ սպանությունից ինքնապաշտպանության

18:21 13.05.2020

ՌԴ քննչական կոմիտեն ավարտել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործի հավելյալ քննությունը: Գերատեսչությունը հրաժարվել է վերաորակավորել նրանց գործողությունները՝ սպանությունից ինքնապաշտպանության: Վերաորակավորման հարցում պնդել է գլխավոր դատախազությունը: Այս մասին Интерфакс-ին հայտնել է քույրերի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը: Նա հավելել է, որ պաշտպանական կողմը համաձայն չէ Քննչական կոմիտեի դիրքորոշման հետ, հետևաբար կբողոքարկի այն: Փաստաբանը նաև հույս […]

̰
Ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Բերքաբերի ուղղությամբ․ վնասվել են տներ

18:13 13.05.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ «Հակառակորդի կրակակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։ Տուժածներ չկան»,- գրել է Ստեփանյանը:

̰
Քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

17:50 13.05.2020

ԱԻՆ-ից հայտնում են՝ մայիսի 13-ին՝ ժամը 13։25-ին, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։ Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին՝ ժամը 10:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած […]

̰
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» հորդորում է չհանել և չտեղաշարժել ականների մասին նախազգուշացնող նշանները

17:30 13.05.2020

Ականների վտանգ ներկայացնող 64 պետություններում ամեն 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ մարդ: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտության կենտրոնը»։ «Հայաստանում կա ականների վտանգ ներկայացնող 4 մարզ՝ Տավուշ, Վայոց ձոր, Գեղարքունիք, Սյունիք: Այս մարզերը համարվում են վտանգավոր գոտիներ, բայց ականներ կան նաև այլ շրջաններում: Այսօր Հանրապետության տարածքում ապրում է ականների պայթյունից տուժած […]

̰
Հերթական ուժեղ կարկտահարությունն Օշականում ու հարակից համայնքներում

16:46 13.05.2020

Օշական համայնքից SHANTNEWS.am-ին հայտնել են, որ հերթական խոշոր կարկտահարությունն է գրանցվել՝ վնաս հասցնելով թե՛ բանջարաբոստանային կուլտուրաներին, թե՛ պտղատու ծառերին, թե՛ խաղողի վազերին: Ավելի շատ հենց խաղողի վազերն են տուժել: Տարածքի հակակարկտային կայանները գործի դրվել են, բայց առանձնապես օգուտ չեն տվել: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ կարկուտը տեղացել է ընդմիջումներով: Որոշ դադարից հետո տեղացած կարկտահատիկները շատ […]

̰
Քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

13:44 13.05.2020

Մայիսի 13-ին՝ ժամը 13։25-ին, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին՝ ժամը 10:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. լճում որոնողափրկարարական  աշխատանքներ իրականացնելու համար […]

̰
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

12:41 13.05.2020

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 12-ին, ժամը 22.50-ին, Բազումի բաժին է ներկայացել 34-ամյա Մանվել Հ.-ն, որը 2020 թ. մարտի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, […]

̰
Երևանի Իոսիֆյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

12:13 13.05.2020

Մայիսի 13-ին, ժամը 08:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իոսիֆյան փողոցի տներից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ հրշեջ ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։06-ին, մարվել՝ 09։13-ին։ Խոհանոցի գույքն ամբողջությամբ այրվել է։

̰
Սյունիքի մարզում Niva-ն, մոտ 150 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. ամուսիններին ու նրանց երեխային հիվանդանոց տեղափոխող մեքենան նույնպես վթարի է ենթարկվել

23:52 12.05.2020

Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ, 26-ամյա Արմեն Սաֆարյանը Արավուս գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած ВАЗ 21214 մակնիշի 94 FF 944 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի […]

̰
Ամուրի շրջանի գերեզմանատանն արջը փորել է թարմ գերեզմանը

22:36 12.05.2020

Ամուրի շրջանի գերեզմանատանը արջը նոր թաղված դիակի վրա է հարձակվել: Ծուռթաթը ոչ միայն փորել է գերեզմանը, այլև ոտնձգություն կատարել հանգուցյալի նկատմամբ: Արտակարգ դեպքը նկարահանվել է: Գիշատիչը գնացել է Տինդայի նոր գերեզմանատուն: Նրան գրավել է վերջերս մահացած տեղի բնակչի գերեզմանը: Ականատեսները պնդում են, որ արջը հասել է դագաղին և կերել հանգուցյալի մարմնի մի մասը: Նշվում է, […]

̰
Կապանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

19:21 12.05.2020

Մայիսի 8-ին ոստիկանության Կապանի բաժնում «Հայանտառ» ՊՈԱԿ Կապանի անտառտնտեսությունից գրություն էր ստացվել, որ Ճակատեն գյուղի անտառամասում հայտնաբերվել են ապօրինի հատած 19 տարբեր տեսակի ու տրամագծի ծառեր: Ձեռնարկված համալիր որոնողական աշխատանքների ընթացքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ ծառահատումները հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 66-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին: […]

̰
Նիկի Մինաժը, Լեդի Գագան, Ագիլերան ու Մադոննան հաքերների զոհ են դարձել

19:04 12.05.2020

Համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի նամակագրությունները, պայմանագրերը, պայմանավորվածություններն ու կապերը դուրս են եկել «ջրի երես»։ Հաքերային խումբը ներխուժել է այդ ամենը պահպանող սերվերներ, հափշտակել այդ տվյալներն ու հիմա սպառնում է հրապարակել դրանք։ Այս մասին հայտնում է NME կայքը։ Լեդի Գագայի, Մադոննայի, Նիկի Մինաժի, Քրիտինա Ագիլերայի, Մըրայա Քերիի տվյալները, ընդհանուր առմամբ՝ 756 գիգաբաթ ինֆորմացիա, հայտնվել է չարագործների […]

̰
Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի հորի հողաշերտը լցվել է հոր ու որդու վրա, հայրը մահացել է, որդին՝ տեղափոխվել հիվանդանոց  

18:37 12.05.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի 7-րդ փողոցի 1-ին տանը՝ կարտոֆիլի հորի մեջ աշխատանքներ կատարելիս, հողաշերտի փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ կան։ Փրկարարները գյուղացիների օգնությամբ հողաշերտի տակից դուրս են բերել նույն տան […]

̰
Աֆղանստանում թաղման արարողության ժամանակ պայթյուն է որոտացել․ կա 15 զոհ

18:30 12.05.2020

Աֆղանստանի Նանգարհար նահանգում հուղարկավորության ժամանակ պայթյուն է որոտացել: Շրջանային ոստիկանության ղեկավարի թաղմանը ներկա են եղել հարազատները, ոստիկան գործընկերները, պաշտոնյաները, պատգամավորները: Մահապարտ ահաբեկչի գործողությունների հետևանքով զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ 56-ը: Թալիբները հայտարարել են, որ իրենք ահաբեկչության հետևում կանգնած չեն, հաղորդում է TOLONews-ը:

̰
Գավառի միջադեպերի գործով հայտնաբերվել է դեպքին մասնակից անձանց ավտոմեքենաներից 10-ը, զենքերից՝ 2-ը

18:08 12.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ: Նշված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, այս պահի […]

̰
Փեսան ծեծել, ապա հովվաշանը բաց է թողել 78-ամյա զոքանչի վրա. տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

17:40 12.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Ծաթեր գյուղի 78-ամյա բնակչուհու մահվան մի շարք հանգամանքներ: 2020 թվականի մայիսի 10-ին` ժամը 00:40-ին, Ծաթեր գյուղի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ իր ամուսինն իրենց տանը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին, այնուհետև շանը […]

̰
BACK_TO_TOP