TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+8.6 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

«Թոխմախի լճի» մոտ մեքենան բախվել է էլեկտրասյանն ու շրջվել․ կան տուժածներ

09:01 18.05.2020

Մայիսի 17-ին` ժամը 22։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ատացվել, որ Երևանի Ժակ Իվ Կուստոյի փողոցում՝ «Թոխմախի լճի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Զ․, […]

̰
8 ամիս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին, հնարավոր է՝ տուն տեղափոխեն. news.am

22:44 17.05.2020

Արդեն 8 ամիս ծեծի հետևանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակում փոփոխություն չկա: Այս մասին news.am-ին հայտնել է Արա  Մխիթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը: Նա հայտնել է, որ բժիշկներն էլ չեն կարող ասել, թե իր եղբայրը երբ դուրս կգա այդ վիճակից, հնարավոր է՝ մայիսի վերջին տեղափոխեն տուն և տանը կազմակերպեն նրա խնամքը: «Եթե տեղափոխենք, […]

̰
Դանակահարություն Երևանում. Դավիթաշենում դանակահարված 2 տղամարդիկ տեղափոխվել են հիվանդանոց

19:25 17.05.2020

Այսօր ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Նոր Զովք» առևտրի կենտրոնի մոտ կրակոցներ են հնչել, հայտնել է shamshyan.com-ը: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի հերթապահ խումբը: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն ու Հայաստանի քննչական […]

̰
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Audi-ն. կան վիրավորներ. shamshyan.com

16:23 17.05.2020

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Արզնի տանող ճանապարհահատվածում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 65-ամյա Սամվել Չ.-ի վարած Mercedes մակնիշի 35 FN 854 համարանիշի և Մրգաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Արթուր Ա.-ի վարած Audi մակնիշի 36 ՏQ 576 համարանիշի ավտոմեքենաեները, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 2 վարորդներն ու […]

̰
Մոսկվայում հանցագործը տարեց կնոջից հափշտակել է 1 միլիոն ռուբլի՝ ներկայանալով որպես բանկի աշխատակից

13:38 17.05.2020

Մոսկվայում չարագործը կողոպտել է 74-ամյա կնոջը՝ ներկայանալով որպես բանկի աշխատակից: Այդ մասին հայտնում է REN ТВ-ն՝ հղում անելով ՌԴ Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին: Անհայտ անձը զանգահարել է տարեց կնոջը՝ ներկայանալով որպես բանկի աշխատակից և խաբեությամբ պարզել նրա բանկային քարտի տվյալները: Նաև անհայտ ծրագիր օգտագործելով՝ խարդախին հաջողվել է միանալ […]

̰
Դանակահարություն Երևանում. 27-ամյա երիտասարդ տղամարդու կյանքը հնարավոր է եղել փրկել. ոստիկանությունը որոնում է կռվի մասնակիցներին. shamshyan.com

13:14 17.05.2020

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Կենտրոնի ոստիկանները պարզել են, […]

̰
Դաղստանում ավելի քան 40 բուժաշխատող է մահացել COVID-19- ից և թոքաբորբից. РИА Новости

12:50 17.05.2020

Դաղստանում ավելի քան 40 բուժաշխատող է մահացել արտահիվանդանոցային թոքաբորբից և COVID-19- ից, հայտնում է РИА Новости- ն ՝ վկայակոչելով Դաղստանի առողջապահության նախարար Ջամալուդին Հաջիիբրագիմովի խոսքերը: «Ավելի քան 40 մարդ: Սա իսկապես ողբերգություն է», – ասել է Հաջիիբրագիմովը՝ չնշելով մահացածների ճշգրիտ թիվը: Նա նաև հավելել է, որ բժիշկների ցանկը չի հրապարակվել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում, քանի […]

̰
Հրապարակվել են Կոբի Բրայանթի ուղղաթիռի վթարի հետաքննության արդյունքները

12:49 17.05.2020

Լոս Անջելեսի դատաբժշկական փորձաքննության վարչությունը հրապարակել է հունվարին ուղղաթիռի վթարի հետևանքով մահացած «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի բասկետբոլիստ Կոբի Բրայանթի և ևս ութ զոհերի դիահերձման արդյունքները: Այս մասին հայտնում է ESPN-ը՝ հղում անելով դատաբժշկական փորձագետներից ստացված փաստաթղթին: Ըստ դատաբժշկական փորձագետների՝ ուղղաթիռի օդաչու Արա Զոբայանը թռիչքից առաջ չի օգտագործել ալկոհոլ կամ թմրանյութ: Մեթիլֆենիդատի հետքեր՝ ուշադրության դեֆիցիտի և […]

̰
Արարատի մարզում վարորդը Opel-ով բախվել է արգելապատնեշին, այնուհետև գազատար խողովակին և հայտնվել դաշտում. կա զոհ. shamshyan.com

12:22 17.05.2020

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 47-ամյա Միսակ Մ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 ZD 382 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթապ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, այնուհետև գազատար խողովակին և հայտնվել դաշտում, հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդ […]

̰
Լոս Անջելեսի կենտրոնում հաջողվել է մարել պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը

11:55 17.05.2020

Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող շենքերից մեկում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 11 հրշեջ է տուժել, հայտնում է Associated Press- ը: Պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ: Բժիշկները տուժածների վիճակը գնահատում են ծանր: Նրանք տարհանվել են բժշկական ուղղաթիռների միջոցով: Հրդեհի դեմ պայքարել է մոտ 200 մասնագետ: Նրանց ի վերջո հաջողվել է մարել հրդեհը: «Հրդեհը մարվել […]

̰
Եգիպտոսում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 600 մարդ

22:10 16.05.2020

Եգիպտոսում կորոնավիրուսից մահացել է 612 մարդ, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից: Ընդհանուր, երկրում կորոնավիրուսով վարակվել է 11 719 մարդ, առողջացել է 2 950-ը: Ավելի վաղ Եգիպտոսի իշխանությունները ներկայացրել էին «նոր կորոնավիրուսի պայմաններում երկրի գոյության պլան», որը ենթադրում է կրթական, մարզական հաստատությունների փակում:

̰
Ապօրինի ծառահատման դեպք է հայտնաբերվել Շամլուղի անտառպետության հանդամասում

16:18 16.05.2020

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Շամլուղի անտառպետության «Առնաուտ» կոչվող հանդամասում հայտնաբերել են 38-ամյա տղամարդուն պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված փայտանյութով, և ավտոմեքենայի կողքին ևս 1,5 խմ փայտանյութ: «Տղամարդը հայտարարել է, որ իր ձեռքի բենզասղոցով հատած բոխու փայտանյութը պետք է […]

̰
Երևան-Գյումրի ավտոճանապարհին 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

14:55 16.05.2020

Այսօր՝ մայիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00;50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Գոռ Գ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել է Բյուրական գյուղի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Ս-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող BMW X5 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախումից հետո Գոռ Գ-ն վրաերթի է ենթարկել […]

̰
Բացահայտվել է Հյուսիսային մաքսատան տարածքում կատարված գողության դեպքը

14:10 16.05.2020

Մայիսի 15-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հյուսիսային մաքսատան հատուկ պահպանվող տարածքում կայանված «Մերսեդես-Ե 280» ավտոմեքենայից մի երիտասարդ գողանում է դետալներ: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ 27-ամյա երիտասարդը նշված ավտոմեքենայից տարբեր դետալներ է գողացել և թաքցրել կողքին կայանված «Մազդա» ավտոմեքենայի մեջ: Ձեռնարկվում են միջոցառումներ` «Մերսեդեսի» սեփականատիրոջը գտնելու ուղղությամբ: Վնասի չափը պարզվում […]

̰
Տղամարդը փորձել է գողանալ Թավշուտ գյուղին պատկանող ցինկե խողովակը

14:00 16.05.2020

Մայիսի 15-ին ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Թավշուտ գյուղի «Փոշտի կողմ» կոչվող ճանապարհից բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու, որը փորձել էր գողանալ համայնքին պատկանող ցինկե խողովակը, սակայն բռնվել է ոստիկանների կողմից: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]

̰
Շիրակի մարզում արձանագրվել է որսագողության դեպք

12:16 16.05.2020

Բնապահպանաության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Շիրակի և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները 2020 թվականի մայիսի 14-ին որսագողության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում համատեղ ստուգայց են անցկացրել Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կրկնակտցարի (дупель) ապօրինի որսի կանխարգելման նպատակով: Վերոնշյալ տարածքում արձանագրվել է որսագողության դեպք. Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչներ Ա.Պ.-ի և Ռ.Մ.-ի […]

̰
Ժամկետային զինծառայող Սասուն Մարգարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել ծառայակցին և սպային

11:50 16.05.2020

Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ լեյտենանտ Հ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ստորադաի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար: Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի […]

̰
Գարեգին Նժդեհի հրապարակում մեքենան բախվել է Սպանդարյանի հուշարձանի պատնեշին․ տուժածի վիճակը ծանր է

11:20 16.05.2020

Մայիսի 16-ին՝ ժամը 03։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW X5» (վարորդ՝ Խաչիկ Ն․, ծնված 1989 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս […]

̰
Շենքի երեսպատման սալիկներն ընկել են բակում կայանած ավտոմեքենայի վրա

09:31 16.05.2020

Մայիսի 15-ին՝ ժամը 17։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի թիվ 12/2 շենքի երեսպատման սալիկները թուլացել են և ընկել շենքի բակում կայանած ավտոմեքենայի վրա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շենքի 9-րդ հարկից սալիկ (մոտ […]

̰
Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի զորամասի դիմաց, Opel-ներ են բախվել․ կան տուժածներ

08:44 16.05.2020

Մայիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի զորամասի դիմաց, բախվել են 29-ամյա Սարո Մանուկյանի վարած Opel Astra մակնիշի 77 PR 787 համարանիշի և 36-ամյա Էդգար Աբրամյանի վարած Opel Vectra մակնիշի 30 OՏ 871 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենաներից դուրս […]

̰
Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված ամբողջ նյութն առանձին կրիչներում է. Հրաչյա Սարիբեկյան

17:52 15.05.2020

Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված ամբողջ նյութը պահպանվում է առանձին կրիչներում: Այդ առումով կորուստներ չկան: Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրել է գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային գրադարանի սերվերները այրվել էին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

16:29 15.05.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ մայիսի 15-ին՝ ժամը 10։00-ին, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։ Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին՝ ժամը 10:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում […]

̰
Ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի հարևանությամբ տեղադրված կրպակը

13:56 15.05.2020

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի դիմաց՝ Հ. Հակոբյան 4-րդ շենքի հարևանությամբ կանաչ տարածքում տեղադրված կրպակը: Տարածքում եղել է հակասանիտարական վիճակ: Կանաչ գազոնը կվերականգնվի, այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման աշխատանքներ:

̰
Վանաձորում 9-ամյա երեխան ընկել է շենքի 2-րդ հարկից․ վիճակը ծայրահեղ ծանր է

13:36 15.05.2020

Վանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել ու շտապօգնության մեքենայով՝ ծանր վիճակում տեղափոխվել տեղի բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Առաջին բուժօգնություն ստանալուց հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել են Երևան: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ունի համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի […]

̰
Բացահայտվել է Վանաձորում երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը. մեկ անձ կալանավորվել է

13:00 15.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում կատարված սպանության փորձը, պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ: 2020 թվականի մարտի 24-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ  նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան և Առափնյա փողոցների խաչմերուկում նույն քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ […]

̰
Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի դեպքի առթիվ հարուցված քրգործով մեկ անձ կալանավորվել է

12:49 15.05.2020

2020թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով, 2020թ. ապրիլի  11-ին՝ժամը 17:10-ի սահմաններում, անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք: 2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանություն Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի […]

̰
Գեղարքունիքի Նորակերտ գյուղում գայլերը 122 գառ ու ոչխար են հոշոտել

11:04 15.05.2020

Մայիսի 15-ին, ժամը 07։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում գայլերը հոշոտել են ոչխարների հոտը․ կազմված հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների ներկայությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ գայլերը ներխուժել են Նորակերտ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող […]

̰
ՃՏՊ Երևանի Էզրաս Հասրաթյան փողոցում․ կան տուժածներ

09:56 15.05.2020

Մայիսի 15-ին՝ ժամը 01:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էզրաս Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ, ովքեր հոսպիտալացվել են․ առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Blue […]

̰
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ

09:14 15.05.2020

Մայիսի 14-ին՝ ժամը 21:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 141-րդ կմ-ին, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Թ․, ծնված 1972 թ.) […]

̰
Դանակահարություն Գեղարքունիքի մարզում․ Գավառի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

23:45 14.05.2020

Մայիսի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Գավառի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ մեջքի կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ: Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին համապատասխան արձանագրություններ, զրուցեցին բժշկի, նաև տուժողի հետ: Երիտասարդը վստահեցնում էր, թե վերքը ստացել է ընկնելու հետևանքով: Սակայն վնասվածքի բնույթն այլ բան էր հուշում, և նրա հայտարարությունը ոստիկաններին […]

̰
BACK_TO_TOP