17:55 09.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի 29-ամյա բնակչուհին, նախնական համաձայնության գալով Արարատի մարզի 48-ամյա բնակչի հետ, 2019թ. ապրիլի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, ավազակությամբ զուգորդված, 81-ամյա համաքաղաքացուն կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, մուտք են գործել Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկը, վերջինիս կապել են կպչուն ժապավենով, գույքը հափշտակելու նպատակով խառնել են տան իրերը, այնուհետև՝ բութ, կոշտ առարկայով շուրջ հինգ հարված հասցրել նրա գլխին, ինչի արդյունքում՝ տղամարդը մահացել է:
Այնուհետև վերցնելով 81-ամյա տղամարդու տան, պահեստի, երկաթե պահարանի, ավտոտնակի և ավտոմեքենայի բանալիները, մուտք են գործել նույն փողոցում գտնվող վերջինիս պատկանող կոնյակի խանութ, այնուհետև ավտոտնակ և հափշտակել նրան պատկանող «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենան ու դիմել փախուստի:
Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև 29-ամյա կնոջ կողմից կատարված առերևույթ հանցագործությունների այլ դրսևորումներ:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 29-ամյա կինը 2018թ. նոյեմբերի 17-ին` ժամը 20:10-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում, Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակարաններից մեկում, նախկինում ունեցած տարաձայնությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում երկաթե առարկայով 3 անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել տանտիրուհու գլխին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Բացի դրանից՝ 2018թ. դեկտեմբերի 22-ին` ժամը 03:00-ի սահմաններում, 29-ամյա կինը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով 59-ամյա տաքսու վարորդին խնդրել է օժանդակել իրեն. կինը վերջինիս ավտոմեքենայով ուղևորվել է Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղ, ապօրինի մուտք գործելով գյուղի անասնագոմերից մեկը, գաղտնի հափշտակել է խոշոր չափերի հասնող՝ 780.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ 12 գլուխ ոչխար: Բացի դրանից՝ 2019թ. հունվարի 19-ին` ժամը 01:30-ից մինչև 06:30-ն ընկած ժամանակահատվածում, 29-ամյա կինը, ապօրինի մուտք գործելով Նար-Դոս փողոցում գտնվող հագուստի խանութ-սրահ, հափշտակել է հագուստներ, սպորտային կոշիկներ՝ պատճառելով խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր՝ 820.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Այնուհետև, 29-ամյա կինը, ՀՀ քաղաքացու անձնագիր հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, 2019 թվականի հունվարի 28-ին` ժամը 12:05-ից 13:30-ն ընկած ժամանակահատվածում, իր ծանոթին տեսակցելու պատրվակով հյուրընկալվել է վերջինիս և օգտվելով տանտիրոջ՝ հյուրասենյակից բացակայելու հանգամանքից, գաղտնի հափշտակել է նրա անձնագիրը, որը հետագայում ներկայացնելով՝ վարձակալությամբ վերցրել է 2 համակարգիչ:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով /2 դրվագ/ և ՀՀ Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով: 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Իսկ 59-ամյա տաքսու վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:26 12.07.2025
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավելի քան 1000 աշխատակից ազատվել է աշխատանքիցՈւրբաթ օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի 1107 քաղաքացիական աշխատակից և 246 դիվանագետ աշխատանքից ազատվելու մասին ծանուցումներ են ստացել, այս մասին հայտնում է CBS News-ը։ Փախստականների ընդունմամբ զբաղվող գրեթե բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ Աֆղանստանի վերաբնակեցման համակարգման գրասենյակը, ազատվել են աշխատանքից: Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Պետդեպարտամենտի աշխատակիցները ծափահարությունների ներքո լքում իրենց իրերը՝ իրենց հետ […] ...
16:10 12.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջեց գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Երկրորդ փուլում պայքարից դուրս մնաց նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, ով թայ-բրեյքում զիջեց միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային: ...
15:54 12.07.2025
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումներըՀայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […] ...
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճԿալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...