Բուլղարիայում 20 բեռնատար միմյանց է բախվել․ կան զոհեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+17.09 oC

Բուլղարիայում 20 բեռնատար միմյանց է բախվել․ կան զոհեր

18:58 03.04.2020

Բուլղարիայի ավտոմայրուղիներից մեկի վրա միմյանց են բախվել շարասյունով ընթացող 20 խոշոր բեռնատարներ, ինչպես նաև մեկ միկրոավտոբուս և երկու թեթև մարդատար մեքենաներ։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Բախման հետևանքով երկու մարդ մահացել է։

Մահացածներից մեկը Թուրքիայի, մյուսը՝ Բուլղարիայի բնակիչ է: Եվս վեց մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Իսկ վթարի պատճառը, ըստ ականատեսների, այն է եղել, որ վարորդներից մեկը չի պահել իր առջևի մեքենայից անհրաժեշտ հեռավորություն։ Առջևի մեքենային շատ մոտենալուց հետո նա արգելակել է, ինչից հետո հետևից ընթացող մեքենաները հերթականությամբ բախվել են իրար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամերիկյան երեք նահանգներում հզոր տորնադոներ են մոլեգնում

08:53 27.04.2024

Ամերիկյան երեք նահանգներում հզոր տորնադոներ են մոլեգնում

ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներում հզոր տորնադոներ են մոլեգնում, առնվազն երեք մարդ տուժել է, հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ տորնադոները սկսվել են ուրբաթ օրը և տեղի են ունենում Միացյալ Նահանգների կենտրոնական հատվածում տեղումների ավելացման ֆոնին։ «Ուրբաթ օրը ավերիչ տորնադոները շարժվում են արևելյան Նեբրասկայի և Այովա նահանգի մասերով. առնվազն երեք մարդ վիրավորվել է», – ասվում […] ...

Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել

08:44 27.04.2024

Շունը կանաչ ձագ է լույս աշխարհ բերել

ԱՄՆ-ում շունը կանաչ մորթիով ձագ է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։ Ֆլորիդայում ծնվել է Գոլդեն ռետրիվեր քոթոթ: Տերերը խոստովանել են, որ Գոլդեն ռետրիվերների հետ աշխատելու 17 տարիների ընթացքում երբեք չեն հանդիպել քոթոթների վառ կանաչ գույնի: Ինչպես ասել է սելեկցիոները, այս երևույթն առաջանում է պլասենցայում պարունակվող բիլիվերդինի՝ կանաչ լեղու պիգմենտի պատճառով։ Այն կանաչեցնում […] ...

Արիզոնայում բենզին տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից և բռնկվել

08:28 27.04.2024

Արիզոնայում բենզին տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից և բռնկվել

Առանց հոտի բենզին և պրոպան տեղափոխող գնացքը ուրբաթ օրը Արիզոնա-Նյու Մեքսիկո սահմանի մոտ դուրս է եկել ռելսերից և բռնկվել, զոհեր չկան, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Գործակալության տվյալներով՝ տեղի իշխանություններն ու իրավապահ մարմինները զոհերի մասին տվյալներ դեռ չեն տրամադրել։ Միջադեպի պատճառները հետաքննվում են։ «Գնացքը տեղափոխում էր առանց հոտի պրոպան և բենզին: Կես տասնյակ […] ...

Կինը վիճակախաղով շահել է միլիոն դոլար և մոռացել տոմսի մասին

08:21 27.04.2024

Կինը վիճակախաղով շահել է միլիոն դոլար և մոռացել տոմսի մասին

Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքից 52-ամյա Լեսլի Կարը կանոնավոր կերպով վիճակախաղի տոմսեր է գնում, բայց երբեք չի հետևում խաղարկություններին: Կնոջ խոսքով՝ ինքը տոմսերը շաբաթներ շարունակ պահում է պլաստիկ տարայի մեջ, բայց հաղթելու հույս չունի։ Սակայն երբ ամերիկուհին իմացել է, որ վիճակախաղում ինչ-որ մեկը շահել է ջեքփոթը, հիշել է հին տոմսերն ու որոշել ստուգել դրանք։ Ինչ-որ պահի […] ...

Իրանը հայտարարել է, որ նախագահի այցը Պակիստան նպաստում է երկխոսության զարգացմանը

23:07 26.04.2024

Իրանը հայտարարել է, որ նախագահի այցը Պակիստան նպաստում է երկխոսության զարգացմանը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Պակիստան հնարավորություն է ընձեռել քննարկելու երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, ինչպես նաև կարծիքներ փոխանակելու տարածաշրջանում և աշխարհում արդի իրադարձությունների շուրջ։ Այս մասին շաբաթական մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պակիստանի ԱԳՆ խոսնակ Մումթազ Զահրա Բալոչը։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը տնտեսության, մշակույթի և անվտանգության ոլորտներում, ինչպես նաև փոխակերպել Պակիստանի և Իրանի […] ...

Պենտագոնն ակնկալում է, որ ռազմական նոր փաթեթը կօգնի Ուկրաինային ժամանակի ընթացքում բարելավել իր դիրքերը

22:53 26.04.2024

Պենտագոնն ակնկալում է, որ ռազմական նոր փաթեթը կօգնի Ուկրաինային ժամանակի ընթացքում բարելավել իր դիրքերը

ԱՄՆ-ն ակնկալում է, որ ռազմական նոր փաթեթի տրամադրումը կօգնի Ուկրաինային ժամանակի ընթացքում բարելավել իր դիրքերը։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ուկրաինային սպառազինության մատակարարումների համակարգման Արեւմտյան կոնտակտային խմբի հերթական նիստին հաջորդած մամուլի ասուլիսում, որն անցկացվել է վիրտուալ ձևաչափով։ «Նրանց խնդիրն է որոշել, թե ինչպես և երբ օգտագործել դրանք (ԱՄՆ-ի զենքերը), մենք հուսով […] ...

BACK_TO_TOP