TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ավտովթարից մահացել է Նիգերիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը

12:39 23.03.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է Նիգերիայի հավաքականի 26-ամյա հարձակվող Իֆեանի Ջորջը: Ինչպես հաղորդում է BBC-ն, ֆուտբոլիստը վթարի է ենթարկվել իր Infiniti-ի մակնիշի ավտոմեքենայով մայրաքաղաք Լագոս ուղևորվելու ճանապարհին: Մեքենան բախվել է բեռնատարին: Իֆեանի Ջորջի հետ մահացել են նաև ֆուտբոլիստ Էմանուել Օգբուն ու ևս մեկ մարդ, որի տվյալները չեն նշվել: Ջորջը 14 հանդիպում էր անցկացրել Նիգերիայի հավաքականի կազմում, […]

̰
Վթար Կասյան փողոցում. տուժածներից 2-ի վիճակը ծանր է

09:30 23.03.2020

Մարտի 22-ին՝ ժամը 23:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Կասյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում բախվել են «BMW» (վարորդ՝ Արամազդ Հ., […]

̰
Երևանի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

09:20 23.03.2020

Մարտի 22-ին՝ ժամը 23:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում 3 կիլոգրամանոց գազի բալոնից առկա է արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը […]

̰
Հրդեհ Րաֆֆու փողոցի գորգերի տոնավաճառի տաղավարում

08:39 23.03.2020

Մարտի 22-ին՝ ժամը 21:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող գորգերի տոնավաճառի վագոն-տաղավարներից մեկում: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]

̰
Հրդեհ «Գյումրիի անտառնտեսություն» մասնաճյուղի տարածքում

23:47 22.03.2020

Մարտի 22-ին` ժամը 19:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կումայրի» արգելոց-թանգարանում այրվում են տնկիներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հեդեհը բռնկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառնտեսություն» մասնաճյուղի տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել […]

̰
Շիրակի մարզում վրաերթի ենթարկվածը սանավիացիայով տեղափոխվել է Երևան. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

23:37 22.03.2020

Այսօր՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 22-ամյա Ավետիս Մանդալլյանը՝ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում իր վարած Infiniti մակնիշի 70 FX 170 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Միքայել Բարիկյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու հիվանդանոց, որտեղից էլ՝ առողջապահության նախարարության […]

̰
Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

21:04 22.03.2020

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ես իմ բարոյական պարտքն եմ համարում հայտնել ձեզ, որ իմ՝ COVID-19-ի թեսթը դրական արդյունք է ցույց տվել»,- հայտնել է արտիստը: Նա նաև տեղեկացրել է, որ ինքը և իր ընտանիքի անդամները ինքնամեկուսացել են: Դոմինգոն նաև […]

̰
Համացանցում տարածվել է ջրհորի մեջ ընկած ընձառյուծին փրկելու տեսանյութը

20:20 22.03.2020

Հնդկաստանի Շիվպուրի քաղաքում ընձառյուծն ընկել է ջրհորը: Գիշատչին փրկելու տեսանյութը ներկայացրել է NDTV-ն: Երկուշաբթի առավոտյան Հնդկաստանի անտառային ծառայության պաշտոնյա Փարվին Կասվանը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են փրկարարները ջրհորից հանում այնտեղ ընկած ընձառյուծին: Երբ ընձառյուծը դուրս է գալիս ջրհորից, փրկարարները փախչում են: Կասվանը բացատրել է, որ ընձառյուծները հաճախ են հարձակվում իրենց փրկողների վրա:

̰
Մեր աղոթքներով Խորվաթիայի ժողովրդի կողքին ենք. ՀՀ ԱԳ նախարարը՝ Զագրեբի երկրաշարժի մասին

20:05 22.03.2020

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթերում» գրառում է արել Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի մասին: «Այս առավոտյան Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի ցավալի լուր. մենք մտովի և մեր աղոթքներով Խորվաթիայի ժողովրդի կողքին ենք։ Այս դժվարին ժամանակներում մենք բոլորս պետք է կողք կողքի կանգնած լինենք»,- գրել է նախարարը:

̰
Ֆիլիպիններում փոքրիկ տղայի քթին «կնճիթ» է աճել

19:05 22.03.2020

Ֆիլիպինների Մինդանաո կղզում 4-ամյա երեխայի քթին մեծ գոյացություն է առաջացել, որը փղի կնճիթ է հիշեցնում: Այս մասին հայտնել է Newsflare-ը: Գոյացությունը Ջեյլորդ Օկլարիդի քթին հայտնվել է շուրջ 2 տարի առաջ: Ծնողները երեխային տարել են մոտակա քաղաքի բժշկի մոտ, սակայն վերջինս չի կարողացել օգնել նրանց և խորհուրդ տվել գնալ Մանիլա: Մինչ 2019-ը ընտանիքը բավականաչափ գումար էր […]

̰
Կամբոջայում շունը զբոսաշրջիկներին օգնել է դուրս գալ ջունգլիներից

18:48 22.03.2020

Կամբոջայի Ռոնգ կղզում շունը փրկել է 2 զբոսաշրջիկի: Նրանք մտել էին ջունգլիներ և չէին գտնում հետդարձի ճամփան, գրում է Unilad-ը: Շունն ուղեկցել է նրանց՝ դուրս բերելով ջունգլիներից: Կանադացի զբոսաշրջիկները որոշել էին զբոսնել ծովափի հեռավոր մասերում: Նրանք մտել էին ջունգլիներ՝ հուսալով կրճատել ճամփան, սակայն շուտով հասկանում են, որ մոլորվել են: Ջունգլիներում նրանք դեգերել են ավելի քան […]

̰
Ռուսաստանը դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ

18:10 22.03.2020

Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով մարտի 23-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ, հայտնում է Росавиация-ն: Բացառություն են կազմելու Մոսկվայի և մայրաքաղաքների միջև չվերթները, ինչպես նաև  բացառություններ են արվելու այլ երկրներից ՌԴ քաղաքացիների տունդարձը կազմակերպելու համար: Հիշեցնենք՝ մարտի 11-ին ԱՀԿ-ն նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը որակեց որպես համավարակ:

̰
Կնոջը հուղարկավորել են մահվանից 100 տարի անց

17:42 22.03.2020

Բրիտանական Սանդերլենդ քաղաքում 1919 թվականին սպանված պարուհու դին հուղարկավորվել է նրա անհետացումից մեկ դար անց: Այդ մասին հայտնում է BBC-ն: Մեյմի Ստյուարտը պարով զբաղվելու նպատակով ծնողներից հեռացել է, երբ դեռահաս էր: 1918 թվականին նա ամուսնացել է ծովային ինժեներ Ջորջ Շոթոնի հետ: Նրանք ապրում էին Ուելսում և հաճախ տեղափոխվում: Վերջին անգամ նա կապ է հաստատել իր […]

̰
Սպանություն Էջմիածնում. բնակարանում հայտնաբերվել է 53-ամյա տղամարդու դի

16:01 22.03.2020

Այսօր՝ մարտի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի «Չարենց» թաղամասի 16 շենքի 1 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ում գլխի վրա, ըստ […]

̰
Կոտայքի մարզում քաղաքացին ՃՏՊ-ի հետևանքով արգելափակվել է մեքենայում

13:14 22.03.2020

Մարտի 21-ին, ժամը 23:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի-Արամուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Հովհաննես Մ., ծնված 1996 թ.) […]

̰
Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում տունն ամբողջությամբ այրվել է

11:16 22.03.2020

Մարտի 21-ին, ժամը 14:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 2-րդ փողոցի վերջնամասում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:59-ին, մարվել՝ 16:46-ին: Այրվել է […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:05 22.03.2020

Մարտի 21-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ եղեգն, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 1000 քմ եղեգն, Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Փղերը հարբել ու քնել են՝ ալկոհոլի խանութը «թալանելուց» հետո

17:00 21.03.2020

Դեպքը տեղի է ունեցել Չինաստանում։ Փղերը մտել են ալկոհոլի խանութ, այնտեղ խմել են մոտ 30 լիտր ալկոհոլային արտադրատեսակներ ու հարբել։ Դրանից հետո տեսախցիկները արձանագրել են նրանց տեղաշարժը հարևան թփուտներում։ Փղերը պարզապեսն հարբած պառկել ու քնել են՝ արդյունքում հայտնվելով համացանցի ամենադիտված տեսանյութերից մեկում։ https://twitter.com/RT_com/status/1241046850032959488

̰
Տղամարդը բացահայտ հափշտակել էր ավտոմեքենան ու բռնվել

14:07 21.03.2020

Մարտի 19-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Գաջեգործների փողոցից բերման են ենթարկել 41-ամյա մի տղամարդու։ Նա ժամը 23.00-ին, օգտվելով Գաջեգործների փողոցում կայանված «Օպել Աստրա» ավտոմեքենայի դռները բաց լինելու և վարորդի բացակայության հանգամանքից, բացահայտ հափշտակել էր ավտոմեքենան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել և […]

̰
Մահացել է ամերիկացի քանթրի կատարող Քենի Ռոջերսը

14:05 21.03.2020

81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի քանթրի կատարող և «Գրեմմի» երեք մրցանակների դափնեկիր Քենի Ռոջերսը: Այս մասին հայտնել է երաժիշտի ընտանիքը նրա Twitter-յան պաշտոնական էջում: The Rogers family is sad to announce that Kenny Rogers passed away last night at 10:25PM at the age of 81. Rogers passed away peacefully at home from natural […]

̰
Երևան-Սևան մայրուղում Renault մակնիշի մեքենան գահավիժել է ձորը

13:56 21.03.2020

Մարտի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երևան-Սևան մայրուղում՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեպի Երևան տանող հարվածում ավտոմեքենա է գահավիժել հարակից ձորը: Կապույտ գույնի ավտոմեքենան Renault Logan մակնիշի է: Ավելի վաղ հայտնել էինք՝ 30-ամյա վարորդը «Արծվի թևեր»-ի մոտ Renault-ով 200 մետր գահավիժել է անդունդը: Մանրամասները՝ տեսանյությում:

̰
Ավտովթար Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, կա վիրավոր

13:10 21.03.2020

Մարտի 20-ին, ժամը 07:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Բորիս Ա.-ին (ծնված 1961 […]

̰
Ինչպես են Իսպանիայում սովյալ աղավնիները հարձակվում սնունդ գնած քաղաքացիների վրա

12:13 21.03.2020

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերված է՝ ինչպես են Իսպանիայում քաղցած աղավնիները հարձակվում սնունդ գնած քաղաքացիների վրա: — Лента.ру (@lentaruofficial) March 20, 2020

̰
Մերձմոսկովյան շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

11:40 21.03.2020

Մերձմոսկովյան Դմիտրովի շրջանում պահեստ է այրվել։ Հրդեհը բռնկվել է  ալյումինի գործարանում: Նախնական տվյալներով՝ կրակն ընդգրկել է 60 հազար քառակուսի մետր մակերեսով տարածք: Գործարանից սև ծուխ է դուրս գալիս: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Հրդեհաշիջման աշխատանքների համար նախապատրաստվել է գնացք և ավիացիա:  

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 2000 քմ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:27 21.03.2020

Մարտի 20-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում՝ մոտ 1000 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ մոտ 1000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Փլուզում Կոնդ թաղամասում

10:07 21.03.2020

Մարտի 20-ին՝ ժամը 20:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասում գտնվող նախկին մզկիթում (ներկայումս բնակելի շինություն) տեղի է ունեցել մասնակի փլուզում, տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ փլուզվել է Ռուսթավելու փողոցում գտնվող շինության երկրորդ […]

̰
30-ամյա վարորդը «Արծվի թևեր»-ի մոտ Renault-ով 200 մետր գահավիժել է անդունդը

00:20 21.03.2020

Մարտի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Ալբերտ Սարգսյանն իր վարած Renault մակնիշի 26 ԼՏ 652 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր»-ի մոտ, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով և ապառաժ քարերին բախվելով՝ կողաշրջված վիճակում […]

̰
Հրդեհ «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի մոտակայքում

21:10 20.03.2020

Մարտի 20-ին՝ ժամը 17:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան խճուղու թիվ 5 շենքի մոտակայքում՝ «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:38-ին, մարվել՝ 18:09-ին: Մհեր Շ.-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի […]

̰
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

18:16 20.03.2020

Մարտի 20-ինё ժամը 12:59-ինб Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Գ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Վրաստանում բեռնատար վագոնի գնացք է այրվել․ կա զոհ

18:12 20.03.2020

Զեստաֆոնիում (Արևմտյան Վրաստան) բեռնատար գնացքի վագոն է այրվել, ինչի հետևանքով մահացել է միջին տարիքի տղամարդ: Գնացքը շարժվում էր Փոթի-Թբիլիսի ուղղությամբ: Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ մեկ վագոնն ամբողջությամբ այրվել է: Հրդեհն այս պահի դրությամբ տեղայնացված է: Գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ-ի 188-րդ հոդվածի 3-րդ կետով:  

̰
BACK_TO_TOP