TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Փեսան ծեծել, ապա հովվաշանը բաց է թողել 78-ամյա զոքանչի վրա. տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

17:40 12.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Ծաթեր գյուղի 78-ամյա բնակչուհու մահվան մի շարք հանգամանքներ: 2020 թվականի մայիսի 10-ին` ժամը 00:40-ին, Ծաթեր գյուղի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ իր ամուսինն իրենց տանը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին, այնուհետև շանը […]

̰
Աչաջուրում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել N զորամասի զինծառայողին

17:32 12.05.2020

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Գրին Հաուզ» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ N զորամասի զինծառայող Ս. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով […]

̰
Քնած երիտասարդի սպանության դեպքը բացահայտվել է

17:21 12.05.2020

Մայիսի լույս 10-ի գիշերը, ժամը 2.40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ ստացվեց։ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 3-րդ նրբանցքի իր տանը 30-ամյա տղամարդ էր սպանվել։ Դիակի զննությամբ հրազենային վնասվածք հայտնաբերվեց, ննջարանում՝ 16 մմ տրամաչափի պարկուճի պլաստմասսայե խից։ Պարզ դարձավ, որ լուսամուտով տուն մտած անձը հրազենով կրակել էր քնած երիտասարդի վրա, ապա դռնով փախել։ Կրակոցի ձայնից արթնացած […]

̰
Ինչի՞ց է ծագել Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցի հրդեհը

17:20 12.05.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Սանկտ Պետերբուրգի Վիբորգի շրջանի հիվանդանոցում բռնկված հրդեհը 5 մարդու կյանք է խլել։ Ինչպես հաղորդում է Mash-տելեգրամ ալիքը՝ հրդեհի առաջացման պատճառը թոքերի արհեստական օդափոխության սարքի բռնկումն է եղել: Ընդ որում՝ բժիշկներից մեկի հարազատների խոսքերով՝ ռուսական արտադրության սարքը բռնկվել է կարճ միացման պատճառով: Բժիշկները փորձել են կրակը հանգցնել իրենց ուժերով: Սկզբում նրանց […]

̰
Զինյալները հարձակվել են Քաբուլի հիվանդանոցի վրա․ կան զոհեր

16:30 12.05.2020

Աֆղանստանի Քաբուլ քաղաքում 5 քաղաքացիական անձ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել հիվանդանոցներից մեկում զինյալների հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է TOLO News-ը: Channel 1TV հեռուստաալիքը հայտնում է, որ մահապարտ ահաբեկիչը ռումբ է գցել հիվանդանոցի մուտքի մոտ: Բուժանձնակազմի միայն մի մասին է հաջողվել լքել շենքը: Հաղորդվում է, որ թալիբները հերքել են իրենց առնչությունը հարձակմանը: گزارش‌های نخستین می‌رسانند […]

̰
Արևելյան Եվրոպան ծածկվել է ձյունով

16:09 12.05.2020

Այսօր Եվրոպայի արևելյան մասում ձյուն է տեղացել: Այս մասին հաղորդվում է սոցիալական ցանցերում: Այսպիսով, ձյան տեսքով տեղումներ են եղել Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում և Բելառուսում: Մասնավորապես, Վիլնյուսում ջերմաստիճանը նվազել է՝ հասնելով -1 աստիճանի:

̰
Նորագավիթում մեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է

14:52 12.05.2020

Մայիսի 12-ին՝ ժամը 10։47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes Sprinter» (վարորդ՝ Վարդգես Հ․, ծնված 1977 թ.), «Mercedes Е […]

̰
Նորագավիթում մեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին և կողաշրջվել․ կան տուժածներ

09:49 12.05.2020

Մայիսի 11-ին՝ ժամը 16:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրաչյա Մ․, ծնված 1996 […]

̰
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել մազութի տակառի մեջ արգելափակված աղվեսի ձագերին

09:34 12.05.2020

Մայիսի 11-ին` ժամը 18։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի թիվ 108 հասցեում՝ «Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ»-ի տարածքում գտնվող մազութի տակառի մեջ արգելափակված կենդանիներ կան (աղվեսի ձագեր). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական […]

̰
Իսպանիայում վերջին երկու ամսում ամենաքիչ մահերն են գրանցվել

19:30 11.05.2020

Իսպանիայում վերջին օրերին կորոնավիրուսի հետևանքով զոհվել է 123 մարդ: Դա վերջին երկու ամսվա ընթացքում համարվում է նվազագույն ցուցիչ: Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը: Վարակի տարածման սկզբնական շրջանից մինչ օրս Իսպանիայում մահացել է 26 744 մարդ: Վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 227436, ապաքինվածներինը՝ 137 139:  

̰
Աղստև գետն ընկած ավտոմեքենան հայտնաբերվել է․ ներսում՝ վարորդի դին

19:07 11.05.2020

Մայիսի 11-ին՝ ժամը 06:10-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի և Սարիգյուղի հենակետերից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ՝ ընդհանուր թվով 34 […]

̰
Կյանքն ու մահը՝ կողք կողքի. թռչնի բույն՝ ականի հարևանությամբ

18:40 11.05.2020

Լուսանկարում երևացող թռչնի բույնը, ոչ ավելի, ոչ պակաս, «ՊՄՆ-2» տեսակի ականի կողքին է: Կյանքն ու մահը՝ կողք կողքի. լուսանկարն այդպես կարելի է մեկնաբանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնի մեջ թռչնի ձվեր են, ասել է թե՝ կարճ ժամանակ անց, այդտեղ նոր կյանք է սկսվելու: Լուսանկարը տարածել է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում՝ […]

̰
Գնդացիր, ատրճանակներ, նռնակ․ հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք

18:35 11.05.2020

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 9-ին բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենքի կամավոր հանձնման դեպք։ Երևանի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» գնդացիր։ Տղամարդու հայտնածով՝ հրազենը պատկանել է նախորդ տարի մահացած հորը։ Գավառի 31-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կարաբին» տեսակի ակոսափող […]

̰
Մահացել է ամերիկացի հայտնի դերասան Ջերրի Սթիլլերը

18:30 11.05.2020

92 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան և կատակերգակ Ջերրի Սթիլլերը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է դերասանի որդին՝ Բեն Սթիլլերը: «Ցավով պետք է ասեմ, որ իմ հայրը՝ Ջերրի Սթիլլերը, մահացել է: Նա հիանալի հայր ու պապիկ էր, նաև հավատարիմ ամուսին՝ շուրջ 62 տարի: Մենք նրան շատ կկարոտենք: Սիրո՛ւմ եմ քեզ, հայրի՛կ»,- գրել է Բեն Սթիլլերը թվիթերյան […]

̰
Գյումրեցի երիտասարդները հարսանիքի օրը մտել էին փեսայի տուն և գողություն արել

18:05 11.05.2020

Դեպքն ամիսներ առաջ էր կատարվել` Շիրակի մարզում: Մարտի 4-ին՝ կեսգիշերն անց, Ղարիբջանյան գյուղի մի բնակիչ ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ իր տնից գողություն է կատարվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Իրավապահներն ուսումնասիրել էին տան տարածքը, կազմել արձանագրություններ: Օգտվելով տանտերերի բացակայությունից` անհայտ անձը, կամ գուցե անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին […]

̰
Որսագողության դեպք Շիրակի մարզի Սարապատ համայնքում

17:22 11.05.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2020 թվականի մայիսի 9-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության, Շիրակի և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցների կողմից համատեղ անցկացրած շրջայցի ընթացքում, ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Սարապատ համայնքի Մուսայելյան բնակավայրի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք։ «ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ՝ Հ.Հ-ի և […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

17:15 11.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը: Պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 30-ամյա կալանավորը, որն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ քննված մեկ այլ […]

̰
Ալեհավաք կայանների տեղադրման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվում է 35 քրգործ. վերականգնվել է ավելի քան 74 մլն դրամ

17:06 11.05.2020

2020թ. մայիսի 8-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում հարուցվել և վարույթ է ընդունվել 35 քրեական գործ և 2 նյութ՝ համայնքների ղեկավարների կողմից բջջային կապի ծածկույթն ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար հողամասերի տրամադրման գործընթացում առերևույթ թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ, որոնցից 8 քրեական գործ և 1 նյութ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում, 3 քրեական գործ՝ […]

̰
Կրասնոգորսկի մասնավոր հոսպիսում հրդեհի հետևանքով 9 մարդ է մահացել

17:00 11.05.2020

Հոսպիսի սեփականատերը ձերբակալվել է:

̰
Վեդիում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ սպանության փորձի հատկանիշներով

16:58 11.05.2020

2020թ. մայիսի 8-ին՝ ժամը 23.30-ին, Վեդի քաղաքի 43-ամյա բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-20:00-ի սահմաններում, անհայտ անձն իր ուղղությամբ կրակոցներ է արձակել և դիմել փախուստի: Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձն ինքնաձիգով մտել է Վեդի քաղաքում գործող քարի արտադրամասի տարածքում գտնվող շինություն, որտեղ այդ պահին ներկա է եղել 43-ամյա տղամարդն […]

̰
Միջադեպ «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղում․ ի՞նչ են պատմում ականատեսները

16:41 11.05.2020

Առավոտյան՝ ժամը 10։40-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունեցել «ՎՏԲ-Հայաստան» բանկի Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող մասնաճյուղում։ Հանգամանքները պարզելու համար քննություն է կատարվում: SHANTNEWS.am-ը եղել է դեպքի վայրում, զրուցել նաև ականատեսների հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մահացել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող. «ՌազմԻնֆո»

16:18 11.05.2020

Մայիսի 11-ի գիշերը, մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում, մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող Բիլալով Ռամիլ Քամալ օղլուն (Bilalov Ramil Kamal oğlu): Այս մասին հայտնում է «ՌազմԻնֆոն»: Այս մասին հայտնել է Ադրբեջանում բնակվող «Մցխեթի թուրքերի «ՎԱԹԱՆ» միությունը»: Դեռևս ադրբեջանական պաշտոնական որևէ արձագանք չկա: Հայտարարությունում նշվում է, որ զինծառայողը Խաչմազի շրջանի Յենի Հայաթ բնակավայրից […]

̰
Իրանը հայտնել է Օմանի ծոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի թիվը

15:37 11.05.2020

Իրանի ռազմածովային ուժերը հայտարարում են Օմանի ծոցում իրանական նավի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով նվազագույնը 19 մարդու զոհվելու մասին: «Զոհերի թիվը 19 է, 15 անձ տուժել է, նրանց առողջական վիճակը բավարար է»,- ասված է Իրանի ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ վթարված նավը հասցվել է նավատորմ տեխնիկական ստուգման համար: Օմանի ծոցում զորավարժությունների ժամանակ ողբերգական […]

̰
Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Լոռու մարզում

15:20 11.05.2020

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, մայիսի 9-ին՝ ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Վահագնի գյուղի 52-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել անցյալ տարի նոյեմբերին` Վահագնի գյուղի հարակից անտառից: Մեքենան, փայտանյութով հանդերձ, […]

̰
Թուրքիայում տղամարդը փորձել է հրկիզել հայկական եկեղեցու դուռը. հանցագործը բերման է ենթարկվել

14:44 11.05.2020

Թուրքիայի քաղաքացներից մեկը մայիսի 8-ին փորձել էր վառել Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։ Բայց դա նրան չի հաջողվել։ Ստամբուլի ոստիկանությունը եկեղեցու տարածքի անվտանգության տեսախցիկների շնորհիվ հանցագործին հայտնաբերել ու բերման է ենթարկել։ Վերջինս իր խոստովանական ցուցմունքում որպես իր արարքի պատճառ նշել է հետևյալը. «Որովհետև կորոնավիրուսը սրանք (հայեր-խմբ․) են […]

̰
Սպանության փորձ Գեղակերտ գյուղում

13:48 11.05.2020

2020 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 06:20-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած կտրած վերքեր, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գեղակերտ գյուղի 41-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է […]

̰
Զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

13:09 11.05.2020

2020թ. մայիսի 10-ին` ժամը 17:55-ի սահմաններում, N զորամասի կրակային դիրքի հարակից տարածքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել […]

̰
Ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցման փորձ «Արթիկ» ՔԿՀ-ում

12:40 11.05.2020

2020 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը դիտաշտարակից շարժ և ներնետվող առարկա է նկատել հիմնարկի տեղամասերից մեկի քողարկող պատի դրսի հատվածում: Վերջինիս արագ արձագանքման և հիմնարկի ծառայողների կողմից ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում վերոնշյալ տեղամասի ներսի և դրսի հատվածներում հայտնաբերվել են պոլիէթիլենային մեկական տարաներ: Զննությամբ տարաներում հայտնաբերվել են […]

̰
Երևանում փայտաշեն տնակ է այրվել․ կա տուժած

11:50 11.05.2020

Մայիսի 11-ին՝ ժամը 05:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 21/4 շենքի մոտակայքում այրվում է անվադող: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է փայտաշեն տնակ (մոտ 10 քմ)․ կա տուժած։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։48-ին, մարվել՝ 06։06-ին։ […]

̰
Վանաձորում սելավաջրերը ողողել են տների բակերը

11:40 11.05.2020

Մայիսի 10-ին` ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում անտառի կողմից հոսող սելավաջրերն արմատախիլ են արել ծառերը և ողողել Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի մոտակա տների բակերը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարները սելավաջրերի հեռացման համար սելավատար խողովակի վրա անցք են բացել։

̰
BACK_TO_TOP