08:09 17.03.2020
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 15-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի 26/1 հասցեում գործող «Սեյ Չիզ» սրճարանի աշխատակիցներին ծեծում են: ՛ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները նշված սրճարանից ոստիկանության կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ՝ 40-ամյա Սերգեյ Սարգսյանին, 47-ամյա Անահիտ Միրզախանյանին […]
19:32 16.03.2020
Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոլիի կյանքին վտանգ չի սպառնում, թեև առողջական վիճակը մնում է կայուն ծանր: Այս մասին հայտնել են «Աստղիկ» ԲԿ-ից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արիանա Կաոլիին նախապատրաստում էին վիրահատությունների: Հիշեցնենք՝ Արիանան վթարի էր ենթարկվել մարտի 15-ի կեսգիշերին: Նրա վարած Lexus RX350 մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ստացել […]
18:21 16.03.2020
Ռուսաստանում անհայտ անձինք հայտնում են` իբրև ականապատվել է չորս ուղևորատար ինքնաթիռ: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրին: «Շերեմետևո» օդանավակայանում էլեկտրոնային փոստով անանուն հաղորդագրություն է ստացվել Մոսկվա-Պերմ, Մոսկվա-Տյումեն, Մոսկվա-Ուֆա չվերթների ականապատման մասին: Աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռներն իրենց երթուղիները չեն փոխում և գնում են նպատակակետեր: Մարտի 14-ին անհայտ անձինք ահազանգել էին, թե […]
12:47 16.03.2020
Շախմատիստ Լևոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաոլիի վիճակը կայուն ծանր է: Բժիշկները պատրաստվում են վիրահատությունների, նա կոտրվածքներ ունի: Այս մասին hetq.am-ին հայտնել են «Աստղիկ» ԲԿ-ից: Հիշեցնենք, որ Արիաննե Կաոլին վթարի էր ենթարկվել մարտի 15-ին, նրա վիճակը գնահատել էին ծանր: Այժմ նկատվում է դրական տեղաշարժ:
12:40 16.03.2020
Երեկ՝ մարտի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 49 կմ-ում դեպի Երևան ընթանալիս բախվել են անհայտ մակնիշի և համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սասուն Միրումյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Նիվան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողի և ավազի […]
10:20 16.03.2020
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են․ «Մարտի 16-ին՝ 00։00-ից սկսած, արդեն ուժի մեջ է մտել վրաց-ռուսական սահմանը ժամանակավորապես փակելու և քաղաքացիների տեղաշարժը դադարեցնելու վերաբերյալ որոշումը։ Հիշեցնենք, որ այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք»։ Դեսպանությունից հայտնում են, որ ժամը 10.00-ի դրությամբ՝ ձյան տեսքով տեղումների և […]
09:38 16.03.2020
Մարտի 15-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ մոտ 0.4 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, Ներքին Գիրաթաղ գյուղում՝ մոտ 200 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 4000 քմ, Իջևան քաղաքում՝ մոտ 2000 քմ, Այգեձոր գյուղում՝ […]
21:40 15.03.2020
Մարտի 15-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում, Սվաճյան փողոցում բախվել են Nissan Skyline մակնիշի 77 MF 477 համարանիշի և AC 087 համարանիշի մոտոցիկլը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, որին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը […]
19:20 15.03.2020
Ուելսի Բարգոյդ քաղաքի բնակիչներից մեկը ցանկացել է թալանել տեղական բիլիարդի ակումբը, բայց փոխել է իր միտքը և գրկել ճաշարանի իրեն ճանաչող աշխատակցուհուն: Այդ մասին հայտնում է The Sun-ը: 2019-ի դեկտեմբերին 29-ամյա թմրամոլ Լյուկ Ջոնսը, դեմքը ծածկելով դիմակով և զինվելով կեղծ ատրճանակով, ներխուժել է ակումբի տարածք և ուղղել ատրճանակը ճաշարանի աշխատակցուհի Իվետ Սմիթի ուղղությամբ, ով օրվա […]
17:20 15.03.2020
Մարտի 15-ին` ժամը 13:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արա Սարգսյան փողոցում կա շինության փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզման վտանգ առկա է կիսակառույց շինությունում: Փրկարարները սահմանազատել են տարածքը, այնուհետև շինությունը փլուզվել է:
17:14 15.03.2020
Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան-Բաթումի փողոցների խաչմերուկում բախվել են Ford մակնիշի 635 OP 61 համարանիշի եւ ПАЗ մակնիշի 34 AV 284 համարանիշի ավտոբուսը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ford-ը հաշվառված է Վանաձորի […]
14:02 15.03.2020
ԱՄՆ Կոլորադո նահանգում ագրեսիվ պուման հարձակվել է ոստիկանի կին օգնականի վրա: Դեպքի մասին Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել: Չորեքշաբթի՝ մարտի 11-ին, ոստիկանությունը հաղորդագրություն է ստացվել։ Պումնա հարձակվել է ոստիկանների վրա, երբ նրանք փորձել են որսալ կենդանուն։ Կադրերում երևում է, թե ինչպես է գիշատիչ կենդանին կնոջը տապալում գետնին: Մանրամասները՝ տեսանյութում։
12:58 15.03.2020
Մարտի 15-ին՝ ժամը 08:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աստիճանավանդակը. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել են թատրոնի ձմեռային այգի տանող […]
11:51 15.03.2020
Մարտի 14-ին` ժամը 16:26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Արայիկ Փ.-ն, իր վարած Nissan մակնիշի 36 GU 664 համարանիշի ավտոմեքենայով, Դավիթ Բեկի փողոցի թիվ 1 հասցեի թիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 62-ամյա Աննման Փ.-ին: Վրաերթից հետո Երևանի բնակիչ, 28-ամյա Սուրեն Զ.-ն, իր վարած Ford մակնիշի […]
10:10 15.03.2020
Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները, ովքեր գրեթե մեկ ժամ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են վարորդին ավտոմեքենայից դուրս բերել: Օպերատիվ են գործել նաև […]
21:22 14.03.2020
Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը` ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 24-ամյա Արման Գ.-ի վարած Volkswagen Passat մակնիշի M 452 KH 48 RUS համարանիշի և 38-ամյա Արման Ջ.-ի Opel Astra մակնիշի 36 MD 863 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Opel-ը […]
20:41 14.03.2020
Մարտի 14-ին՝ ժամը 16:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի ₍₍Նոր Զովք₎₎ սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արայիկ Վ.) վրաերթի է […]
20:00 14.03.2020
Մարտի 14-ին, ժամը 16:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արայիկ Վ.) վրաերթի է […]
19:11 14.03.2020
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Լիոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում։ Այս մասին ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք` Ֆրանսիայի Լիոն քաղաքի Անտոնին Պոնսե հրապարակում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել: Պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը:
18:58 14.03.2020
Ֆրանսիայի Լիոն քաղաքի Անտոնին Պոնսե հրապարակում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել: Պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Այս մասին հայտնել է Nouvelles d’Arménie-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հուշահամալիրը պղծվել է մարտի 13-ի, լույս 14-ի գիշերը: Հուշահամալիրի սպիտակ սյուների վրա սև ներկով գրված են եղել «A», «B», և «C» տառերը, իսկ «A» տառը ներկայացվել է` որպես ծայրահեղ ձախերի նշան: […]
16:03 14.03.2020
Մարտի 14-ին, ժամը 12:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բանավան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում 3 կիլոգրամանոց գազի բալոնից առկա է արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և հերթապահել՝ մինչ գազի բալոնի պարունակության […]
14:00 14.03.2020
Թուրքիայում ուղևորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Աքսարայ-Ադանա մայրուղու հարևանությամբ: Տուժել է 44 մարդ, այդ թվում`երկու վարորդ, հայտնում է Haber Turk հեռուստաալիքը: Նշվում է, որ ավտոբուսը շարժվում էր Ստամբուլից Ադանա քաղաք: Մայրուղու 17-րդ կիլոմետրում նա բախվել է կանգնած բեռնատարին և ընկել ջրամբարը: Հրշեջ-փրկարարներն անմիջապես մեկնել են դեպքի վայր:
12:44 14.03.2020
Մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 230 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
12:40 14.03.2020
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 30-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում, հայտնում է «Ալիք Մեդիան»: Վրաստանում այս պահի դրությամբ կարանտինային գոտում է մնում 418 հոգի, հատուկ ուշադրության տակ է նրանցից 54-ը:
11:55 14.03.2020
Երեկ՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի երրորդ մատի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ և «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Կոտայքի մարզի […]
11:52 14.03.2020
Մարտի 13-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիաի թաղապետարանի հարևանությամբ միմյանց են բախվել Mercedes-ը և Opel-ը, ինչի հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է shamshyan.com, Opel-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Տիգրան Ա-ն, իսկ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 32-ամյա Ֆելիքս Ա-ն։ Վթարի հետևանքով հիվանդանոց […]
11:21 14.03.2020
Մարտի 14-ինч ժամը 07:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղից Արուճ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, մեքենաներից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Արուճ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել […]
10:38 14.03.2020
Մարտի 13-ին` ժամը 02:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին՝ Պուշկինի լեռնանցքում, ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոճանապարհի երթևեկելի հատվածում կտրված և ընկած է 4 ծառ (2 […]
10:27 14.03.2020
Մարտի 13-ին՝ ժամը 18:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Mazda 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն […]