Մայիսի 14-ին՝ ժամը 14:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Թարգմանչաց փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող առվակը շուն է ընկել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները շանը դուրս են բերել առվակից և տեղափոխել անվտանգ տարածք: