TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրդեհ Հուշակերտ գյուղում․ արվել է ավտոմեքենա

14:10 08.05.2020

Մայիսի 7-ին՝ ժամը 23:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:48-ին, մարվել՝ 00:09-ին: Ավտոտնակում այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:

̰
Փրկարարները վիրավոր շանը դուրս են բերել բետոնե կառուցատարրերի արանքից

13:56 08.05.2020

Մայիսի 7-ին՝ ժամը 18:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 38 շենքի մոտակայքում վիրավոր շունն արգելափակվել է բետոնե կառուցատարրերի արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները շանը դուրս են […]

̰
Վանաձորում քարաթափում է տեղի ունեցել

12:46 08.05.2020

ԱԻՆ-ից հաղորդում են, որ երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի վերջնամասում՝ ավտոտնակների մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 85 տան մոտակայքում փլուզվել է […]

̰
Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

12:40 08.05.2020

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել մարզի Նոր Գեղի, Արգել և Նոր Հաճն համայնքների մի շարք իրացման կետերում: Արդյունքում Նոր Հաճնի «Մամոյաններ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում և Ա/Ձ Վարազդատ Մկրտչյանին պատկանող իրացման կետում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ «Հոլսթեն» ապրանքանիշի գարեջուր, «Ջին» ապրանքանիշի սառը սուրճ, «Ջուստ Թեյ» ապրանքանիշի սառը թեյ,  սուջուխ, […]

̰
ՌԴ քաղաքացին կալանավորվել է թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, ինչպես նաև մաքսանենգ եղանակով ԵՏՄ մաքսային սահմանով անցկացնելու համար

12:28 08.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՌԴ քաղաքացու կողմից առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՌԴ քաղաքացին, առանց իրացնելու նպատակի  ապօրինի ձեռք […]

̰
Էս շենքում ընդհանրապես անվտանգության աշխատակիցներ կա՞ն. իրավիճակն ԱԺ դահլիճում ընդմիջում հայտարարելուց հետո

12:06 08.05.2020

ԱԺ-ում այսօր ընդմիջում հայտարարելուց հետո տևական ժամանակ էլ չի դադարել պատգամավորների վիճաբանությունը: Արարատ Միրզոյանի՝ ընդմիջում հայտարարելուց հետո էլ վիճաբանող պատգամավորները չեն հանդարտվել: Այդ մասին է վկայում այն, որ ընդմիջում հայտարարելուց հետո էլ լսվում էր Արարատ Միրզոյանի ձայնը, թեև կադրում ընդմիջում էր հայտարարված: Միրզոյանը բղավում էր. «Էս շենքում ընդհանրապես անվտանգության աշխատակիցներ կա՞ն, ուրեմն անվտանգության աշխատակիցները անմիջապես […]

̰
Հրազդանի կիրճի երթևեկելի հատվածում ընկած հաստաբուն ծառը հեռացվել է

10:01 08.05.2020

Մայիսի 7-ին, ժամը 07:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` «Դար 21» հեռուստաընկերության դիմաց, հաստաբուն ծառն ընկել է երթևեկելի հատված և խանգարում է երթևեկությանը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

̰
Շիրակի մարզային գրադարանի հարավային պատը փլուզվել է

09:29 08.05.2020

Մայիսի 7-ին՝ ժամը 11:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 հասցեում գտնվող Շիրակի մարզային գրադարանի հարավային պատը փլուզվել է: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ շենքը վթարային է (կառուցվել է 1895 թ.): Փրկարարներն ապամոնտաժել […]

̰
Փլուզում Երևանի Խանզադյան փողոցում․ կայանված մեքենան վնասվել է

08:42 08.05.2020

Մայիսի 7-ին՝ ժամը 09:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանզադյան փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել և վնասել է մոտակայքում կայանած ավտոմեքենան։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ տան հյուրասենյակի արտաքին պատը մասամբ փլուզվել (մոտ 2 խմ) […]

̰
Գորիսում բախվել են 07-ն ու Mitsubishi Pajero io-ն. վերջինս գլխիվայր շրջվել է

21:40 07.05.2020

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի սկզբնամասում բախվել են 31-ամյա Ավետիք Հակոբջանյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 VG 723 համարանիշի և 46-ամյա Գարիկ Հայրապետյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի 14 QQ 002 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  բախման հետևանքով Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական […]

̰
Փրկարարներն իրականացրել են կամրջի պոկված հատվածի ամրացման աշխատանքներ

18:00 07.05.2020

Մայիսի 7-ին` ժամը 09:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի թիվ 155 տան մոտակայքում գտնվող կամուրջը գետի վարարման հետևանքով վնասվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են կամրջի պոկված հատվածի ամրացման աշխատանքներ։

̰
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով կա 21 մեղադրյալ, ևս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ որոշումներ են կայացվել ձերբակալելու մասին

17:40 07.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 21 անձի, ևս 5 անձ ձերբակալվել է, իսկ 4-ի վերաբերյալ որոշումներ են կայացվել` զանգվածային անկարգություններին մասնակցելու […]

̰
Մանրամասներ երեխաների աջակցության կենտրոնում տեղի ունեցած դանակահարության դեպքից

17:10 07.05.2020

Մայիսի 1-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ սպասարկվող վարչական շրջանի տարածքի երեխաների աջակցության կենտրոնում պատանիների միջև ծեծկռտուք է եղել, կան տուժածներ։ Քիչ անց հիվանդանոցից հայտնեցին, որ «աջ ազդրի, ձախ բազկի, կրծքավանդակի հետին հատվածի կտրած-ծակած վերք, արտաքին արնահոսություն» ախտորոշմամբ նշված կենտրոնից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ըստ բժշկի` նա ի վիճակի չէր հաղորդում տալու: Քանաքեռ-Զեյթունի […]

̰
Ալավերդիում շմոլ գազի պատճառով ընտանիքի 4 անդամների մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

16:00 07.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքում շմոլ գազի պատճառով ընտանիքի չորս անդամների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ընտանիքի չորս անդամների մահվան պատճառը: Նախաքննության ընթացքում նշանակված դատաճարտարագիտատեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մահվան […]

̰
Բացահայտվել է 29-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը

15:55 07.05.2020

2020թ.ապրիլի 22-ին՝ ժամը 22:00-ին, «Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը, որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վերք՝ հեմոպերիտենիում ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 29-ամյա երիտասարդի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 29-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքն […]

̰
Նրանք, ում բժիշկը կյանք էր նվիրել, կորցրին իրենց լավագույն բարեկամին. ՊՆ ցավակցական ուղերձը Մկրտիչ Գինոսյանի մահվան կապակցությամբ

15:36 07.05.2020

ՊՆ-ն ցավակցական ուղերձ է հղել օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանի երկրային ուղին սիրո ու նվիրումի, հույսի ու հավատի, պայքարի ու հաղթանակի շարահար շղթա էր, որի ամեն օղակը մի փրկված ճակատագիր էր, մի շարունակվող կյանք… Մկրտիչ Գինոսյանը հայրենիքի ազատության համար կռվող զինվորի կողքին էր Արցախյան պատերազմի ժամանակ, հարաբերական խաղաղության […]

̰
Հնդկաստանի գործարաններից մեկում գազի արտահոսքը զոհերի և վիրավորների պատճառ է դարձել

14:13 07.05.2020

Արտահոսքը տեղի է ունեցել գիշերը ժամը 3-ի շրջանում, երբ գյուղերում մարդիկ քնած են եղել:

̰
Բելառուսում ձերբակալվել է երկու հայտնի բլոգեր

14:02 07.05.2020

Մայիսի 6-ին Բելառուսի ոստիկանությունը ձերբակալել է «Երկիր հանուն կյանքի» YouTube-յան ալիքի վիդեո բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն, որին բաժանորդագրված է 150 հազար օգտատեր: Ձերբակալվել է նաև «Ազգային թղթակից» ալիքի հեղինակ Սերգեյ Պետրուխինը, հայտնում է Meduza- ն: Նշվում է, որ Սերգեյ Տիխանովսկին ձերբակալվել է Մոգիլևի մոտակայքում, նրա հետ բերման են ենթարկվել երկու վարորդներ, որոնք այնուհետև ազատ են արձակվել: […]

̰
Դավիթ Բեկի փողոցում փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

13:40 07.05.2020

Մայիսի 6-ին՝ ժամը 20:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տնակ

13:30 07.05.2020

Մայիսի 7-ին՝ ժամը 07:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի թիվ 231/219 հասցեում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:02-ին, մարվել՝ 08:15-ին: Մասամբ այրվել են փայտե տնակի միջնապատի փայտե կառուցատարրերը (մոտ 0.5 […]

̰
Քարաթափում Մյասնիկյան պողոտայում

13:12 07.05.2020

Մայիսի 6-ին՝ ժամը 18:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ոստիկանների հետ համատեղ քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

̰
Վթար Գորիսում․ տուժածների վիճակը միջին ծանրության է

09:32 07.05.2020

Մայիսի 6-ին՝ ժամը 20:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սարյան 2-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ` Ալիկ Մ., ծնված 1988 […]

̰
Քարաթափում Իջևանի տարածաշրջանում․ ճանապարհը երկկողմանի փակ է

08:17 07.05.2020

ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ ժամը 23:00-ին, Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 ( Մ4 — Այգեհովիտ —Վազաշեն — Պառավաքար — Այգեպար) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակ է։ «Լևոն-երկրորդ» ՍՊ ընկերության կողմից իրականացվում է քարաթափման մաքրման աշխատանքներ, և կարճ ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը կվերականգնվի։ Վարորդներին հորդորում են տվյալ […]

̰
Արտակարգ իրավիճակ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության շենքի բակում. մեծ թվով ավտոմեքենաներ մնացել են անձրևաջրերի մեջ. անձրևաջրերը ողողել են նաև վարչական շենքը

22:34 06.05.2020

Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղացած հորդառատ անձրևի պատճառով անանցանելի է դարձել ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության տրանսպորտային բաժնի վարչական տարածքը։ Մեծ թվով ավտոմեքենաներ մասամբ մնացել են ջրի տակ, ու հիմա վարորդները չեն կարողանում ավտոմեքենաները դուրս բերել։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ […]

̰
Քաղաքացին ընկել է «Ղուդիս ձոր» կոչվող տարածքի ժայռից․ փրկարարները ձորից դուրս են բերել նրա դին

22:20 06.05.2020

Մայիսի 6-ին, ժամը 16:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շամբ գյուղի ջրամբարին հարակից տարածքում բարձրությունից քաղաքացի է ընկել և մահացել. դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արայիկ Ս.-ն (ծնված 1970 […]

̰
Չեխիայի արտգործնախարարը վթարի է ենթարկվել

18:05 06.05.2020

Տաքսիով տուն վերադառնալիս Չեխիայի արտաքին գործերի նախարարը վթարի է ենթարկվել: Մահացել է մեքենայի վարորդը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Պրահայի կենտրոնից ոչ հեռու գտնվող Նուսելսկայա փողոցում: Տաքսին, որը ընթացել է ոչ մեծ արագությամբ, հարվածել է կայանված մեքենային»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Ներկայացուցիչը նշել է, որ տաքսու 62-ամյա վարորդի […]

̰
Երեկ կորոնավիրուսից մահացած 64-ամյա կինը գյումրեցի էր

14:20 06.05.2020

Շիրակի մարզում այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 6 դեպք: Ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահի դրությամբ բուժում է ստանում 76 քաղաքացի, նրանցից 70-ը Շիրակի մարզի բնակիչներ են: Թվերի աճը, ըստ Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանի, պայմանավորված է նաև որոշ սահմանափակումների արգելքների վերացմամբ, ինչի արդյունքում մարդկանց շփումները նախորդ օրերի համեմատ ավելացել են: «Սահմանափակումները հանվեցին, մենք  […]

̰
Սևան-Վարդենիս-Ծափաթաղ միջպետական ճանապարհի մի հատվածում փլվածքը կվերականգնվի այս տարի

13:30 06.05.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ Սևան-Վարդենիս-Ծափաթաղ միջպետական ճանապարհի Ծափաթաղ բնակավայրի մի հատվածում Սևանա լճի ջրերի հետևանքով առաջացած փլվածքը կվերականգնվի պետական միջոցների հաշվին, այս տարվա ընթացքում: «Ծրագրի իրականացման նախնական արժեքը կազմել է 186 միլիոն դրամ: Շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում: Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ողողվել […]

̰
Արգենտինայում կործանվել է բժիշկների տեղափոխող ինքնաթիռը

13:28 06.05.2020

Արգենտինայի Էսկել քաղաքի օդանավակայանում՝ վայրէջքի ժամանակ, կործանվել է Learjet 35 ինքնաթիռը, որում,  օդաչուներից բացի, նաև երկու բուժաշխատող է եղել՝ բժիշկը և բուժքույրը: Այս մասին հաղորդում է  La Nación-ը: «JST-ի տրանսպորտի անվտանգության խորհուրդը հաստատել է, որ Learjet 35 ինքնաթիռը՝ LV-BXU բորտային համարանիշով, կործանվել է Անտոնիո Պարոդիի միջազգային օդանավակայանում, որը գտնվում է Էսկել քաղաքից արևելք՝ Չուբուտ նահանգում»,- […]

̰
ԱՄՆ-ում 5000-ից ավելի բանտային ծառայող է վարակվել կորոնավիրուսով. ABC

13:20 06.05.2020

ԱՄՆ-ում համավարակն սկսվելուց ի վեր 5000-ից ավելի բանտային ծառայող է վարակվել COVID-19-ով: Այս մասին հաղորդել է ABC-ն: Վարակի առկայությունը հաստատվել է 5002 բանտային ծառայողի մոտ: Դաշնային բանտերի անձնակազմի շրջանում գրանցվել է վարակվելու 359 դեպք: Մնացած դեպքերը բացահայտվել են տվյալ նահանգին ենթարկվող ՔԿՀ-ների աշխատողների շրջանում: Ըստ վերջին տվյալների՝ Միացյալ Նահանգներում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակված լինելու […]

̰
BACK_TO_TOP