TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Հրդեհ Հովտաշեն գյուղում

10:56 27.03.2020

Մարտի 26-ին` ժամը 18:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի սկզբնամասում այրվում են կուտակած անասնակեր և խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հովտաշեն գյուղի Պարույր Սևակի փողոցի տներիրց մեկի մոտակայքում այրվել են կուտակած 100 հակ անասնակեր և մոտ 500 […]

̰
Արզականում տնակ է այրվել

09:46 27.03.2020

Մարտի 26-ին՝ ժամը 15:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղում տնակ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:32-ին, մարվել՝ 15:56-ին: Այրվել են տնակի պատի փայտյա կառուցատարրերը (մոտ 4 քմ) և մոտ 350 քմ խոտածածկույթ:

̰
Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում

08:09 27.03.2020

Մարտի 26-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ […]

̰
Opel-ը «Բելաջիո» ռեստորանի դիմաց գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

23:30 26.03.2020

Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22:00-ի սահմանում Opel մակնիշի 17 ՍD 717 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

̰
Ահռելի քանակությամբ սատկած ձկներ՝ Սևաբերդի ջրամբարում․ ֆեյսբուքյան օգտատերն ահազանգում է

22:11 26.03.2020

Ֆեյսբուքյան օգտատերերից Տիգրան Առաքելյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Սևաբերդի ջրամբարում ահռելի քանակությամբ սատկած ձկներ են։ «Սա էսօրվա նկարած ա: Սևաբերդի ջրամբար․ բնապահպանները և իրավապահները պետք ա պարզեն՝ սա ինչի արդյունք ա»,- տեսանյութին կից գրել է նա։ Տիգրան Առաքելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ոստիկանությունն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական […]

̰
Մագնիտոգորսկում 5-հարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր. Interfax

20:33 26.03.2020

Կրակը տարածվել է նաև 3-րդ և 4-րդ հարկերի 6 բնակարաններում:

̰
Իսրայելում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 8-ի. Haaretz

19:20 26.03.2020

Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօր հասել է 2666-ի, վիրուսի հարուցած հիվանդությունից մահացածներինը՝ 8-ի։ Այս մասին այսօր հայտնել են Իսրայելի իշխանությունները, փոխանցում է իսրայելական Haaretz հեղինակավոր պարբերականը։ Այս ընթացքում Իսրայելում վարակվելուց հետո ապաքինվել է 68 մարդ։ Սակայն ակտիվ վարակակիրներից 39-ի վիճակը ծանր է։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2794735610563635&id=100000816702872

̰
Մկոյան ու Պետրոսյան ընտանիքները դարձյալ ուշադրության կենտրոնում․ Ախալքալաքի կրակոցների հետքերով

18:20 26.03.2020

Ախալքալաքում հնչած կրակոցները կապված են խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի և նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի ընտանիքների միջև տարիների ընթացքում կուտակված խնդիրների հետ: Այս մասին «Ալիք մեդիային» տեղեկացնում են դեպքի վայրից: «Ալիք մեդիայի» տեղեկություններով՝ պատգամավոր Հենզել Մկոյանը՝ եղբոր հետ գտնվել է իր բնակելի տան մոտ, որի հարակից տարածքում է գտնվում նաև Սամվել Պետրոսյանի ընտանիքին պատկանող «Գոլդ» սրճարանը, որտեղ այս […]

̰
Ախալքալաքում պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ կրակոցներ են հնչել

17:26 26.03.2020

«Ալիք Մեդիան», վկայակոչելով Jnews-ին, հայտնում է՝ այսօր՝ ժամը 15:40-ի մոտակայքում, կրակոցներ են հնչել Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ: Առայժմ պարզ չէ, թե ով է կրակել: Լրատվականը նաև գրում է, որ տեղում չկան շտապօգնության մեքենաներ: Շատ մարդ է հավաքվել պատգամավորի տան մոտ, սակայն առայժմ ոչ ոք ոչինչ չի խոսում: Նշվում է, որ կրակոցները […]

̰
Իրանում կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերը կտրուկ աճել են

17:00 26.03.2020

Իրանի իշխանությունների հայտնած տվյալների համաձայն՝ հարևան երկրում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակման 2389 դեպք։ Սա կտրուկ մեծ թիվ է նախորդ օրերի համեմատությամբ։ Կտրուկ աճել են նաև մահվան դեպքերը։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների հետևանքով այնտեղ մահացել է 157 մարդ։ Ընդհանուր առմամբ, Իրանում այս ամբողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան […]

̰
Լև Լեշչենկոյի մոտ հաստատվել է կորոնավիրուս. Lenta.ru

16:26 26.03.2020

Երգիչ Լև Լեշչենկոյի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին: Նրա վիճակը գնահատվում է որպես չափազանց ծանր: Նշվում է, որ վիրուսը կատարողի մոտ առաջացրել է երկկողմ թոքաբորբ: Նախօրեին հայտնի էր դարձել, որ արտիստին տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Նա սկսել էր շնչահեղձ լինել:

̰
Ոստիկանները հայտնաբերել են կենդանիներին մեքենայից կապած և ասֆալտով քարշ տվածի ինքնությունը

14:12 26.03.2020

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և հայտնել. «Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, […]

̰
Մահացել է հայ հանդիսատեսին «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից հայտնի դերասանուհի Իննա Մակարովան

12:20 26.03.2020

93 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Մակարովան: Նրա ֆիլմերից հայ հանդիսատեսին հայտնի է «Հարսնացուն հյուսիսից»-ը, որտեղ նա մարմնավորում է հերոսուհու՝ Վալյայի մորը՝ Նատալյային: Դերասանուհին մահացել է երկարատև հիվանդությունից հետո: Այս մասին տեղեկացրել է նրա դուստրը՝ Նատալյա Բոնդարչուկը: Թե ինչ հիվանդություն ուներ Մակարովան, դուստրը չի մանրամասնել: Մակարովան նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, դրանցից հայտնի են […]

̰
Վթար Սեբաստիա փողոցում. տուժածների վիճակը կայուն ծանր է

10:29 26.03.2020

Մարտի 25-ին՝ ժամը 22:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 155 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Կառլեն Ղ., ծնված 1993 թ.) մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 9.6 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:54 26.03.2020

Մարտի 25-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ մոտ 6000 քմ, Աշտարակ-Օշական ավտոճանապարհին՝ մոտ 1500 քմ, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում՝ մոտ 2000 քմ, Նոր կյանք գյուղում՝ մոտ 3500 քմ, Դալար գյուղում՝ մոտ 1000 […]

̰
Су-27 կործանիչն ընկել է Սև ծովը

00:21 26.03.2020

Մարտի 25-ին Су-27 կործանիչ է ընկել։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Սև ծովի ջրային տարածքում՝ պլանային թռիչքների ժամանակ, հաղորդել են ՌԴ ՊՆ-ից։ Ինչպես փոխանցում է RIA Novosti-ն, ինքնաթիռը Թեոդոսիայից 50 կմ հեռավորության վրա վթարային ազդանշան է տվել։ Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում օդաչուին հայտնաբերելու համար։ ՊՆ-ից նշել են, որ բարդ եղանակային պայմանների պատճառով օդաչուի որոնումները դժվարացել […]

̰
Ողբերգական ավտովթար Դիլիջանի ոլորաններում. կա 2 զոհ

23:47 25.03.2020

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այսօր, ժամը 22:30-ի սահմանում Opel մակնիշի 35 OQ 047 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի 3-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել 4-րդ ոլորանում: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Մահացածների մարմինները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները: Ոստիկանությունն […]

̰
Սևանի «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում «Mercedes»-ը բախվել է գնացքին. կա տուժած:

22:12 25.03.2020

Մարտի 25-ին՝ ժամը 14:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է գնացքին. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 65-րդ կմ-ին «Mercedes […]

̰
Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի նորմերի կոպիտ խախտումներ

18:28 25.03.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։ Դիտարկումների արդյունքում սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ ❌ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ, ❌ առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց […]

̰
Մանրամասներ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղում տեղի ունեցած պայթյունից

18:08 25.03.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝  ժամը 14։00-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել Արթիկի տարածաշրջանի Լուսակերտ գյուղի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Լուսակերտ գյուղի բնակիչ Սամվել Իսրայելյանին պատկանող տան հարակից խորդանոցում։ Ստացած մարմնական վնասվածքներից 1970 թվականին ծնված տղամարդը մահացել է։ […]

̰
Գյումրու համայնքապետարանի աշխատակիցը պահանջած փողը վերցնելու պահին բռնվել է

17:39 25.03.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողները համատեղ հետախուզական միջոցառումներով օպերատիվ տվյալներ ստացան, որ Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակիցներից մեկը համայնքապետարանի մեկ այլ աշխատակցի անունից, որպես ապօրինի վարձատրություն, Գյումրու մի բնակչից պահանջել է 100 դոլար՝ բնակարանի սեփականաշնորհման գործընթացն իրականացնելու համար, հայտնելով, որ հակառակ դեպքում գործընթացը չի իրականացվի։ Գյումրու բնակիչը […]

̰
Շիրակի մարզի Լուսակերտ գյուղում տեղի է ունեցել պայթյուն. կա մեկ զոհ

17:38 25.03.2020

Մարտի 25-ին՝ ժամը 14:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում, որտեղ փրկարարները հայտնաբերել են տան բնակիչ […]

̰
ՄԻՊ-ը ցավակցական հեռագիր է հղել Խորվաթիայի իր գործընկերոջը Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ

13:40 25.03.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Խորվաթիայի Հանրապետության օմբուդսմեն Լորա Վիդովիչին Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։ «Խոր վշտով տեղեկացա Զագրեբ քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որի պատճառով տուժել են քաղաքացիներ և վնասվել են Զագրեբի պատմական շինությունները: Ընդունեք իմ խորին վշտակցությունը: Ողբերգական երկրաշարժի պատճառով տուժած ընտանիքներին ցանկանում եմ ուժ և շուտափույթ ապաքինում: […]

̰
Զինյալները հարձակվել են Քաբուլի սիկհերի տաճարի վրա

13:20 25.03.2020

Չորեքշաբթի օրը Աֆղանստանի մայրաքաղաքում գրոհայինները հարձակվել են սիկհերի տաճարի վրա: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը: Ուժային կառույցներում գտնվող աղբյուրները հայտնում են, որ զոհվել է առնվազն 11 մարդ: Ըստ նրանց՝ զինյալները գործի են դրել պայթուցիկ սարք: Ավելի վաղ սիկհերին ներկայացնող Աֆղանստանի խորհրդարանի անդամը հայտնել էր, որ հարձակման պահին շենքում գտնվել է մինչև 150 մարդ: […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 14.4 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:33 25.03.2020

Մարտի 24-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, 7000 քմ, Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում՝ 6 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1000 քմ, Լանջազատ գյուղում՝ 1500 քմ, Մարմարաշեն գյուղում՝ 4000 քմ, Շահումյան գյուղում՝ 5 […]

̰
Աբովյանում ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին

10:20 25.03.2020

Մարտի 25-ին՝ ժամը 01:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին. կա վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ջ., […]

̰
Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին մեքենան ընկել է գետը. կա զոհ

08:59 25.03.2020

Մարտի 24-ին՝ ժամը 15:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 128-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անատոլի Ա., ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Կրակոցներ Վանաձորում, կա 2 վիրավոր. Armtimes.com

00:28 25.03.2020

Մոտ երկու ժամ առաջ հերթական կրակոցներն են հնչել Վանաձորում: ՀԺ-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ Վանաձորի Առափնյա փողոցում հայտնաբերվել են բազմաթիվ փամփուշտներ, չկրակված գնդակ ու 3 հատ փայտե մահակ: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։ Հրազենային վիրավորումով, նախնական տեղեկություններով, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 երիտասարդ: Տարածքում հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր: Դեպքի վայրում այս […]

̰
Մոզամբիկում հայտնաբերվել է տասնյակ ներգաղթյալների դիերով լի մեքենա

18:51 24.03.2020

Մոզամբիկում հայտնաբերվել է ներգաղթյալների դիերով լցված մեքենա։ Բեռնատարի կոնտեյներից դուրս բերված մարդկանցից 64-ը մահացած է եղել, 14-ը՝ ողջ։ BBC-ն հայտնում է, որ մեքենայի մեջ եղած մարդիկ մտադիր էին բեռնատարով հասնել մինչև Հարավաֆրիկյան Հանրապետություն։ Մեքենան ճամփա էր ընկել Եթովպիայից, անցել ևս մի քանի աֆրիկյան պետություն և հասել էր Մոզամբիկի սահման։ Ենթադրվում է, որ այդ ճանապարհին կոնտեյներում […]

̰
Մահացել է գերմանական DAF ռոք խմբի վոկալիստը

16:36 24.03.2020

Մահացել է գերմանական Deutsch-Amerikanische Freundschaft (DAF) էլեկտրո փանկ ռոք խմբի վոկալիստ Գաբրիել Դելգադո Լոպեսը: Այդ մասին հայտնել է նրա ընկերներից Ռոբերտ Հերլը «Ֆեյսբուքում»:  «Հարգելի Գաբի, բարի ճանապարհ, ուր էլ գնաս: Խոստանում եմ բարձր պահել DAF-ի դրոշը»,- գրել է նա: Դելգադո Լոպեսը 61 տարեկան էր: Նա հիմնադրել էր DAF խումբը Դյուսելդորֆում, 1970-ին:  

̰
BACK_TO_TOP