14:20 24.03.2020
Մարտի 24-ին՝ ժամը 12:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտեմ Միկոյան փողոցի թիվ 11 շենքի 3-րդ մուտքի նկուղում նռնականման իր է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, քաղաքացիական պաշտպանության վարչության […]
09:29 24.03.2020
Մարտի 23-ին՝ ժամը 15:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի նրբանցքի թիվ 3-րդ շենքի բնակարաններից մեկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը թափվում են ճանապարհի երթևեկելի հատված: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները կախված կառուցատարրերը հեռացրել են պատշգամբից և սահմանազատել տարածքը:
08:56 24.03.2020
Մարտի 23-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 400 քմ, Արարատի մարզի Նոր Խարբերդ-Մարմարաշեն ավտոճանապարհին՝ 8000 քմ, Մասիս քաղաքում՝ 700 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ […]
22:52 23.03.2020
Ծովահենները Գվինեական ծոցում ուկրաինացի 7 նավաստիների են պատանդ վերցրել։ Այդ մասին մարտի 22-ին հաղորդել է Seafarers journal.com-ը։ Նավը ուղևորվում էր Լոմե նավահանգստից Լիբրեվիլ։ Գվինեական ծոցում՝ Աֆրիկայի ափերի մոտ, ծովահենները հարձակվել են նավի վրա և պատանդ վերցրել 7 նավաստիների։ Նավում ընդհանուր առմամբ անձնակազմի 17 անդամ է եղել։ Ինչպես նշվում է, բոլորը Ուկրաինայի քաղաքացիներ են։ Ներկա պահին […]
21:08 23.03.2020
Կատուն վազել է ճանապարհի վրա, երկու մեքենայի մասնակցությամբ վթարի պատճառ է դարձել և դիմել փախուստի: Դեպքի մասին տեսանյութ է հրապարակել Iz.ru-ն: Պատահարը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում գտնվող Լևաշովսկի պողոտայի վրա: Կադրերում երևում է, թե ինչպես է կատուն մայթեզրից դուրս գալիս այն ճանապարհի վրա, որով այդ պահին մեքենա է անցնում: Առաջին մեքենան կտրուկ արգելակում է, […]
19:47 23.03.2020
Երեկ՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Սարկավագի փողոցի թիվ 69 հասցեի մոտ անձի ինքնությունը պարզելու նպատակով մոտեցել են մի քաղաքացու և այդ ժամանակ նկատել են, որ այդ քաղաքացու գոտկատեղի հատվածում ատրճանակ կա: Քաղաքացին […]
19:21 23.03.2020
Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ոստիկանությունից: Հաղորդագրության մեջ ասվում է, որ քննությանը հայտնի տվյալներով՝ տնօրենն իր ազգականներից մեկին 2017 թվականին հրամանագրել է որպես պահակ։ Նա աշխատանքի չի ներկայացել, սակայն աշխատավարձ է դուրս գրվել։ Փաստական […]
18:23 23.03.2020
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալը հատուկ հանդիպում է ունեցել Կիևում Իրանի դեսպանի հետ՝ տարեսկզբին Թեհրանի մոտ ուկրաինական օդանավի կործանման հարցով։ Կողմերը համաձայնության են հասել, որ ինքնաթիռի «սև արկղերը» պետք է անմիջապես վերծանվեն։ Իրանի և Ուկրաինայի պաշտոնյաները քննարկել են, թե դրանից հետո ինչ ընթացք է ունենալու աղետի պատճառների քննությունը, և ինչպես են հայտնաբերվելու մեղավորները։ Հիշեցնենք, որ […]
17:34 23.03.2020
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողը մարտի 22-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ահազանգ է ստացել, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել ներնետում։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, անմիջապես իրականացված համապատասխան գործողությունների արդյունքում բնակելի գոտում նկատել են դատապարտյալ Դ. Պ.-ին, որը փորձել է փախչել և ընթացքում կոտրել է իր մոտ եղած […]
13:56 23.03.2020
Ահաբեկչություն նախապատրաստած 3 անձանց չեզոքացրել են Կաբարդինո-Բալկարիայում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնին: Տեղեկությունը ստանալուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացրել կասկածյալներից մեկի բնակության վայրում: Արդյունքում՝ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկներ և դրանց արտադրության համար անհրաժեշտ նյութեր: Ձերբակալության ժամանակ նրանք դիմադրություն են ցույց տվել:
13:34 23.03.2020
«Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի գլխավոր դերակատարուհին՝ Բարբարա Բրիլսկան, տառապում է օնկոլոգիական հիվանդությամբ: Այս մասին հայտնում է «СтарХит»-ը: Պարբերականի տվյալներով՝ 78-ամյա դերասանուհու մոտ լեզվի քաղցկեղ է, սակայն ինքը՝ Բրիլսկան, հրաժարվել է խոսել իր հիվանդության մասին: Նա միայն ասել է, որ բժիշկները դրական կանխատեսումներ են անում: Դերասանուհին նաև երկրպագուներին կոչ է արել հոգ տանել իրենց […]
12:39 23.03.2020
Ավտովթարի հետևանքով մահացել է Նիգերիայի հավաքականի 26-ամյա հարձակվող Իֆեանի Ջորջը: Ինչպես հաղորդում է BBC-ն, ֆուտբոլիստը վթարի է ենթարկվել իր Infiniti-ի մակնիշի ավտոմեքենայով մայրաքաղաք Լագոս ուղևորվելու ճանապարհին: Մեքենան բախվել է բեռնատարին: Իֆեանի Ջորջի հետ մահացել են նաև ֆուտբոլիստ Էմանուել Օգբուն ու ևս մեկ մարդ, որի տվյալները չեն նշվել: Ջորջը 14 հանդիպում էր անցկացրել Նիգերիայի հավաքականի կազմում, […]
09:30 23.03.2020
Մարտի 22-ին՝ ժամը 23:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Կասյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում բախվել են «BMW» (վարորդ՝ Արամազդ Հ., […]
09:20 23.03.2020
Մարտի 22-ին՝ ժամը 23:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում 3 կիլոգրամանոց գազի բալոնից առկա է արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը […]
08:39 23.03.2020
Մարտի 22-ին՝ ժամը 21:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող գորգերի տոնավաճառի վագոն-տաղավարներից մեկում: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]
23:47 22.03.2020
Մարտի 22-ին` ժամը 19:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կումայրի» արգելոց-թանգարանում այրվում են տնկիներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հեդեհը բռնկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառնտեսություն» մասնաճյուղի տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել […]
23:37 22.03.2020
Այսօր՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 22-ամյա Ավետիս Մանդալլյանը՝ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում իր վարած Infiniti մակնիշի 70 FX 170 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Միքայել Բարիկյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու հիվանդանոց, որտեղից էլ՝ առողջապահության նախարարության […]
21:04 22.03.2020
Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ես իմ բարոյական պարտքն եմ համարում հայտնել ձեզ, որ իմ՝ COVID-19-ի թեսթը դրական արդյունք է ցույց տվել»,- հայտնել է արտիստը: Նա նաև տեղեկացրել է, որ ինքը և իր ընտանիքի անդամները ինքնամեկուսացել են: Դոմինգոն նաև […]
20:20 22.03.2020
Հնդկաստանի Շիվպուրի քաղաքում ընձառյուծն ընկել է ջրհորը: Գիշատչին փրկելու տեսանյութը ներկայացրել է NDTV-ն: Երկուշաբթի առավոտյան Հնդկաստանի անտառային ծառայության պաշտոնյա Փարվին Կասվանը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են փրկարարները ջրհորից հանում այնտեղ ընկած ընձառյուծին: Երբ ընձառյուծը դուրս է գալիս ջրհորից, փրկարարները փախչում են: Կասվանը բացատրել է, որ ընձառյուծները հաճախ են հարձակվում իրենց փրկողների վրա:
20:05 22.03.2020
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթերում» գրառում է արել Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի մասին: «Այս առավոտյան Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի ցավալի լուր. մենք մտովի և մեր աղոթքներով Խորվաթիայի ժողովրդի կողքին ենք։ Այս դժվարին ժամանակներում մենք բոլորս պետք է կողք կողքի կանգնած լինենք»,- գրել է նախարարը:
19:05 22.03.2020
Ֆիլիպինների Մինդանաո կղզում 4-ամյա երեխայի քթին մեծ գոյացություն է առաջացել, որը փղի կնճիթ է հիշեցնում: Այս մասին հայտնել է Newsflare-ը: Գոյացությունը Ջեյլորդ Օկլարիդի քթին հայտնվել է շուրջ 2 տարի առաջ: Ծնողները երեխային տարել են մոտակա քաղաքի բժշկի մոտ, սակայն վերջինս չի կարողացել օգնել նրանց և խորհուրդ տվել գնալ Մանիլա: Մինչ 2019-ը ընտանիքը բավականաչափ գումար էր […]
18:48 22.03.2020
Կամբոջայի Ռոնգ կղզում շունը փրկել է 2 զբոսաշրջիկի: Նրանք մտել էին ջունգլիներ և չէին գտնում հետդարձի ճամփան, գրում է Unilad-ը: Շունն ուղեկցել է նրանց՝ դուրս բերելով ջունգլիներից: Կանադացի զբոսաշրջիկները որոշել էին զբոսնել ծովափի հեռավոր մասերում: Նրանք մտել էին ջունգլիներ՝ հուսալով կրճատել ճամփան, սակայն շուտով հասկանում են, որ մոլորվել են: Ջունգլիներում նրանք դեգերել են ավելի քան […]
18:10 22.03.2020
Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով մարտի 23-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ, հայտնում է Росавиация-ն: Բացառություն են կազմելու Մոսկվայի և մայրաքաղաքների միջև չվերթները, ինչպես նաև բացառություններ են արվելու այլ երկրներից ՌԴ քաղաքացիների տունդարձը կազմակերպելու համար: Հիշեցնենք՝ մարտի 11-ին ԱՀԿ-ն նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը որակեց որպես համավարակ:
17:42 22.03.2020
Բրիտանական Սանդերլենդ քաղաքում 1919 թվականին սպանված պարուհու դին հուղարկավորվել է նրա անհետացումից մեկ դար անց: Այդ մասին հայտնում է BBC-ն: Մեյմի Ստյուարտը պարով զբաղվելու նպատակով ծնողներից հեռացել է, երբ դեռահաս էր: 1918 թվականին նա ամուսնացել է ծովային ինժեներ Ջորջ Շոթոնի հետ: Նրանք ապրում էին Ուելսում և հաճախ տեղափոխվում: Վերջին անգամ նա կապ է հաստատել իր […]
16:01 22.03.2020
Այսօր՝ մարտի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի «Չարենց» թաղամասի 16 շենքի 1 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ում գլխի վրա, ըստ […]
13:14 22.03.2020
Մարտի 21-ին, ժամը 23:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի-Արամուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Հովհաննես Մ., ծնված 1996 թ.) […]
11:16 22.03.2020
Մարտի 21-ին, ժամը 14:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 2-րդ փողոցի վերջնամասում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:59-ին, մարվել՝ 16:46-ին: Այրվել է […]
11:05 22.03.2020
Մարտի 21-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ եղեգն, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 1000 քմ եղեգն, Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
17:00 21.03.2020
Դեպքը տեղի է ունեցել Չինաստանում։ Փղերը մտել են ալկոհոլի խանութ, այնտեղ խմել են մոտ 30 լիտր ալկոհոլային արտադրատեսակներ ու հարբել։ Դրանից հետո տեսախցիկները արձանագրել են նրանց տեղաշարժը հարևան թփուտներում։ Փղերը պարզապեսն հարբած պառկել ու քնել են՝ արդյունքում հայտնվելով համացանցի ամենադիտված տեսանյութերից մեկում։ https://twitter.com/RT_com/status/1241046850032959488
14:07 21.03.2020
Մարտի 19-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Գաջեգործների փողոցից բերման են ենթարկել 41-ամյա մի տղամարդու։ Նա ժամը 23.00-ին, օգտվելով Գաջեգործների փողոցում կայանված «Օպել Աստրա» ավտոմեքենայի դռները բաց լինելու և վարորդի բացակայության հանգամանքից, բացահայտ հափշտակել էր ավտոմեքենան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել և […]