TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Երևան-Սևան մայրուղում Renault մակնիշի մեքենան գահավիժել է ձորը

13:56 21.03.2020

Մարտի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երևան-Սևան մայրուղում՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեպի Երևան տանող հարվածում ավտոմեքենա է գահավիժել հարակից ձորը: Կապույտ գույնի ավտոմեքենան Renault Logan մակնիշի է: Ավելի վաղ հայտնել էինք՝ 30-ամյա վարորդը «Արծվի թևեր»-ի մոտ Renault-ով 200 մետր գահավիժել է անդունդը: Մանրամասները՝ տեսանյությում:

̰
Ավտովթար Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, կա վիրավոր

13:10 21.03.2020

Մարտի 20-ին, ժամը 07:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Բորիս Ա.-ին (ծնված 1961 […]

̰
Ինչպես են Իսպանիայում սովյալ աղավնիները հարձակվում սնունդ գնած քաղաքացիների վրա

12:13 21.03.2020

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերված է՝ ինչպես են Իսպանիայում քաղցած աղավնիները հարձակվում սնունդ գնած քաղաքացիների վրա: — Лента.ру (@lentaruofficial) March 20, 2020

̰
Մերձմոսկովյան շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

11:40 21.03.2020

Մերձմոսկովյան Դմիտրովի շրջանում պահեստ է այրվել։ Հրդեհը բռնկվել է  ալյումինի գործարանում: Նախնական տվյալներով՝ կրակն ընդգրկել է 60 հազար քառակուսի մետր մակերեսով տարածք: Գործարանից սև ծուխ է դուրս գալիս: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Հրդեհաշիջման աշխատանքների համար նախապատրաստվել է գնացք և ավիացիա:  

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 2000 քմ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:27 21.03.2020

Մարտի 20-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում՝ մոտ 1000 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ մոտ 1000 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Փլուզում Կոնդ թաղամասում

10:07 21.03.2020

Մարտի 20-ին՝ ժամը 20:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասում գտնվող նախկին մզկիթում (ներկայումս բնակելի շինություն) տեղի է ունեցել մասնակի փլուզում, տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ փլուզվել է Ռուսթավելու փողոցում գտնվող շինության երկրորդ […]

̰
30-ամյա վարորդը «Արծվի թևեր»-ի մոտ Renault-ով 200 մետր գահավիժել է անդունդը

00:20 21.03.2020

Մարտի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Ալբերտ Սարգսյանն իր վարած Renault մակնիշի 26 ԼՏ 652 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Արծվի թևեր»-ի մոտ, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով և ապառաժ քարերին բախվելով՝ կողաշրջված վիճակում […]

̰
Հրդեհ «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի մոտակայքում

21:10 20.03.2020

Մարտի 20-ին՝ ժամը 17:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան խճուղու թիվ 5 շենքի մոտակայքում՝ «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:38-ին, մարվել՝ 18:09-ին: Մհեր Շ.-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի […]

̰
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

18:16 20.03.2020

Մարտի 20-ինё ժամը 12:59-ինб Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Գ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Վրաստանում բեռնատար վագոնի գնացք է այրվել․ կա զոհ

18:12 20.03.2020

Զեստաֆոնիում (Արևմտյան Վրաստան) բեռնատար գնացքի վագոն է այրվել, ինչի հետևանքով մահացել է միջին տարիքի տղամարդ: Գնացքը շարժվում էր Փոթի-Թբիլիսի ուղղությամբ: Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ մեկ վագոնն ամբողջությամբ այրվել է: Հրդեհն այս պահի դրությամբ տեղայնացված է: Գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ-ի 188-րդ հոդվածի 3-րդ կետով:  

̰
Հրդեհ Գյումրիի Սև բերդ հուշարձանի մոտակայքում

17:37 20.03.2020

Մարտի 20-ին՝ ժամը 15:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սև բերդ հուշարձանի մոտակայքում՝ տներից մեկի բակում, այրվում են խոտածածկ տարածք և կուտակած անիվներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են խոտածածկույթ՝ մոտ […]

̰
Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում 4 մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

09:52 20.03.2020

Մարտի 19-ին՝ ժամը 20:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է չորս ավտոմեքենա. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Յուրի Մ., ծնված […]

̰
Կապանում գազի բալոն է պայթել

09:42 20.03.2020

Մարտի 20-ին` ժամը 00:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 22 շենքում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 22 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել […]

̰
Կառավարական մասնաշենքում բռնկված հրդեհի հասցրած վնասները

09:13 20.03.2020

ՀՀ ԱԻՆ-ը լուսանկարներ է հրապարակել Կառավարական մասնաշենքի սենյակներից մեկում բռնկված հրդեհի հասցրած վնասներից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 19-ին՝ ժամը 22:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:31-ին, մարվել՝ 22:44-ին: […]

̰
Կառավարության մասնաշենքի սենյակներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 8 աշխատակից է ծխահարվել

08:52 20.03.2020

Մարտի 19-ին՝ ժամը 22:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման […]

̰
Երևանում վթարի է ենթարկվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը

08:25 20.03.2020

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 18-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 28-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, Երևանի Բաբաջանյան և Դուշանբեի փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ վարորդի կողմից վարած Range Rover մակնիշի 44 PP 044 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Հայկ Տիգրանյանի վարած Opel մակնիշի 36 PV 581 համարանիշի ավտոմեքենաները: Վթարից օրեր անց՝ մարտի 1-ին, Վաղարշապատի […]

̰
Հրդեհ ՀՀ կառավարության մասնաշենքի սենյակներից մեկում

23:12 19.03.2020

Մարտի 19-ին`  ժամը 22:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և ճգնաժամային կառավարման ազգային […]

̰
Իրանում մինչ այս պահը ունենք մեկ մահ, դա մի տարեց տիկին էր. Զարեհ Սինանյանը` Սփյուռքի համայնքների իրավիճակի մասին

16:27 19.03.2020

Պարետատան այսօրվա ասուլիսների շարքում էր նաև Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ասուլիսը, որը վերաբերում էր Սփյուռքի տարբեր համայնքներում հայերի դրությանը: Զարեհ Սինանյանն ասել է, որ Իտալիայում և Չինաստանում համայնքները փոքր են, սակայն Ֆրանսիայում, որտեղ վարակն արդեն համատարած բնույթ է կրում, ունենք մեծ համայնք: Մեծ համայնքները զերծ չեն մնում: Խոսքը ԱՄՆ, ՌԴ, Ուկրաինայի և այլ պետությունների հայ […]

̰
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

13:08 19.03.2020

Ռուսաստանի մայրաքաղաքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: Այս մասին հայտնել է  Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: «Դժբախտաբար, կորոնավիրուսով վարակից առաջին կորուստն ունենք: 79-ամյա կնոջ մոտ թոքաբորբը բարդացել էր ծանր հիվանդություններով՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, հիպերտոնիա: Նրա շրջապատն այժմ հսկողության տակ է: Նրանց մոտ չկան ծանր ախտանշաններ»,- գրել է Սոբյանինը «Թվիթերի» իր միկրոբլոգում: К огромному […]

̰
Լոս Անջելեսում հայ գործարար Լևոն Թերմենժյանը մեղավոր է ճանաչվել 1 մլրդ դոլարի խարդախության համար

12:22 19.03.2020

Յուտայի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի դաշնային ատենակալները կալիֆոռնիացի գործարար Լև Ասլան Դերմենին, որը նաև հայտնի է որպես Լևոն Թերմենժյան, մեղավոր են ճանաչել 1 միլիարդ դոլարի վառելիքի հարկային խարդախության սխեմայի գործով: Այս մասին հայտարարել է Արդարադատության դեպարտամենտի հարկային բաժնի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռիչարդ Է. Ցուկերմանը, ԱՄՆ Յուտա նահանգի դատախազ Ջոն Վ. Հյուբերը և գործին առնչվող […]

̰
Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում

09:30 19.03.2020

Այսօր՝ մարտի 19-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ԱԻՆ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերել են նույն […]

̰
Հրդեհ Աղյուսագործների փողոցի տներից մեկում

09:06 19.03.2020

Մարտի 18-ին` ժամը 17:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աղյուսագործների 2-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:52-ին, մարվել՝ 17:59-ին: Տան հյուրասենյակում այրվել են բազկաթոռը, բազմոցը (մասամբ) և լամինատ (1 քմ):

̰
Batwoman սերիալի նկարահանման ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել. 30-ամյա կինը կաթվածահար է եղել

23:28 18.03.2020

Batwoman սերիալի նկարահանող խմբի օգնական Ամանդա Սմիթի գլխին ծանր առարկա է ընկել: Ինչպես հայտնում է Deadline-ը, 30-ամյա կինը կաթվածահար է եղել: Դեպքը տեղի է ունեցել Կանադայի Վանկուվեր քաղաքում գտնվող նկարահանման հրապարակում: Կինը ստացել է ողնաշարի լուրջ վնասվածքներ: Նրա մարմինը կաթվածահար է. գոտկատեղից ներքև ոչինչ չի զգում: Սմիթի հարազատները նախաձեռնել են GoFundMe ծառայության միջոցով նրա բուժման […]

̰
Արցախում ճանապարհը փակելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի

21:56 18.03.2020

Ստեփանակերտում այսօր` ժամը 18:05-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու համար բերման է ենթարկվել 13 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանության ֆեյսբուքյան էջում։ Հարուցվել է վարչական վարույթ ճանապարհը փակելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելու համար, այդ թվում՝ […]

̰
Մարոկկոյում մոլեգնել է երկու ուժգին տորնադո

21:33 18.03.2020

Մարոկկոյի կենտրոնական մասում մարտի 15-ին Օուեդ Զեմ քաղաքի մերձակայքում մոլեգնել է մի քանի հզոր տորնադո, հայտնում է Stormnews-ը: Փոթորիկը նկարահանվել է տեղի բնակիչների կողմից: Ականատեսները չեն հաղորդել տուժածների և պատճառված վնասի մասին: Մարոկկոն գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում, որի ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի և Միջերկրական ծովի ջրերը:

̰
Հայտնի ուկրաինացի բռնցքամարտիկը մահացել է ավտովթարից

14:39 18.03.2020

Հայտնի ուկրաինացի բռնցքամարտիկ Դմիտրի Լիսովոյը մահացել է ավտովթարից: Այս մասին տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիան: Ավտովթարի մանրամասները առայժմ չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ դեպքը տեղի է ունեցել Կիևի շրջանում` Նադնեպրյանսկոյե խճուղու վրա: Վթարի հետևանքով երկու զոհ է գրանցվել, երկրորդ զոհի ինքնության մասին ևս ոչինչ չի նշվել: Լիսովոյը Ուկրաինայի ճանաչված բռնցքամարտիկներից մեկն էր, բազմաթիվ […]

̰
Արոնյանի կնոջ վիրահատությունը հաջող է անցել, նա գիտակցության է եկել

12:40 18.03.2020

Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին, վիրահատվել է։ «Աստղիկ» ԲԿ-ից փոխանցել են, որ նա տարել է վերջույթների կոտրվածքի վիրահատություն, որը բավական հաջող է անցել ու ներկայումս գիտակցությունը տեղն է եկել: Մի քանի օրից պարզ կլինի` պե՞տք է ևս մեկ վիրահատություն, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ Արիանա Կաոլին վթարի էր ենթարկվել մարտի 15-ին: Երևանյան լճի մոտակայքում նրա […]

̰
Վթար Երևան-Մեղրի ճանապարհին. կա 1 զոհ, 2 վիրավոր

11:59 18.03.2020

Մարտի 17-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 209-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «Հոնդայի» 33-ամյա ուղևորուհի Սվետլանա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Ստեփանակերտում շմոլ գազից 6 մարդ է թունավորվել

11:40 18.03.2020

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել: «Մարտի 17-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:10-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի բնակիչներ՝ 1982թ. ծնված Զ. Գ.-ն, իսկ նույն օրը ժամը 12:10-ին […]

̰
Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում

11:17 18.03.2020

Մարտի 18-ին` ժամը 04:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բալահովիտ-Աբովյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գոռ Դ., ծնված 1997 […]

̰
BACK_TO_TOP