20:00 14.03.2020
Մարտի 14-ին, ժամը 16:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արայիկ Վ.) վրաերթի է […]
19:11 14.03.2020
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Լիոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում։ Այս մասին ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք` Ֆրանսիայի Լիոն քաղաքի Անտոնին Պոնսե հրապարակում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել: Պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը:
18:58 14.03.2020
Ֆրանսիայի Լիոն քաղաքի Անտոնին Պոնսե հրապարակում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել: Պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Այս մասին հայտնել է Nouvelles d’Arménie-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հուշահամալիրը պղծվել է մարտի 13-ի, լույս 14-ի գիշերը: Հուշահամալիրի սպիտակ սյուների վրա սև ներկով գրված են եղել «A», «B», և «C» տառերը, իսկ «A» տառը ներկայացվել է` որպես ծայրահեղ ձախերի նշան: […]
16:03 14.03.2020
Մարտի 14-ին, ժամը 12:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բանավան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում 3 կիլոգրամանոց գազի բալոնից առկա է արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և հերթապահել՝ մինչ գազի բալոնի պարունակության […]
14:00 14.03.2020
Թուրքիայում ուղևորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել Աքսարայ-Ադանա մայրուղու հարևանությամբ: Տուժել է 44 մարդ, այդ թվում`երկու վարորդ, հայտնում է Haber Turk հեռուստաալիքը: Նշվում է, որ ավտոբուսը շարժվում էր Ստամբուլից Ադանա քաղաք: Մայրուղու 17-րդ կիլոմետրում նա բախվել է կանգնած բեռնատարին և ընկել ջրամբարը: Հրշեջ-փրկարարներն անմիջապես մեկնել են դեպքի վայր:
12:44 14.03.2020
Մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 230 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
12:40 14.03.2020
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 30-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում, հայտնում է «Ալիք Մեդիան»: Վրաստանում այս պահի դրությամբ կարանտինային գոտում է մնում 418 հոգի, հատուկ ուշադրության տակ է նրանցից 54-ը:
11:55 14.03.2020
Երեկ՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի երրորդ մատի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ և «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Կոտայքի մարզի […]
11:52 14.03.2020
Մարտի 13-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիաի թաղապետարանի հարևանությամբ միմյանց են բախվել Mercedes-ը և Opel-ը, ինչի հետևանքով Opel-ը կողաշրջվել է, իսկ 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է shamshyan.com, Opel-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Տիգրան Ա-ն, իսկ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 32-ամյա Ֆելիքս Ա-ն։ Վթարի հետևանքով հիվանդանոց […]
11:21 14.03.2020
Մարտի 14-ինч ժամը 07:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղից Արուճ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, մեքենաներից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Արուճ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել […]
10:38 14.03.2020
Մարտի 13-ին` ժամը 02:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին՝ Պուշկինի լեռնանցքում, ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոճանապարհի երթևեկելի հատվածում կտրված և ընկած է 4 ծառ (2 […]
10:27 14.03.2020
Մարտի 13-ին՝ ժամը 18:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Mazda 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սուրեն […]
23:40 13.03.2020
Այսօր՝ մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 35 DD 709 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ավտոմեքենայի ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 34-ամյա Զարուհի Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական […]
19:21 13.03.2020
Հողամասը մաքրելու մարդկանց ցանկությունը հաճախ ավարտվում է 911 զանգելով: Աղբն ու չոր խոտը հավաքում են, ինչպես միշտ են անում, այրում ու հետո հասկանում՝ հրդեհ է բռնկվել: Դա հրդեհի պատճառներից մեկն է, և այդպիսի դեպքերը քիչ չեն: Երեկ, օրինակ` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում միաժամանակյա 20 կանչ են սպասարկել: Սեզոնի համար թիվն աննախադեպ մեծ է: Մանրամասները` ռեպորտաժում: […]
17:22 13.03.2020
Այսօր` ժամը 12-12։30-ի սահմաններում, հակառակորդը գնդացրով կրակ է վարել Իջևանի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետևանքով որևէ վնաս չի պատճառվել, տուժածներ չկան: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ ՊՆ մամուլի խոսնակը հերքեց ադրբեջանական կողմի տարածած լուրը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ: […]
17:09 13.03.2020
Ծեծի հետևանքով 6 ամիս կոմայի մեջ գտնվող գյումրեցի փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատներն արդար քննություն են պահանջում: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է փոխգնդապետի մայրը: 2019-ի սեպտեմբերի 17-ին Արա Մխիթարյանը ծեծի է ենթարկվել Եղեգնաձոր քաղաքում, որտեղ աշխատել է որպես պայմանագրային զինծառայող: Իսկ նրան ծեծի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականին […]
17:04 13.03.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մարտի 12-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի կաթսայատանը հայտնաբերվել է մասամբ այրված տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 84-ամյա Ռոբերտ Մ-ն էր։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Նախնական տվյալներով` մահացածն […]
16:45 13.03.2020
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 13-ին՝ ժամը 08:18-ին Երևանի կենդանաբանական այգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Պարզվել է, որ բախվել են «Lincoln» (վարորդ՝ Գևորգ Հ.), «Mercedes Viano» (վարորդ՝ Կամո Բ.), «Ford» (վարորդ՝ Գրիգոր Ա.), «Kia Forte» (վարորդ՝ Սուրեն Ա.) և «Mercedes E320» (վարորդ՝ Արշավիր Ա.) մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ […]
15:58 13.03.2020
Գյումրիում 43-ամյա կնոջն ու նրա 13-ամյա դստերը դաժան ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող 28-ամյա Դավիթ Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալ։ Ծեծի հետևանքով մահացած կնոջը դատաբժշկական փորձաքննություններից հետո մարտի 11-ին հուղարկավորեցին, իսկ 13-ամյա աղջիկը դեռ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում բռնության այս դեպքին ու […]
15:09 13.03.2020
Քամու պատճառով ավելի քան 60 չվերթ է հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում: Այս մասին հայտնում է Яндекс.Расписания ծառայությունը: Մոսկվայի ժամանակով 13:33-ին ստացված տվյալների համաձայն՝ Վնուկովոյում 5 չվերթ հետաձգվել է, իսկ երեքը՝ չեղարկվել: Դոմոդեդովոյում 39 չվերթ հետաձգվել է, իսկ 16-ը՝ չեղարկվել: Մեկ չվերթ հետաձգվել է Շերեմետևոյում:
14:43 13.03.2020
Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում բախվել են Haise մակնիշի 610 OC 61 համարանիշի և Opel մակնիշի 35 GՍ 946 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի վայրում Opel-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը՝ ասելով, որ ինքը լսել է շտապօգնության ավտոմեքենայի ձայնային ազդանշանը, […]
14:26 13.03.2020
Մարտի 12-ին՝ ժամը 17:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 1-ին փողոցի թիվ 40 երկհարկանի շենքում (բնակելի) տեղի է ունեցել փլուզում. առկա է նոր փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է 1-ին փողոցի թիվ 40 […]
13:52 13.03.2020
Գյուղական բնակավայրերում կուտակված չոր խոտը և աղբը այրելու հետևանքով հրդեհային իրավիճակներ են ստեղծվում: Վերջին երկու ամսվա վիճակագրական տվյալները մտահոգությունների առիթ են հարուցել, ինչը հիմք էր հանդիսացել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում քննարկում կազմակերպելու: Քննարկման ժամանակ, որպես պայքարի մի տարբերակ, առաջարկվեց բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:20 13.03.2020
Մարտի 12-ին, ժամը 14:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Վազաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը […]
10:20 13.03.2020
Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Lincoln մակնիշի 10 ԼC 002 համարանիշի, Mercedes մակնիշի 70 RR 075 համարանիշի, Mercedes մակնիշի 35 TՍ 631 համարանիշի, Ford մակնիշի 787 AG 61 համարանիշի, Kia մակնիշի 06 АS 909 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով […]
09:40 13.03.2020
Մարտի 12-ին` ժամը 23։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1-ին թաղամասի թիվ 42 շենքի մոտակայքում տեղի է ունեցել […]
20:32 12.03.2020
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտայնը հոսպիտալացվել է կրծքավանդակի ցավերի պատճառով՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նրան դատապարտել են 23 տարվա ազատազրկման՝ սեռական բնույթի հանցագործություն կատարելու համար, հայտնում է CNN- ը՝ վկայակոչելով նրա ներկայացուցիչ Իուդա Էնգելմայերին: Չորեքշաբթի Նյու Յորքի նահանգի Գերագույն դատարանը Վայնշտայնին դատապարտել է 23 տարվա ազատազրկման: Ամբաստանյալը դահլիճում է հայտնվել ձեռնաշղթաներով և […]
20:19 12.03.2020
Ֆիոլետովոյից դեպի Դիլիջան ճանապարհին՝ խոտածածկ տարածքում, խոշոր հրդեհ է բռնկվել։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:19 12.03.2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 12-ին՝ ժամը 16։33-ին, ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան փողոցի […]
19:16 12.03.2020
Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է քաղաքացի՝ ծնված 1969 թվականին: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ վարակակիրը վերադարձել է Իրանից, Ադրբեջանում նրա մոտ հայտնաբերվել է վարակը, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Սա Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է: Այս երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 11-ն է: Հիվանդները հիմնականում վարակվել են հարևան Իրանում: