13:58 10.03.2020
Մարտի 9-ին` ժամը 17:35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի ճմլման մասնակի ակոս» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 26-ամյա կինը հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի տներից մեկում էլեկտրական հոսանքի լարով նրան փորձել էր խեղդել […]
13:39 10.03.2020
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում հայերի ու ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել, որի արդյունքում մեկ ադրբեջանցի է զոհվել: Միջադեպը հետաքննվում է: Տեղի ունեցածը որոշ ուժերի կողմից օգտագործվում է Ղազախստանում հակահայկական տրամադրություններ հրահրելու համար: Այս թեմայով մանրամասներ է ներկայացրել «Շանթի» հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը։
13:06 10.03.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 9-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մելիք գյուղի 1-ին փողոցի տներից մեկը, որտեղ օրորոցի մեջ հայտնաբերել են երեխայի դի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը […]
12:31 10.03.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչը 2019թ. օգոստոսի 19-ին՝ կեսօրին, նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Ղարաքոթուկ» կոչվող հանդամասում համագյուղացու ծննդյան տարեդարձի խնջույքի ընթացքում, ալկոհոլ օգտագործած վիճակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր բարեկամի՝ համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս սպանության սպառնալիքներ է հնչեցրել […]
12:30 10.03.2020
Չինական Ցյուանչժոու քաղաքի հյուրանոցի փլուզման հետևանքով զոհերի թիվը աճել է՝ հասնելով 18-ի, 12-ը մնում է փլատակների տակ, այս մասին հայտնում է ТАСС-ը: «Սինցզյա» հյուրանոցը փլուզվել է մարտի 7-ին. ըստ պաշտոնական տվյալների՝ փլատակների տակ էր մնացել 71 մարդ: Մարտի 10-ի առավոտյան փրկարարները հայտնաբերել և փլուզված շենքի փլատակներից դուրս են բերել 59 մարդու, որոնցից 16-ն արդեն եղել […]
11:30 10.03.2020
Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Nissan մակնիշի 35 QT 678 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Արշակունյաց պողոտայում՝ Քրեակատարողական ծառայության վարչական շենքի հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai մակնիշի 36 NA 052 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ում հրդեհ է բռնկվել, և ժամանած հրշեջ-փրկարարները […]
11:10 10.03.2020
Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Վոլոդյա Մ-ն` իր վարած Nissan Tiida մակնիշի 35 QZ 220 համարանիշի ավտոմեքենայով, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվել, հայտնվել ձորակում՝ բախվելով շինության պատին։ Վթարի հետևանքով վարորդ Վոլոդյա […]
09:51 10.03.2020
Մարտի 9-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 47 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 1000 քմ, 250 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 700 քմ, Ուշի գյուղում՝ 1 հա, […]
09:07 10.03.2020
Մարտի 9-ին՝ ժամը 19:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում՝ «Ֆլեշ Մոտորս» անվադողերի խանութի հարևանությամբ, վագոն-տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
22:53 09.03.2020
Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդրոսկրի միջին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Օձուն գյուղի բնակիչ, 26-ամյա Արթուր […]
22:22 09.03.2020
Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Գառնի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 60-ամյա Էդուարդ Հ.-ի վարած Lexus մակնիշի JJ 017 ՍՍ համարանիշի և 36-ամյա Մամիկոն Ա.-ի վարած Honda մակնիշի 58 DQ 558 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Honda-ի ուղևորներ, Երևանի բնակիչ, 62-ամյա Ռուբեն Գ.-ն, 63-ամյան […]
21:56 09.03.2020
Մարտի 9-ին, ժամը 17:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կրաշեն գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կրաշեն գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:12-ին, մարվել՝ 18:59-ին: Այրվել […]
19:14 09.03.2020
Մարտի 2-8-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 73 […]
19:02 09.03.2020
«Թվիթերում» տեսանյութ է հայտնվել, որտեղ նիգերիական «Նարասավա Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստները սգում են խաղընկերոջ մահը: Դեպքը տեղի է ունեցել «Նարասավա Յունայթեդ»-«Կաթսինա Յունայթեդ» խաղի ժամանակ: Խաղային դրվագներից մեկում Չիեմե Մարտինսը վնասվածք է ստացել և ընկել: Հետո պարզվել է, որ նա կորցրել է գիտակցությունը: Ֆուտբոլիստին անհապաղ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել, սակայն խափանվել է շտապօգնության մեքենան: Մարտինսին ավելի […]
18:38 09.03.2020
Առնվազն վեց մարդ է զոհվել Իտալիայի կալանավայրերում սկիզբ առած անկարգությունների հետևանքով: Այս մասին հաղորդել են երկրի իշխանությունները` տեղեկացնելով, որ անկարգությունները սկիզբ են առել բանտային տեսակցությունների վրա կառավարության կողմից սահմանված արգելքի պատճառով: Այդ քայլով իտալական իշխանությունները ցանկանում էին կանխել կորոնավիրուսի տարածումը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Հյուսիսային Իտալիայում գտնվող կալանավայրերում: «Մոդենա քաղաքի […]
18:24 09.03.2020
Մարտի լույս 5-ի գիշերը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին ու հայտնեցին, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել Աղավնատուն գյուղի 36-ամյա մի բնակիչ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել հենց Աղավնատուն գյուղից։ Դեպքի վայրում՝ գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոցի թիվ 30 տան դիմաց հայտնաբերվեցին ինքնաձիգի պարկուճներ։ Կրակոցներից վնասվել էին տուժողի ավտոմեքենան […]
17:51 09.03.2020
Ֆրանսիայում 90 տարեկան հասակում մահացել է շվեդ դերասան Մաքս ֆոն Սյուդովը, որը նկարահանվել է ավելի քան 150 ֆիլմում: Այս մասին հայտնում է ֆրանսիական Paris Match ամսագիրը՝ հղում անելով դերասանի կնոջ հայտարարությանը: Դերասանի այրին «կոտրված սրտով և անսահման տխրությամբ» հայտնել է, որ ամուսինը մահացել է: Նա տեղեկացրել է, որ «Սատանա քշողը» և «Յոթերորդ կնիքը» ֆիլմերի աստղը […]
17:44 09.03.2020
Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության և նրա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար մեղադրվող 28-ամյա երիտասարդը կալանավորվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Կենցաղային վեճի և խանդի հողի վրա 28-ամյա երիտասարդը Գյումրիում ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Տղամարդը բերման էր […]
17:31 09.03.2020
Ուկրաինայի երկնքում մալայզիական ուղևորատար օդանավի գործով դատական առաջին նիստն է տեղի ունեցել Նիդեռլանդներում: 4 ամբաստանյալներից ոչ ոք չի ներկայացել դատական նիստին: Ներկա է եղել միայն ամբաստանյալ Օլեգ Պուլատովի փաստաբանը: Դատավորը նշել է, որ նման պարագայում ամբաստանյալներին կդատեն հեռակա կարգով: Ամստերդամից Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող «Բոինգ-777» տեսակի օդանավը խոցվել էր 2014 թվականի հուլիսի 17-ին՝ Դոնբասի շրջանում: Զոհվել […]
16:51 09.03.2020
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել, ջուր ուզել: Այդ մասին այսօր SHANTNEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Նա նաև նշեց, որ երեկվանից աղջիկը սկսել է շնչել ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառության սարքի, չնայած վիճակը շարունակում է մնալ ծանր։ 4 օրվա ինտենսիվ թերապիայի արդյունքում դրական տեղաշարժ […]
16:45 09.03.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մսի վաճառքի կետերում անցկացված վերահսկողական գործողությունները ցույց են տվել, որ միս-մսեղիքի իրացումը կատարվում է իրավական ակտերով սահմանված կարգի խախտումներով: Այսպես. մշտադիտարկումներ են եղել Եղեգնաձոր քաղաքում գործող մսի իրացման 11 կետերում, որոնցից 9-ում հայտնաբերվել է 749կգ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չանցած մսեղիք (307կգ՝ խոշոր եղջերավոր կենդանու, 442կգ՝ ընդհանուր քաշով խոզի): Տրվել […]
16:42 09.03.2020
Այսօր Գյումրիում երթ է անցկացվել, իսկ առիթն օրեր առաջ Տեքստիլ թաղամասի տներից մեկում կատարված դեպքն էր, երբ դաժան ծեծի հետևանքով 43-ամյա կինը մահացել էր, իսկ նրա 13-ամյա աղջիկը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Երթի նախաձեռնությունը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների» կոալիցիայինն էր, որին միացել էին իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ։ Մասնակիցները «Մեղավորը […]
15:16 09.03.2020
Այսօր Նիդեռլանդներում սկսվել է Ուկրաինայի երկնքում «Մալազիական ավիաուղիների» «Բոինգ 777» ուղևորատար օդանավի կործանման գործով դատավարությունը: Այն ընթանում է անգլերեն ու նիդեռլանդերեն՝ ուղիղ եթերում: Ենթադրվում է, որ դատավարությունը երկար կընթանա, քանի որ գործի ծավալները շատ մեծ են: Ամբաստանյալները Ռուսաստանի 3 քաղաքացիներ են՝ պաշտոնաթող զինվորականներ Սերգեյ Դուբինսկին՝ «Խոժոռ» (Хмурый) մականվամբ, Օլեգ Պուլատովը՝ «Գյուրզա» մականվամբ, ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության […]
14:00 09.03.2020
Մարտի 6-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը շրջայց կատարելիս նկատել է, որ արգելապատի դրսի կողմից անհայտ անձինք պարանով ներնետել են կասկածելի փաթեթ և փորձել են իջեցնել հիմնարկի տարածք: Քրեակատարողական ծառայողը, ձեռնարկելով համապատասխան գործողություններ, անմիջապես կանխել է փոխանցումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Զննությամբ փաթեթում […]
13:51 09.03.2020
Սուդանի վարչապետ Աբդալա Համդոկի վրա հարձակում է կատարվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով վարչապետի մամուլի ծառայությանը: Համդոկի ավտոշարասյան վրա հարձակում է եղել. երկուշաբթի աշխատանքի գնալիս ցանկացել են սպանել նրան: Ըստ որոշ տեղեկությունների՝ Համդոկի մեքենան պայթեցվել է, բայց վարչապետը ողջ է մնացել: Ըստ մամուլի ծառայության՝ քաղաքական գործիչն այժմ լավ է: «Նա լավ է և ապահով […]
13:00 09.03.2020
2020թ. մարտի 8-ին՝ ժամը 02:00-ին, Կապանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակչի դի՝ հրազենային վնասվածքներով: Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը (վերջինս նույնպես Կապան քաղաքի բնակիչ է): Նա բերման է ենթարկվել և ձերբակալվել […]
12:30 09.03.2020
Մարտի 8-ին, ժամը 17:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը: Լեռնագնացներից ստացված ՋիՊիԷս (GPS) կոորդինատների համաձայն՝ իրենք […]
11:56 09.03.2020
Չինաստանում COVID-19 կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփումներ ունեցած, մեկուսացված անձանց համար օգտագործվող հյուրանոցի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 11-ի, ևս 21 մարդ դեռ փլատակների տակ է, հայտնում է People’s Daily China-ն: Ինչպես SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, Xinjia Express հյուրանոցը փլուզվել է Չինաստանի Լիչեն շրջանում: Ըստ տեղի իշխանությունների՝ շենքի փլուզման ժամանակ այնտեղ գտնվել […]
11:17 09.03.2020
Մարտի 2-ից 8-ն արձանագրվել է 10 մահ, 463 դեպք, որից 324-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 2 որոնողափրկարարական, 1 քարաթափման, 1 դարափուլի, 257 հրդեհի ահազանգ, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, 1 պատահար երկաթգծի ուղիում, 98 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 79 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք. […]