18:19 12.03.2020
Չինաստանում ավերված կարանտինային շենքի փլատակների տակից 69 ժամ անց ողջ տղամարդու են դուրս բերել: Այդ մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Լրատվամիջոցը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են փրկարարները դուրս բերում տուժածին:
18:00 12.03.2020
Բաշկիրիայում հրդեհի հետևանքով 3 մարդ է մահացել՝ մեկ տղամարդ ու երկու կին: Նրանց մարմիններն այրված երկհարկանի տանը հայտնաբերել են փրկարարները: Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները` վկայակոչելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությանը: Ողբերգության իրական պատճառները պարզ կդառնան քննությունից հետո:
16:54 12.03.2020
Մարտի 11-ին Սիրիայում տեղակայված ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայի զինծառայող է մահացել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Դեպքը եղել է բեռնատար «Ուրալ» մեքենայի ճանապարհից դուրս գալու պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, տեղեկացնում է «Ռազմինֆոն»: «Խմեյմիմ» ավիաբազան Սիրիայում է 2015 թվականի սեպտեմբերից։ Ռուսաստանն իր ռազմական ներկայությունը Սիրիայում իրավական տեսանկյունից հիմնավորում է Սիրիայի կառավարության կողմից պաշտոնական հրավերով։
13:54 12.03.2020
SHANTNEWS.am-ի տեսախցիկն արձանագրել է Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած ավտովթարը: S դասի «Մերսեդես»-ի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, նախ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև` ճամփեզրի քարերին և կողաշրջվել: «Մերսեդեսի» սրահում գտնվող երկու անձինք չեն տուժել, «Օպելին» պատճառվել է թեթև վնաս, տուժածներ չկան: Մանրամասները` տեսանյութում:
13:02 12.03.2020
Կորոնավիրուսի պանդեմիան շարունակում է մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում: Այսօր ժամը 12։33-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աշխարհում կազմում է 126344: Հիվանդների թվով շարունակում են առաջատար մնալ Չինաստանը, Իտալիան և Իրանը: Ջոնս Հոփկինսի համալսարանի Համակարգային գիտության և ճարտարագիտության կենտրոնի կողմից հիվանդության վերաբերյալ թարմացվող տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
11:17 12.03.2020
Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 40-ամյա Միայել Հակոբյանը, իր վարած BMW մակնիշի 97 GG 888 համարանիշի ավտոմեքենայով, Շերամի փողոցի թիվ 90/1 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բենզալցակայանի լիցքավորման սարքին, տապալել այն և բախվել բենզալցակայանի աշխատակիցների սենյակի պատին։ Վթարի հետևանքով վարորդ Մ. […]
09:52 12.03.2020
Մարտի 11-ին՝ ժամը 22:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ֆ., ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
23:25 11.03.2020
Մարտի 11-ին՝ ժամը 19:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դիմաց: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:30-ին, մարվել՝ 22:20-ին: Մոտ 1100 քմ անտառմիջյան տարածքում այրվել են 5 կոճղ և թափված տերևներ: […]
23:20 11.03.2020
Մարտի 9-ին խոշոր հրդեհի դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեռևս անհայտ հանգամանքներում՝ գիշերը՝ ժամը 01:00-ից 01:30-ն ընկած ժամանակահատվածում, հրդեհ է բռնկվել Քարվաճառի վարչական տարածքում գործող «Օմարի լեռնանցք» ռեստորանային համալիրում: Աղբյուրի հաղորդմամբ՝ հրդեհի մասին քաղաքացիներն ահազանգել են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և միայն 2 ժամ անց են հրշեջները ժամանել դեպքի վայր, […]
23:08 11.03.2020
2020 թվականի մարտի 7-ին՝ ժամը 21:05-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ: Դեպքի առթիվ հարուցված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել, որ Վանաձոր քաղաքի երկու բնակիչները 2020թ. մարտի 7-ին՝ […]
22:40 11.03.2020
Քենիական Գարիսա շրջանի արգելոցում որսագողերը սպանել են հազվագյուտ սպիտակ ընձուղտին և նրա ձագին: Այս մասին հայտնում է The Daily Telegraph- ը: Այժմ արգելոցում մնացել է միայն մեկ սպիտակ ընձուղտ՝ սպանված էգ ընձուղտի ձագը: «Մենք աշխարհում միակ կազմակերպությունն ենք, որ հոգ է տանում սպիտակ ընձուղտների մասին»,- ասել է արգելոցի ղեկավար Մուհամմեդ Ահմեդնուրը: «Տեղի ունեցածը ողբերգություն էր […]
19:18 11.03.2020
Մարտի 9-ին՝ ժամը 16-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառման շրջանակում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ գյուղից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել նույն գյուղի 63-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան: Փայտանյութի ծավալն արձանագրելիս ոստիկանները մեքենայում հայտնաբերել են «Իժ» տիպի 16 մմ տ/չ մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, 10 փամփուշտ և […]
18:22 11.03.2020
Այսօր Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել էր 6 քաղաքացի, 11 մարդ վնասվածք էր ստացել: Գործով ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մեղադրող դատախազը դատարանին առաջարկել է դատաքննության ընթացակարգ` սկզբում լսել տուժող կողմին, […]
17:00 11.03.2020
Կանանց վերաբերող խնդիրները քննարկելու համար երևանյան մամուլի ակումբներից մեկն այսօր շատ անսովոր մի թեմատիկ վերնագիր էր ընտրել՝ «Աղոթե՞լ ես, Դեզդեմոնա. ինչո՞ւ են սպանվում կանայք կյանքում և գրականությունում»: Դեզդեմոնային, իհարկե, կոնկրետ անդրադարձ չի եղել, բայց տարբեր կարծիքներ են հնչել, թե ինչու են կանայք բռնության զոհ դառնում, ինչո՞ւ և ե՞րբ կինը դարձավ զոհ, իսկ տղամարդը` բռնարար: Բանախոսներն […]
15:10 11.03.2020
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ այսօր Գյումրիում մասնակցել է սպանված կնոջ հուղարկավորությանը։ «Ներկա էին նաև մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Եթե ճակատագիրը և մոտ մարդիկ են դաժան գտնվել, ապա հանրությունը պետք է հոգատար ու զգայուն լինի, եթե միջավայրն է երես թեքել, ապա պետությունը […]
14:59 11.03.2020
Լինի փողոցում, թե բակում, ոստիկանի ներկայությունն ինքնին կանխում է իրավախախտումը: Հատկապես մարդաշատ վայրերում իրավապահներն ավելի զգոն են, աչալուրջ, ինչը հնարավորություն է տալիս հանցագործին բռնել հենց հանցանքի վայրում: Մարտի 9-ին Մոսկովյան փողոցում այդպես էլ եղել էր: Օրը ցերեկով մի տղամարդ փորձել էր բացահայտ հափշտակել անցորդ կնոջ դրամապանակը: Կինն օգնություն էր կանչել, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն […]
13:37 11.03.2020
Մարտի 11-ին՝ ժամը 00:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի և Արին-Բերդ փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած: Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները, կա մեկ տուժած (Միլենա Հ., 2001 թ.), որը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը […]
09:12 11.03.2020
Մարտի 10-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 50 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, Նոր Նորքի վարչական շրջանում՝ 3000 քմ, 2500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, 4000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 4000 քմ, Դավթաշենի վարչական շրջանում՝ 3000 […]
21:46 10.03.2020
Մարտի 10-ին` ժամը 17:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 21-099» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ռոման Ու.-ին (ծնված 1996 թ․), այնուհետև բախվել «Mercedes C180» […]
21:16 10.03.2020
Մարտի 10-ին՝ ժամը 12:44-ին․ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 9-րդ փողոցի վերջնամասում գտնվող արտադրամասում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 14:43-ին: Այրվել են խոզաբուծական ֆերմայի […]
20:51 10.03.2020
Մարտի 10-ին, ժամը 09:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում նկատվել է արկանման առարկա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվել է ինքնաթիռի կասետային ռումբի գնդակ՝ 1 հատ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ ՊՆ […]
20:40 10.03.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ՝ մարտի 9-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության հետաքնննչական և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանության փորձ կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Հրազդանի բաժի են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 17-ամյա Կարեն Ս.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ՝ ժամը […]
19:02 10.03.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2020թ. մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով պարանոցի ստորին հատվածի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի […]
19:00 10.03.2020
Կալիֆոռնիայում անցկացվող Coachella երաժշտության և արվեստի խոշորագույն փառատոնը չեղարկել են կորոնավիրուսի պատճառով։ Այս պահի դրությամբ այն որոշել են ապրիլից տեղափոխել հոկտեմբեր։ Հետագա ճակատագիրը պարզ կլինի ավելի ուշ։ Ռիվերսայդում, որտեղ ամեն տարի անցկացվում էր տոնախմբությունը, այս տարի արդեն արձանագրվել են նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը։ Վտանգ կա, որ մինչև փառատոնի անցկացումը՝ ապրիլի 10-12 և 17-19, վիրուսը […]
18:53 10.03.2020
Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան առաջին դեպքն է գրանցվել Լիբանանում։ Մահացածի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Մինչ այս արդեն հայտնի էր, որ կորոնավիրուսի վարակակիրների թիվն այդ երկրում 40 է։ Վարակի տարածումը կանխելու համար Լիբանանում փակվել էին կինոթատրոնները և թանգարանները, չեղարկվել են համաժողովները և այլն։ Վարակի առաջին կրողը Լիբանան է ժամանել Իրանից։
18:31 10.03.2020
Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ., Արարատի զ/կ): Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Զոհրաբ Սիանոսյանի ընտանիքի […]
18:00 10.03.2020
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները մարտի 10-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, բնակելի տեղամասի շարահրապարակում շրջայց կատարելիս հայտնաբերել են դրսից ներնետված, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ։ Զննությամբ պարզվել է, որ օվալաձև պլաստմասսե տարայում առկա է եղել ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, մածուցիկ զանգված, որի քաշը փաթեթով կազմել է 31,27 գրամ։ Փաստի առթիվ նախապատրաստվում […]
17:47 10.03.2020
Ռազմական ոստիկանությունը նախազգուշացնում է, որ փետրվարի 29-ից ՌՈ աշխատակիցներն անակնկալ ստուգումներ են իրականացնում զորամասերում օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսների (սմարթֆոնների) հայտնաբերման ուղղությամբ: Մինչ այս պահը հայտնաբերվել և արձանագրվել է հազարից ավելի հեռախոս: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստուգայցերին զուգահեռ՝ զինվորական իրավապահ մարմիների ներկայացուցիչները մի շարք զորամասերում բացատրական աշխատանքներ են իրականացրել զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, […]
16:40 10.03.2020
Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էրեբունի օդանավակայանի թիվ N զորամասի տարածքում: Հրդեհը […]