12:40 07.02.2020
Թուրքիայի արևելքում` Վան նահանգում, ձնահոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, հաղորդում է NTV-ն: Կա 84 տուժած: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ձնահոսքը տեղի է ունեցել նախօրեին՝ փետրվարի 4-ին Վան նահանգում: Ձնահոսքի հետևանքով Վան-Բախչիսարայ մայրուղում ավտոբուսը գահավիժել էր 40 մետր բարձրությունից: Ավելի վաղ հայտնել էին` Վանում ձնահյուսի հետևանքով 28 փրկարար է զոհվել:
12:23 07.02.2020
Սիրիայի ուղղությամբ ավիահարվածների ժամանակ Իսրայելի բանակի կործանիչները մոտ են եղել քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռ կործանելուն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նա նշել է, որ 4 կործանիչները, չհատելով սահմանը, իսրայելական տարածքից 8 հրթիռ են արձակել Սիրիայի տարածքի ուղղությամբ։ Հենց այդ ժամանակ Սիրիայի օդային տարածքի այդ մասով թռչելիս է եղել քաղաքացիական ինքնաթիռ՝ 172 […]
12:10 07.02.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս Մեղրիի անցակետում համատեղ զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Ս.Հ-ի ուղեբեռները: Արդյունքում հայտնաբերել են շուրջ 900 գրամ «կետամին» տեսակի հոգեմետ նյութի բյուրեղանման զանգված՝ թաքցված սուրճի փաթեթների մեջ: Այնուհետ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած վերլուծական և բացատրական աշխատանքների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, […]
11:55 07.02.2020
Փետրվարի 7-ին՝ ժամը 04:48-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Իսրայել Օրի» հյուրանոցի նկուղային հարկում: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: […]
11:18 07.02.2020
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում փետրվարի 6-ին արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ hամաճարակաբանական հետազոտության արդյունքներով թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված շուշանի թթուն է: Այս պահին հիվանդները գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում և ստանում համապատասխան բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նախարարությունը հիշեցնում է, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը […]
11:14 07.02.2020
Լոռու մարզում փետրվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 18:10-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին բախվել են Mercedes մակնիշի 34 CN 574 համարանիշի և Volkswagen մակնիշի 31 OS 387 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 մեքենաների վարորդներն ու Mercedes մակնիշի ավտոմեքենայի 3 ուղևորները տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
10:53 07.02.2020
Փետրվարի 6-ին` ժամը 22:27-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76 հասցեում գտնվող հանրախանութի տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամու հետևանքով հանրախանութի տանիքն ամբողջությամբ […]
09:59 07.02.2020
Փետրվարի 6-ին՝ ժամը 21:01-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Այրում և Փոքր Այրում գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ձորում. մոտեցման ուղիներ չկան: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն։ ժամը 00:00-ին հրդեհն […]
23:55 06.02.2020
Կորոնավիրուսի մասին առաջինը հայտնած չինացի բժիշկը հոսպիտալացվել է, նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Այս մասին հաղորդում է The Global Times -ը։ Ուհանից 34-ամյա բժիշկը՝ Լի Վեյնլիանը, այն 8 բժիշկների թվում է, որ դեռևս դեկտեմբերին բժշկական շրջանակներում տարածում էին նոր հիվանդության բռնկման մասին։ Նրան և գործընկերներին այդ ժամանակ հրավիրել են ոստիկանություն։ Բացի այդ, […]
22:27 06.02.2020
Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Բոքոնիկ» շուրջօրյա առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Mercedes մակնիշի 35 ՍG 466 համարանիշի, Mercedes մակնիշի 35 PN 744 համարանիշի և Toyota մակնիշի 50 XO 777 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Փաստի […]
19:30 06.02.2020
Վրաստանի Մարտկոպ վանքում հայտնաբերվել է սուր-կտրող գործիքով սպանված ռուս տղամարդու դի: Այդ մասին տեղեկացնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը: Սպանված տղամարդը մոտ 50 տարեկան է: Վերջին տարիներին բնակվել է վերոնշյալ վանքում: Վանքի քահանա Վենիամինի հայտարարությամբ` սպանված տղամարդու անունը Իվան էր: Նա տարվա ընթացքում 10-20 օր անցկացնում էր վանքում: Տղամարդը եկել էր Մոսկվայից, սեփական տուն չուներ: Թոքերի խնդրի […]
19:14 06.02.2020
Ֆլորիդայում գտնվող Էվերգլեյդսի ազգային պարկում ալիգատորը կերել է վագրային պիթոնի: Տեսանյութը տարածվել է համացանցում: «Հաշվի առնելով, թե այդ պիթոնները որքան են խախտում Էվերգլեյդսի էկոհամակարգը, մենք ուրախ ենք, որ տեղի գազաները նրանց արժանին են հատուցում»,- գրել է Էվերգլեյդսի պարկի աշխատակիցը: Կադրերում երևում է՝ ինչպես է ալիգատորը սատկացրել պիթոնին և անշարժ պառկած է ջրի մեջ: CHOMP!!! ? […]
19:00 06.02.2020
Չինաստանի Ցզինշան վարչական շրջանի մի բնակչուհի վախեցրել է իր տուն ներխուժած հանցագործին՝ ասելով, որ վերջերս է վերադարձել Ուհանից և հիվանդ է կորոնավիրուսով: Այս մասին հաղորդում է Dailyhunt կայքը: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ին: Քնած չինուհու տուն է ներխուժել չարագործը: Կինը լսել է նրա քայլերը, արթնացել և բարձր բղավել: Հանցագործը բռնել է նրա պարանոցից, սեղմել […]
16:07 06.02.2020
Բաթումի քաղաքապետարանի շենքի մոտ իրավապահների ու ցուցարարների միջև միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքապետարանի մոտ ցույց անող «Գաբեդե», «Ալտերնատիվա» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվիստները փորձել են ներխուժել շենք և դիմադրության հանդիպել ոստիկանության կողմից: Ակցիայի մասնակիցների հայտարարությամբ՝ իրենք քաղաքապետարան մտնելու իրավունք ունեն, իսկ ոստիկանության գործողությունները «պարզապես ամոթանքի արժանի» են համարել: Նշենք, որ Բաթումի քաղաքապետարանում տեղի է […]
13:15 06.02.2020
Փետրվարի 6-ին՝ ժամը 09:52-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պետրոս Ադամյան փողոցի տներից մեկի արտաքին պատերից մեկը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Մասամբ փլուզվել է Արևհատ Մ.-ի տան արտաքին պատը (մոտ 6 քմ). տուժածներ չկան:
13:00 06.02.2020
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կրկին կոչ է արել Իրանի իշխանություններին UIA-ի կործանված ինքնաթիռի «սև արկղերը» փոխանցել Ֆրանսիային՝ գաղտնազերծման համար: Այս մասին փետրվարի 6-ին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանյային: Նա նշել է, որ իր պաշտոնակից Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ զրույցում կոչ է արել «մանրակրկիտ, արժանահավատ և թափանցիկ հետաքննություն անցկացնել»: Շամպանյան հավելել է, […]
12:58 06.02.2020
2020թ. հունվարի 30-ին և 31-ին ՀՀ քննչական կոմիտե են ստացվել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանի և Աննա Կոստանյանի գրությունները՝ 9-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական […]
12:45 06.02.2020
Իտալիայում` Լոմբարդիայի մարզում, արագընթաց գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ: Այդ մասին հայտնում է Corriere della Sera-ն փետրվարի 6-ին: Նշվում է, որ մահացել են գնացքի մեքենավարը և երկաթուղային աշխատողը: Վնասվածքներ է ստացել 30 մարդ, որոնցից մեկը ծանր վիճակում է: Գնացքը ուղևորվում էր Միլանից Բոլոնիա: Աղետը տեղի է ունեցել Օսպեդալետտո-Լոդիջանոում` տեղական […]
12:36 06.02.2020
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մ.-ին, Խ.Գ.-ին և Ա.Ս.-ինկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը […]
10:31 06.02.2020
Փետրվարի 5-6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Գեղարոտ, Ծաղկահովիտ, Միրաք գյուղերում, Արտաշավան գյուղի մոտ և Շենավան-Արագած, Քուչակ-Ծաղկաշեն, Քուչակ-Եղիպատրուշ, Սալուտ-Վարդաղբյուր, Վարդաղբյուր-Սալուտ, Վարդաղբյուր-Աշոցք, Մարտունի-Գետափ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները:
10:20 06.02.2020
Որոնողափրկարարական աշխատանքներն առայժմ դադարեցվել են երրորդ ձնահոսքի վտանգի պատճառով:
10:07 06.02.2020
Իզմիրից Ստամուլ ժամանած Boeing-737 ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել ուժգին քամու և անձրևի պայմաններում:
23:59 05.02.2020
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 156-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է Վրաստանի Հանրապետության քաղաքացու կողմից վարած DAF մակնիշի DL 504 LD համարանիշի բեռնատարը: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: […]
23:40 05.02.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ստամբուլի օդանավակայանում Իզմիրից ժամանած ուղևորատար օդանավը դուրս է եկել թռիչքուղուց, մխրճվել արգելապատնեշի մեջ ու սկսել այրվել: Ինքնաթիռում այդ պահին եղել է 177 ուղևոր: Նրանց սկսել են տարհանել: Զոհեր չկան, նախնական տվյալներով՝ 21 հոգի էր հոսպիտալացվել: Ավելի ուշ պարզ դարձավ, որ 120 ուղևոր է տուժել։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում […]
23:08 05.02.2020
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են հունվաի 30-ին Դավիթաշենի կամրջից ցած նետված քաղաքացու ինքնությունը: Ինչպես Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ քաղաքացին Հրազդան քաղաքի ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակաատարողական հիմնարկում […]
22:37 05.02.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է, ինչ Լոռու մարզի տարբեր բուժհաստատություններ են դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ սննդային թունավորման ախտանիշներով: Աղբյուրի հաղորդմամբ՝ մարզի Ստեփանավանի բժշկական կենտրոնում այս պահի դրությամբ բուժում է ստանում մոտ 15 հիվանդ, իսկ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող հիվանդների թիվն անցնում է 3 տասնյակը: Հիվանդների թվում կան բազմաթիվ մանկահասակ երեխաներ: SHAMSHYAN.com-ի հետ զրույցում հիվանդանոցներում […]
21:59 05.02.2020
Այսօր՝ ժամը 9-ի սահմաններում, վթարվել է 99 համարի երթուղին սպասարկող «Գազելը»: Նախնական տեղեկություններով՝ վարորդը եղել է անսթափ վիճակում: Հիվանդանոց տեղափոխված ուղևորները միայն ծառին բախվելն են հիշում: Մանրամասները՝ տեսանյութում։
20:57 05.02.2020
Ստամբուլի օդանավակայանում Իզմիրից ժամանած ուղևորատար օդանավը դուրս է եկել թռիչքուղուց, մխրճվել արգելապատնեշի մեջ ու սկսել այրվել: Ինքնաթիռում այդ պահին եղել է 177 ուղևոր: Նրանց սկսել են տարհանել: Զոհեր չկան, նախնական տվյալներով՝ 21 հոգի հոսպիտալացվել է: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
20:37 05.02.2020
Այսօր՝ ժամը 16։30-ի սահմաններում, Գյումրիի Սունդուկյան 187 հասցեից խորը այրվածքներով Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել 88-ամյա Աղունիկ Գաբրիելյանը։ Կինն ապրում է մենակ։ Նա միացած է թողել էլեկտրական սալօջախը և քնել։ Հագուստն ընկել է միացված տաքացուցիչի վրա ու սկսել այրվել։ Կրակը տարածվել է մարմնի ամբողջ մակերեսվ։ Կինը հասցրել է մի կերպ տնից դուրս գալ, օգնության է […]