Նոր մանրամասներ Վանաձորում հնչած կրակոցներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+29.09 oC

Նոր մանրամասներ Վանաձորում հնչած կրակոցներից

14:39 02.03.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են փետրվարի 29-ին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների դեպքի որոշ մանրամասներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ավտոմեքենայով ձայնային ազդանշան արձակելու շուրջ։

Ըստ SHAMSHYAN.com-ին հասած տեղեկությունների՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչ՝ 29-ամյա Վանիկ Այվազյանի և Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ՝ 35-ամյա Աղասի Թաթուլյանի միջև է տեղի ունեցել այդ դեպքը, որի ժամանակ վերջիններս պայմանավորվել և հանդիպել են արդեն Շիրակի խճուղի 12/1 հասցեի մոտ, որտեղ էլ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, և այդ ժամանակ Ա. Թաթուլյանը հարվածել է Վ. Այվազյանին։ Դրանից հետո Խնձորուտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Հենրիկ Գասոյանը, որ, աղբյուրի տեղեկություններով, ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով եղել է նախկինում դատապարտված և հետախուզվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, և Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ՝ 28-ամյա Արմեն Խալափյանը իրենց մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքներով մարմնական վնասվածքներ են պատճառել Ա. և Է. Ոփյաններին, իսկ Ա. Ոփյանի հայրը՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչ, 48-ամյա Աշոտ Ոփյանը, իր մոտ եղած 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով կրակել է Ս. Դերձյանի վրա, ում պատճառվել է մարմնական վնասվածք։

Երեկ՝ մարտի 1-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տարոնի բաժնի և Լոռու մարզային քննչական վարչության քննիչների կողից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Ոփյանը ինքնակամ ներկայացել է Լոռու մարզային քննչական վարչություն։

Քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող հրացանը, որը, աղբյուրի տեղեկություններով, օրինական հաշվառված է Ա. Ոփյանի անունով։ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, քննչական միջոցառումներ՝ Հ. Գասոյանին, Ա. Թաթուլյանին և Ա. Խալափյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 29-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական հինգ օբյեկտների վրա

20:42 21.07.2025

Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական հինգ օբյեկտների վրա

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» (հութիական) շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող հինգ թիրախների, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանին և Էյլաթ նավահանգստին, ըստ ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի։ «Եմենի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները իրականացրել են եզակի ռազմական գործողություն, որի ընթացքում հարձակվել են Լոդ օդանավակայանի (նկատի ունի Բեն Գուրիոնը) և […] ...

Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքը

20:32 21.07.2025

Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքը

Էդ Մարկիի գլխավորությամբ դեմոկրատ սենատորների խումբը Կոնգրեսում ներկայացրել է մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին գլխավորել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը դադարեցնելու և հետ շրջելու համաշխարհային ջանքերը, ասվում է փաստաթղթի տեքստում, որը ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Սառը պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 50,000 մարտագլխիկների կրճատմանը, աշխարհում դեռևս կա […] ...

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

20:20 21.07.2025

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

Բասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...

ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից

20:09 21.07.2025

ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից

ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու […] ...

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ

20:06 21.07.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ

Հուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...

SHANTNEWS

20:00 21.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP