TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+28.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Մոսկվայում երեխայի հայրը ծեծել է կանչով եկած բժիշկներին՝ տեսնելով նրանց պաշտպանիչ հագուստը

23:00 06.03.2020

Մոսկվայի բնակիչը զայրացած հարձակվել է իր կանչով ժամանած շտապօգնության բժիշկների վրա, քանի որ նրանք պաշտպանիչ հագուստով են եղել։ «Մենք, ի՞նչ, վարակի՞չ ենք»,- վրդովված վանկարկել է նա։ Տղամարդու հարվածների տակ են հայտնվել  բժշկուհին ու 23-ամյա ֆելդշերը։ Շտապօգնության ծառայությունը հենց այդ տղամարդու կանչով էր ժամանել՝ նրա երեխային ստուգելու համար։ Բժիշկների տեղեկություններով՝ երեխայի մոտ թոքաբորբի ախտանշաններ են եղել։ […]

̰
Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում. 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Մեղրի և Ագարակ քաղաքներում

20:33 06.03.2020

Մարտի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:19-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․360 և արևելյան երկայնության 44.520 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել […]

̰
Երևանում Toyota-ն բախվել է Opel-ին, այնուհետև փլուզել բնակչի սեփական տան պատն ու մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել Opel-ի վրա. կա վիրավոր

19:12 06.03.2020

Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Toyota Camry մակնիշի 35 TA 626 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ավան 6-րդ փողոցի 5 տան դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 34 ՍT 478 համարանիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Toyota-ն մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Opel-ի հետնամասի վրա, ինչի […]

̰
28-ամյա երիտասարդը ծեծել էր վեճին միջամտած 13-ամյա երեխային․ մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքից

18:59 06.03.2020

Մարտի 5-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրու Պռոշյան 14 հասցեից մարմնական վնասվածքներով «Մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աղջնակ։ Շտապօգնության կայանից հայտնեցին նաև, որ երեխայի մայրը տանը մահացած է։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ 43-ամյա կնոջ դիակի զննությամբ պարզ դարձավ, որ մարմնին վնասվածքներ կան։ Տարածքային […]

̰
Դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը դպրոցում լավ է սովորել. մանրամասներ Գյումրիում կատարված սարսափելի դեպքից

18:13 06.03.2020

Երեկ Գյումրիի Տեքստիլ թաղամասում տեղի ունեցած սարսափելի դեպքից մեկ օր անց Պռոշյան 14 հասցեի բակի ու տան դռները կապարակնքված կամ ժապավենով առանձնացված չէին, հերթապահող ոստիկաններ տարածքում չկային։ Հարևանությամբ գտնվող տների դարպասները փակ էին, թաղամասի  բնակիչները հրաժարվում էին խոսել դաժան ծեծի հետևանքով մահացած կնոջ ու նրա դստեր մասին։ Միայն սպանված կնոջ նախկին ամուսնու ազգականներից մեկը, որը […]

̰
Մերժելի է բռնության ցանկացած դրսևորում. Թաթոյանը՝ Գյումրիում 42-ամյա կնոջ և նրա դստեր ծեծի մասին

17:30 06.03.2020

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրության է ենթարկել մարտի 5-ին Գյումրիում ծեծի հետևանքով 43-ամյա կնոջ մահվան ու երեխայի բռնության ենթարկվելու մասին հրապարակումները: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: «Ըստ այս պահին առկա հրապարակային տեղեկությունների՝ կոնկրետ իրավիճակում բռնությունը հանգեցրել է ողբերգական հետևանքի՝ կնոջ մահվան: Հատկապես մտահոգող է, որ, ինչպես նշվում է հրապարակային աղբյուրներում, բռնության է ենթարկվել նաև […]

̰
Հայ հոգևորականի վրա թքելու համար Իսրայելում հրեա երիտասարդ է տուգանվել

17:20 06.03.2020

Երուսաղեմում հայ հոգևորականի վրա թքելու համար հրեա երիտասարդ է պատասխանատվության ենթարկվել: Այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի Հայոց  պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումից: «Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ առաջին անգամ՝ 1967 թուականից ի վեր, հայ հոգեւորականի վրայ թքելու համար, Իսրայէլի ոստիկանութիւնը որոշել է տուգանել օրինախախտ քաղաքացու: Դէպքը տեղի էր ունեցել մէկ տարի առաջ: Երուսաղէմի Հին […]

̰
Համացանցում կադրեր են տարածվել ուկրաինացի շախմատիստների մահվան վայրից

15:43 06.03.2020

Համացանցում կադրեր են տարածվել ուկրաինացի շախմատիստների մահվան վայրից: Կադրերում երևում է, թե ինչպես են մահացածների մարմինները դուրս բերվում պլաստիկ տոպրակներով և տեղափոխվում արտակարգ իրավիճակների ծառայության մեքենայով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մահացած աղջիկը 18-ամյա պրոֆեսիոնալ շախմատիստուհի Ալեքսանդրա Վերնիգորան է: Նրա 26-ամյա ընկերը ևս հայտնի շախմատիստ է՝ արագ շախմատի Ուկրաինայի չեմպիոն Ստանիսլավ Բոգդանովիչը: Ըստ նախնական վարկածի՝ […]

̰
Գյումրիում կնոջը ծեծելով սպանած երիտասարդը խոստովանել է հանցանքը

15:36 06.03.2020

2020 թվականի մարտի 5-ին` ժամը 14:50-ին, ապա՝ 15:15-ին, «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից Գյումրի քաղաքի Մուշի բաժին  ահազանգեր են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում մահացել է նույն տան 42-ամյա բնակչուհին, իսկ նրա 12-ամյա դուստրը՝ «տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժօգնության: Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած […]

̰
Հրդեհ Եղեգնուտ գյուղի աջակողմյան լանջին

15:20 06.03.2020

Մարտի 5-ին տեղեկություն էր ստացվել, որ Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի աջակողմյան լանջին այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին բարդ ռելիեֆի և մթության պատճառով։ Մարտի 6-ին` ժամը 10:15-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հրդեհը մարել են ժամը 14:10-ին: Մոտ 60-70 հա անտառային տարածքում այրվել է խոտածածկույթ։  

̰
Քաբուլում վարչապետի մասնակցությամբ միջոցառման ժամանակ կրակոցների հետևանքով զոհվել է 23 մարդ

14:49 06.03.2020

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած զանգվածային միջոցառման ժամանակ, որտեղ ներկա է եղել երկրի վարչապետ Աբդուլլա Աբդուլլան, կրակոցներ են հնչել: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն: Կրակոցների հետևանքով 23 մարդ մահացել է, ևս 33-ը՝ վիրավորվել: Տվյալները վերջնական չեն, զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել: Վարչապետի ներկայացուցիչ Մուջիբուրահման Ռահիմին ասել է, որ հարձակման ժամանակ Աբդուլլան չի […]

̰
Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

14:33 06.03.2020

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել երեկ Գյումրիում տեղի ունեցած միջադեպից տուժած անչափահաս աղջկա առողջական վիճակի մասին: Դալլաքյանը հայտնել է, որ գիշերը՝ 01:30-ին, Գյումրիից իրենց կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցները տեղափոխել են պոլիտրավմայով 13 տարեկան աղջկա, ով միացված է եղել արհեստական շնչառության սարքին, ինկուբացված, անգիտակից վիճակում: Գյումրիում կատարվել են […]

̰
Վատիկանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

14:00 06.03.2020

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Վատիկանում՝ պապական քաղաք-պետությունում: Այդ մասին մարտի 6-ին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Այսօր ընդհատվել Է Վատիկանի առողջապահության եւ հիգիենայի տնօրենության ամբուլատորիայի աշխատանքն այն բանից հետո, երբ դրա հարկաբաժինները սանիտարական մշակման են ենթարկվել կորոնավիրուսով պացիենտներից մեկի վարակման հայտնաբերումից հետո»,- ասված Է նրա հայտարարության […]

̰
Հրդեհ Մեդովկա և Սվերդլով գյուղերի միջնամասում

09:33 06.03.2020

Մարտի 5-ին, ժամը 17:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեդովկա և Սվերդլով գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։12-ին, մարվել՝ 21։25-ին։ Այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ։

̰
Երևանում Opel-ը բախվել է էլեկտրասյուներին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել դաշտում. Կա 5 տուժած

09:15 06.03.2020

Մարտի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 35 ՏQ 355 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Մասիս ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե 2 էլեկտրասյուների, տապալել դրանք և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով 5 հոգի Մասիսի բժշկական […]

̰
Երևանում տեսախցիկն արձանագրել է 27-ամյա երիտասարդի դաժան ծեծը

00:00 06.03.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են՝ նա Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վազգեն Կ.-ն է, ով ծեծի է ենթարկվել Ամիրյան […]

̰
Գյումրիում ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխային տեղափոխում են Երևան

23:36 05.03.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնում է. «Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։ Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը մեկնել է Գյումրի, երեխային Երևան տեղափոխելու նպատակով։ Վիճակը շարունակում է մնալ […]

̰
Գեղաշեն գյուղի 41-ամյա բնակիչն ապօրինի փայտանյութ է տեղափոխել

22:05 05.03.2020

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհին ստուգել են Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 41-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԶԻԼ-130» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Արծվաբերդ գյուղում` մի անծանոթից, և վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող […]

̰
Մեքսիկայում թունավոր նյութերով վագոնները շրջվել են

21:55 05.03.2020

Հինգշաբթի երեկոյան Մեքսիկայի կենտրոնական Պուեբլա նահանգում երկաթուղային վթար է տեղի ունեցել, որի հետևանքով թունավոր նյութեր պարունակող երկու վագոն դուրս է եկել ռելսերից: Այս մասին մարտի 5-ին հաղորդել են Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունից: «Պուեբլա նահանգի Տլակոտեպեկ դե Խուարեսում երկաթուղու վրա երկու թունավոր նյութերով վագոններ են դուրս եկել ռելսերից: Հինգ կիլոմետր շառավղով բնակավայրերում էվակուացիա է կատարվել: […]

̰
Ֆրանսիայում արագընթաց գնացքը դուրս է ընկել ռելսերից․ կան տուժածներ

21:35 05.03.2020

Ֆրանսիայում ռելսերից դուրս է եկել Ստարսբուրգ-Փարիզ գծի վրա երթևեկող արագընթաց գնացքը՝ 300 ուղևորներով։ Միջադեպի հետևանքով կան տուժածներ։ Այս մասին հայտնել է տեղական մամուլը։ Ուղևորներից 21 մարդ միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ է ստացել։ Նրանցից մեկը շտապօգնության մեքենայով է հոսպիտալացվել։ Մահացածներ չկան, մասնավորապես նաև այն պատճառով, որ ռելսերից դուրս գալուց հետո գնացքը չի շրջվել, թեև շարժվել է […]

̰
Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության  և նրա դստերը դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով բերման է ենթարկել 28-ամյա մի տղամարդ

21:00 05.03.2020

Մարտի 5-ին` ժամը 15:40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով։ Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: […]

̰
Կրակոցներ. սպանության փորձ Էրեբունի վարչական շրջանում․ հարուցվել է քրգործ

20:37 05.03.2020

2020թ. մարտի 4-ին՝ ժամը 18:25-ին, ապա 18։30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ 2 շտապօգնության խմբերով հրազենային տարբեր վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 2 բնակիչներ: Ահազանգերի կապակցությամբ նախապատրաստված նյութերով նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և […]

̰
Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 43-ամյա կինը մահացել է․ նրա 13-ամյա աղջիկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

20:29 05.03.2020

Գյումրիում 43-ամյա կնոջը և նրա 13 տարեկան դստերը դաժան ծեծի ենթարկած տղամարդը բերման է ենթարկվել Ոստիկանության Գյումրիի Մուշի բաժին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Մասնավորապես՝ կենցաղային վեճի և խանդի հողի վրա 28-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել ընկերուհուն և նրա դստերը։ Դեպքից ժամեր անց այսօր՝ ժամը 15։40-ի սահմաններում, Տեքստիլ թաղամասի տներից […]

̰
Էջմիածնի բնակիչն ինքնիրավչությամբ էական վնաս է պատճառել իր խնամիներին

19:05 05.03.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչներից մեկը, տեղեկանալով իր հետ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող անձի և նրա ընտանիքի ծանր ֆինանսական դրության մասին, 2018թ նոյեմբեր ամսից մինչև 2019թ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում ինչպես անձամբ, այնպես էլ հոր […]

̰
Մոսկվայում սպանել են հայ բժիշկ Լալա Օգանեսյանին

18:52 05.03.2020

Ռուսաստանի մայրաքաղաքի իր բնակարանում իրավապահներն այսօր հայտնաբերվել են հայազգի բժիշկ Լալա Օգանեսյանի դին։ Բժիշկ-սրտաբանը 47 տարեկան էր։ Այս մասին հայտնում է RusArminfo կայքը։ Ոստիկանները բնակարան են ժամանել բժշկուհու որդու կանչով։ 19-ամյա երիտասարդը ոստիկանություն է ահազանգել, որ ծնողները չեն բացում դռան դուռը, իսկ մայրը չի պատասխանում զանգերին։ Տեղ հասած ոստիկանները կոտրել են տան դուռը, ներս մտել […]

̰
Ուհանում կորոնավիրուսից բուժված մարդը մահացել է

12:17 05.03.2020

Չինաստանի Ուհանում մահացել է 36-ամյա մի տղամարդ, որը նախկինում ապաքինվել էր կորոնավիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից: Այդ մասին հայտնում է South China Morning Post-ը: Տղամարդը մահացել է շնչառական անբավարարությունից՝ դուրս գրվելուց 5 օր անց: Նա առաջին անգամ հոսպիտալացվել է փետրվարի 12-ին: Երկու շաբաթ անց նրան դուրս են գրել՝ հրահանգելով 14 օր մնալ կարանտինում: Ըստ հանգուցյալի […]

̰
Կալիֆորնիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել

10:32 05.03.2020

ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 11-ի, վարակակիրների թիվը՝ առնվազն 150-ի:

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 29 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:58 05.03.2020

Մարտի 4-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 1000 քմ, Վեդի քաղաքում՝ 700 քմ, 3000 քմ, Վերին Դվին գյուղում՝ 600 քմ, Սիսավան գյուղում՝ 3000 քմ, Ոսկետափ գյուղում՝ 2000 քմ, Լուսառատ […]

̰
Վրաստանում ձնահոսքի հետևանքով 3 իտալացի զբոսաշրջիկ է մահացել

22:11 04.03.2020

Վրաստանի Սվանեթիի տարածաշրջանում ձնահոսքի հետևանքով զոհվել է երեք մարդ։ Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունից հայտնել են, որ իտալացի զբոսաշրջիկների խումբը Թեթնուլդիի հարակից արգելված գոտում սահելիս ձնահոսքի տակ է մնացել: Պատահարի հետևանքով 10 զբոսաշրջիկներից 3 հոգի է մահացել, ևս 3-ը՝ տուժել։ Նրանք փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ձնակույտերից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:    

̰
Երևանում կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

21:06 04.03.2020

Այսօր՝ մարտի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստավել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բուռնազյան 69 հասցեից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Հանցագործության վայրում զննություն են կատարում Էրեբունու քննիչները և տեղում […]

̰
BACK_TO_TOP