19:15 04.03.2020
Նովոսիբիրսկում ավարտվել է 2019թ. հունիսին հայազգի գործարար Անդրանիկ Մուրադյանի սպանության գործի քննությունը: «Հետաքննության արդյունքներով՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «Սպանություն» և «Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և կրելու» հոդվածներով»,- հաղորդում է Ռուսաստանի ՔԿ քննչական վարչության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ քննությունը հավաքել է բավարար ապացույցներ, ինչի կապակցությամբ քրեական գործը կուղարկվի դատարան: Հետաքննությունը պարզել է, որ սպանությունը […]
18:04 04.03.2020
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ցամաքասարի համայնքապետարանում որպես օպերատոր հրամանագրված անձը նախորդ տարվա մարտից, ամեն ամսվա ընթացքում, աշխատանքի ներկայացել է ընդամենը երկու-երեք օր։ Համայնքապետարանի պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի ամսական տեղեկագրերում կեղծել են օպերատորի հաճախումների թիվը, ինչի հետևանքով համայնքապետարանի բյուջեից, […]
15:42 04.03.2020
Վրաստանի ՆԳՆ-ն բերման է ենթարկել 1991թ. ծնված Բ. Ս․-ին: Հետաքննությամբ պարզվել է, որ ընթացիկ տարվա մարտի 2-ին մեղադրյալը մոր հետ վեճի ժամանակ սառը զենքով մահացու վնասվածքներ է հասցրել 1958թ. ծնված մորը` Տ.Տ․-ին: Տղան այնուհետև, հետքերը թաքցնելու նպատակով, այրել է սպանված մոր դին սեփական տան բակում: Հանցագործությունը ենթադրում է 13-17 տարվա ազատազրկում:
15:34 04.03.2020
Եգիպտոսում մահապատժի է ենթարկվել «Բեյթ Անսար ալ Մակդիս» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Հիշամա Աշմաուին, որը տեղական իշխանությունների կողմից համարվում էր «ամենավտանգավոր ահաբեկիչը»: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ բացի Աշմաուից` մահապատժի են ենթարկվել նաև կազմակերպության 37 այլ անդամներ: Նախկինում Աշմաուին եգիպտական բանակի հատուկ նշանակության ուժերի զինծառայող էր, նա հետագայում միացել է ահաբեկիչներին: […]
15:20 04.03.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ քաղաքացին, դժգոհ լինելով իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի դեպքով իրականացված վարչական վարույթով կայացված որոշումից, իր համար բարենպաստ որոշում կայացնելու պահանջով սպառնացել է սպանել ոստիկանության աշխատակցին և նրա երեխային: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի […]
14:21 04.03.2020
Իրաքում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը. մահացել է 70-ամյա տղամարդ, հայտնում է Rudaw հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սուլեյմանիա քաղաքի առողջապահության վարչությանը: Բժիշկները հայտնել են, որ հենց սկզբից հիվանդի վիճակն անկայուն էր: Տղամարդը ստանում էր ինտենսիվ բուժօգնություն: Ներկայումս պարզվում է, թե արդյոք նա այցելե՞լ է Իրան: Կորոնավիրուսի տարածման պատճառով Իրաքի իշխանությունները դադարեցրել են դպրոցների աշխատանքը և կրճատել աշխատանքային […]
11:14 04.03.2020
Բժիշկները կայուն ծանր են գնահատել Բաթումում շենքի 7-րդ հարկից վերելակի հորանն ընկած 9-ամյա տղայի վիճակը: «Տղային հիվանդանոց են տեղափոխել ծանր վիճակում, ինչը պայմանավորված է պոլիտրավմայով և վնասվածքային շոկով: Բուժումն սկսվել է վերակենդանացման բաժանմունքում, կատարվում են ուսումնասիրություններ: Այս փուլում վիճակը կայուն ծանր է»,- ասել է բժիշկ Մագդա Բերիձեն: Դեպքը տեղի է ունեցել Ինասարիձե փողոցում։ Կատարվածի հանգամանքներն […]
10:56 04.03.2020
Բրազիլիայում վերջին 3 օրերին առնվազն 17 մարդ է մահացել հեղեղներից, 46 մարդ անհետ կորել է: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ երեկ Սան Պաուլու նահանգում 12 մարդ է մահացել, իսկ դրան նախորդող 2 օրերին Ռիո դե Ժանեյրոյում՝ առնվազն 5-ը։ Սան Պաուլուի իշխանությունները հայտնել են, որ 46 մարդ անհետ կորել է: Բրազիլիայում 2020 թ. […]
10:14 04.03.2020
Մարտի 3-ին`ժամը 22:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հայանիստ գյուղի Օրբելու փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի անասնագոմում (մոտ 36 քմ): Հրդեհը մեկուսացվել է […]
09:57 04.03.2020
Մարտի 4-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 216 շենքի 13-րդ բնակարանում կնոջ դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ազգանուշ Ս-ի դին։ Ահազանգով դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, […]
09:43 04.03.2020
ՌԴ Լիպեցկ քաղաքում մարտի 3-ի առավոտյան տեղի է ունեցել ավտովթար՝ հայկական պետհամարանիշներով «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Դեսպանությանը Լիպեցկի մարզի ՆԳՆ վարչության կողմից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ «Opel» մակնիշի մեքենայի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1988թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Լիպեցկի քաղաքային 3-րդ հիվանդանոց։ «BMW» մակնիշի մեքենայի վարորդը […]
09:14 04.03.2020
Առնվազն 31 մարդ է տուժել Հարավայյին Կորեայի հարավ-արևմուտքում գտնվող Lotte Chemical ընկերության նավթաքիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից։ Այս մասին հայտնում է Asia One-ը՝ հղում անելով ընկերության ղեկավարության հայտարարությանը։ Պայթյունն ու դրան հաջորդած հրդեհը տեղի են ունեցել տեղի ժամանակով 03․00-ին, Սոսան քաղաքում։ Ենթադրաբար, միջադեպը տեղի է ունեցել կոմպրեսորի աշխատանքում տեղ գտած խնդրի պատճառով։ Պայթյունն այնքան հզոր […]
22:58 03.03.2020
Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ հսկայական տարածք և դրան հարակից պտղատու այգիներ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 45, այնուհետև թիվ 9 հրջեջ-փրկարարական ջոկատներից […]
22:13 03.03.2020
Աստիճաններից ցած գլորված 15-ամյա գյումրեցի տղայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որտեղ երեկ տեղափոխվել էր պատանին: «Տղան մեզ մոտ կրկին վիրահատության է ենթարկվել, ունի բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ որովայնի ու գլխի շրջանում, տեղադրված են դրենաժներ: Վնասվածքները կոնքի, որովայնի, թոքերի ու գլխի շրջանում են, տղան գտնվում […]
20:14 03.03.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կրակոցներ արձակելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Աղայան փողոցի 7-րդ շենքի բնակիչ, 33-ամյա Ե. Ս.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վերջինս իրենց շենքի մոտ իր շան հետ զբոսնելու […]
19:21 03.03.2020
Սիրիական Իդլիբ քաղաքի շրջանները ապօրինի զավթած թուրքական բանակը այսօր հայտարարել է, որ մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտերում իրենք սպանել են Սիրիայի կառավարական բանակի 327 զինծառայողի։ Բախումները տեղի են ունեցել թուրքական բանակի հայտարարած «Գարնան վահան» գործողության ընթացքում։ Թուրքական կողմը հայտարարել է նաև, որ նույն ընթացքում իրենք խոցել են սիրիական բանակի․ 1 ինքնաթիռ, 1 անօդաչու սարք, […]
19:12 03.03.2020
Աբխազիայի նախագահի թեկնածու Ասլան Բժանիայի կողմնակիցները ներխուժել են կառավարության շենք, բարձրացել են երրորդ հարկ ու մտել այն սրահը, որտեղ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Բգանբան հանդիպում էր այսօր կայացած ցույցի մասնակիցների հետ: Ցուցարարաները պահանջել են Աբխազիայի նախագահի, ինչպես նաև ուժային նախարարների, ԿԸՀ-ի ղեկավարի հրաժարականները: Բողոքի ցույցերը սկսվել են Սուխումում այն բանից հետո, երբ անցած գիշեր հայտնի […]
18:52 03.03.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այս տարվա փետրվարի 5-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի ունեցած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի և թիվ 99 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի ավտովթարի վերաբերյալ նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: «Նման որոշում կայացվել է՝ նկատի ունենալով, որ ավտովթարի […]
18:40 03.03.2020
ԱՄՆ Թենեսի նահանգում հզոր տորնադո է տեղի ունեցել, որին զոհ է դարձել առնվազն 9 մարդ: Տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ 4 մարդ մահացել է Պատնամ շրջանում, 2-ը՝ Նեշվիլ քաղաքում, 2-ը՝ Ուիլսոն շրջանում, ևս 1 մարդ մահացել է Բենթոն շրջանում: Կան նաև վիրավորներ, սակայն նրանց թիվը հայտնի չէ: Տորնադոն նաև ոչնչացրել է շուրջ 40 […]
18:27 03.03.2020
Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է նաև երկրի շտապօգնության ծառայության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը։ Այս մասին այսօր հայտնել են տեղական լրատվամիջոցները։ «Վարակվելուց հետո նա բուժման կուրս է անցնում և այժմ իրեն լավ է զգում»,- հայտարարել են շտապօգնության ծառայությունից։ Սա Իրանի պաշտոնյաների վարակման հերթական դեպքն է․ մի բան, որ արդեն սովորական է դարձել։ Այս պահի դրությամբ վարակակիր […]
18:17 03.03.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք` Աբրահամյանն այս գործով անցնում է նախկին փոխնախարարին 3 հազար դոլար կաշառք տալու մեղադրանքով: Դատարանը լսում է վկաներին, սակայն լրատվամիջոցների համար տեսալուսանկարահանումն արգելված է: Դատական […]
15:06 03.03.2020
Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 16 ժամում աճել է 374-ով և հասել 5186-ի, հայտնում է Renhap-ը: Մինչ օրս Հարավային Կորեայում կորոնավիրուսից մահացել է 28 մարդ, որոնք հիմնականում հիվանդ են եղել նաև այլ քրոնիկ հիվանդություններով: 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Covid-2019 կորոնավիրուսով վարակվածների թիվը 90 752-ն է: 3 117 […]
13:27 03.03.2020
Երեկ՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:19-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 36 MՏ 354 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 08 QQ 088 համարանիշի և ГАЗель մակնիշի 38 23 Լ համարանիշի մարդատար ավտոմեքենաները: ГАЗель-ը կողաշրջվել է. կա 8 վիրավոր։ Shamshyan.com-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, […]
11:37 03.03.2020
Մարտի 3-ին՝ ժամը 03։25-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա ավտոմեքենա կա՝ դռները բաց վիճակում, հայտնում է shamshyan.com-ը։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասում։ Ոստիկանները կամրջի վրա հայտնաբերել են Mercedes մակնիշի 11 AT 101 համարանիշի ավտոմեքենան, և 1 ժամից […]
10:16 03.03.2020
Մարտի 2-ին, ժամը 18:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում՝ «Կարաս»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 13/1 հասցեում գտնվող «Կարաս» ազգային սննդի ցանցի […]
10:13 03.03.2020
Մարտի 3-ին՝ ժամը 00:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 530» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ա.) բախվել է «Kia Rio» մակնիշի ավտոմեքենային […]
09:23 03.03.2020
Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնի տանիքից 15–ամյա տղան աստիճաններով ցած է գլորվել, հաղորդում է Sputnik Արմենիան»: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Ընդունման պահին տղայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը հայտնել է, որ դեպքը եղել է մարտի 1-ին։ Տղային ընդունելուց հետո կատարվել է լաբորատոր գործիքային հետազոտություն, ախտորոշվել […]
23:48 02.03.2020
Այսօր՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն-Վրաստանի սահման ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում, հերթական անգամ պայթել է Նովոսելցովո ջրատարը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով ջրի մեծ շիթը պոկել է վերջերս հիմնանորոգված միջպետական ճանապարհի ասֆալտի շերտից որոշ հատված, ճանապարհը դարձնելով միակողմանի: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Վեոլիա Ջուր» ընկերության վթարավերականգնողական խմբերը, […]
21:56 02.03.2020
Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 36 MՏ 354 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 08 QQ 088 համարանիշի և ГАЗель մակնիշի 38 23 Լ համարանիշի մարդատար ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: […]
20:42 02.03.2020
Մարտի 2-ին` ժամը 18:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ: Կապ է հաստատվել Վանաձորի գծային-կայարանային միավորման պետի հետ, ով տեղեկացրել է, որ Լուսաղբյուր գյուղի տարածքում երկաթգծի 2695-ի 4-րդ պիկետում գնացքի տակ է ընկել Լուսաղբյուր գյուղի բնակիչ Սեդա Տ.-ն (ծնված 1935 թ.), ում առողջական […]