14:30 25.02.2020
Փետրվարի 5-ին Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանում Ստամբուլ-Իզմիր չվերթն իրականացրած Boeing 737 ինքնաթիռի անհաջող վայրէջքի հետևանքով 3 մարդ էր զոհվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Անատոլիայի հանրապետական գլխավոր դատախազությունը դեպքի առնչությամբ հետաքննությունն էր սկսել: Ինքնաթիռի օդաչուն մեղադրվել է 3 մարդու մահվան պատճառ դարձած աշխատանքային անփութության մեջ: Օդաչուն հիվանդանոցում բուժում ստանալուց հետո ձերբակալվել է: Հիշեցնենք, որ Իզմիր-Ստամբուլ չվերթը սպասարկող […]
14:09 25.02.2020
Փետրվարի 18-ին` ժամը 01:10-ին, Երևանի Աբովյան փողոցում իրար էին բախվել «Հունդաի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 25-ամյա ուղևորը, «Հունդաիի» 65-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Փետրվարի 25-ին` ժամը 00:33-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հունդաիի» 65-ամյա վարորդ Սարգիս Ամիրյանը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է։
13:30 25.02.2020
102 տարեկանում մահացել է մաթեմատիկոս Քեթրին Ջոնսոնը, որ տարիներ շարունակ հաշվարկել է ամերիկյան տիեզերական գործակալության թռիչքների մաթեմատիկական ուղիները։ Նա է մասնակցել դեպի Լուսին, Մարս թռիչքների համար հաշվարկների անցկացմանը և հարմար ուղիների մշակմանը, դրանց մաթեմատիկական մոդելավորմանը։ «Այս երեկո նայե´ք աստղերին ու հիշե´ք մարդուն, որ հարթում էր ճանապարհը»,- այս խոսքերով են NASA-ի թվիթերյան էջում հարգում գիտնականի մեծ […]
12:50 25.02.2020
Չարտոնված ցույցերին մասնակցելու համար Ղազախստանում նորից մարդիկ են ձերբակալվել, թեև ցույցերը եղել են 3 օր առաջ։ Ձերբակալվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 53 մարդ է, փոխանցում է ռուսական մամուլը։ Նրանք փետրվարի 22-ին մասնակցել են Ֆրանսիայում ապրող ընդդիմադիր գործիչ Մուխթար Աբլյազովի նախաձեռնած ցույցին։ Նա հենց Ֆրանսիայից է կոչ արել իրականացնել այդ ցույցերը։ Սակայն երկրի իշխանությունները նման ցույցերի […]
12:17 25.02.2020
Երկու ավտոբուսի բախման հետևանքով Պերուի հարավում՝ Արեկիպայում, մահացել է 12 մարդ, 68-ը վիրավորվել է: Այս մասին հաղորդել է Version Final պարբերականը: Ըստ Արեկիպայի Առողջապահության դեպարտամենտի` տեղական ժամանակով ժամը 02.00-ի սահմաններում Պանամերիկյան մայրուղու հարավային հատվածում բախվել է երկու ուղևորատար ավտոբուս: Ճակատային բախման հետևանքով ավտոբուսները կողաշրջվել են: 10 մարդ տեղում մահացել է, ևս 2-ը մահացել է հիվանդանոցում՝ […]
11:54 25.02.2020
«Սբ. Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախօրեին խոշոր վթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, որի հետևանքով 4 մարդ է մահացել, ևս 4-ը վիրավոր են: Նրանցից 2-ը տեղափոխվել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 7 տարեկան աղջիկը ԲԿ է տեղափոխվել ռեանիմոբիլով, նրա մոտ առկա է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, […]
11:37 25.02.2020
Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել Մարտակերտի շրջանում: «Փետրվարի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Ս.Ս.-ն «Միցուբիշի Լ-200» մակնիշի ավտոմեքենան նույն քաղաքի բնակչուհի, 1990թ. ծնված Ա. Ս.-ի հետ ներկայացել են Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի վարչական տարածքում տեղակայված ինտերնետ ցանցի ալեհավաքակայանի մոտ, որտեղ Ս.Ս.-ն ավտոմեքենայից իջել է, իսկ […]
09:55 25.02.2020
Փետրվարի 24-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, Արտաշատ քաղաքում՝ 6000 քմ, Վեդի քաղաքում՝ 4000 քմ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 1 հա, Սպիտակ քաղաքում՝ 1000 քմ, Ալավերդի քաղաքում՝ 1000 քմ, Կրուգլայա Շիշկա գյուղում՝ […]
08:50 25.02.2020
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 23-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 14:40-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 36-ամյա Կարեն Դիլբարյանն է: Մինչ բժիշկները բուժօգնություն […]
23:44 24.02.2020
Ողբերգությունը տեղի է ունեցել ՌԴ-ում՝ Կրիվյանսկայա գյուղի ընտանիքներից մեկում: Երեխան հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ հայրիկի համար բացիկ է պատրաստել և որոշել է այն կախել պատին: Այդ նպատակով տղան բարձրացել է աթոռի վրա՝ մեխը պահելով բերանի մեջ: Ինչ-որ պահի երեխան պատահաբար կուլ է տվել այն և սկսել խեղդվել: Ծնողները երեխային հարևանների մեքենայով հիվանդանոց են տարել: Մոտ […]
22:11 24.02.2020
Պերմի տարածաշրջանում շտապօգնության բժիշկները նախ տղամարդուն մինչև մեքենան քարշ են տվել, իսկ հետո հրել են բեռնախցիկի մեջ: Ականատեսները վրդովված հարցրել են, թե ինչու պատգարակի վրա չեն տեղափոխում նրան, բուժաշխատողը պատասխանել է, որ «պատգարակը հիվանդների համար է, ոչ թե սրա»: В Пермском крае врачи скорой сначала доволокли мужчину до машины прямо по земле, а после затолкали […]
21:16 24.02.2020
Փետրվարի 24-ին` ժամը 16:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 17 տանը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:42-ին, մարվել՝ 16:45-ին: Պարզվել է, որ Մանթաշյան փողոցի թիվ 17 տան գազօջախում այրվել է պլաստմասսե […]
19:14 24.02.2020
Իտալացի մոդելյոր Ջորջիո Արմանին որոշում է կայացրել մեկ շաբաթով դադարեցնել գործարանների աշխատանքը երկրի մի շարք մարզերում, ինչպես նաև փակել Միլանում գտնվող գրասենյակը Իտալիայի հյուսիսում կորոնավիրուսի տարածման պատճառով: Հաղորդում է ANSA-ն: Միլանի Նորաձևության շաբաթում Արմանին իր հավաքածուն ցուցադրել է, այսպես ասած, դռնփակ՝ հանդիսատեսին ռիսկի չենթարկելու համար: Հիշեցնենք` Իտալիայում կորոնավիրուսից արդեն մահացել է 3 մարդ: Վարակվածների ընդհանուր […]
18:50 24.02.2020
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ փետրվարի 17-23-ը գրանցվել է 280 դեպք, որից 135-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 111 կենցաղային կանչ, 56 հրդեհի ահազանգ, 58 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 […]
18:45 24.02.2020
Հարավային Աֆրիկայի ավտոմոբիլային ասոցիացիան անցկացրել է քրաշ-թեստ հին և նոր Nissan Navara-ների միջև: Ի դեպ, պիկապի 1997թ. օրինակը մինչ հիմա էլ արտադրվում է, և անվտանգության հարցերով կան անհանգստություններ: Մասնագետները կազմակերպել են 2 մեքենաների ճակատային բախումը, երկուսն էլ ընթացել են 56կմ/ժ արագությամբ: Ի դեպ, առաջին սերնդի Navara-ն, որը հավաքել էին Հարավային Աֆրիկայում, նոր էր, իսկ նոր՝ […]
18:22 24.02.2020
Իրանի Առողջապահության նախարարության խոսնակ Իրաջ Հարիրչին հերքել է օրենսդրի ներկայացրած տվյալները:
16:48 24.02.2020
Փետրվարի 24-ին՝ ժամը 12:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան զոհեր և տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետի օպերատիվ խումբը: […]
16:44 24.02.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան աղջնակն այսօր լիովին առողջ դուրս գրվեց հիվանդանոցից: Երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: «Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։ Հոսպիտալացվել էր […]
15:51 24.02.2020
Փետրվարի 24-ին` ժամը 11:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Թեժ Լեռ ավտոճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան կողքի երկու անիվներով կախվել է դեպի ձորակը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը: Փրկարարները «Opel Sedan» (վարորդ՝ […]
15:00 24.02.2020
Քաղաքացիական ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «Ահազանգ ենք ստացել Տաշիրի տարածքում, Շահնազար գյուղի մոտ լիճը չորացել է, ձկները սատկել են»։
14:47 24.02.2020
Մոսկվայում Չինաստանից եկած զբոսաշրջիկներին վռնդել են կրկեսից և ուղարկել հյուրանոց, որտեղ նրանց մեկուսացրել են: Այս մասին գրում է Mash Telegram ալիքը: Զբոսաշրջիկները ժամանել էին Հոնկոնգից՝ տեսնելու Մոսկվան: Երբ նրանք մայրաքաղաքի կրկեսներից մեկն են եկել ներկայացում դիտելու համար, այնտեղ աշխատող տոմսավաճառը ոստիկանություն է կանչել: Իրավապահները պարզել են, որ բժիշկներն արգելել են չինացի զբոսաշրջիկների այդ խմբին դուրս […]
14:29 24.02.2020
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Երևանի կենդանաբանական այգում մի քանի օր առաջ եղնիկ է անկել: Ըստ նախնական վարկածի՝ կենդանու անկման պատճառն անփութությունն է: Մեր տեղեկություններով՝ կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանն աշխատողներին ասել է, որ եղնիկն անկել է կոկորդը խցանվելու հետևանքով: Կենդանու կերակրափողն ամբողջությամբ լցված է եղել պոլիէթիլենային տոպրակներով և տուկի թելով, ինչի պատճառով էլ կենդանին չի կարողացել շնչել և […]
14:20 24.02.2020
Ժամը 12։40-ի սահմաններում Բերդ-Այգեձոր ավտոճանապարհի՝ Այգեձոր գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 35 GD 855 համարանիշի և «ՄԱԶ» մակնիշի 094 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր, մնացածը՝ ծանր կայուն ախտորոշմամբ, տեղափոխվել են Բերդ քաղաքի հիվանդանոց, իսկ 1 հոգի տեղում մահացել է։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել […]
14:04 24.02.2020
Ամիսներ առաջ լուրեր տարածվեցին, որ Իջևանի անտառում կովկասյան ընձառյուծը հարձակվել էր տղամարդու վրա: Վերջինս հրաշքով փրկվել էր: Տուժածն ինքն էլ վստահեցնում էր, թե իրեն պատահածը հենց ընձառյուծ է եղել: Այսօր մասնագետները ներկայացրել են մարդու վրա վայրի կենդանու հարձակման դեպքի հետազոտության արդյունքները: Ֆոտոթակարդները ոչինչ չեն ֆիքսել, իսկ տղամարդու հագուստի վրայից այդ ժամանակ վերցված մազերի փորձաքննության արդյունքները […]
13:52 24.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Նիստում քննարկվել են աշխարհում և մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը և Հայաստանում դրա տարածումը կանխարգելելու ուղղությամբ անելիքները: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է այս պահի դրությամբ առկա վիճակագրական տվյալները՝ կորոնավիրուսի տարածվածության, հիվանդացության և մահացության վերաբերյալ, անդրադարձել […]
13:50 24.02.2020
Փետրվարի 24-ին՝ ժամը 12:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատը:
13:40 24.02.2020
2020թ. փետրվարի 21-ին Երևան քաղաքի Աէրացիա թաղամասում ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից առերևույթ դիտավորությամբ կրակոցներ է արձակել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայում գտնվող քաղաքացու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ գնդակները դիպչել են բեռնախցիկի ծածկոցին և գազի գլանանոթի երկաթյա կաղապարին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ […]
13:30 24.02.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական, միջոցառումների արդյունքում բացահայտվել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության և սպանության փորձ կատարելու դեպքերի հանգամանքները: 2020 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Էջմիածնի բնակիչը համաքաղաքացուն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող «ԱԿ-47» տեսակի 7.62 […]