Բացահայտվել են Էջմիածնում կատարված սպանության և սպանության փորձի դեպքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

Բացահայտվել են Էջմիածնում կատարված սպանության և սպանության փորձի դեպքերը

13:30 24.02.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական, միջոցառումների արդյունքում բացահայտվել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության և սպանության փորձ կատարելու դեպքերի  հանգամանքները:

2020 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Էջմիածնի բնակիչը համաքաղաքացուն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող «ԱԿ-47» տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ և սպանել նրան։

Այնուհետև, նույն ինքնաձիգով սպանվածի կնոջը ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել վերջինիս ու նրա 6-ամյա և 12-ամյա անչափահաս երեխաների  ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ սպանվածի կինը երեխաների հետ մտնելով տուն, փակել է մուտքի երկաթյա դուռը և թաքնվել։

Առերևույթ հանցագործության առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) 1-ին մասով,  34-104-րդ հոդվածի (Սպանության հանցափորձ) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով՝ Էջմիածնի բնակիչը ձերբակալվել է:

Կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նշված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

23:59 15.08.2025

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

Փոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

23:54 15.08.2025

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

23:48 15.08.2025

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

23:42 15.08.2025

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

23:36 15.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

23:32 15.08.2025

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...

BACK_TO_TOP