TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ՌԴ-ում տղամարդն ընկերուհուն նետել է գետը, հետո փորձել է փրկել ու խեղդվել է

16:13 16.02.2020

Պետերբուրգում տղամարդը Ֆոնտանկա գետն է նետել ընկերուհուն, հետո զղջացել է, փորձել է փրկել նրան ու ինքն է ջրահեղձ եղել:  Ռուսական աղբյուրները հայտնել են, որ նա եղել է հարբած վիճակում: Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր: Կնոջը փրկել են անցորդներն ու ոստիկանության աշխատակիցները: 48-ամյա կնոջը տեղափոխել են հիվանդանոց ցրտահարված վիճակում, իսկ տղամարդու դին ջրասուզակները հայտնաբերել են […]

̰
Ավստրալիայում ջրախեղդ է եղել «Бригада» սերիալի սաունդթրեքի կոմպոզիտորը

13:32 16.02.2020

Ավստրալիայում ջրախեղդ է եղել DJ և կոմպոզիտոր Անդրեյ Իվանովը, որը Triplex երաժշտական նախագծի հեղինակներից է և «Бригада» սերիալի սաունդթրեքի կոմպոզիտորը։ Դեպքը տեղի է ունեցել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում։ Ինչպես հաղորդել է The Daily Mail-ը, 47-ամյա տղամարդուն և 45-ամյա կնոջը ահռելի ալիքները օվկիանոս են նետել։ Երաժշտի կնոջը հաջողվել է հետ լողալ։ Նա սալջարդեր ունի և ոտքի 2 […]

̰
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

13:09 16.02.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Նիկողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 15-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-դանակահարության փաստով: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նկատել են Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի թիվ 20 հասցեի դիմաց վիճաբանող մի խումբ դեռահասների: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության ծառաողները, մոտենալով նրանց, պարզել […]

̰
Երևանում Toyota-ն վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մահացածին հայտնաբերել են մեքենայի տանիքին

10:27 16.02.2020

Այսօր՝ փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևաում: Ժամը 01:00-ի սահմաններում Toyota մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն օգնել է վրաերթի […]

̰
Խոշոր հրդեհ Երևանի կահույքի արտադրամասերից մեկում

23:05 15.02.2020

Փետրվարի 15-ին՝ ժամը 18:30-ին,  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 6-րդ փողոցում այրվում է կահույքի արտադրամաս: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ, հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ ու հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Սարի թաղ տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում

22:34 15.02.2020

Փետրվարի 15-ին՝ ժամը 16:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցից Սարի թաղ տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհի արգելապատնեշի քարերի մի մասը թափվել է երթևեկելի հատված: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գլինկայի և Մովսես Խորենացու […]

̰
Չկարողանալով ծաղիկներ վաճառել Սիրահարների օրը՝ տղամարդը որոշում է ոչնչացնել դրանք

19:07 15.02.2020

Չինաստանում ծաղիկ աճեցնող տղամարդը Սիրահարների օրը ոչ մի վարդ չի կարողացել վաճառել և այնքան է տխրել, որ որոշել է ոչնչացնել բոլոր ծաղիկները: Цветочник в Китае не продал ни одной розы в День святого Валентина и так расстроился, что решил уничтожить все цветы pic.twitter.com/nh3tNtn2gf — НТВ (@ntvru) February 15, 2020

̰
Վոլգոգրադում հեռախոսը պայթել է դպրոցականի ձեռքի մեջ

19:00 15.02.2020

Վոլգոգրադի ոստիկանությունը հետաքննություն է սկսել 11-ամյա աշակերտի ձեռքում բջջային հեռախոսի պայթյունի կապակցությամբ: Նախօրեին պատրաստվելով դպրոց գնալ՝ տղան հեռախոսը դրել է տաբատի գրպանը: Որոշ ժամանակ անց նա զգացել է, որ հեռախոսը շատ տաք է և փորձել է գրպանից հանել այն: Այս պահին հեռախոսը պայթել է և վնասել նրա ձեռքը, հայտնում է  ТАСС-ը: Դեռահասը հոսպիտալացվել է ձեռքերի […]

̰
Տավուշի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

18:50 15.02.2020

Ապօրինի ծառահատումները կանխելու նպատակով իրականացրած միջոցառման շրջանակներում փետրվարի 13-ի գիշերը ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հայտնաբերել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Այն վարած Արծվաբերդի 53-ամյա բնակիչը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]

̰
ՌԴ-ում թմրանյութերի օգտագործման հետևանքով տարեկան ավելի քան 4,4 հազար մարդ է մահանում

18:45 15.02.2020

Ռուսաստանում տարեկան մահանում է ավելի քան 4,4 հազար թմրանյութ օգտագործող մարդ: Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության հակաթմրանյութային քաղաքականության ռազմավարության նախագծում, որը հրապարակել է Ներքին գործերի նախարարությունը: Նշվում է, որ 2018-ին թմրանյութերի օգտագործման հետևանքով մահացել է 4,45 հազար, 2017-ին՝ 4,83 հազար մարդ: Բացի այդ, ամեն տարի իրավապահները բացահայտում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մոտ […]

̰
Ստեփանավանում հետիոտներին Mercedes-ով մահացու վրաերթի ենթարկած վարորդին քննիչն ազատ է արձակել. Shamshyan.com 

18:29 15.02.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչը ազատ է արձակել փետրվարի 13-ին Ստեփանավանում 2 հետիոտնի մահվան ելքով վրաեթի ենթարկած Mercedes-ի 24-ամյա վարորդին։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական։ Նույն օրը վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ […]

̰
Ուկրաինայի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են կործանված ինքնաթիռի հարցով

17:44 15.02.2020

Մյունխենի անվտանգության համաժողովի կուլուարներում այսօր հանդիպել են Իրանի և Ուկրիանայի արտաքին գործերի նախարարները։ Նրանք հանդիպման օրակարգի հիմնական թեման եղել է տարվա սկզբին Թեհրանի մոտ սխալմամբ խոցված քաղաքացիական ինքնաթիռի աղետը։ Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Վադիմ Պրիստայկոն քննարկել են աղետի պատճառները և ինքնաթիռի կործանման հետաքննության ընթացքում համագործակցությունը։ Ինքնաթիռը, հիշեցնենք, պատկանում էր ուկրաինական ավիաուղիներին և Թեհրանից մեկնում էր […]

̰
Չինաստանը օտար ուժերին է մեղադրում Հոնկոնգում ցույցերի հրահրման մեջ

17:29 15.02.2020

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Հոնկոնգում ցույցերի շարունակումը օտարերկրյա ուժերի սրտով է։ Նախարարի խոսքով՝ այդ ուժերը փորձում են խոչընդոտել Չինաստանի զարգացմանը։ Բայց ցույցերը, ըստ նախարարի, չեն կարող հարատև լինել․ շուտով դրանց վերջը կգա։ «Որոշ օտարերկրյա ուժեր երկյուղած են, որ Հոնկոնգում քաոսը վերջանալու է։ Նրանք ամեն ինչ անում են, որ Հոնկոնգը փլուզվի, […]

̰
Շուրջ 20 բեռնատար փորձել է շինաղբ թափել «Կորեայի ձոր» կոչվող հատվածում

16:05 15.02.2020

Այսօր Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել են «Կորեայի ձոր» կոչվող հատվածում շինաղբի թափելու անօրինական դեպք։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ 20 բեռնատարներ փորձել են շինաղբ թափել չսահմանված վայրում։ Ընկերությունը կենթարկվի համապատասխան վարչական տույժի, քայլեր են ձեռնարկվում ընկերությանը շինարարական աշխատանքների լիցենզիայից զրկելու ուղղությամբ:

̰
Իսրայելի անվտանգության ուժերը գրոհել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը

15:16 15.02.2020

Որբաթօրյա աղոթքի ժամանակ Իսրայելի անվտանգության ուժերը գրոհել են Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը: Տեղի են ունեցել բախումներ հավատացյալների հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են Իսրայելի անվտանգության ուժերը հրում հավատացյալներին, որոնք աղոթում են մզկիթի հարակից փողոցներում: https://twitter.com/RT_com/status/1228584729651240961?fbclid=IwAR3_AnQvE3rHCO-N_IpXphM3ej6HEhVsq6KUblF1X2cQVsgkM1HvbLtz7aQ

̰
ՊԲ շտաբում քննարկվել են Արցախի ԶՈՒ-ում մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցերը

14:43 15.02.2020

Արցախի Հանրապետության պաշտպանության Նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին ՊԲ շտաբում՝ բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են վերջին շրջանում Արցախի զինված ուժերում տեղ գտած մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր: Անդրադառնալով ստեղծված […]

̰
Ղազախստանում զանգվածային անկարգություններից տուժած ընտանիքներին տրամադրվել է 57,2 տոննա մարդասիրական օգնություն

14:20 15.02.2020

Ղազախստանի հարավային Ժամբիլ մարզում զանգվածային ծեծկռտուքից տուժածների ընտանիքներին տրամադրվել է մարդասիրական օգնություն: Այս մասին հայտնել է Интерфакс-ը՝ հղում անելով տարածաշրջանի վարչակազմին: 57,2 տոննա մարդասիրական օգնությունը եղել է սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով: Դրանք տրամադրվել են տուժած 778 ընտանիքներին: Հայտնի է նաև, որ անկարգությունների պատճառով կորած փաստաթղթերի վերականգնման համար աշխատում է հեռախոսային սպասարկման կենտրոն: Հաղորդվում […]

̰
Անցնող շաբաթ հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 120 անգամ

14:05 15.02.2020

Փետրվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 120 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

̰
Մալաթիա-Սեբաստիայում փորձում են այրել աղբարկղերը. Հակոբ Կարապետյանն ահազանգում է

14:01 15.02.2020

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Մեր ձեռքի տակ հայտնված այս տեսանյութները հիմք են տալիս ենթադրելու, որ կադրի մեջ հայտնվող մարդը հեղուկ է լցնում ու փորձում է այրել աղբարկղերը։ Վանցյան փողոց 2, Մալաթիա-Սեբաստիա»։

̰
Թբիլիսյան խճուղում` ավտոմեքենայում, հրդեհ է բռնկվել, վարորդը հոսպիտալացվել է

13:50 15.02.2020

Փետրվարի 15-ին, ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում՝ «Գրանդ Սան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտակայքում, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեղամ Գ., […]

̰
Ստամբուլում 7-հարկանի բնակելի շենք է փլուզվել

13:40 15.02.2020

Թուրքիայի նախկին մայրաքաղաքում՝ Ստամբուլում, այսօր փլուզվել է 7-հարկանի բնակելի շենք։ Մինչ դրա փլուզումը իշխանությունները բնակիչներին ծանուցել էին, որ շենքը վթարային է, և նրանք պետք է լքեին իրենց բնակարանները։ Արդեն այսօր՝ փլուզումից հետո, փրկարարների նախնական զննումները ցույց են տվել, որ բնակիչները անսացել են իշխանությունների հորդորին։ Այս պահին փրկարար շների մասնակցությամբ որոնումների ընթացքում փլատակներում որևէ բնակչի դի […]

̰
Հայտնաբերվել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն. ՊԵԿ

13:23 15.02.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս բացահայտել են թմրամիջոցի մաքսանենգության հերթական դեպքը, հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես` Մեղրիի անցակետում Իրանի քաղաքացու ուղեբեռի զննությամբ ճամպրուկի կողային մասերում, նախապես պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել է շուրջ 2 կգ 800 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող […]

̰
Հրապարակվել է Երևանում Mercedes G55-ի և Nissan-ի բախման սարսափելի տեսանյութը

12:49 15.02.2020

Հրապարակվել է երեկ՝ փետրվարի 14-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի տեսանյութը, որն արձանագրել է տեսախցիկը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ Mercedes G55 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 24-ամյա Գոռ Նալբանդյանը, կայանված վիճակում գտնվող BMW […]

̰
Երևան-Մոսկվա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո»-ում

11:33 15.02.2020

Երեկ՝ փետրվարի 14-ին, NordWind ավիաընկերության ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Երևանից Մոսկվա, արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում, հայտնում է РЕН ТВ-ն: Ինքնաթիռում հայտնաբերվել է թևի մեքենայացման անսարքություն: Ինքնաթիռը, որում եղել է 158 ուղևոր, վայրէջք է կատարել մոտավորապես 17:35-ին:  

̰
Ավտովթար-հրդեհ Թբիլիսյան խճուղում

10:10 15.02.2020

Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Opel մակնիշի 36 NV 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդն էլ դեմքի շրջանում ստացված այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ […]

̰
Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է հարբած տղամարդը ոտքով հարվածներ հասցնում բուժակին

23:36 14.02.2020

Մոսկվայի Սվիբլովո շրջանում հարբած տղամարդը հարձակվել է կանչով ժամանած բուժակի վրա և ոտքով հարվածներ հասցրել նրան: Այդ ամենը տեսանկարահանվել է և հայտնվել է ՆԳՆ-ի մայրաքաղաքային ծառայության կայքում: Դեպքը տեղի է ունեցել Ամունդսենի փողոցում գտնվող բնակելի շենքում: Բժիշկները կանչով հասել են այնտեղ և փորձել են օգնություն ցուցաբերել շքամուտքում անգիտակից վիճակում պառկած 33-ամյա տղամարդուն: «Բժշկական զննության ընթացքում […]

̰
Վայոց ձորի մարզում ճակատ ճակատի բախվել են Niva-ն ու ВАЗ 21010-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

23:16 14.02.2020

Փետրվարի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ, 21-ամյա Ռազմիկ Հ.-ի վարած ВАЗ 21010 մակնիշի 31 ՍՏ 010 համարանիշի և 30-ամյա Նարեկ Շ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 01 MX 707 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով […]

̰
ՌԴ-ում տղամարդը սպանել է աուտիկ որդուն և ինքնասպան եղել

23:00 14.02.2020

Կրասնոդարում տեղի բնակիչը սպանել իր աուտիկ որդուն, այնուհետև ինքնասպան եղել: Այս մասին հաղորդում է Комсомольская правда-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին: Ըստ դեպքի վայրն ուսումնասիրող մասնագետների՝ երեխայի պարանոցի շրջանում և հոր կրծքավանդակին հայտնաբերվել են դանակահարության հետքեր: ՌԴ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ին: Այդ օրը տղայի մայրը որդու անհետացման վերաբերյալ ոստիկանություն դիմում է […]

̰
Նոր Զելանդիայում առեղծվածային պայմաններում անհետացած զբոսաշրջիկին մահացած են գտել

22:15 14.02.2020

Զբոսաշրջիկին, որ միայնակ շրջում էր Նոր Զելանդիայում և խորհրդավոր պայմաններում անհետացել էր ազգային պարկում, մահացած են գտել: Այս մասին գրում է Daily Mail- ը: 32-ամյա Ստեֆանի Սիմփսոնի դին հայտնաբերվել է այն վայրի մոտ, որտեղ մեկ շաբաթ առաջ նրան վերջին անգամ տեսել են՝ Հարավային կղզու ազգային պարկում: Դրանից առաջ փրկարարները գտել են նրա ուսապարկը և կոշիկները: […]

̰
Ավարտվել է կեղծ թղթադրամ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

18:45 14.02.2020

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հուլիսի 20-ին՝ տարբեր ժամերի, Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը., կեղծ փողեր իրացնելու նպատակով, Սևանի թերակղզու տարածքում գտնվող ռեստորանային համալիրում Գավառ քաղաքի 44-ամյա բնակչի օժանդակությամբ, ինչպես նաև Դիլիջանում գտնվող ռեստորանային […]

̰
BACK_TO_TOP