18:10 14.02.2020
Այսօր` փետրվարի 14-ին, Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում բախվել են «Օպել» և «Ֆորդ Մուստանգ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով տուժել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 48-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը։ 48-ամյա տուժածին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ անչափահաս ուղևորին` Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հիվանդանոցից մեր թղթակցին հայտնել են, որ վարորդի վնասվածքները […]
17:10 14.02.2020
ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով 2019թ. ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 149 քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Այս ցուցանիշը 42-ով կամ մոտ 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում, նշված քրեական գործերից 91-ը հարուցվել են Շիրակի մարզի դատախազության դատախազների […]
16:30 14.02.2020
Սանկտ Պետերբուրգի Բոտկինի անվան հիվանդանոցում կորոնավիրուսի կարանտինից, բացի Ալլա Իլյինայից, փախուստի են դիմել ևս երեք հիվանդներ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Իլյինան փախուստ է կատարել փետրվարի 7-ին, մյուս երեք հիվանդները` փետրվարի 11-ին: Նրանցից երկուսը վերադարձել են սեփական կամքով, հավանաբար, նրանց հետ կապ են հաստատել, բացատրել, որ նրանք սխալ են վարվել: Երրորդ աղջկա դեպքում նորություն դեռ […]
16:10 14.02.2020
Զուգդիդի-Թբիլիսի երթուղով ընթացող ուղևորատար գնացքում հրդեհ է բռնկվել, հայտնել է 1tv.ge-ն: Տեղում մոբիլիզացվել են հրշեջ-փրկարարական ջոկատները: «Ծուխը տարածվել է արագընթաց գնացքի առաջին մեքենայում: Բոլոր ուղևորները տարհանվել են: Արտակարգ դրության հետևանքով ոչ ոք չի տուժել»,- ասել է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման մամուլի ծառայության ներկայացուցիչը: Արտակարգ իրավիճակի պատճառն առայժմ հայտնի չէ: Վրացական երկաթուղու լրատվական ծառայության հաղորդմամբ` […]
15:37 14.02.2020
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, ինչի հետևանքով ճամփեզրին կանգնած 60-ամյա Էմմա Ասուլյանն և 61-ամյա Ազգանուշ Մելիքյանը վրաերթի են ենթարկվել: «Մերսեդեսն» այնուհետև բախվել է ճամփեզրին կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի: Վրաերթի ենթարկված կանայք մահացել են: Կատարվում է քննություն։
12:57 14.02.2020
Araratnews.am-ն առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող ավտոմեքենան ճանապարհներին առկա ձյան ու բքի պատճառով կողաշրջվել է, ինչի հետևանքով զինվորներից երեքը՝ ծանր վիճակում, տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ: Վթարի ենթարկված զինվորների առողջական վիճակի մասին հոսպիտալից որևէ հստակ տեղեկություն չի հաղորդվել: Հաղորդվում է, որ ավտոմեքենայում եղել է վեց զինծառայող:
12:41 14.02.2020
Բոլիվիայում շուրջ 17 մարդ է մահացել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից ու սողանքներից: Այդ մասին հաղորդում է Синьхуа-ն՝ հղում անելով հարավամերիկյան երկրի ժամանակավոր կառավարությանը: Առկա տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետևանքով տուժել է ավելի քան 6.4 հազար ընտանիք՝ 8 շրջանից: Լա-Պաս քաղաքային դեպարտամենտում հայտարարել են արտակարգ դրություն: Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ անձրևային սեզոնը Բոլիվիայում կշարունակվի մինչև մարտի […]
12:16 14.02.2020
Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը պատասխանել են Դամասկոսին ուղղված հրթիռային հարվածներին: Տեսանյութը հրապարակել է SANA լրատվական գործակալությունը: Սակայն սիրիական որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հակառակորդին հաջողվել է ոչնչացնել մի քանի թիրախ: Կան նաև զոհեր: Հայտնի է, որ հրթիռները արձակվել էին Գոլանի բարձունքներից: Իսրայելական կողմը առայժմ չի հաստատել այս տեղեկությունը:
12:10 14.02.2020
Զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեք համածառայակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ չորրոդի նկատմամբ` հրամանատարության հսկողությանը հանձնելը: Նախօրեին զանգվածային լրատվության միջոցներում, թյուրըմբռնման արդյունքում, հրապարակվել է սխալ տեղեկատվություն: Այս առնչությամբ ՔԿ-ն պարզաբանում է տարածել քննվող քրգործի վերաբերյալ: Պարզաբանումը ամբողջությամբ` ստորև. «Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ, ինչպես […]
11:14 14.02.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 79 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, խարդախության` 11, յուրացման կամ վատնման՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, ծեծի՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի՝ 3-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, անձի […]
10:27 14.02.2020
Փետրվարի 13-14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա և 27 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
23:34 13.02.2020
Փետրվարի 13-ին՝ ժամը 18:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Սարալանջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 159-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը […]
23:00 13.02.2020
Հրապարակվել է տեսանյութ Պսկովի մարզում տեղի ունեցած վթարի վայրից, որի հետևանքով զոհվել է ութ մարդ, հայտնում է РИА Новости- ն: Կադրերում երևում է, որ միկրոավտոբուսի աջ կողմն ամբողջովին դեֆորմացված է: Վթարի վայրում աշխատում են արտակարգ ծառայության աշխատակիցները: Պուստոշկինսկի շրջանի Ռուդո գյուղի մոտակայքում Р-23 ճանապարհի 475-րդ կմ-ին տեղի է ունեցել միկրոավտոբուսի և բեռնատարի բախում: Մահացել է […]
22:49 13.02.2020
Փետրվարի 13-ին Կրասնոյարսկում դատարանը արդարացման որոշում է կայացրել Ալեքսանդր Ռադցևի գործով, որը խղճահարությունից դրդված խեղդել է անկողնուն գամված իր տատիկին, հայտնում է ТАСС-ը: 2018 թվականի ապրիլին Կրասնոյարսկի բնակիչ Ալեքսանդր Ռադցևը խեղդամահ է արել 1927 թվականին ծնված իր տատիկին: Կինը չէր կարողանում շարժվել և իր մասին հոգ տանել: Ամբաստանյալը պնդում էր, որ ինքը ցանկացել է վերջ […]
22:22 13.02.2020
Կորոնավիրուսի պատճառով կարանտինում գտնվող Սանկտ Պետերբուրգի բնակչուհի Ալլա Իլյինային, որը փախել է հիվանդանոցից, ցանկացել են պատժել: Սանկտ Պետերբուրգի գլխավոր սանիտարական բժիշկը վարչական հայց է ներկայացրել Կույբիշևի շրջանային դատարան: Այս մասին հաղորդվել է քաղաքային դատարանների համատեղ մամուլի ծառայության Telegram ալիքով: Ըստ Подъем -ի՝ Իլինային սպառնում է 500 ռուբլու տուգանք՝ «սահմանված ժամկետում պետական հսկողություն իրականացնող մարմնի օրինական […]
21:31 13.02.2020
Փետրվարի 13-ին` ժամը 18:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Թալին քաղաքի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան […]
21:00 13.02.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Մ6 միջպետական ճանապարհին տեղի է ունեցել ջրագծի պայթյուն։ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է հրապարակել և ընդգծել, որ վթարը մեծ վնաս է պատճառել նորակառույց ճանապարհին։ «Անվտանգ երթևեկությունը կվերականգվի շուտով»,- գրել է նա։
20:39 13.02.2020
Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ժորա Մալերյանն իր վարած Mercedes մակնիշի 36 NZ 969 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են, իսկ Mercedes-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 47 OX 007 համարանիշի ավտոմեքենային: […]
19:53 13.02.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, այսօր՝ փետրվարի 13-ին, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, կայացավ նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանի գործով հերթական դատական նիստը: Նախորդ նիստին ճառով հանդես էր եկել մեղադրողը՝ 18 տարի ազատազրկում պահանջելով ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի համար: Դատական այս նիստին դատական ճառով հանդես եկան տուժողի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, տուժողներ Թագուհի և Վաչագան Մանսուրյանները: […]
18:54 13.02.2020
Փետրվարի 12-ի գիշերը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Մինչ այդ ծառայողները հրահանգավորվեցին։ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն ու Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն անձնակազմին հրահանգեցին խստագույնս արձագանքել ճանապարհային երթևեկության ցանկացած կանոնի խախտման։ Խստության հետ մեկտեղ լինեն կոռեկտ և հարգալից՝ գործելով բացառապես օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակներում։ Ուժեղացված […]
18:34 13.02.2020
2019թ. ընթացքում ՀՀ պետական սահմանի անցակետերում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից կանխվել է պետական սահմանի խախտման 152 փորձ, բացահայտվել է անցակետերից դուրս պետական սահմանի խախտման 26 դեպք՝ 45 անձանց մասնակցությամբ և սահմանային ռեժիմի խախտման 92 դեպք՝ 179 անձանց մասնակցությամբ։ Նույն ժամանակահատվածում կանխվել է ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ներկրման 2 փորձ, ինչի արդյունքում ձերբակալվել է ՀՀ […]
17:27 13.02.2020
Արցախի պաշտպանության բանակի բանակային ուսումնական կենտրոնում հունվարի 30-ին զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով երեք մեղադրյալներից մեկի խափանման միջոցը փոխվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 2020 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր […]
17:00 13.02.2020
2020թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:50-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևան քաղաքի Արցախի և Արին Բերդ փողոցների խաչմերուկից, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Արտաշատ քաղաքի բնակիչը, ում անձնական խուզարկությամբ՝ ձեռքին եղած պոլիէթիլենային փաթեթից հայտնաբերվել է 100 հատ «PHZER PGH 300» գրառմամբ դեղահաբ և մեկ ծալովի դանակ: […]
16:21 13.02.2020
Փետրվարի 13-ին՝ ժամը 13:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 56 շենքի մոտակայքում այրվում է BMW մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 13:54-ին: Այրվել է BMW մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը՝ մասամբ:
15:33 13.02.2020
Թուրքիայում ձերբակալել են մի բեռնատարի վարորդի, որ փորձել է մեքենայով Վրաստան ներկրել երկու տոննա և 70 կիլոգրամ կանեփ: Այդ մասին տեղեկություն են տարածել թուրքական ԶԼՄ-ները: Ձերբակալությունը տեղի է ունեցել Բուլղարիայի և Թուրքիայի սահմանին: Թմրանյութերը հայտնաբերվել են Իտալիայից Բուլղարիայի տարանցմամբ Վրաստան մեկնող բեռնատարներից մեկի խուզարկության ժամանակ: Ծառայողական շունը ներս է մտել բեռնատար մեքենայի մեջ և հայտնաբերել […]
13:08 13.02.2020
Թուրքիայի իրավապահները ձերբակալել են ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) 6 անդամի: Նրանց մեջ է կուսակցության Բիթլիսի նահանգային կառույցի ղեկավար Ռումեթ Դուրսունը, հայտնում է Ermenihaber-ը: Այս մասին հայտարարություն է տարածել Բիթլիսի նահանգապետարանը: Ըստ հայտարարության` Բիթլիսի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բերման ենթարկվածները մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ […]