TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+26.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով մեղադրյալներից մեկի խափանման միջոցը փոխվել է

17:27 13.02.2020

Արցախի պաշտպանության բանակի բանակային ուսումնական կենտրոնում հունվարի 30-ին զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով երեք մեղադրյալներից մեկի խափանման միջոցը փոխվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 2020 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր […]

̰
Հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր և հոգեմետ նյութեր

17:00 13.02.2020

2020թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:50-ին, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևան քաղաքի Արցախի և Արին Բերդ փողոցների խաչմերուկից, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Արտաշատ քաղաքի բնակիչը, ում անձնական խուզարկությամբ՝ ձեռքին եղած պոլիէթիլենային փաթեթից հայտնաբերվել է 100 հատ «PHZER PGH 300» գրառմամբ դեղահաբ և մեկ ծալովի դանակ: […]

̰
Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

16:21 13.02.2020

Փետրվարի 13-ին՝ ժամը 13:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 56 շենքի մոտակայքում այրվում է BMW մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 13:54-ին: Այրվել է BMW մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը՝ մասամբ:

̰
Փորձել են Վրաստան ներկրել 2 տոննա կանեփ՝ Թուրքիայի ցամաքային սահմանին առգրավված թմրամիջոցների ամենամեծ խմբաքանակը

15:33 13.02.2020

Թուրքիայում ձերբակալել են մի բեռնատարի վարորդի, որ փորձել է մեքենայով Վրաստան ներկրել երկու տոննա և 70 կիլոգրամ կանեփ: Այդ մասին տեղեկություն են տարածել թուրքական ԶԼՄ-ները: Ձերբակալությունը տեղի է ունեցել Բուլղարիայի և Թուրքիայի սահմանին: Թմրանյութերը հայտնաբերվել են Իտալիայից Բուլղարիայի տարանցմամբ Վրաստան մեկնող բեռնատարներից մեկի խուզարկության ժամանակ: Ծառայողական շունը ներս է մտել բեռնատար մեքենայի մեջ և հայտնաբերել […]

̰
Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ կուսակցության ընդդիմադիր գործիչներ

13:08 13.02.2020

Թուրքիայի իրավապահները ձերբակալել են ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) 6 անդամի: Նրանց մեջ է կուսակցության Բիթլիսի նահանգային կառույցի  ղեկավար Ռումեթ Դուրսունը, հայտնում է Ermenihaber-ը: Այս մասին հայտարարություն է տարածել Բիթլիսի նահանգապետարանը: Ըստ հայտարարության` Բիթլիսի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բերման ենթարկվածները մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ […]

̰
Ուհանում անհետացել է կորոնավիրուսի բռնկումը լուսաբանող չինացի բլոգերը

13:00 13.02.2020

Կորոնավիրուսային բռնկումը լուսաբանող բլոգերը Ուհանում անհետացել է: Նա պատմում էր հիվանդանոցների ծանրաբեռնվածության, բժշկական անձնակազմի անբավարարության և քաոսի մասին: Ի՞նչ է պատահել բլոգերի հետ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Հայտնվել է Սիրիայում ամերիկացի զինվորականների մասնակցությամբ միջադեպի տեսանյութը

12:58 13.02.2020

Փետրվարի 12-ին RT Arabic հեռուստաալիքը, Kurdistan24 և SANA գործակալությունները հրապարակել են Սիրիայի արևելյան Ղամիշլի քաղաքի մերձակայքում ամերիկյան զինծառայողների և տեղի բնակիչների միջև բախման տեսանյութը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ղամիշլիի մոտակայքում գտնվող անցակետում ԱՄՆ զինված ուժերի շարասյան ուղղությամբ կրակահերթ է բացվել: Միջազգային կոալիցիայի ներկայացուցչի խոսքով` իրենց պաշտպանելու համար զինվորները պատասխան կրակ են բացել: Ըստ սիրիական […]

̰
Ինդոնեզիայում ժայթքել է ամենաակտիվ հրաբուխը

12:30 13.02.2020

Ինդոնեզիայի Յավա կղզում ժայթքել է Մերափի հրաբուխը: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները: Նշովում է, որ հրաբխի հետևանքով 1000 մետր բարձրությամբ ծուխ ու մոխիր է արտանետվել: Ինդոնեզիայի իշխանությունները քաղաքացիներին արգելել են 3 կիլոմետրից ավելի մոտենալ տեղանքին: Տեղի փրկարար ծառայությունները հատուկ պատրաստվածության են բերվել:

̰
Երեք մեքենայի մասնակցությամբ վթար Թբիլիսյան խճուղում․ կա տուժած

08:59 13.02.2020

Փետրվարի 12-ին՝ ժամը 22:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 21099» (վարորդ՝ Վլադիմիր Գ., ծնված 1984 թ.), «BMW 325» […]

̰
Վրաստանում դեռահասներին այսուհետ կհարցաքննեն տեսախցիկների առջև

19:15 12.02.2020

Ապրիլի 1-ից Թբիլիսիի ոստիկանությունում կգործի տեսախցիկներով հագեցած հատուկ սենյակ՝ անչափահասներին հարցաքննելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին «Իմեդի» ՀԸ եթերում: Անչափահասներին  տեսախցիկների առջև հարցաքննելու հարցն արդիական էր դարձել դեկտեմբերի 17-ին Թբիլիսիում 15-ամյա դպրոցական Լուկա Սիրաձեի մահվանից հետո: Տղան մահացել էր իններորդ հարկից ընկնելուց մի քանի օր անց` ստացած վնասվածքներից: Հիմնական վարկածը […]

̰
Բեռնակիրները պատահաբար կոտրել են հայտնի դաշնակահարուհու ռոյալը

18:45 12.02.2020

Գերմանիայում բեռնակիրները պատահաբար կոտրել են կանադացի հայտնի դաշնակահարուհուն պատկանող եզակի ռոյալը: Այս մասին հայտնում է CNN-ը: 194 հազար դոլար արժողությամբ, չորս ոտնակով Fazioli F247 ռոյալը պատկանում է հայտնի դաշնակահարուհի Անգելա Հյուիթին, որը ռոյալից չի բաժանվել 17 տարի շարունակ: Այս երաժշտական գործիքն է Հյուիթն օգտագործել իր գրեթե բոլոր ձայնագրություններում: Fazioli ընկերությունից դաշնակահարուհուն հայտնել են, որ ռոյալն […]

̰
Ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել. տուժած աշխատակիցը հոսպիտալացվել է

17:55 12.02.2020

Փետրվարի 12-ին՝ ժամը 11:22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեում գործող ավտոպահեստամասերի խանութի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ հրշեջ ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրազի փողոցի թիվ 3/13 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում այրվում […]

̰
Ուհանի հիվանդանոցում բուժքույրերը պարել են կորոնավիրուսով հիվանդների համար

17:00 12.02.2020

Ուհանում կառուցված ժամանակավոր հիվանդանոցի բժիշկները որոշել են ուրախացնել կորոնավիրուսով հիվանդներին: Համազգեստով բուժքույրերը սկսել են պարել հենց հիվանդանոցում: Տեսանյութը հայտնվել է South China Morning Post-ի յութուբյան ալիքում: Հիվանդներն արագ միացել են բուժքույրերին և սկսել պարել ուրախ երաժշտության ներքո: Հետո բուժքույրերից մեկը պատմել է, որ ինքը գործընկերների հետ ցանկացել է ցրել լարված մթնոլորտը և հիվանդներին ստիպել  ժպտալ […]

̰
Արցախում զինծառայողներ են զոհվել

16:13 12.02.2020

Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: […]

̰
Ամստերդամի փոստային բաժանմունքում երկրորդ պայթյունն է որոտացել

15:32 12.02.2020

Երկրորդ պայթյունն է որոտացել Ամստերդամի ընկերություններից մեկի փոստային բաժանմունքում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների հայտարարությանը: Պայթյունից ոչ ոք չի տուժել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ևս մեկ պայթյուն է որոտացել: Ներկայումս ճշտվում են դեպքի մանրամասները:

̰
Իրանում ձնաբքի հետևանքով 7 մարդ է մահացել

13:25 12.02.2020

Առնվազն յոթ մարդ է զոհվել Իրանի հյուսիսային Գիլան նահանգում ձնաբքի հետևանքով, հայտնում է իրանական YJC լրատվական պորտալը՝ հղում անելով բժիշկներին: «Ներկայիս դրությամբ յոթ մարդ մահացել է ձնաբքի հետևանքով, որից 5-ը՝ ձնահոսքի, ևս երկուսը՝ բարձունքից ընկնելու և տանիքի փլուզման հետևանքով: Գիլան նահանգի կրթության վարչությունը, իր հերթին, «շարունակվող ձնաբքի» պատճառով հայտարարել է դպրոցներում հանգստյան օրերի մասին։ Բացի […]

̰
Մաշտոցի պողոտայում բախվել են «BMW X5»-ը և «Hyundai Sonata»-ն, որից հետո վերջինս հարվածել է կայանված 3 մեքենայի

10:15 12.02.2020

Փետրվարի 11-ին՝ ժամը 22:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Սիզընս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]

̰
Երևանում շտապօգնության մեքենայի հետ բախումից հետո «Mercedes»-ը բռնկվել է

10:04 12.02.2020

Փետրվարի 12-ին՝ ժամը 01:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են շտապօգնության թիվ 45 բրիգադի «Toyota» և «Mercedes-Benz W210» […]

̰
31-ամյա տղամարդն իր կնոջը պարբերաբար ստիպել է սեռական հարաբերություն ունենալ անծանոթ անձանց հետ և գումարը տալ իրեն

23:27 11.02.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչութան, մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչութան, թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ ունենալով, այնուհետև համատեղ գործողություններ […]

̰
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի

22:36 11.02.2020

Փետրվարի 11-ին՝ ժամը 18:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է Ռոզա Մ.-ի (ծնված […]

̰
Տուլայում երշիկը «պայթել է»

22:13 11.02.2020

Տուլայի խոհանոցներից մեկում տեղի է ունեցել բժշկական երշիկի «պայթյուն»: Բարեբախտաբար, որևէ մեկը չի տուժել: Ինչպես պատմել է «ականապատված» մթերքի տիրուհին, պայթյունավտանգ երշիկը նա գնել է խանութում, բերել տուն, առավոտյան որոշել է դրանով բուտերբրոդ պատրաստել: Սառնարանից հանել է երշիկը, դրել սեղանին: «… Ու հանկարծ պայթյուն լսվեց: Քիչ էր մնում թեյնիկը ձեռքիցս ընկներ: Երշիկը պայթեց»,- տեղի ունեցածը […]

̰
«Բարեկամություն» կայարանում մետրոյի գնացքներից մեկն անսարքության պատճառով կանգնել է

19:49 11.02.2020

«Բարեկամություն» կայարանում մետրոյի գնացքներից մեկն անսարքության պատճառով կանգնել է։ SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ուղևորներին իջեցրել են, բոլոր կայարաններում գնացքներին հրահանգել են կանգնել։ Անսարք գնացքը փոխարինել են նորով։  

̰
Տավուշ գյուղում այրվել է 300 կգ անասնակեր

19:21 11.02.2020

Փետրվարի 11-ին, ժամը 12:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ գյուղում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդ համայնքի Տավուշ գյուղի «Կապի տակ» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:40-ին, մարվել՝ […]

̰
Իդլիբում սիրիական բանակին պատկանող ուղղաթիռ է կործանվել

17:11 11.02.2020

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում կործանվել է սիրիական բանակին պատկանող ուղղաթիռ: Այս պահին որևէ մեկը չի խոստովանել, որ ինքն է խոցել ինքնաթիռը: Մինչ դա այս շրջանում կար լարվածություն Թուրքիայի և Սիրիայի զորքերի միջև: https://twitter.com/mh197351/status/1227174260965347334 Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ սիրիական զորքերը նահանջել են Նայրաբ գյուղից, իսկ Իդլիբին […]

̰
Վանաձորի 57-ամյա բնակչի սպանության գործով բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած իրական անձը

13:14 11.02.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակչի առերևույթ սպանություն կատարած իրական անձի ինքնությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2020 թվականի փետրվարի 5-ին Վանաձոր քաղաքի բնակչուհին իրենց պատկանող տնակում հայտնաբերել էր ամուսնու դին՝ բռնության հետքերով, ինչի մասին հայտնել էր ոստիկանությունը։ Դեպքի առթիվ […]

̰
Բանգլադեշի ափերի մոտ նավ է խորտակվել. կան զոհեր

12:30 11.02.2020

Բանգլադեշի ափերի մոտ ռոհինջա փախստականների տեղափոխող նավ է կողաշրջվել և խորտակվել: Համաձայն նախնական տվյալների՝ զոհվել է 15 մարդ: Այս մասին հայտնել է Известия-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նավը ուղևորվում էր Մալազիա: Այն կողաշրջվել է Բենգալյան ծոցի Սուրբ Մարտին կղզու մոտակայքում: Dhaka Tribune-ն էլ գրում է, որ նավի վրա ենթադրաբար եղել է ավելի քան 100 մարդ: Հաջողվել է […]

̰
Արագածոտնում սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետից չհրկիզվող պահարան են հափշտակել

09:43 11.02.2020

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Խլղաթյանի որոշմամբ` կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված քրգործը հարուցվել է փետրվարի 9-ին, Աշտարակ քաղաքում տեղի ունեցած կողոպուտի փաստով: Ժամը 10:00-ին ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 57-ամյա Սամվել Ա.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն […]

̰
Փրկարարները մարել են Գյումրիի սրճարաններից մեկում բռնկված հրդեհը

09:27 11.02.2020

Փետրվարի 11-ին՝ ժամը 01:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պ. Սևակի փողոցում գտնվող «Ույուտ» սրճարանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:32-ին, մարվել՝ 02:52-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պ. […]

̰
Իրանի հարվածից 109 ամերիկացի զինվորական է տուժել․ Պենտագոն

08:33 11.02.2020

Հունվարի 8-ի գիշերը Իրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազներին ուղղված հրթիռային հարվածի հետևանքով գլխուղեղային տրավմաներ է ստացել 109 ամերիկացի զինծառայող։ Այս մասին հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։ «Այսօրվա դրությամբ ամերիկացի 109 զինծառայողի մոտ ախտորոշվել են թեթև գանգուղեղային վնասվածքներ։ Նրանցից 76-ը ներկայում վերադարձել են ծառայության»,-նշել են գերատեսչությունում։ Հիշեցնենք, որ 2 ռազմաբազաների հրթիռակոծումը պատասխան էր հունվարի 3-ին Բաղդադում […]

̰
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

23:07 10.02.2020

Փետրվարի 10-ին` ժամը 21:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան  (վարորդ՝ Գևորգ Ս., ծնված 1993 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
BACK_TO_TOP