16:54 31.01.2020
Սանկտ Պետերբուրգում փլուզվել է «Պետերբուգսկի» մարզահամերգային համալիրի տանիքը, հայտնում են քաղաքի արտակարգ իրավիճակների նախարարության վարչությունից: Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ արտակարգ պատահար է տեղի ունեցել, աշխատակիցները կարող են փլատակների տակ լինել: Փլուզման մակերեսը դեռ հայտնի չէ: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
16:24 31.01.2020
Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում հայտարարել են արտակարգ դրություն՝ կապված անտառային հրդեհների հետ: Այս մասին հայտնում է AFP-ն: Արտակարգ դրությունը հայտարարվել է 2003 թվականից ի վեր առաջին անգամ: Շարունակվող հրդեհների հետևանքով Ավստրալիայում դիտվում է օդի ջերմաստիճանի բարձրացում: Հարավային Ավստրալիայում ջերմաստիճանը հասել է +40-ի: Սպասվում է, որ շոգի ալիքը կհասնի Մելբուռն և Կանբերրա: Հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը Սիդնեյում […]
15:40 31.01.2020
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 30-ին` ժամը 00։34-ին, Շիրակի ՄՓՎ ՃԿԿ 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Արմենուհի Մինասյանից, որը հանդես է եկել որպես լրագրող և հայտնել, որ ք. Գյումրի, Ռիժկով ճեմափողոցի «Տրեցո» սրճարանի դիմաց առևտրով զբաղվող քաղաքացին գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, քնած է և արթնացնելուց հետո նորից քնում է։ Դեպքի վերաբերյալ […]
15:30 31.01.2020
Ընդդիմադիր «Մթավարի արխիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրել է իր դեմ հարձակումը կազմակերպելու մեջ, հայտնում է «Ալիք Մեդիան»: Հիշեցնենք՝ նախօրեին 3 մարդ հարձակվել էր Գվարամիայի վրա Թբիլիսիի քաղաքային դատարանի բակում։ Դեպքը կատարվել է «Մթավարի արխի» ալիքի համասեփականատեր Գիորգի Ռուռուայի դատական գործի լսումից առաջ, որը մեղադրվում է ապօրինի զենք կրելու մեջ։ Գվարամիան նրա […]
15:23 31.01.2020
Այսօր կեսօրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրի-Երևան ավտոճանապարհին։ Սառնաղբյուր գյուղի մոտ` ոլորապտույտ հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի մասից, հարվածել «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության նպատակով ճամփեզրին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գործելուց հետո գլխիվայր շրջվել։ Ուժեղ հարվածից մեքենայի բեռնախցիկի դուռն ու անիվներից երկուսը պոկվել ու հայտնվել […]
14:03 31.01.2020
Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում BMW X5 մակնիշի 90 AP 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է «Հյուսիս-հարավ» նորակառույց ավտոճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Փաստի […]
13:00 31.01.2020
Այս քարտեզն այն մասին է, թե ինչպես կարող է տարածվել կորոնավիրուսն ամբողջ աշխարհում: Մանրամասները` SHANTNEWS.am-ի պատրաստած տեսանյութում:
12:40 31.01.2020
2020թ․ հունվարի 30-ին կյանքից հեռացել է ԼՂՀ առաջին և հինգերորդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հրանտ Ռաֆիկի Սաֆարյանը: Արցախի Ազգային ժողովն իր վշտակցությունն է հայտնում Հրանտ Ռաֆիկի Սաֆարյանի անժամանակ մահվան կապակցությամբ և զորակցություն հայտնում նրա բոլոր հարազատներին, մերձավորներին ու ընկերներին:
12:10 31.01.2020
Քաղաքաշինության պետական կոմիտեն հաշվառել է ժամանակավոր կացարանները ոչ միայն Գյումրիում, այլև Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում, որտեղ քիչ չեն ընտանիքները, որոնք տնակներում են ապրում, բայց անօթևանի կարգավիճակ չունեն, հետևաբար պետությունը նրանց նկատմամբ պարտավորություն չունի: Օրինակը Վահրամաբերդ գյուղում բնակվող Սարգսյանների ընտանիքն է: Անօթևան չեն, բայց նրանց դեպքում բնակարանային աջակցության հարցը հրատապ է: 2019թ. դեկտեմբերի 31-ին տնակն այրվել […]
09:11 31.01.2020
Հունվարի 31-ին` ժամը 04:06-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 135 գ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:22-ին, մարվել՝ 04:49-ին: Ամբողջությամբ այրվել է պատշգամբը՝ գույքով (12 քմ), մասամբ […]
23:56 30.01.2020
Ամերիկյան Օհայո նահանգի քաղաքներից մեկում ոստիկանները բանկ թալանելու մեջ կասկածվողներին գտել են ձյան վրա վերջիններիս թողած հետքերով: Դրանց հետևելով՝ ոստիկանները հասել են աղբարկղերին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Երկու չարագործները թալանել էին բանկի մասնաճյուղը և ավտոմեքենայով փախել դեպքի վայրից: Ականատեսը դեպի վայր ժամանած ոստիկաններին նկարագրել է հանցագործների ավտոմեքենան: Իրավապահները բանկը թալանողներին հետևել են ձյան […]
23:25 30.01.2020
Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 75 շենքի 6-րդ մուտքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրդեհ է բռնկվել նշված շենքի 1-ին հարկում գտնվող էլեկտրաէներգիայի սնուցման համար կահավորված սենյակում, […]
23:21 30.01.2020
Մոսկվայի «Դիկսի» սուպերմարկետի այցելուն մահացել է սուպերմարկետի աշխատակցի հետ քաշքշուկից հետո, որը 38-ամյա տղամարդուն կասկածել էր գողություն կատարելու մեջ: Հարաբերությունների ճակատագրական պարզաբանումը տեսագրվել է տեսահսկող սարքի միջոցով: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 20-ի կեսօրին Սիմֆերոպոլի պուրակում գտնվող խանութներից մեկում: Նախնական տվյալներով՝ գնորդը փորձել է լուծվող սուրճի տուփն անցկացնել դրամարկղի կողքով, սակայն նկատվել է 26-ամյա գանձապահ-տեսուչի […]
22:44 30.01.2020
Հունվարի 27-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ժամեր առաջ, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Խուդյակովի փողոցի մի տնից ոսկյա զարդեր ու բիժուտերիա են գողացել: Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց: Իրավապահներն ուսումնասիրեցին տան շրջակայքը, բնակիչների շրջանում օպերատիվ հարցումներ իրականացրին. […]
18:51 30.01.2020
Խակասիայի Գերագույն դատարանը դատապարտել է 47-ամյա պապին և 42-ամյա տատին, որոնք իրենց 11 ամսական թոռնիկին գցել են վառարանը, հայտնում է РИА Новости- ն: Պարզվել է, որ մեկ տարի առաջ Խարոյ գյուղում հարբած պապը թոռնիկին գցել է վառվող վառարանի մեջ: Դրանից առաջ տատիկը, որը նույնպես հարբած վիճակում է եղել, փորձել է խեղդել երեխային: Հայտնի է դարձել, […]
18:01 30.01.2020
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել «S7» ավիաընկերության AirBus A-321-ը: Բանն այն է, որ ուղևորներից մեկը սպառնացել է պայթեցնել իրեն: Նշվում է, որ ինքնաթիռի մեջ գտնվել է 195 մարդ: Ինքնաթիռը Սիմֆերոպոլից ուղևորվում էր Մոսկվա: «Հիմա օդանավը կանգնած է, մեծ խցանում է գոյացել»,- ասված է հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ երբ ուղևորուհիներից […]
13:40 30.01.2020
Մասնագետների մի խումբ հայտնաբերել է առևտրային նավ, որն անհետացել էր Բերմուդյան եռանկյունում 1925 թվականին: Այդ մասին հայտնում է Fox News-ը: Բացատրվում է, որ 1925-ի նոյեմբերի 29-ին նավը դուրս է եկել Հարավային Կարոլինա նահանգի Չառլսթոնի նավահանգստից և ուղևորվել Կուբա, բայց չի հասել իր նպատակակետին: Նավում գտնվող 32 ուղևորի մարմինները նույնպես չեն հայտնաբերվել: Արդյունքում, ստորջրյա հետազոտողների խումբը […]
13:30 30.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարություն իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան […]
11:27 30.01.2020
Հունվարի 29-ին՝ ժամը 10.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 29-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նրանց 5-ամյա որդին՝ Նարեկ Գրիգորյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն։
10:30 30.01.2020
Հունվարի 30-ին` տեղական ժամանակով ժամը 07:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:14-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.770 և արևելյան երկայնության 44.340 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
22:42 29.01.2020
Երևանի բնակչուհի Աիդա Ա․-ն պնդում է, որ իր 10-ամյա որդին պարբերաբար ենթարկվել է սեռական բռնության: Մայրը վստահ է, որ որդու բռնաբարությունը կազմակերպել են երեխայի տատիկը՝ իր մայրը, և երեխայի հայրը: Երեխան իր ցուցմունքներում նշել է, թե որտեղ, երբ, ինչպես են տեղի ունեցել այդ «վատ բաները», մատնանշել «իրեն ցավեցնող» երեք մեծահասակներին: Այս մասին գրում է «Հայկական […]
19:05 29.01.2020
Հունվարի 29-ին, ժամը 13:12-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:36-ին: Պարզվել է, որ «Կոտայք ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Ալափարսի մասնաճյուղի տարածքում՝ վագոն-տնակում (մոտ 18 քմ) այրվել են […]
18:50 29.01.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Ճվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի որդուն՝ Սարգիս Վարդանյանին և դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Սարգիս Վարդանյանի պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը: Այսօր է որոշումը հրապարակվել: Սարգիս Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների […]
18:45 29.01.2020
Հունվարի 27-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդվել էր, որ ժամը 02.20-ին մուգ գույնի BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության հրապարակում «դրիֆտ» է արել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը: Նա ներկայացել է Կենտրոնական բաժին, տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:
18:24 29.01.2020
Հունվարի 25-ի երեկոյան ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ-Բագարան տեղամասում զինված անձինք կան: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի, ԱԱԾ և ՌԴ սահմանապահ զորամասի ծառայողների համագործակցությամբ պարզվեց, որ Երվանդաշատ գյուղի բնակիչ, 25 և 27-ամյա երիտասարդներն ապօրինի ինքնաձիգով ու հրացանով մտել էին հսկվող տարածք՝ ապօրինի որս անելու: Իսկ երբ նկատվել էին, թողել են զենքերն ու […]
17:35 29.01.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 28-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Պարզվել է, որ վիրավորը Երևանի […]
17:10 29.01.2020
Չինաստանում կորոնավիրուսով վարակված և առանձին հյուրանոցում գտնվող մարդկանց սնունդ հասցնում է ռոբոտը: Այդ մասին հայտնում է Daily Mail պարբերականը: Ռոբոտները ծրագրված են այնպես, որ յուրաքանչյուր դռանը մոտենում են երգելով, դռան դիմաց սպասում մինչև կբացեն դուռը և կվերցնեն իրենց հասանելի սնունդը: Նշվում է, որ կարանտինային գոտում գտնվող հյուրանոցում հյուրընկալվածներից շատերը ժամանել են համաճարակի կենտրոն համարվող Ուհան քաղաքից:
17:02 29.01.2020
Երևանի մոլերից մեկում` «Դալմա մոլում», տեղի ունեցած ցնցումները երկրաշարժ չեն եղել ու կապված են «կողմնակի երևույթի» հետ, որ ազդել է շինության վրա։ Այս մասին վարկածն այսօր հաստատեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա նշեց, որ իրենց մասնագետները ստուգումներ են իրականացրել ու հայտարարել են, որ օդափոխիչ համակարգի պատճառով է եղել։ Նույնը, ըստ Ցոլակյանի, հաստատել են մոլի […]