16:03 19.12.2019
Տաշքենդում մետրոյի Յունուսաբադյան գծի շինարարության ժամանակ հողը փլուզվել է: Ուզբեկստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ զոհվել է վեց աշխատակից: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 18-ին: Երկարատև տեղումների հետևանքով փլուզվել է 250 խորանարդ մետր հող: Սկզբնապես հաղորդվել է հինգ անհետ կորած աշխատակիցների մասին: «Պատահարի վայրում երեկ և այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներից […]
15:50 19.12.2019
Թբիլիսիի օդանավակայանի ճանապարհի հետ հատման կետում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով մեկ ուղևոր է մահացել, ևս 14-ը՝ վիրավորվել, հայտնում է «Ալիք Մեդիան»: Ըստ շտապօգնության ծառայության՝ տուժած 7 քաղաքացի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Ներքին գործերի նախարարությունը դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, որը ենթադրում է երթևեկության կանոնների խախտում, ինչը հանգեցրել է […]
15:26 19.12.2019
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում, «Լադա 110» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 80 կմ-ին շրջվել է. ուղևորներից 43-ամյա Ավագ Վարդանյանը տեղում մահացել է, իսկ 49 և 34 տարեկան երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
14:59 19.12.2019
Դեկտեմբերի 19-ին`ժամը 11:22-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զոդի կամրջի սկզբնամասում բախվել են «Opel» (վարորդ՝ Ռոմեո Թ., […]
13:25 19.12.2019
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հիմնարկ վերադարձված դատապարտյալ Ն․ Պ․-ին։ Վերջինիս մոտ հայտնաբերել են բռունցքի մեջ թաքցրած պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել դեղատներում ազատ վաճառքն արգելված «PGN-300» մակնշմամբ «Պրեգաբալին» (Լիրիկա) տեսակի 6 գրամ քաշով 11 դեղապատիճ և 2 գրամ […]
12:55 19.12.2019
Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում քաղաքացիության վերաբերյալ նոր օրինագծի դեմ:
12:30 19.12.2019
Չինաստանի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 780 շինություն քանդվել կամ վնասվել է։ Երկրաշարժից այս կամ այն կերպ տուժածների թիվը հասել է 2400 մարդու։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Սիչուան նահանգում վնասվածքներ ստացած 18 մարդուց 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ փլատակներում որոնողա-փրկարարական աշխատանքները ավարտվել են։ Այդ աշխատանքներին ներգրավված է եղել 6000 փրկարար։
10:12 19.12.2019
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21:56-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Վազգեն Ս., ծնված 1995 թ.) և «Rang Rover» […]
09:07 19.12.2019
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 00:51-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 80-րդ կմ-ին «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Դավիթ Մ., ծնված 1985 թ.) դուրս է […]
23:41 18.12.2019
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։ Ոստիկանության ծառայողները հիվանդանոցից ժամանել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր։ Ոստիկանությունն ու […]
23:00 18.12.2019
Անգլիայի Արևմտյան Յորքշիր նահանգի Հալիֆաքս քաղաքից մի վարորդ պայթյուն է իրականացրել իր մեքենայում: Նա օդը թարմացնող միջոց է ցանել ուղևորների խցիկում, այնուհետև որոշել է ծխախոտ վառել, գրում է BBC News-ը: Պայթյունն այնքան հզոր էր, որ մեքենայի պատուհանները և հողմապակին դուրս են թռել, և պայթյունի ալիքը վնասել է նույնիսկ մոտակա շենքի պատուհանները: Վարորդին հաջողվել է դուրս […]
22:25 18.12.2019
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18:37-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում քաղաքացին ուշագնաց է եղել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք. պատշգամբում հայտնաբերվել է Արթուր Ա.-ի (ծնված 1992 […]
20:14 18.12.2019
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ВАЗ 21215 մակնիշի 35 MG 092 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Դդմաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, այնուհետև գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Դդմաշեն գյուղի բնակիչ՝ 43-ամյա […]
18:43 18.12.2019
Հրաձգությունը տեղի է ունեցել Պանամայի մերձակայքում գտնվող բանտում, որի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, 13-ը վիրավորվել է, հաղորդել է Xinhua-ն՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը: «Մայրաքաղաքից 25 կմ արևելք գտնվող Լյա Ջոյտի բանտում փոխհրաձգությունից հետո մի քանի միավոր հրազեն է առգրավվել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Համաձայն Պանամայի ոստիկանության պետի տեղակալ Ալեքսիս Մունոզի խոսքերի՝ կրակոցները սկսվել են […]
17:24 18.12.2019
Իրաքում հոկտեմբերին սկսված բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 496 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով երկրի մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնաժողովի տվյալները: Նշվում է, որ վիրավորվել է 17 հազար մարդ: Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ էր անում Իրաքի կառավարությանը հետաքննել ցուցարարների նկատմամբ բռնությունների դեպքերը:
17:00 18.12.2019
Թաթարստանում ճանապարհային ոստիկանությունը տուգանել է Ձմեռ պապին վտանգավոր «մեքենա» վարելու համար: Նրա սահնակը քաշում էր Mercedes-ը: Ընդհանուր առմամբ, Ձմեռ պապին 6` ընդհանուր 13.500 ռուբլու տուգանք է նշանակվել: Самое новогоднее нарушение ПДД. В Татарстане сотрудники ГИБДД оштрафовали Деда Мороза за опасное вождение — его сани буксировал «Mercedes». Всего было выписано 6 штрафов на 13 500 рублей. […]
15:34 18.12.2019
Դեկտեմբերի 18-ին` ժամը 12:23-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածի 20-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Ուլան Է., Ղազախստանի Հանրապետության քաղաքացի) և «Opel Astra G» (վարորդ՝ […]
15:22 18.12.2019
Նոյեմբերի 21-ին համացանցում հայտնված «Հայրենի ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի հրապարակումից հետո դեռ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել. միայն Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորություններն են դադարեցվել: Այս իրավիճակի վերաբերյալ իրենց վրդովմունքն են հայտնել իրավապաշտպաններն ու տուժողի իրավահաջորդը նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Նրանք կարծում են, որ տեսանյութն արդեն բավարար հիմք […]
15:21 18.12.2019
Դեկտեմբերի 17-ին` ժամը 18:30-ի սահմաններում, «Նիսան Իքս Տրաիլ» մակնիշի մեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 33-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ 47-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 72-ամյա Լեյլի Մխիթարյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։
14:47 18.12.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 18-ին` ժամը 08:05-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ Գրիգոր […]
14:34 18.12.2019
Հոկտեմբերի 25-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ Թաիրով համայնքի Մայրաքաղաքային փողոցի մթերային խանութի դիմացի վճարային տերմինալից գումար են գողացել։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և կատարված քննությամբ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Երևանի 33-ամյա մի բնակիչ։ Նա դեկտեմբերի 17-ին ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է:
13:54 18.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, նորաձևության սրահ ապօրինի մուտք գործելու և առերևույթ գողության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով` 2019թ. նոյեմբերի 2-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում Սարյան փողոցի ներաձևության սրահի մենեջերը հաղորդում է տվել այն մասին, […]
08:08 18.12.2019
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։ Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։ Կորուստներ չկան»։ Ֆեյսբուքյան օգտատեր Սուսաննա Սարատիկյանը կադրեր է հրապարակել Կոթիի ուղղությամբ արձակված կրակից։
23:59 17.12.2019
Չինական Գույչժոու նահանգի ածխահանքում տեղի է ունեցել գազի արտահոսք, որը հանգեցրել է պայթյունի և փլուզման: Rosbalt.ru-ն հայտնում է, որ Անլու շրջանում տեղի ունեցած պատահարի ժամանակ ստորգետնյա տարածքում գտնվել է 23 հանքափոր, նրանցից միայն 7-ն են կարողացել դուրս գալ: Մի քանի ժամ տևած փրկարարական աշխատանքներից հետո հայտնաբերվել է 14 դի։ 2 հանքափոր անհետ կորած է համարվում։ […]
23:48 17.12.2019
Ականատեսը հրապարակել է Նոր Զելանդիայի Ուայթ կղզում տեղի ունեցած ողբերգության տեսանյութը։ Այնտեղ օրեր առաջ՝ զբոսաշրջային էքսկուրսիաների ժամանակ, հրաբխային ժայթքում է տեղի ունեցել: Այս մասին գրում է BBC News-ը։ Զոհերի թիվը հասել է 18-ի, ևս 2-ը որոնվում են: Ըստ ոստիկանության՝ նրանց մարմինները կարող են գտնվել կղզու ջրերում, սակայն անբարենպաստ եղանակային պայմանները խոչընդոտում են որոնողական աշխատանքներին։ Միջադեպի ժամանակ […]
22:10 17.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում բախվել են Chevrolet Niva մակնիշի 35 OD775 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 36 QP 606 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արագածի բժշկական կենտրոն, որտեղից էլ 3 հոգին տեղափոխվել են «Ապարան» […]
21:29 17.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում 49-ամյա Գրիգոր Մելքումյանն՝ իր վարած Nissan XTrail մակնիշի 17 XT 707 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Ֆիոլետովո գյուղի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մի քանի պտույտ գլորվել ու հայտնվել ձորում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի […]
20:26 17.12.2019
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 10:36-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի վերջնամասում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Omega» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արսեն Մ., ծնված 1997 թ.) դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, գլխիվայր […]