Շիրակի մարզում 5 օրվա ամփոփ տվյալներով ոչ սթափ վարորդների թիվն ավելին է, քան պատահարներինը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+21.09 oC

Շիրակի մարզում 5 օրվա ամփոփ տվյալներով ոչ սթափ վարորդների թիվն ավելին է, քան պատահարներինը

17:43 06.01.2020

Այսպիսի տեսարան է եղել Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում նոր տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ի գիշերը: 18-ամյա վարորդը իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել մայթեզրին տեղադրված կանգառում: Արագության գերազանցո՞ւմը, թե՞ այլ հանգամանքներ էին ստիպել 18-ամյա վարորդին մխրճվել ուղևորների համար նախատեսված կանգառի  մեջ, ոստիկանությունը կպարզի:

Այս մեկն էլ Ամանորի ևս մեկ արտակարգ պատահարի կադրերից է, որոնք SHANTNEWS.am-ի թղթակցի նկարահանման պահին անցորդներից մեկը ցույց տվեց: Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցած վթարն է, ինչի հետևանքով նորոգված հրապարակի եզրաքարերն ու էլեկտրասյունն էին վնասվել:

Հունվարի 2-ի ցերեկը մեքենան բախվել ու տեղից պոկել է էլեկտրասյունը` կոտրելով նաև եզրաքարերը։ Մեկ այլ տապալված էլեկտրասյուն էլ Երևանյան խճուղում է: Սրանք Գյումրիում անցած 5 օրերին տեղի ունեցած վթարների հետքերն են, որոնք չեն վերացվելու մինչև վարույթների ավարտը:

Տոնական 5 օրերին մարզում պատահարների ի՞նչ բնույթի արձանագրություններ են կազմել ճանապարհային ոստիկանները 

10-ից ավելի կարգախմբեր Շիրակի մարզում աշխատել են 3 հերթափոխով: Ամենաշատը հանդիպել են ոչ սթափ վիճակում մեքենա վարող վարորդների: Հարազատների տներում ալկոհոլից չհրաժարված 30 վարորդի նկատմամբ է ոստիկանությունը արձանագրություն կազմել, բայց 2-ի պարագայում մոտեցումը ավելի խիստ է եղել. տուգանքից բացի, վարորդական իրավունքից զրկելուն է բանը հասել:

8 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել 11  տուժածով, մարմնական վնասվածքները, բարեբախտաբար, թեթև են եղել. ամեն դեպքում, շտապօգնության խմբերի կարիք զգացվել է: Նոր տարվա 5 օրերին շտապօգնությունը ավելի շատ կանչեր ստացել է հենց ճանապարհային վթարների դեպքերով:

Ամանորյա տոների վատ հետևանքները միայն վթարների դեպքերի կանչերով չեն սահմանափակվել: Շտապ բուժօգնության կայանը ստացել է նաև պայթուցիկների օգտագործման պատճառով տուժածներին օգնության հասնելու կանչեր ևս: Շտապօգնության կանչերում սննդային թունավորման դեպքեր չկան: Գրանցված 591 կանչերի մի մասն էլ խրոնիկ հիվանդություններով դեպքերն են եղել: Շտապ բուժօգնության կայանը տոնական օրերին աշխատել է 5 բրիգադով. շուրջօրյա հերթապահող խմբերը սպասարկել են միայն Գյումրի քաղաքը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

23:59 25.07.2025

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

23:51 25.07.2025

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

23:48 25.07.2025

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

23:46 25.07.2025

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

23:44 25.07.2025

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

23:42 25.07.2025

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...

BACK_TO_TOP