18:22 04.11.2019
Ղազախստանի սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը մեծ արձագանք է ստացել հասարակության շրջանում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդ ատամնաբույժը կոպիտ վերաբերմունք ցուցաբերում մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխայի նկատմամբ: Երեխան լաց է լինում, իսկ բժիշկը նրան հանգստացնելու փոխարեն ֆիզիկական ուժ է գործադրում: Նախ` բռնի ուժով երեխային պառկեցնում է ստոմատոլոգիական աթոռի վրա, հետո բռնում է ոտքերը, ապա […]
17:15 04.11.2019
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 21։50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է հաղորդում ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգված տանող ճանապարհին կրակոցներ են հնչել։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ահազանգին արագ արձագանքած բաժնի օպերատիվ խումբն ու վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկանները հենց դեպքի վայրից բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։ Ըստ […]
16:44 04.11.2019
Ֆրանսիական Օլորեն-Սենթ-Մարի քաղաքում անհայտ անձինք կոտրել են Սենթ-Մարի եկեղեցու դուռը և գողություն կատարել: Ի դեպ, եկեղեցին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այս մասին հայտնում է Republique des Pyrenees-ը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը: Չարագործները մեքենայի հետնամասին ամրակցել են փայտի մեծ կտոր, որպեսզի հեշտ լինի կոտրել դուռը, որը թվագրվում է միջնադարին: […]
15:18 04.11.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էրեբունի» օդանավակայանում այրվում է անգարի տանիքը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
14:35 04.11.2019
ԱԻն-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:50-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Երկաթգծի 2-րդ փողոցում՝ կահույքի արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:12-ին, մարվել՝ 11:15-ին: Մասամբ այրվել […]
13:16 04.11.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սեպտեմբերի 5-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5-ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր: Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է: Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում, մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ […]
13:06 04.11.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նոյեմբերի 2-ին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ «Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք: Սա վկայում է, որ մահից առաջ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկվել, սակայն քննիչները համառորեն շարունակում են քննությունը վարել ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ: […]
12:40 04.11.2019
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 3-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների փասով: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում կրակոցներ են հնչել: Նշված տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ոստիկանները պարզել են, […]
12:26 04.11.2019
Ադրբեջանի սահմանապահները նոյեմբերի 3-ի գիշերը հայտնաբերել են, որ ինչ-որ մեկը փորձում է ապօրինի հատել Իրանի հետ սահմանը և անցնել Ադրբեջանի տարածք։ Կրակոցներից հետո սահմանախախտը սպանվել է ադրբեջանական տարածքում՝ Բիլյասուվար բնակավայրի ուղղությամբ։ Զննությունից հետո պարզվել է, որ սպանվածը փորձում էր Իրանից Ադրբեջան անցկացնել ավելի քան 12 կիլագրամ թմրանյութեր։ Նա նաև զինված էր ատրճանակով։ Սահմանապահները պարզել են, […]
12:19 04.11.2019
Այս տարի արդեն երկրորդ անգամ է, ինչ Ախալքալաքի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին տակնուվրա է արվել, սրբապատկերները կոտրել են, գրում է jnews-ը։ Առաջին անգամ սրբատեղին ավերել էին սույն թվականի ապրիլ ամսին։ Այդ անգամ եկեղեցին ավերված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, ովքեր ուխտի էին գնացել և պատահաբար տեսել սրբատեղին ավերված։ Գործի առթիվ Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը քրեական […]
11:47 04.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևանի 29-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2019թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, նախապես հետապնդելով 29-ամյա երիտասարդի կողմից վարած «Lexus es250» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ դեպի Ծաղկաձոր […]
11:06 04.11.2019
Երևանում նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Վահե Մուրադյանն՝ իր վարած Mercedes մակնիշի 91 VM 777 համարանիշի ավտոմեքենայով, Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, առաջ ընթացել, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի վրա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]
09:40 04.11.2019
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 23:43-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի 2-րդ նրբանցքի երկհարկանի տան տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:54-ին, մարվել՝ 00:28-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ):
20:37 03.11.2019
Մոսկվայի 19-ամյա բնակչուհուն նետել են 7-րդ հարկից: Վիկտորյային հայտնաբերել են բազմաթիվ վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում Մոսկվայի Դինամո շրջանի բնակելի շենքերից մեկի մոտ: Վիկտորյայի հարևանները պատմել են, որ միջադեպից առաջ լսել են աղջկա ձայնը: Նա օգնություն է կանչել և փորձել է հանգստացնել ընկերոջը` Վադիմին: Իսկ հետո հարևանները լսել են, թե ինչպես է Վիկտորիան վայր ընկնում 7-րդ […]
18:09 03.11.2019
Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի ինքաթիռում հրդեհ է բռնկվել, գրում է Kyodo-ն: Դեպքը տեղի է ունեցել Թաիլանդ թռչելիս: Հրդեհ բռնկվել է Boeing 777-300ER ինքնաթիռի խոհանոցի հատվածում: Այն արագ մարել են, և ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ ինքնաթիռը գործարկման մեջ է այս տարվա ապրիլից: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:
17:47 03.11.2019
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի Ակնաշեն գյուղի խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 36 ON 316 համարանիշի և «ВАЗ 2121» մակնիշի 17 ՍԼ 465 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի մահացած վարորդի և «ВАЗ 2121»-ի վարորդի […]
16:53 03.11.2019
Ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի վարսահարդար Ռիկարդո Մարկես Ֆերեյրային գտել են սպանված շվեյցարական հյուրանոցներից մեկում, գրում է Sport 24-ը: Մահացած Ֆերեյրային հայտնաբերել են Ցյուրիխում. հյուրանոցի աշխատակիցները ցանկացել են մաքրել համարը, և գտել են նրա դիակը: Նրա դիակը հայտնաբերվել է մահճակալի վրա, իսկ մարմնին եղել են կտրած-ծակած վնասվածքներ: Հյուրանոցային համարում ալկոհոլային խմիչքների հոտ է եղել: Դեպքի առթիվ կատարվում […]
15:44 03.11.2019
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com -ը։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Արտակ Հ-ն իր վարած Howo մակնիշի ավտոմեքենայով Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերոկում վրաերթի է ենթարկել 71-ամյա Գրիգոր Չ-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել […]
14:56 03.11.2019
ՌԴ Սվերդլովսկի շրջանում կինը սպանել է ամուսնուն այն բանի համար, որ վերջինս անտարբերություն է դրսևորել և իրեն նվերներ չի տվել: 58-ամյա կինը վիճաբանել է իր 59-ամյա ամուսնու հետ: Վեճի պատճառը այն է եղել, որ ամուսինը փող է ծախսել ալկոհոլի վրա, և խմել է անծանոթ մարդկանց հետ: Կինն էլ, որն ի դեպ ևս անսթափ է եղել, […]
14:47 03.11.2019
Նոյեմբերի 2-ին Երևանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողները ժամերի ընթացքում հայտնաբերել են նույն օրը Երևանում կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված ավտոմեքենան եղել է Audi, ու պարզելով նրա բնակության վայրը՝ մեկնել […]
14:10 03.11.2019
Ժուկովսկում այրվել է AliExpress ընկերության պահեստը, գրում է life-ը: Այրվել է մոտ 3․5 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Հրդեհի մեկուսացման աշխատանքներին մասնակցել է 59 մարդ և 16 մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվելու ժամանակ շենքում մարդ չի եղել, տուժածներ չկան: Դեպքի հանգամանքները պարզվում են:
14:01 03.11.2019
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 09:10-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Աննա […]
10:40 03.11.2019
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 05:04-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 19-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Արայիկ […]
10:09 03.11.2019
Նոյեմբերի 2-ին` ժամը 16:11-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից «Ամբերդ» ռեստորան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ամբերդ» ռեստորանի մոտակայքում «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […]
23:11 02.11.2019
Այդ երեկո ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգի բնակչուհի Սիդնի Վոլդը վերադառնում էր համալսարանական երեկույթից ու այնքան հոգնած էր, որ չմաքրեց դեմքի գրիմն ու այդպես նստեց ղեկին: Իր զարմանալի պատմությունն աղջիկը պատմել է Twitter-ի իր էջում: Նրա հրապարակումը կես ժամվա ընթացքում 393.000 լայք հավաքեց: Աղջիկը պատմել է, որ ուշ երեկոյան վերադարձել է Սթիվեն Քինգի հանրահայտ ստեղծագործության հերոսուհու՝ […]
22:08 02.11.2019
ՌԴ-ում նախկին քաղաքապետի սպանության կադրերը հայտնվել են համացանցում: Կիսելևսկ քաղաքի նախկին քաղաքապետ Սերգեյ Լավրենտևի սպանությունը ֆիքսել են նրա տան անվտանգության տեսախցիկները: Կադրերում երևում է, որ Լավրենտևը զենքով հետապնդում է տան վրա հարձակում գործած անձանցից մեկին: Այդ ժամանակ թիկունքից նրան մյուս հանցագործն է մոտենում և շատ մոտ տարածությունից կրակում է մեջքին: Հաջորդ կադրում արդեն կրակողը փախչում […]
21:57 02.11.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 39-ամյա Արթուր Մկրտչյանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր․-օր․-ի 131 հոդվածի 1-ին մասի (անձի առևանգում) հատկանիշներով: Աղբյուրի տեղեկություններով, Ա. Մկրտչյանը, ով Շենավանի գյուղապետն է, հնարավոր է, մեղադրվի նաև մեկ այլ […]
20:26 02.11.2019
Նոյեմբերի 2-ին, ժամը 13:07-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Կարեն Հ., ծնված 1970 թ.) և «Mercedes-Benz […]