13:10 01.11.2019
Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ Գազայի հատվածից հրթիռ է արձակվել. այդ մասին Twitter-ում հայտնել են Իսրայելի ԶՈւ ներկայացուցիչները: «Գրեթե մեկ ամիս հարաբերական հանգստությունից հետո Գազայի հատվածից հրթիռ է արձակվել դեպի Իսրայել»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածի զինյալները և Իսրայելը պարբերաբար հրթիռային գրոհներ են ձեռնարկում:
11:23 01.11.2019
Իտալական NSO Group ընկերության ծրագրային ապահովումը լրտեսման նպատակով կիրառվել է WhatsApp-ում: Ծրագրով հետևել են մոտ 20 երկրի ղեկավարի, գրում է Reuters-ը: Facebook-ը դատական հայց է ներկայացրել NSO Group-ի դեմ և մեղադրել է դրա ղեկավարությանը WhatsApp-ը լրտեսման նպատակով օգտագործելու համար: Նշվում է, որ NSO Group-ը 1400 բջջային սարքի վրա վերահսկողություն է սահմանել։ Դատական հայցի մեջ նշվում է, […]
10:27 01.11.2019
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 08:44-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շոթա Հ., ծնված 1996 թ.) դուրս […]
09:55 01.11.2019
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 20:50-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Նարեկ […]
09:47 01.11.2019
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 21:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Ալեքսան Հ., ծնված 1957 […]
23:35 31.10.2019
ՌԴ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ Նարյան-Մարայում 6-ամյա երեխայի սպանության մեջ կասկածվողի մասնակցությամբ: Այդ մասին հայտնում է RT-ն: Կարճ տեսանյութում երևում է այն մանկապարտեզը, որտեղ տեղի է ունեցել այս ողբերգությունը: Երեխայի սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է, ձեռքերին ձեռնաշղթաներ են: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախնական տվյալներով՝ կասկածյալը իբրև քրոնիկ հարբեցող հաշվառված էր տեղի նարկոդիսպանսերում: Հոկտեմբերի […]
22:12 31.10.2019
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի P կետի 2867 կմ-ին կնոջ դի կա և ըստ նախնական տեղեկությունների՝ նա ընկել է բեռնատար գնացքի տակ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի օպերատիվ խմբերը, Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկաններն ու […]
18:10 31.10.2019
Այսօր վաղ առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենդանաբանական այգում: Թափառող շների ոհմակը հարձակվել է 3 կարմրավիզ կենգուրուների վրա: Կենգուրուները սատկել են: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը եղել է Կենդանաբանական այգում՝ պարզելու մանրամասները: Մանրամասները` տեսանյութում:
18:03 31.10.2019
Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա պատանու նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն։ Մեղադրյալի պաշտպան Սեդրակ Մկրտչյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ իր պաշտպանյալին հոգեբուժական հաստատություն կտեղափոխեն նոյեմբերի 8-ին: Մկրտչյանն ընդգծեց, որ քննության հետագա ընթացքի համար կարևոր է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, քանի որ միայն դրանից հետո պարզ կլինի պատանին մեղսունակ է, թե ոչ: «Եզրակացությունից շատ բան է կախված՝ […]
17:50 31.10.2019
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով հետախուզվող անձը: Վերջինս կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին հրազենային վնասվածքներով Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել […]
17:26 31.10.2019
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:26-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գարուշ […]
16:47 31.10.2019
Ավելի վաղ հյատնել էինք` փաստաբան Տիգրան Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց ոստիկանության լրատվական բաժնի հետ, և մեզ հայտնեցին, որ այս […]
16:30 31.10.2019
Երևանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքի բաժնի համակարգող Արտյոմ Մակարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է այս գիշեր գրանցված դեպքին: Հիշեցնենք, շները հոշոտել էին կենդանաբանական այգու երեք կենգուրուներին: Նա պատմել է՝ բանակցություններն ավարտել էին, արդեն էգ կենգուրուներ պիտի բերեին, այդ նպատակով ազատավանդակ էին վերակառուցել: «Եթե չենք ուզում ամեն վանդակը դարձնենք վագրի վանդակ, որ ոչ մի շուն կամ […]
15:06 31.10.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի տարածքում, մոտավորապես ճաշարանի հատվածում մոտ մեկ ժամ առաջ ծուխ է նկատվել։ Ժամանել է ԱԻՆ համապատասխան ծառայությունը, խնդիրը վերացված է։ «Միջադեպը չի ազդել քաղաքապետարանի բնականոն աշխատանքի վրա, ընդհատումներ կամ, առավել ևս տարհանում, չի եղել, ներկայումս էլ քաղաքապետարանն աշխատում է սովորական ռեժիմով»,- […]
14:44 31.10.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երեք կենգուրուների անկումը մեծ կորուստ է Կենդանաբանական այգու համար. «Առավոտ շուտ այդ դաժան լուրը լսելը կրկնակի ցավոտ էր, որովհետև տեղի ունեցածի համար նաև անձնական պատասխանատվություն եմ զգում: Մի կողմից մարդասիրական կերպով ենք վնասազերծում շներին՝ պահպանելով նրանց կյանքը, մյուս կողմից՝ չկարողացանք պահպանել […]
14:36 31.10.2019
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկում հայտնաբերել են 1 հեռախոս, բջջային հեռախոսի 4 անլար ականջակալ, ինքնաշեն պարսատիկ, պարանով ամրացված պարկ, որի միջոցով ազատազրկված անձինք կատարում են փոխանցումներ, 10 լիտր ինքնաթոր ոգելից խմիչք, ինչպես նաև առանձնացված 9 փաթեթներով ևս մեկ պարկ, որոնցից երկուսում՝ ամբողջական ու մասնատված, […]
13:23 31.10.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության ու Մալաթիայի բաժնի, ինչպես և ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան մայրաքաղաքի Վահրամ Փափազյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերեցին ու Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդին, որը […]
11:05 31.10.2019
Հոկտեմբերի 30-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3 հա, 2000 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ 4000 քմ […]
09:13 31.10.2019
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 19:03-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ […]
09:04 31.10.2019
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:38-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի կամրջի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 16:56-ին: Պարզվել է, որ Ներքին Չարբախի 1-ին փողոցի վերջնամասում այրվել են մոտ 2000 քմ […]
23:51 30.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի՝ Խանջյան գյուղի վարչական տարածքում բախվել են Opel մակնիշի 34 ՍN 028 համարանիշի ավտոմեքենան և խոտի հակով բարձված տրակտորը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով տրակտորիստը, Opel-ի վարորդն ու Opel-ի 2 ուղևորները, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանրության ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արմավիր» […]
23:42 30.10.2019
Քևին Սփեյսիին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրող տղամարդը հանկարծամահ է եղել, ինչից հետո գործը փակվել է, հաղորդում է Independent–ը: Որոշումը հրապարակվել է Լոս Անջելեսի շրջանային դատախազությունում: Հայտարարվել է, որ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքները չեն կարող ապացուցվել առանց զոհի: Մեղադրողը մասնագիտությամբ մերսող էր, որը նշում էր, որ 2016-ին Սփեյսին սեանսի ընթացքում ստիպել է նրան դիպչել իր սեռական […]
22:35 30.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 34 P 865 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 78 կմ հատվածում՝ «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 81-ամյա Յուրի Միրզոյանին։ Shamshyan,com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, որ տեղափոխեն հիվանդանոց, Սևանի բժշկական կենտրոնի բժիշկներն […]
21:04 30.10.2019
Հոկտեմբերի 30-ին` ժամը 15:06-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 39-րդ կմ-ին բախվել են «Mazda 8» […]
18:54 30.10.2019
Ակտիվիստ Անի Խաչատրյանը «ծխախոտային» հերթական պատմության մեջ է հայտնվել: Այս անգամ միջադեպը գրանցվել է 57 համարի միկրոավտոբուսում: Խաչատրյանն այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` նկարագրելով իր հետ տեղի ունեցածը. «57 համարի մարշրուտկա (ավտոն համարներով նկարի մեջինն ա), ծխող վարորդ, ես․ -Որ խնդրեմ, կհանգցնե՞ք սիգարետը։ -Հիմա չէ։ -Բա ե՞րբ։ ․․․ֆռռում ա, նողկանքով ու ատելությամբ […]
17:20 30.10.2019
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 07:30-ին, 68 փրկարար մեկնել է Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 11 աշխատակից: Այրվում է մոտ 25-30 հա բուսածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին:
16:00 30.10.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 25-ին` ժամը 11:37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ: Հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև՝ ԱՆ կողմից […]
14:45 30.10.2019
Օրերս ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, ապօրինի անտառահատումների և փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարի շրջանակում, օրինականությունը ստուգելու նպատակով Նոյեմբերյան համայնքի «Ջուջևանի ղաշ» կոչվող տարածքից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ-469» ավտոմեքենա։ Մեքենայի 60-ամյա ուղևորը, որ Նոյեմբերյանի անտառտնտեսության Դովեղ անտառպետության անտառապահներից էր, համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, […]
11:59 30.10.2019
ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 29-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 500 քմ, Արարատի մարզի Արևշատ գյուղում՝ 200 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ […]