19:15 26.11.2019
Դեկտեմբերի 6-ին Россия հեռուստաալիքով տեղի է ունենալու Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» կինոնկարի հեռուստատեսային պրեմիերան, որը նկարահանվել է Հայաստանում 1988թ. երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ:
Ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ամենաավերիչ և զոհերի թվաքանակով ամենամեծ երկրաշարժի մասին:
«Սպիտակ» ֆիլմը պատմում է Գոռի մասին, որը, լքելով Հայաստանը ավելի լավ կյանքի որոնման նպատակով, վերադառնում է երկրաշարժից հետո՝ գտնելու իր տունը, կնոջը և դստերը, բայց արդեն ուշ է լինում: Աղետի հետևանքով ամեն ինչ ավերված է լինում:
«Սպիտակը» ստացել է Մոսկովյան կինոփառատոնի Святой Георгий մրցանակը, և դիմահարդարման աշխատանքների համար՝ «Ոսկե արծիվ», ինչպես նաև ընդգրկվել է «Օսկար» մրցանակաբաշխության երկար ցուցակի մեջ՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմի երաժշտությունը գրել է աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
19:16 12.05.2025
Գերմանիան Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցություններին ներկա գտնվելու պատրաստակամություն է հայտնելԳերմանիայի կառավարությունը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում մասնակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ հնարավոր բանակցություններին։ Այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը։ «Գերմանական կառավարությունը պատրաստ է ներկա գտնվելու Ստամբուլի բանակցություններին։ Դա ներկայում մշակվում է: Ըստ էության, խոսքը գնալու է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին: Սակայն առաջարկվելու է եվրոպացի գործընկերների աջակցությունը», […] ...
19:06 12.05.2025
Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի ԼյուքսեմբուրգՄայիսի 13-14-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ: Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ: ...
19:00 12.05.2025
«Ինտերը» շարունակում է չեմպիոնական պայքարըԻտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Գոլերը խփել են Նիկոլա Զալևսկին ու Քրիստիան Ասլանին։ Հանդիպումը մկանային ծանրաբեռնվածության պատճառով բաց է թողել Հենրիխ Մխիթարյանը։ «Ինտերը» 77 միավորով երկրորդ տեղում է։ «Տորինոն» 11-րդն է՝ 44 միավորով։ ...
18:54 12.05.2025
Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը կայացել է նոր ձևաչափով և ընդլայնված օրակարգովԱրդարադատության նախարարի տեղակալ, խորհրդի նախագահ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են նաև Խորհրդի անդամ ոլորտային գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բացման խոսքում Աննա Կարապետյանը շեշտադրել է, որ Խորհրդի գործունեությունը պետք է լինի կառուցողական և առարկայական՝ կարևորելով միջգերատեսչական համագործակցությունը և երեխայի լավագույն շահի վրա հիմնված արդյունքների ապահովումը։ Աննա […] ...
18:47 12.05.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրենից բռնագանձել 6 անշարժ գույք, դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Աշոտ Երիցյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք՝ Երևանում և Տավուշի մարզում. 1 տրանսպորտային […] ...
18:40 12.05.2025
«Ռեալը» ոչ մի իրական գոլային պահ չստեղծեց․ Յամալ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի կարծիքով Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի խաղում (4-3) ոչ մի իրական գոլային պահ չի ստեղծել, հայտնում է As-ը։ «Չեմպիոնների լիգայում կրած պարտությունը մոռացել էինք և անչափ կարևոր հաղթանակ տարանք։ Խաղավերջում շատ գոլեր ենք բաց թողնում. պետք է շտկենք դա։ «Ռեալը» ոչ մի իրական գոլային պահ չստեղծեց։ Դեռ չենք խաղում […] ...