TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Երկու պատանիներին և անչափահասին մեղադրանք է առաջադրվել գողություն կատարելու համար

13:23 19.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքում կատարված գողությունների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի երեք բնակչի: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ալավերդի քաղաքի 20-ամյա բնակիչը, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով համաքաղաքացիների հետ՝ ծնված 1990 և 1998թթ., 2018 թվականի […]

̰
ՌԴ-ում կինը հյուր է գնացել` օրեր շարունակ 8 հիվանդ երեխաներին թողնելով հարբած տատիկի մոտ

13:20 19.11.2019

Մոսկվայի բնակիչներից մեկը մի քանի օր իր ութ հիվանդ երեխաներին թողել է բնակարանում և հյուր գնացել: Փոքրիկ մանկապարտեզի խնամակալ է մնացել հարբեցող տատիկը: Քննիչները արդեն սկսել են ուսումնասիրությունները: 63-ամյա կնոջ կանչով Հովհաննես Այվազովսկու փողոց ժամանած շտապօգնության բժիշկները ուշադրություն են դարձրել երեխաների ոչ նախանձելի վիճակի վրա: Տատը դժվարությամբ է կարողացել խոսել, քանի որ հարբած էր, բայց […]

̰
Անտառային հրդեհների պատճառով Սիդնեյը ծածկվել է ծխամշուշով

13:12 19.11.2019

Ավստրալիայի արևելյան շրջաններում արդեն մի քանի շաբաթ է, ինչ մոլեգնում են անտառային հրդեհները: Դրանք արդեն խլել են 6 մարդու կյանք: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են ուժեղ քամին և չոր եղանակը: BBC-ի փոխանցմամբ՝ ուժեղ քամին հարևան շրջաններից ծուխը տեղափոխել է Սիդնեյ, ինչի հետևանքով քաղաքն ամբողջությամբ պատվել է ծխամշուշով: Քաղաքի որոշ […]

̰
Անցած 1 օրում ՀՀ-ում արձանագրվել է 24 ՃՏՊ․ զոհվել է 3, վիրավորվել՝ 25 մարդ

10:57 19.11.2019

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 69 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու` 13, խարդախության՝ 7, յուրացման կամ վատնման` 5, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, կողոպուտի, […]

̰
Վթար Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին. ուղևորը տեղում մահացել է

10:04 19.11.2019

Նոյեմբերի 19-ին՝  ժամը 01:27-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Ակունք ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Montero» և «Opel Astra G» (վարորդ` Արմեն Ս., ծնված […]

̰
Ողբերգական դեպք Բագրատաշենի մաքսատանը. բեռնատարի տակ հայտնաբերվել է 55-ամյա կնոջ դի

00:14 19.11.2019

Նոյեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Սամվել Սիմոնյանն իր վարած Volvo մակնիշի 88 PM 887 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 519 Լ 01 կցորդով վրաերթի է ենթարկել Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Լիդա Աբրահամյանին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Փաստի առթիվ Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել […]

̰
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան

21:01 18.11.2019

Տավուշի մարզում ականի պայթյունի հետեւանքով վիրավորված պայմանագրային զինծառայողը տեղափոխվում է Երևան: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ներկայում իրականացվում է վիրավոր զինծառայողի տեղափոխումը: Առողջական վիճակի վերաբերյալ շատ մանրամասներ ներկայում չեմ կարող հաղորդել, նրա ոտքն անդամահատել են»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

̰
Արաբական ծովում տարեց լողորդ է խեղդվել

21:00 18.11.2019

Արաբական ծովում տարեց զբոսաշրջիկ է խեղդվել:  Դեպքը տեղի է ունեցել հնդկական Գոա նահանգում:  Այս մասին հայտնել է տեղական  The Times of India հրատարակչությունը: Ռուս 64-ամյա զբոսաշրջիկը ծովն է մտել լողալու: Որոշ ժամանակ անց լողափին գտնվող նրա կինը նկատել է, որ  ամուսինը չի երևում ջրում:  Նա անմիջապես կանչել է փրկարարներին:  Վերջիններս  դուրս են եկե ծով որոնումների: […]

̰
Բացահայտվել է «Զվարթնոց» օդանավակայանում զբոսաշրջիկի ուղեբեռից ոսկյա զարդերի գողությունը

20:56 18.11.2019

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկի ուղեբեռի միջից հափշտակել էին ոսկյա զարդեր։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Բաժնի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը, համագործակցելով ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ։ Միջոցառումների արդյունքում պարզվեցին դեպքի մի շարք հանգամանքներ։ Հաղորդումից ժամեր անց ոստիկանները օդանավակայանի […]

̰
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բեռնատար է շրջվել

20:38 18.11.2019

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 18:13-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Որոնվում է մեքենայի սրահից առերևույթ գողություն կատարած անձը

19:21 18.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում  քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ապօրինի շինություն մուտք գործած և առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով` 2019թ. օգոստոսի 27-ին ոստիկանությունում Արմավիրի մարզի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ օգոստոսի 23-ին` ժամը 12։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, Երևան քաղաքի […]

̰ ̰
Խոշոր հրդեհ Զովունի գյուղում

18:49 18.11.2019

Նոյեմբերի 18-ին, ժամը 18:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ փայտի արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ ծառայությունից: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների […]

̰
Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

18:32 18.11.2019

Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: Նա Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ է: Նա նշեց, որ պայմանագրային զինծառայող Լորիս Չոբանյանը տեղափոխվել է Բերդի հիվանդանոց, այնտեղ նա վիրահատվել է, և ծնկից ներքև զինծառայողին անդամահատել են: Ավելի վաղ հայտնել էինք` Արցախում ականի պայթյունից […]

̰
Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել

17:56 18.11.2019

Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը  SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: Նա նշեց, որ զինծառայողը ՀՀ Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է: Նրա խոսքով դեպքը տեղի է ունեցել երեկ Արցախում: Ականի պայթյունից վիրավորված Ա. Սադյանին Մարտակերտի հիվանդանոցում վիրահատել են, ծնկից ներքև անդամահատել: Զինծառայողին տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ:

̰
Քաջարանում 45-ամյա ամուսինը դանակահարել է 36-ամյա կնոջը

15:00 18.11.2019

Նոյեմբերի 16-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ «սրունքի ծակած-կտրած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ «Քաջարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Քաջարանի 36-ամյա մի բնակչուհի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մոտ մեկ ժամ առաջ իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով նրան հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 45-ամյա ամուսինը: […]

̰
Պատշգամբը, որի վրա երկու տղամարդ ծեծկռտուքի են բռնվել, փլվել է. կա զոհ

14:43 18.11.2019

Պատշգամբը, որի վրա երկու տղամարդ ծեծկռտուքի են բռնվել, փլուզվել է: Դեպքը տեղի է ունեցել երեկ Աստրախան քաղաքի Յաբլոչկովի փողոցի բնակելի շենքերից մեկում: Փլուզվել է 4-րդ հարկի պատշգամբը: Հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից մեկը, որը 39 տարեկան էր, այսօր առավոտյան մահացել է, իսկ երկրորդ՝ 36 ամյա տղամարդու վիճակը մնում է ծանր: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հետաքննությունը պարզել […]

̰
Ինչպես է Մոսկվայում առանց վարորդի ավտոբուսը հարվածում տարեց կնոջն ու երեխային

14:00 18.11.2019

Մոսկվայի արևմուտքում ուղևորատար ավտոբուսը հարվածել է մի կնոջ: Դեպքը տեղի է ունեցել ակադեմիկոս Պավլովի փողոցում: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությանը: Նախնական տվյալներով՝ երբ ուղևորներն իջել են, վարորդն անցել է՝ զննելու ավտոբուսի սրահը՝ առանց մեքենան ձեռքի արգելակի վրա դնելու: Այդ պահին երեխայի հետ տարեց մի կին փորձել է անցնել ավտոբուսի առջևով, […]

̰
Ստեփանակերտում հրդեհի հետևանքով մարդ է մահացել

13:47 18.11.2019

Արցախի Հանրապետության ԱԻՆ ծառայությունից տեղեկացնում են, որ հրդեհ է բռնկվել Ստեփանակերտի Մաշտոց 2\10 շենքում: Հրդեհի հետևանքով քաղաքացի է մահացել:

̰
Արցախի պողոտայում վրաերթի ենթարկված ընտանիքի անդամներից չորսը երեխաներ են

13:08 18.11.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հրապարակել այսօր վթարի հետևանքով տուժած քաղաքացիների մասին: «Նոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, որոնք փողոցը հատել են անթույլատրելի վայրով: Նրանք նույն ընտանիքի անդամներ են: Վթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են տեղափոխվել 4 երեխաներ, որոնցից երկուսը տեղում ստացել […]

̰
Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով չորս մարդ է մահացել

12:50 18.11.2019

Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով չորս մարդ է մահացել, վեց մարդ տուժել է: Այս մասին հայտնում է RT-ն: Հաղորդվում է, որ երեք հոգի մահացել է տեղում, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ Կալիֆոռնիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է տուժել: Միջադեպը տեղի է ունեցել բնակելի տներից մեկի հետնաբակում, երբ […]

̰
40-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի

11:50 18.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:50-ի սահմաններում Խարբերդի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գեղամյանն՝ իր վարած KIA մակնիշի 808 NN 81 համարանիշի ավտոմեքենայով, Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի: Վրաերթի ենթարկվածներին առաջինն օգնության է հասել այդ պահին նշված վայրով աշխատանքի մեկնող Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի […]

̰
Վթար Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում. տուժածների վիճակը ծանր է

11:06 18.11.2019

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 22:11-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Արմեն Մ., ծնված 1994 […]

̰
Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է բետոնե բաժանարար գոտուն և գլխիվայր շրջվել

08:08 18.11.2019

Նոյեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Գևորգ Մանուչարյանը Մյասնիկյան պողոտայում՝ իր վարած Mercedes E-320 մակնիշի 35 QM 589 համարանիշի ավտոմեքենայով, բախվել է բաժանարար բետոնե հատվածին, և առաջ ընթանալով ու գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: […]

̰
Լիահույս ենք՝ վաղն ուշ երեկոյան կամ առավելագույնը մյուս օրը Արման Մարգարյանը կկարողանա վերադառնալ՝ մասնակցելու վերջին հրաժեշտին․ Ռ․ Պետրոսյան

22:09 17.11.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու տվյալ տարածաշրջանում մեր գլխավոր հյուպատոսարանն զբաղվում են խնդրի շտապ կարգավորման ուղղությամբ։ Այս մասին գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Լիահույս ենք՝ վաղն ուշ երեկոյան կամ առավելագույնը մյուս օրն արդեն կկարգավորվեն վերադարձի համար անհրաժեշտ փաստաթղթային խնդիրներն, ու Արման Մարգարյանը կկարողանա վերադառնալ՝ մասնակցելու վերջին հրաժեշտին։ Կրկին անգամ ցավակցում եմ այդ ընտանիքի բոլոր հարազատներին […]

̰
Նոր Հաճնում մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն ազատ արձակեն՝ զավակների թաղմանը մասնակցելու համար

20:33 17.11.2019

Երեկ հայտնել էինք, որ խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով մահացել են Կոտայքի մարզի բնակիչ 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռնիկները: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը: ArmLur.am-ի տեղեկություններով՝  ողբերգական տեղեկության […]

̰
Նոր Հաճնում շմոլ գազից թունավորված աղջիկները «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին

19:31 17.11.2019

Երեկ հայտնել էինք, որ խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազի հետևանքով մահացել են Կոտայքի մարզի բնակիչ 77-ամյա Ժաննա Սիմոնյանը և նրա չորս թոռնիկները: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել էին այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը: Երևանի «Արարատ» ՖԱ-ն ողբերգական […]

̰
Ինչպես են բորենիները փորձում կենդանի ռնգեղջյուրին խժռել

18:00 17.11.2019

31-ամյա Դենի Բեսթերը, ով հաճախ է լինում աֆրիկյան այգիներում, նկարահանել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են բորենիները փորձում ուտել կենդանի ռնգեղջյուրին: Այս մասին գրում է Nat-geo.ru-ն: Դենին ջրհորի մոտ նկատել է բորենիների խումբ և երեք ռնգեղջյուր: Նախապես վիճակը խաղաղ է եղել, սակայն զբոսաշրջիկը որոշել է սպասել: Դրանից հետո նա ականատես է եղել մեկ այլ […]

̰
Հնդկաստանում բռնել են մարդկային կյանքեր խլած «Բեն Լադեն» փղին

17:00 17.11.2019

Հնդկաստանի Ասամ նահանգում բռնել են հինգ մարդու կյանք խլած, զայրացած փղին, որը ստացել էր Բեն Լադեն մականունը (նկատի ունենալով «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենին): Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հոկտեմբերին փիղը նահանգի գյուղերից մեկում 5 մարդու կյանք էր խլել կատաղության նոպայի ժամանակ: Կենդանին մեկ ամիս շարունակ վախի մեջ է պահել […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել

15:09 17.11.2019

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 16-ի ժամը 22։50-ի սահմաններում հայտնաբերվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորված անձ, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող, 07․10․1998թ․ ծնված  Սարգիս Հակոբի Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի […]

̰
BACK_TO_TOP