14:43 21.11.2019
Նոյեմբերի 11-ին Սարի թաղի մի բնակչուհուց ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ տնից փող են գողացել: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մոր բացակայության ժամանակ 32-ամյա որդին է փողը վերցրել պահարանից: Կատարվում է նախաքննություն:
14:28 21.11.2019
Այս պահին այրվում է Երևանի Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տանիքը: Մանրամասները` տեսանյութում:
13:37 21.11.2019
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:41-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, վնասվել է գազատար խողովակը, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
13:14 21.11.2019
Օրեր առաջ Ենոքավանի անտառներից մեկում կովկասյան ընձառյուծը հարձակվել էր քաղաքացու վրա: Բազմաթիվ խոր վերքերով 35-ամյա Արման Գաբրիելյանին տեղափոխել էին Իջևանի բժշկական կենտրոն: SHANTNEWS.am-ի թղթակիցը խոսել է տուժածի հետ, վերջինս պատմել է՝ բռունցքը, որ մտցրել էր հովազի բերանը, վնասված է: Գաբրիելյանը շարունակում է գտնվել բժիշկներ հսկողության ներքո, բայց վիճակը կայուն է: Տուժածը նաև պատմել է, թե […]
12:57 21.11.2019
Կարմիր հրապարակում Ուկրաինայի մի քաղաքացի փորձել է մտնել Կրեմլ, հայտնում է Московский комсомолец-ը: 36-ամյա կինը բղավել է, թե ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կինն է և ցանկացել է տեսնել նրան: Անվտանգության դաշնային ծառայություն աշխատակիցները ձերբակալել են կնոջը: Ոստիկանությունում կասկածել են, որ նա շիզոֆրենիա ունի և կնոջը տեղափոխել են Ալեքսեևի անվան հոգեբուժարան:
11:32 21.11.2019
Նոյեմբերի 20-ին խոշոր հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում, և ներսում կան անասուններ և կուտակված անասնակեր: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր է ժամանել մի քանի մարտական հաշվարկ: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԹԻՎ […]
10:15 21.11.2019
Նոյեմբերի 20-ին` ժամը 22:53-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Զորած քարեր» կոչվող տարածքում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Գ. ծնված 1974 թ.) դուրս […]
23:04 20.11.2019
ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում Քննչական կոմիտեի քննիչը պատանդ է վերցրել իր կնոջը, որն ի դեպ, հղի է: Ընտանեկան դրաման տեղի է ունեցել Կրասնոարմեյսկայա փողոցի բնակարաններից մեկում: Առավոտից ամուսինը արգելափակվել է սեփական բնակարանում և սպառնացել է սպանել փոքրիկի սպասող կնոջը: Կոնֆլիկտի պատճառների մասին առայժմ ոչինչ չի նշվում: Հայտнի է միայն, որ քննչական կոմիտեի քննիչը նախկինում աշխատել […]
22:50 20.11.2019
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ գտնվող առևտրի կենտրոնում ծառայություն իրականացնելիս, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողը նկատել էր, որ մի երիտասարդ խանութից բաճկոն է բացահայտ հափշտակել և փորձում է փախչել: Պահպանության ծառայողը հետապնդել էր, բռնել նրան և բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: 21-ամյա երիտասարդը, որ Իսակովի պողոտայի բնակիչ է, […]
19:00 20.11.2019
Մեքսիկացի ֆիթնես մոդել և մարզիչ Ալոնդրա Վիլյասենոն մահացած է հայտնաբերվել Տիխուանա քաղաքում գտնվող իր տանը, գրում է Mirror-ը: 23-ամյա աղջկա դին հայտնաբերել է մայրը: Կինը որոշ ժամանակ չի կարողացել հեռախոսով կապ հաստատել դստեր հետ և անհանգստանալով` գնացել է նրա տուն: Տեղի ոստիկանության տվյալներով՝ մոդելի մարմնի վրա հայտնաբերվել են դանակահարության հետքեր, և նա, ըստ երևույթին, մահացել […]
18:56 20.11.2019
Վայրի բնությունը կենդանիների համար լի է անակնկալներով, և երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե որտեղից կարող է գալ վտանգը: Երիտասարդ առյուծն անզգուշության հետևանքով կարող էր կոկորդիլոսի ճաշը դառնալ, սակայն աչալուրջ «եղբայրը» միջամտել է և իր վրա վերցրել կոկորդիլոսի հարձակումը` հրաշքով փրկվելով: Ըստ տեսանյութի հեղինակի` առյուծները հագեցնում էին իրենց ծարավը Լինյանտի գետի ափին, որը տեղակայված է Արևմտյան […]
18:50 20.11.2019
Ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մայակովսկի գյուղի 32-ամյա մի բնակիչ, որը նախկինում բնակարանային գողությունների համար դատապարտվել էր և ամիսներ առաջ էր միայն քրեակատարողական հիմնարկից ազատվել, դարձյալ գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ միջոցառումներով, բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 19-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Կոտայքի […]
18:30 20.11.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ գողություն կատարած և ուրիշի բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով` 2019թ մայիսի 25-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել ՌԴ քաղաքացին այն մասին, որ սույն թվականի մայիսի 24-ին անհայտ անձը, իրեն անհայտ վայրում գրպանից գաղտնի հափշտակել է […]
18:14 20.11.2019
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ենոքավանի անտառներից մեկում. հովազը հարձակվել է 35-ամյա Արման Գաբրիելյանի վրա: Նա վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն: Գաբրիելյանը պատմել է, որ այդ անտառներում ինքն ունի մոտ 150 խոզ և պարբերաբար գնում է ստուգելու, թե որտեղ են: Այս անգամ նա ճանապարհին մի քանի հոշոտված խոզ է տեսել, արյան հետքերով բարձրացել է […]
18:04 20.11.2019
Նոյեմբերի 18-ին, ժամը 12։18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղից դեպի հյուսիս գտնվող անտառում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։20-ին։
17:10 20.11.2019
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 21։00-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Գոգարան գյուղի մոտակայքում հրդեհի օջախ է նկատվում։ Կապ է հաստատվել Գոգարանի գյուղապետի հետ, որը տեղեկացրեց, որ հրդեհը գտնվում է Գոգարան գյուղից դեպի հյուսիս՝ Բազումի լեռնաշղթայում: Հրդեհը գտնվում է դժվարամատչելի տարածքում, հարակից անտառածածկ տարածքներ չկան: Նոյեմբերի 19-ին՝ ժամը 09։29-ին, Գոգարանի գյուղապետից տեղեկություն է ստացվել, […]
17:00 20.11.2019
Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած, մազապուրծ եղած և Հայաստանում ապրող փոքրաթիվ մարդկանցից ևս մեկը։ 109 տարեկանում կյանքից հեռացել է Գույնա Մարկոսյանը։ Նա ծնունդով Կարսից էր, ընտանիքի հետ Արևելյան Հայաստան էր տեղափոխվել 1915 թվականին։ Կենդանության օրոք ծեր կինը պատմել էր, որ 1915-ին ընտանիքը որոշել է տեղափոխվել Թուրքիայում կոտորածից խուսափելու համար։ Մակույկով անցել են Ախուրյան գետն ու […]
14:48 20.11.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում միջոցներ ձեռնարկելով թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը: Մասնավորապես, 2019թ նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների օպերատիվ հսկողության ներքո «Մեղրի» մաքսային կետով, Թեհրան-Երևան երթուղային […]
13:49 20.11.2019
Ենոքավանի անտառներից մեկում հովազը հարձակվել է իր կենդանիներին հաշվելու գնացած քաղաքացու վրա: Բազմաթիվ խոր վերքերով 35-ամյա Արման Գաբրիելյանին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը նշել է, որ վերքերը մշակել-կարելը տևել է մոտ երկուսուկես ժամ: «Բռունցքը, որ մտցրել էր հովազի բերանը, լրիվ վնասված էր, շուրթը ճանկով կիսված էր, […]
11:20 20.11.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 6-ական, յուրացման կամ վատնման` 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու՝ 2-ական, կողոպուտի, […]
10:48 20.11.2019
Այսօր Երևանում ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02:20-ի սահմաններում Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Արևյանն՝ իր վարած Mercedes մակնիշի 29 ՏՏ 238 համարանիշի ավտոմեքենայով, Մաշտոցի պողոտա 2 հասցեում՝ թունելի սկզբնամասում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla մակնիշի 273 II 02 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տուժածներ չկան: Աղբյուրը հայտնում է, որ […]
08:39 20.11.2019
Ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 17-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 01։50-ի սահմաններում նշված հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «աջ վերհոնքային և ստորին շրթունքի շրջանի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները պարզել են՝ վիրավորը Գեղարքունիքի մարզի […]
00:00 20.11.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 55-ամյա Հասմիկ Հ-ի դիմումի փաստով։ Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջինս դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ 2016 թվականից մինչև այս տարվա հուլիսն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի բնակչուհի՝ 54-ամյա Մարիամ Հ․-ն իր ընտանիքի վրա եղած «թուղթ ու գիրը բացելու» համար […]
21:23 19.11.2019
Մանկապղծության հերթական դեպքն է բացահայտվել Սյունիքում։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մարզի 62-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել աղջիկ երեխաների նկատմամբ անառակաբարո գործողությունների կատարելու համար։ Սեռական ոտնձգության զոհերը 10 տարեկան աղջնակներ են՝ 4 հոգի։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
20:16 19.11.2019
Հրապարակվել են ՌԴ Պենզա քաղաքում այսօր տեղի ունեցած արտակարգ պատահարի զոհերի անունները: Մահացածները 1966 և 1970 թվականներին ծնված տղամարդիկ են: Արտակարգ պատահարը գրանցվել էր այսօր առավոտյան՝ Պենզայի խանութներից մեկի հարևանությամբ գտնվող ավտոկանգառի տարածքում: Տեղի էր ունեցել ասֆալտաշերտի փլուզում, ինչի հետևանքով կայանած Lada Largus մակնիշի մեքենան հայտնվել է փոսում, որը լցված է եղել գրեթե եռման ջրով: […]
15:43 19.11.2019
Երևանում նոյեմբերի 18-ին «շմոլ գազով թունավորման» դեպք է տեղի ունեցել. ժամը 18:50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ 08 խումբը Թումանյան փողոցի 27 շենքի բնակարաններից մեկից «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացու: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են՝ […]
15:27 19.11.2019
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի լույս 18-ի գիշերը Դրոյի փողոցում տեղադրված «Թել Սելլ» վճարային տերմինալի գողության դեպք են կանխել։ Քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ երեք երիտասարդ պետք է վճարային տերմինալը գողանային։ Նրանք տերմինալը տեղահան էին արել ու փորձել հափշտակել, սակայն ոստիկանները բռնել […]
15:15 19.11.2019
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից ահազանզ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ Արտենի-Արագածավան գյուղերի միջնամասում երկաթուղու գծերի վրա մի քաղաքացի կա ընկած։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 59-ամյա, Ա. Մ.-ն, վարելով թիվ 3402 համարի բեռնատար գնացքը, Երևան-Գյումրի […]