TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ծեծկռտուք Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքում. կան բերման ենթարկվածներ

14:51 17.11.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 15-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։50-ի սահմաններում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել […]

̰
Ջանլուիջի Դոննարուման շրջել է ողողված Վենետիկում

14:26 17.11.2019

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինայի և թիմի մենեջեր Ջանլուկա Վիալիի ընկերակցությամբ, շրջել է ջրով ողողված Վենետիկում: Բոսնիայի հետ խաղից հետո թիմը որոշել է աջակցություն հայտնել ջրի մեջ գտնվող քաղաքին, որին պատուհասել է վերջին 50 տարվա ընթացքում տեղի ունեցած ամենամեծ ջրհեղեղը: Ջրի մակարդակն արդեն իջել է, բայց քաղաքի որոշ վայրերում, մասնավորապես […]

̰
Հոնկոնգում ցուցարարներն աղեղներով կրակել են ոստիկանների վրա

13:02 17.11.2019

Հոնկոնգում ցուցարարները կրկին բախվել են ոստիկանության հետ և աղեղներով կրակել են իրավապահների վրա: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը: Տեղի ոստիկանության տվյալներով ՝ ակցիայի մասնակիցների՝ աղեղներով կրակելու հետևանքով սպաներից մեկը ոտքից վիրավորվել է: Բացի այդ, ակտիվիստները բենզինով շշեր են նետել ոստիկանների վրա: Ի պատասխան այս գործողությունների՝ Հոնկոնգի իրավապահ մարմինները ցուցարարների դեմ օգտագործել […]

̰
Ինչպե՞ս է խանութի վաճառողը փորձում «փրկել» Վենետիկը ջրհեղեղից

12:44 17.11.2019

Տեղատարափ անձրևները Վենետիկում ջրհեղեղի պատճառ են դարձել: Ջրհեղեղի պատճառած վնասը հասել է 1 միլիարդ եվրոյի: Վենետիկում ջրի ավելի բարձր մակարդակ՝ 194 սանտիմետր, գրանցվել էր ավելի քան 50 տարի առաջ՝ 1966 թվականին: Lenta.ru-ն հրապարակել է մի հոլովակ, որտեղ խանութի մի աշխատակից յուրովի է փորձում ջրից «ազատել» խանութը: Как же он пытается спасти Венецию от наводнения! ? […]

̰
Աբովյանում ավտոմեքենա է այրվել

11:58 17.11.2019

Նոյեմբերի 17-ին, ժամը 04:02-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:19-ին, մարվել՝ 04:29-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը, […]

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. վրաերթի ենթարկված տարեց տղամարդը մահացել է

11:28 17.11.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ նոյեմբերի 16-ին, հիվանդանոցում Պտղունք գյուղի բնակիչ՝ 67-ամյա Յուրիկ Մանուկյանի մահվան փաստով։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 20-ին, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Սարգսյանի կողմից վարած Nissan March մակնիշի 18 GV 018 […]

̰
Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է

10:51 17.11.2019

Նոյեմբերի 17-ին, ժամը 09:30-ին Արա լեռան լանջին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 18 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 11:35 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտ` Արայի լեռան լանջին, […]

̰
Մահացել է Կալիֆոռնիայում երկու հոգու սպանած դեռահասը

23:48 16.11.2019

ԱՄՆ-ում մահացել է 16-ամյա Նաթանիել Բերհոուն, որը նոյեմբերի 15-ին Կալիֆոռնիայի Սանտա Կլարիտա քաղաքում իր ծննդյան օրվան նվիրված երեկույթի ժամանակ կրակ է բացել և սպանել երկու հոգու: Այդ մասին հայտնում է Reuters-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեռահասը կատարվածից հետո իր գլխին է կրակել: Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ստացված վնասվածքից Բերհոուն […]

̰
Դեռահասը փրկել է քրոջը կոկորդիլոսի ճիրաններից

22:56 16.11.2019

Ֆիլիպիններում դեռահասը մահվանից փրկել է իր փոքրիկ քրոջը, գրում է Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել Փալավան նահանգում, երբ 12-ամյա աղջնակը ցանկացել է փողոցն անցնել, իսկ 4 մետրանոց կոկորդիլոսը բռնել է նրա ոտքը: Աղջկա բղավոցները լսել է 15-ամյա եղբայրը: Նա սկսել է քարեր նետել կոկորդիլոսի ուղղությամբ, իսկ այդ ընթացքում օգնություն է կանչել: Հիվանդանոցում աղջկա կյանքը […]

̰
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը

21:23 16.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան […]

̰
Ցուցարարները փորձել են փակել Բարսելոնայի երկաթուղային կայարանները

20:53 16.11.2019

Կատալոնիայում շարունակվում են անկախության կողմնակիցների բողոքի ակցիաները: Այս անգամ ակցիայի մասնակիցները փորձել են փակել Բարսելոնայի երկաթուղային կայարանները: Կազմակերպիչները ցուցարարներին կոչ են արել ընտրել տարբեր կայարաններ՝ երթևեկությունը կաթվածահար անելու նպատակով: Այս մասին հայտնել է La Vanguardia-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշ կայարաններում իրավապահ մարմինները ցուցարարների առջև փակել են կայարանների մուտքերը: Կատալոնիայում բողոքի ցույցերը սկսել են հոկտեմբերի 14-ին, երբ […]

̰
Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում

19:45 16.11.2019

Նոյեմբերի 15-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի սկզբնամասում ստուգման են ենթարկել 48-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել փայտանյութով։ Տղամարդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հրավիրվել է բաժին և հայտնել է, որ ժամը 7-ի սահմաններում Փամբակ գյուղի հարակից անտառից բենզասղոցով հատել է 1 կանգուն ծառ և փայտանյութը […]

̰
«Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ բախումների հետևանքով վիրավորվել է 2 ցուցարար

18:35 16.11.2019

«Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում խորհրդարանական մեծամասնության նիստն ընթացել է բողոքի ցույցի ֆոնին: Նշենք, որ մեծամասնության նիստին քննարկվելու էին համամասնական ընտրական համակարգի առնչությամբ նախաձեռնությունը խորհրդարանում տապալելուց հետո զարգացող իրադարձությունները: Այն, սակայն, անցել է ցույցի ֆոնին: Դրսում գտնվող ընդդիմադիրները բախվել են ոստիկանների  հետ, ինչի  հետևանքով վիրավորվել է 2 ցուցարար, ովքեր մասնակցում էին այսպես կոչված «Ամոթի միջանցք» կոչված […]

̰
Պայթյուն Սիրիայի Էլ-Բաբ քաղաքում. կան զոհեր և վիրավորներ

18:18 16.11.2019

Սիրիայի հյուսիսային Էլ-Բաբ քաղաքում՝ թուրքական սահմանից ոչ հեռու, պայթյուն է որոտացել: Զոհվել է 18, վիրավորվել՝ 27 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը «Թվիթերի» իր պաշտոնական էջում հայտնել էր 10 զոհի և 15 վիրավորի մասին: Նախարարության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի կանգառում: Պայթել է պայթուցիկներով լի մեքենա: […]

̰
Սիրիայում պայթյունի հետևանքով 15 խաղաղ բնակիչ է զոհվել. SANA

17:44 16.11.2019

Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 15 խաղաղ բնակիչ: Այդ մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին: Աղբյուրների համաձայն՝ պայթուցիկ սարքը տեղադրվել է մեքենայում: Նշվում է, որ կան տուժածներ, որոնց թիվը, սակայն, չի հաղորդվում: Նաև նյութական մեծ վնաս է պատճառվել մոտակա տներին: Ավելի վաղ, Դամասկոսում՝ Լիբանանի դեսպանատան մոտ […]

̰
Ռուս մարզիկը և նրա ընկերուհին դաժան ծեծի համար ազատազրկվել են

17:29 16.11.2019

Նովոսիբիրսկի դատարանը դատապարտել է խառը մարտարվեստների մարզիկ Մարկ Բելիխին և նրա ընկերուհի Եկատերինա Կուրլաևային անցորդին դաժան ծեծի ենթարկելու համար: Այդ մասին հայտնում է Sport24-ը: Ըստ քննչական տվյալների՝ այս տարվա հունվարին Բելիխը և Կուրլաևան փողոցում հատուկ դաժանությամբ ծեծի են ենթարկել 34-ամյա մի տղամարդու: Մարզիկը նրան գցել է գետնին, աղջիկը չորս հարված է հասցրել նրան: 21-ամյա մարզիկը […]

̰
Թուրքիայում նոր կառուցվող մզկիթ է փլուզվել․ կա զոհ

15:56 16.11.2019

Թուրքիայի՝ Սիրիայի սահմանի մոտ գտնվող Գազիանթեփ նահանգում փլուզվել է նոր կառուցվող մզկիթ։ Շինարարները հասցրել էին հավաքել մզկիթի հիմնական երկաթբետոնե կոնստրուկցիաները, երբ դրանք քանդվել են նրանց աշխատանքի ընթացքում։ Ինժեներներից մեկը մնացել է` մնալով փլատակների տակ։ Նրա վրա այնքան քարեր են թափվել, որ շինարարին հաջողվել է հայտնաբերել 33 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում՝ արդեն մահացած վիճակում։ Մզկիթի […]

̰
Արայի լեռան լանջին հրդեհ է բռնկվել

15:23 16.11.2019

Նոյեմբերի 16-ին, ժամը 11:35 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտ` Արայի լեռան լանջին, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 4-5 հա խոտածածկ տարածք և թփուտներ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

̰
ՌԴ-ում վերջին հրաժեշտն են տվել դասախոսի կողմից դաժանաբար սպանված երիտասարդ աղջկան

15:08 16.11.2019

Կրասնոդարի երկրամասում ՝ Ստարովելիչկովսկայա գյուղում տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում սպանված ասպիրանտ Անաստասիա Եշչենկոյի հետ հրաժեշտի արարողությունը, հայտնում է ТАСС-ը: Հուղարկավորության արարողությունը կատարվել է նոյեմբերի 16-ի առավոտյան: Արարողությանը ներկա են եղել հանգուցյալի հարազատները, տեղի բնակիչները և ղեկավարության ներկայացուցիչները: Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել աղջկա ծնողների տանը: Աղջիկը կհուղարկավորվի գյուղի գերեզմանատանը, որտեղ թաղված են նրա հարազատները: […]

̰
Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը

14:49 16.11.2019

Աին-ից հայտնում են, որ նոյեմբերի 16-ին, ժամը 10:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է ջրհորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Ակնալիճ գյուղի Հոկտեմբերյան փոցոցի թիվ 4 շենքի ետնամասում գտնվող կոյուղահորը: Փրկարարները կոյուղահորից դուրս են […]

̰
Բժիշկները պայքարում են պատուհանից ընկած գյումրեցի 28-ամյա աղջկա կյանքի համար

14:37 16.11.2019

Գյումրիի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի երրորդ հարկի պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Վերջինս մարմնական բազմաթիվ վնասվածքներով, ծայրահեղ ծանր, շոկային վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Բժիշկները  պայքարում են նրա կյանքի համար: Կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ ինքնասպանության փորձ, հանգամանքների ուսումնասիրությամբ կզբաղվեն իրավապահ մարմինները: Ոստիկանության քննչական բաժնի մասնագետները […]

̰
Օդանավակայանի աշխատակիցները ուղևորի ուղեբեռից գողացել են մոտ 2 մլն դրամի ոսկեղեն

14:00 16.11.2019

Նոյեմբերի 15-ին, ժամը 20-ի սահմաններում ՌԴ քաղաքացին ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ստացել ուղեբեռը և ժամանման սրահից դուրս գալուց նկատել է, որ ուղեբեռից գողացել են իր ոսկյա զարդերը՝ պատճառելով մոտ 1 միլիոն 900 հազար դրամի վնաս: Բաժնի քրեական […]

̰
Ընտանիքի անդամները թունավորվել են շմոլ գազից

13:49 16.11.2019

Նոյեմբերի 15-ին` ժամը 4-ին, «Աբովյան» բժշկակական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով, բուժօգնության են դիմել Առինջ գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի չորս բնակիչները։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նշված քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է իրենց տանը՝ նոյեմբերի 14-ին` ժամը 21.30-ից սկսած։ Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Մեծ Բրիտանիայի արևմտյան հատվածում ուսանողական հանրակացարան է այրվում

13:40 16.11.2019

Մեծ Բրիտանիայի արևմտյան Բոլթոն քաղաքի ուսանողական հանրակացարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է The Telegraph-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր է ժամանել 25 հրշեջ մեքենա: Շենքից տարհանվել են բոլորը: Մոտակայքում ապրող մարդկանց խորհուրդ է տրվել փակել պատուհաններն ու դռները և հնարավորության դեպքում չմոտենալ դեպքի վայրին: Տուժածների մասին չկան տեղեկություններ:

̰
Հայաստան- Հունաստան խաղի ժամանակ ինչո՞ւ են բերման ենթարկել ՖԱՖ-ի անդամներին․ մանրամասներ

12:30 16.11.2019

Երեկ տրիբունաներում լարվածություն է առաջացել նաև ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Հունաստան խաղի ժամանակ: Խաղի վերջնամասում ՖԱՖ երկրպագուների ակումբի սեկտորում տեղի ունեցած միջադեպի պատճառով ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել 4 անձի և զեկուցել, որ ծառայություն իրականացնող անվտանգության աաշխատակիցները մատնացույց են արել նշված 4 քաղաքացիներին: Նրանց վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ: Արդեն կեսգիշերից […]

̰
Պայթյուն Իրաքում. կան զոհեր և վիրավորներ

12:14 16.11.2019

Իրաքի մայրաքաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ ականապատ մեքենա է պայթել: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել է 6, վիրավորվել՝ առնվազն 30 մարդ: Իրաքում հակակառավարական ցույցերը սկսվել են հոկտեմբերի սկզբին: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից: Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են վարչապետ Ադել […]

̰
Խոշոր հրդեհ Արմավիրում. վնասը կազմում է 35-40 մլն դրամ

11:37 16.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:25-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Արմավիր քաղաքի Սայաթ Նովա փողոցի թիվ 1ա տան հարակից անասնագոմին կից այրվում է պահեստավորված անասնակեր: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության մեծ թվով […]

̰
Սահմանային գոտում բռնկված հրդեհը մարվել է

11:16 16.11.2019

Նոյեմբերի 15-ին, ժամը 15։12-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Թուրքիայի Հանրապետության տարածքում հրդեհ է բռնկվել, առկա է տարածման վտանգ դեպի ՀՀ տարածք՝ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին: Համագործակցված աշխատանքների արդյունքում ժամը 19:30-ին հրդեհը հաջողվել […]

̰
Հրդեհ Տաշիր քաղաքում

09:52 16.11.2019

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 02:58-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Տաշիր քաղաքի Պուշկինի փողոցի տնակներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։18-ին, մարվել՝ 03։44-ին: Այրվել է տանիքի կառուցատարրերից մոտ 4 քմ հատված։ Տուժածներ չկան:

̰
Մոսկվայում ռոք երաժշտին և նրա մորը մահացած են հայտնաբերել

22:43 15.11.2019

Մոսկվայում մահացած վիճակում հայտնաբերել են «Մանևր» խմբի 44-ամյա ռոք մենակատարուհի Նադիրա Սադիկովային և նրա մորը, գրում է Рен ТВ–ն: Կանանց կորելուց հետո նրանց բարեկամը դիմել է ոստիկանություն: Նա նշել է, որ իր բարեկամուհիները սկսել են իր հետ կապի դուրս չգալ: Նրանց մարմինները հայտնաբերվել են լոգարանում: Այս պահին դեպքի առթիվ կատարվում է քննություն:  

̰
BACK_TO_TOP