21:02 15.11.2019
Մոսկվայի հյուսիս-արևելքում ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը տրամվայի մեջ ծեծի է ենթարկել հղի կնոջը. տուժածը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են ՌԴ մայրաքաղաքի ՆԳՆ մամուլի ծառայությունից: «Ոստիկանները պարզել են, որ գտնվելով տրամվայում՝ անհայտ անձը հարբած վիճակում սկսել է հարվածներ հասցնել հղի կնոջը առանց որևէ պատճառաբանության, որի հետևանքով վերջինս կորցրել է գիտակցությունը և ընկել»,-հայտնել են ոստիկանությունից: […]
15:52 15.11.2019
Քննչական մարմինները զբաղվում են այն միջադեպով, որ տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Մոսկվայում: «Շերեմետևո» օդանավակայանում Մինսկից ժամանած «Аэрофлот» ավիաընկերության «Airbus A-320» ինքնաթիռը թևով հարվածել է մյուս ինքնաթիռին: Հիմա օդանավակայանում աշխատում են քննիչները, միջոցառումներ են իրականացվում տեղի ունեցածի պատճառները պարզելու համար: Նշենք, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, 2 ինքնաթիռն էլ ստացել է թեթև վնասներ:
14:29 15.11.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 11-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե մոտ տասը րոպե առաջ Տիտոգրադյան փողոցում մոտ տասը հոգով մի երեխայի են ծեծել: Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով տեսուչների համատեղ միջոցառմամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 16-17 տարեկան տղաներ, մեծ […]
12:18 15.11.2019
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը գրում է, որ իրենց ուսումնասիրությունը հայտնաբերել է էգ գայլի առանձնյակի վաճառք: Վաճառողը Դավիթ անունով օգտատերն է, Էրեբունի վարչական շրջանից, իսկ կենդանու վաճառքի գինը նշված է 200 հազ. դրամ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ վաճառողը Դավիթ Գաբրիելյանն է՝ գործող կենդանաբույժ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի եղբայրը: «Գայլն […]
10:26 15.11.2019
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:57-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիլիկյան նոր խճուղու և 1-ին փողոցի […]
21:10 14.11.2019
Նոյեմբերի 14-ին, ժամը 17:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5-րդ պահաբաժնում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:12-ին, մարվել՝ 18:35-ին: Այրվել են մոտ 1500 քմ չորացած տերևներ, փայտի թափուկներ և մացառուտ: […]
18:57 14.11.2019
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն հանդիսացող քաղաքի 80 տոկոսը հայտնվել էր ջրի տակ:
18:15 14.11.2019
Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 28 մարդ մահացել է, ևս 21 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է իրանական մամուլը։ Իրար են բախվել ապօրինի միգրանտներ տեղափոխող երկու բեռնատար մեքենաները։ Բեռնատարների ուղևորները եղել են Աֆղանստանից․ հենց այդ երկրի հետ է սահմանակցում իրանական այդ նահանգը։
17:33 14.11.2019
Երեքշաբթի օրվանից 34 պաղեստինցի է դարձել Գազայի հատվածի իսրայելական հրթիռակոծության զոհ, ևս 111-ը վիրավորվել է: Տվյալները հաղորդում է Dunya Al Watan լրատվական պորտալը: Միայն անցյալ գիշեր, երբ Դեյր Բալահի շրջանում ավիահարվածի հետևանքով սպանվել էր նույն ընտանիքի 8 անդամ, պաղեստինյան խմբավորումները և իսրայելական բանակը երկու օր է՝ հարվածներ են փոխանակում: Ինչպես երեկ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Գազայի հատվածում իրավիճակը […]
16:40 14.11.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժնում քննություն է տարվում՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Դեպքը տեղի է ունեցել 2018թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան, բախվելով ճանապարհի բաժանարար բետոնե […]
16:30 14.11.2019
Ռուսական Mash Telegram-ալիքը տեսանյութ է հրապարակել հայ մարզիկ Աշոտ Բոլյանի սպանության վայրից: Դեպքը կատարվել էր Մոսկվայի Նախիմովսկի պողոտայի՝ իր տան մոտ: Կադրերում երևում է, թե ինչպես է Բոլյանը սպիտակ Infinity-ով մոտենում իր տանը, որտեղ մարդասպանն արդեն մի քանի ժամ սպասում էր նրան: Ըստ Telegram-ալիքի՝ Աշոտ Բոլյանին սպանել են՝ նշան բռնելով գլխին այն բանից հետո, երբ […]
16:10 14.11.2019
Բացվել է ևս մեկ՝ արդեն երրորդ քրեական գործը Բլագովեշչենսկի քոլեջում կրակոցների փաստի առթիվ, ինչի հետևանքով մարդիկ են մահացել և վիրավորվել: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Ինչպես նշվել է, մինչ այդ գործեր հարուցվել էին քոլեջում պատշաճ պահպանության բացակայության և խուլիգանական դրդապատճառներով երկու անձանց սպանության հարցով: Ներկայումս գործ է հարուցվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 293 հոդվածի առաջին […]
14:30 14.11.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 19-ամյա Դանիլ Զասորինը կրակահերթ է բացել Բլագովեշչենսկի շինարարական քոլեջում՝ վրեժ լուծելով իր ընկերուհու համար, որին բռնաբարել էին, հայտնում է «360»-ը: Այս վարկածի մասին պատմել են քոլեջի երկու ուսանողները: «Նրանք բռնաբարել են տղայի ընկերուհուն հանրակացարանում»,- ասել է ուսանողներից մեկը: Տուժածը չի դիմել իրավապահ մարմիններին: Հաղորդվում է, որ Զասորինը զայրացել է իր […]
14:20 14.11.2019
Նոյեմբերի 13-ին, ժամը 16.55-ին, ոստիկանություն է զանգահարել Կուրղինյան փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ նախորդ օրը ցերեկը Երևանի թիվ 116 հիմնական դպրոցի բակում «ԲՄՎ» մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակել և սատկացրել փողոցային երկու շուն: Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ արարքը կատարել է Դավիթաշենի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքների շնորհիվ […]
13:58 14.11.2019
Արցախի ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ երեկ գիշեր մահվան ելքով վթար է տեղի ունեցել: «Նոյեմբերի 13-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 1978թ. ծնված Մ. Ղ.-ի կողմից վարած «Mersedes Benz C 180» մակնիշի ավտոմեքենան Շահումյանի Զուար համայնքի վարչական տարածքում գտնվող «Տաք ջուր» կոչվող տեղամաս տանող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին գտնվող կամրջից ընկել է «Թութխուն» գետի […]
13:47 14.11.2019
Թուրքիայի արևելքում՝ Շանլիուրֆա նահանգում, երկու պայթյուն է տեղի ունեցել բանակի զինանոցում: Վիրավորվել է 17 մարդ, որոնցից 16-ը՝ զինծառայողներ: Այս մասին նախօրեին հայտնել է IHA-ն: Նշվում է, որ Խալիլյե շրջանում գտնվող 20-րդ զրահատանկային բրիգադի պահեստում պայթյունները տեղի են ունեցել չորեքշաբթի օրը` տեղական ժամանակով 22:30-ին: Այս պահին զոհերը տարհանվել են: Դեպքը հետաքննվում է: Շանլիուրֆա նահանգը դարձել է […]
13:14 14.11.2019
Այսօր կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի […]
08:46 14.11.2019
Բլագովեշչենսկում գտնվող Ամուրի շինարարական քոլեջում ուսանողը կրակ է բացել։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, տարածքը շղթայի մեջ է առնվել։ Ռուսական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել դեպքի վայրից։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 10․00-ին (Մոսկվայի ժամանակով 04․00-ին)։ Նա համակուրսեցիների ուղղությամբ կրակ է բացել ենթադրաբար այն բանից հետո, երբ նրան հեռացրել են լսարանից ուշանալու համար։ Չի բացառվում […]
00:00 14.11.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այս տարվա հոկտեմբերի 12-ին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ՝ 68-ամյա Եգոր Բաբայանի մահվան փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 00։55-ի սահմաններում, «շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր ընդունվել Ե. Բաբայանը, ով նույն օրը, ժամը 07։00-ի սահմաններում մահացել էր։ […]
22:43 13.11.2019
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Ջրաշեն գյուղի բնակիչներից մեկի գոմից երկու կով են գողացել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում անասնագողությունը բացահայտվեց թարմ հետքերով։ Արագածոտնի մարզի Զովասար գյուղում ապրող ամուսինները հրավիրվեցին բաժին ու տվեցին խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին նաև խոշոր եղջերովոր անասունները, որոնք հանձնվել են տիրոջը։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ […]
19:23 13.11.2019
Ազգային ժողովում պատգամավոր Արման Աբովյանի հարցին պատասխանելիս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ասաց, որ Ղամիշլիում հայ հոգևորականի և նրա հոր սպանությունը մեծ ցավ է, որի վերաբերյալ հայտարարություն է տարածել նախարարությունը։ Ըստ նախարարի, սակայն, իրենք մտադիր չեն հայտարարությունով սահմանափակվել և աշխատանք տանել տարածաշրջանում ազգային և կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների շահերի պաշտպանության համար։ Նախարարի խոսքերով՝ աշխատանք է տարվում […]
19:19 13.11.2019
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է արվել, որում մասնավորապես նշված է. «Խոր ցավով տեղեկացանք նոյեմբերի 11-ին Սիրիայի Գամիշլի բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով սպանվել են հայ կաթողիկէ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հովսեփ քհն. Պետոյանը և նրա հայրը, ինչպես նաև վիրավորվել է նրանց ուղեկցող սարկավագը: Նման հանցագործությունը չի կարող ունենալ […]
17:57 13.11.2019
ՌԴ Արմավիր քաղաքում հայ համայնքի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է քաղաքային Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները: Հիշեցնենք, որ պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել էր Գարեգին Նժդեհի պատվին կանգնեցված հուշատախտակը: «Խուլիգանական արարք, վանդալիզմ, ուղղակի սադրանք է: Մենք հորդորում ենք Արմավիրի իշխանություններին պատգամավոր Վինոգրադովին անհապաղ ենթարկել պատասխանատվության: Նրա գործողությունները ապօրինի են և պահանջում են համապատասխան […]
16:44 13.11.2019
Վենետիկում տեղի է ունեցել կես դարի ընթացքում ամենամեծ ջրհեղեղը, որը հեղեղել է քաղաքի 80%-ը և արդեն երկու մարդու կյանք է խլել: Երեքշաբթի օրը ջրի մակարդակը բարձրացել է մինչև 187 սանտիմետր (130 սմ-ը համարվում է կրիտիկական): Հիմնական տեսարժան վայրերից մեկը՝ Սուրբ Մարկոսի հրապարակը, հայտնվել է ջրի տակ, քաղաքային տրանսպորտը սկսել է աշխատել ընդհատումներով: Վենետիկի Սուրբ Ղազար […]
15:30 13.11.2019
Առնվազն 16 պաղեստինցիներ են մահացել Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից գրոհների հետևանքով, ևս 50-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է Dunia al-Watan լրատվական պորտալը: Նշվում է, որ միայն այսօր սպանվել է Գազայի հատվածի 6 բնակիչ: Որոշ ժամանակ առաջ ռազմական ավիացիան հարվածներ է հասցրել Գազայի Էտ-Տուֆախ շրջանում գտնվող մի խումբ արաբների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է […]
13:45 13.11.2019
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 02:54-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW 525» և «Honda Elysion» (վարորդ` Նարեկ Հ.) մակնիշների ավտոմեքենաները: […]
13:35 13.11.2019
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:17-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Անդրանիկի թաղամասից դեպի հեռուստաաշտարակ տանող հատվածում` անտառում, հրդեհ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 7 փրկարար ծառայող: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» […]
12:23 13.11.2019
Նոյեմբերի 12-ին, ժամը 13.10-ին, Չարենցավանի մի բնակիչ հաղորդում է տվել, որ առավոտյան 21-ամյա քրոջը առևանգել և տարել են անհայտ ուղղությամբ: Չարենցավանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երեկոյան ժամը ութին քույրը հայտնաբերվել է Ալափարս գյուղի մի տանը: Նա հայտնել է, որ Չարենցավանի բնակիչ ծանոթն ընկերոջ հետ առևանգել են իրեն և իր կամքին հակառակ տեղափոխել նշված տուն: Հետագա […]
11:47 13.11.2019
Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:00-ից 03:30-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեվազ գյուղի Արագածի 7-րդ նրբանցքի 12 տան բնակիչ, 67-ամյա Գրիշա Պետրոսյանը ձայներ է լսել ու տանից դուրս գալով, նկատել է գայլին և ձեռքի եղանը շպրտել գայլի ուղղությամբ: Գայլը փախել է, ինչից հետո Գ. Պետրոսյանն ու նրա կինը՝ 61-ամյա Սուսաննա Պետրոսյանը, հայտնաբերել […]
11:18 13.11.2019
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:17-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Անդրանիկի թաղամասից դեպի հեռուստաաշտարակ տանող հատվածում` անտառում, հրդեհ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 7 փրկարար ծառայող: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջանի ազգային պարկ» […]