16:13 21.10.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19։40-ին, «Վեդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության մեքենան կանչով մեկնել է Ոսկետափ գյուղ՝ 62-ամյա մի տղամարդու բուժօգնություն ցույց տալու, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա հանկարծամահ է եղել: Ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 18։30-ի սահմաններում, տղամարդը տանն անզգուշությամբ խմել է […]
16:11 21.10.2019
Մերձմոսկվայում 2012 թվականին սպանված պատգամավորի և նրա ընտանիքի 3 անդամների դիերն են գտնվել: Այս սպանությունների համար մեղադրվում է ՌԴ քրեական աշխարհի ամենահայտնի դեմքերից մեկը՝ «օրենքով գող» Օլեգ Մեդվեդևը, որը քրեական աշխարհում հայտնի է Շիշկան մականունով: Շիշկանը ձերբակալվել է վերջերս: Ըստ քրեական գործի՝ Ռամենսկոե շրջանի պատգամավոր Տատյանա Սիդորովան և նրա ընտանիքի 3 անդամները սպանվել են Շիշկանի […]
15:32 21.10.2019
Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 21-ին` ժամը 01։00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 135-րդ կմ-ին՝ Փոքրաշեն գյուղի վարչական տարածքում, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և ընկել ձորը: Վազգենը, Արթուրը և 1986թ. ծնված Վահե Վարդումյանը տեղում մահացել են, իսկ 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի և մահացածների տվյալները պարզելու ուղղությամբ: Կատարվում է […]
14:39 21.10.2019
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի զինված ուժերի զորավարժության ժամանակ, որի եզրափակիչ փուլը ղեկավարել է անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Դեպքը եղել է հոկտեմբերի 17-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այսօր, այն էլ՝ ռուսական մամուլի անանուն աղբյուրներից։ Զորավարժության այդ փուլում նախատեսված էր ռուսական նավատորմի «Ռյազան» միջուկային սուզանավից արձակել երկու միջմայրցամաքային «Չիժա» հրթիռներ։ Սակայն մեկնարկ […]
14:10 21.10.2019
Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակին սուգ է հայտարարվել, հայտնում է մարզային կառավարության մամուլի ծառայությունը: Մարզպետ Ալեքսանդր Ուսը ստորագրել է հրամանագիր, որով հոկտեմբերի 21-ը Սգո օր է հայտարարվում Կուրագինի շրջանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակին: Այսօր Կրասնոյարսկի երկրամասի բոլոր քաղաքներում և շրջաններում դրոշները իջեցվելու են, ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […]
14:04 21.10.2019
Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հաղորդագրություն է տարածել ու նշել, որ «Nouvelles d’Arménie»-ի խմբագրություն մուտք գործած ու գողություն կատարած անձինք թուրքեր են: Գողությունը նրանք որակում են որպես հարձակում: Պարբերականը հայտնի է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու կոչերով, Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների քննադատությամբ, ինչպես նաև մշտապես անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ըստ ենթադրության՝ դա է պատճառը, որ […]
13:23 21.10.2019
Փարիզում անհայտ անձինք ներխուժել են ֆրանսալեզու «Nouvelles d’Arménie» պարբերականի խմբագրություն և տարել 3 համակարգիչ ու 1 ֆոտոխցիկ: SHANTNEWS.am-ի թղթակիցը զրուցել է «Nouvelles d’Arménie» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանի հետ: Թորանյանը հայտնել է, որ մշտապես անդրադառնում են Լեռնային Ղարաբաղի ու Հայոց ցեղասպանության թեմաներին: Վերջին շրջանում էլ կոշտ քննադատության են ենթարկել թուրքական ռազմական գործողությունները Սիրիայում: Ըստ նրա՝ […]
11:51 21.10.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 122 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 24, անձնական ունեցվածքի գողության` 22, խարդախության` 13, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 9-ական, սպանության սպառնալիքի՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, յուրացման կամ վատնման ու գույքի դիտավորությամբ վնասման՝ 3-ական, խուլիգանության, թաղման […]
11:32 21.10.2019
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 14-20-ը գրանցվել է 485 դեպք, որից 318-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 138 կենցաղային կանչ, 233 հրդեհի ահազանգ, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 7 և տուժել 85 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 11 դեպք, որից 7-ում […]
09:08 21.10.2019
Հոկտեմբերի 21-ին` ժամը 01:28-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ավտոճանապարհին՝ Քեթիի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Բավրա հատվածի 135-րդ կմ-ին «Suzuki» […]
23:45 20.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36 LD 941 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը: Ժամանել […]
20:46 20.10.2019
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող լուրերին, թե հրդեհ է ծագել երեկվա հրավառության հետևանքով: «Կարծես թե, երեկվա տոնական օրվանից հետո հրդեհի հետ կապված պատմություն է եղել ցանցում, որը որոշ լրատվամիջոցներ փորձել են կապել տոնական հրավառության հետ։ Վերջնական եզրակացությունը թողնելով հետաքննությանն ու ԱԻՆ-ի մեր գործընկերներին՝ էս պահին […]
20:21 20.10.2019
Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d’Arménie-ի գրասենյակի վրա այս հարձակումը։ Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ։ Այս մասին ասված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ: Ամսագրի գրասենյակը հարձակման է ենթարկվել հոկտեմբերի 19-ի, 20-ի լույս գիշերը: Չարագործները գողացել են համակարգիչներ և տեսախցիկ: L’Ambassade d’Arménie condamne avec la plus grande […]
19:40 20.10.2019
Անգլիական Բրենդոն գյուղակում գողը ցանկացել է աղյուսով կոտրել մեքենայի ապակին և վնասել է իրեն, գրում է Metro-ն: Տեսանյութը արդեն լայն տարածում է գտել: Այդ պահը ֆիքսել են տեսանկարահանման սարքերը: Ականատեսները նկատել են, թե ինչպես է գողը ցանկացել կոտրել կայանված մեքենայի ապակին: Գողը աղյուսը գցել է ապակու ուղղությամբ, սակայն այն հետ է թռել և վնասել է […]
19:31 20.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում, բախվել են Աբովյան քաղաքի բնակիչներ, 48-ամյա Արսեն Սարգսյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 35 XG 020 համարանիշի, 40-ամյա Արտակ Բազազյանի վարած Mercedes E 240 մակնիշի 51 GG 550 համարանիշի, 28-ամյա Գևորգ Հարությունյանի վարած Kia Forte մակնիշի 36 DG […]
18:25 20.10.2019
Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցին ռուս կնոջ է սպանել: Հաղորդվում է, որ 34-ամյա ադրբեջանցին Մարշալ Նովիկովի փողոցի բնակարաններից մեկում դանակահարել է երկու կնոջ՝ նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսը գտնվում է հիվանդանոցում, ծանր վիճակում: Կնոջ մոր տվյալներով՝ ադրբեջանցին իր աղջկա սիրեկանն էր, նրանք բաժանվել էին մի քանի ամիս առաջ: Կինը պատմել է, որ նախկինում էլ ադրբեջանցին միշտ […]
17:49 20.10.2019
Ամերիկյան Միսսուրի նահանգում պայթեցրել են «Չամպ Կլարկ» (Champ Clark) կամուրջը, որը անցնում է Միսսիսիպի գետի վրայով և միացնում այս նահանգը Իլլինոյսի հետ: Այս կամուրջը կառուցված է եղել 1928 թվականին: Կամուրջը պայթեցվել է հոկտեմբերի 18-ին, այնուհետ 48 ժամվա ընթացքում ջրից դուրս են բերվել մետաղական կոնստրուկցիաները: Կամուրջը պայթեցվել է այն պատճառով, որ այլևս չի դիմացել ծանրաբեռնված երթևեկությանը: […]
17:30 20.10.2019
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է իր հուղարկավորության արարողության ժամանակ, գրում է AsiaOne–ը: Երբ 55-ամյա տղամարդուն ցանկացել են հողին հանձնել, նա սկսել է շարժել իր գլուխը: Բարեկամներից մեկը կռացել է, որպեսզի հրաժեշտ տա մահացածին և տեսել է, որ վերջինս սկսել է շարժել գլուխը: Թաղման մասնակիցները մեծ զարմանք են ապրել: Դրանից հետո տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել, որտեղ բժիշկները […]
17:09 20.10.2019
Թուրքական պաշտոնական աղբյուրները հայտարարում են, որ չնայած Սիրիայի հյուսիսում իրենք հայտարարել են հրադադարի մասին, սակայն քրդերը օրվա ընթացքում 20 անգամ խախտել են այդ պայմանավորվածությունը։ Ավելին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ սիրիական Թալ-Աբյադ քաղաքում քրդերը հարձակվել են թուրքական զինվորական շարասյան վրա։ Թուրքերը այդ ժամանակ պարեկություն կատարելիս են եղել։ Հարձակման արդյունքում թուրք զինծառայողներից մեկը սպանվել […]
15:54 20.10.2019
«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնությունը պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ բնապաhպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին։ Հարցման նպատակն է ստանալ մի շարք տեղեկություններ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի և Ողջի գետի աղտոտման վերաբերյալ։ Ստորև ներկայացնենք հարցման բովանդակությունը․ 1․ Ե՞րբ է տեսչական մարմնի Սյունիքի բաժինն իմացել վթարի մասին և ե՞րբ […]
14:29 20.10.2019
3 մարդ է ձերբակալվել Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման գործի շրջանակում, հայտնում է ТАСС-ը: ՌԴ Քննչական կոմիտեում հաստատել են, որ նրանց թվում է ոսկի արդյունահանող «Сисимс» ԲԲԸ տնօրենը, ինչպես նաև տեղամասի պետը և ձեռնարկության լեռնային հատվածի վարպետը: Երեքն էլ տեղափոխվել են Կրասնոյարսկ՝ հարցաքննության: Հիշեցնենք, որ փլուզման հետևանքով զոհվել է 15 մարդ:
13:54 20.10.2019
Վրաստանի հարավում կայծակի հարվածի հետևանքով մահացել է հովիվը և սատկել են տասնյակ ոչխարներ, հայտնում է Интерфакс»-ը: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ հովվի դին հայտնաբերվել է Սամեբա գյուղից ոչ հեռու գտնվող լեռներում՝ Հայաստանի հետ սահմանի հարևանությամբ: Հովվի կողքին եղել են տասնյակ սատկած ոչխարներ: Ոստիկանությունը հետաքննում է կատարվածի մանրամասները: Մահվան նախնական պատճառը կայծակի հարվածն է:
13:00 20.10.2019
Հոկտեմբերի 19-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես, Երևանում և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 չպարզված տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
11:44 20.10.2019
Հոկտեմբերի 19-ին, ժամը 22։10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:53-ին, մարվել՝ 23:25-ին: Մասամբ այրվել են մշակույթի նախկին տան hատակը՝ մոտ 50 քմ և 6 աթոռ:
11:10 20.10.2019
Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Արտաշատի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք, գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում Ոստան գյուղից Քաղցրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում գտնվող Արտաշատ քաղաքի […]