10:20 20.10.2019
Հոկտեմբերի 20-ին, ժամը 06:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բատիկյան փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:25-ին, մարվել՝ 07:04-ին: Այրվել է խոհանոցն ամբողջությամբ (20 քմ). հատակին հայտնաբերվել է բնակչի (Վոլոդյա Ս., ծնված 1951 թ.) դին:
23:57 19.10.2019
Հոկտեմբերի 19-ին` ժամը 22։06-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում՝ Մատենադարանի հետնամասում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:03-ին, մարվել՝ 23:31-ին: Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ:
23:15 19.10.2019
Ամերիկյան Նևադա նահանգի անապատում հայտնաբերվել է թոփ մոդել Էսմերալդա Գոնսալեսի մարմինը: Այն գտնվել է փայտե արկղում, մարմինը ծածկված է եղել բետոնով: Նշվում է, որ Էսմերալդային փնտրում էին 5 ամսից ավելի: Հետաքննությունը պարզել է, որ թոփ մոդելին նախ փորձել են խեղդամահ անել, ապա թունավորել են: Սպանության մեջ կասկածվում է նրա 45 ամյա հարևանը՝ Քրիստոֆեր Պրեստիպինոն: Նրան […]
22:08 19.10.2019
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բնակիչ, 44-ամյա Արթուր Գ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս, և ննջասենյակի պահարանից […]
19:52 19.10.2019
«Հետաքննությունը կպարզի պայթյունի պատճառները Թբիլիսիի ծայրամասում գտնվող 16 հարկանի բնակելի շենքում և կպարզեն դեպքի համար պատասխանատու անձանց ինքնությունը»: Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, ով այսօր այցելել է դեպքի վայր: Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան հզոր պայթյուն է տեղի ունեցել Թբիլիսիի Գուրամիիշվիլու պողոտայի թիվ 34 տանը: Շենքի բոլոր բնակիչները տարհանվել […]
19:15 19.10.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն այցելել են ՀՀ Արարատի մարզի Արմաշ գյուղ, որտեղ դրենաժային ջրերում հայտնաբերել են տիրազուրկ ձկնորսական ցանց։ Ցանցում առկա 3 մանրաձուկը և կրիայի 1 ձագը, վերադարձվել են բնական միջավայր։ Ձկնորսական ցանցն առգրավված է՝ հետագա ոչնչացման նպատակով։ Տեսչական […]
19:15 19.10.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 18-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևան քաղաքի Նոր-Արեշ թաղամասի բնակիչ, Անի Տեր-Պետրոսյանը և հայտնել, որ գիշերն իրեն անծանոթ 2 հոգի, մուտք են գործել Դավիթ-Բեկի փողոցում գործող «Մուսալեռ» հյուրանոցային համալիր և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար: Ինչպես հայտնում է […]
19:09 19.10.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկակական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի քերծված-կտրված վերք» ախտորոշմամբ քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու նպատակով բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Եղվարդ քաղաքի դատարան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրի բաժնի […]
18:37 19.10.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Տավուշի մարզի բնակիչ, 50-ամյա Սենիկ Ս.-ի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ոստիկանության Իջևանի բաժին հայտարարություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնի ծննդատան բժիշկները ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, ինչի հետևանքով իր հարսը՝ […]
17:48 19.10.2019
Բժիշկները պայքարում են 39-ամյա երիտասարդի կյանքի համար, որը Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով լուրջ այրվածքներ է ստացել: Լրագրողներին այդ մասին տեղեկացրել է Վրաստանի Այրվածքաբանական հիվանդանոցի կենտրոնի բժիշկ Գեորգի Դավլանիձեն: «Երիտասարդին մարմնի 60% այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել այսօր առավոտյան: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Հիվանդը գտնվում է շոկային վիճակում: Նրան նշանակել են […]
16:12 19.10.2019
Ուլան-Ուդեյում տղամարդը, ուշանալով Smartavia ավիաընկերության չվերթից, ահազանգել է՝ իբր ինքնաթիռում ռումբ է դրված: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն: Արդեն իսկ դեպի Մոսկվա ուղղություն վերցրած ինքնաթիռի անձնակազմը արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոյարսկում: «Բոինգ-737»-ը, 141 ուղևորների հետ, հաջողությամբ վայրէջք է կատարել: Բուրիաթիայի ոստիկանությունից հայտնել են, որ ահազանգող տղամարդուն կարողացել են պարզել և ձերբակալել:
16:00 19.10.2019
Հոկտեմբերի 18-ին, ժամը 18:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Բասեն գյուղի մոտակա անտառում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հարսնաքար լեռան վրա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 22:42-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ: […]
15:44 19.10.2019
«Հերթական հանքավայրի պոչամբարի պատվարը փլվեց, այս անգամ Ռուսաստանում։ Արդեն 13 մարդ զոհվել է, իսկ մոտ 44 մարդ վիրավորվել։ Եվս 15-ն էլ համարվում են անհետ կորած»,- գրում է Հայկական բնապահպանական ճակատն իր ֆեյսբուքյան էջում՝ հղում անելով միջազգային գործակալություններին: Նաև մեկնաբանում է. «Այստեղ էլ ոչ մի երկրաշարժ չի եղել, բայց պատվարն ամեն դեպքում փլվել է, քանի որ […]
15:20 19.10.2019
Մետրոյի «Սավելովսկայա» կայարանում հարբած տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Մոսկվայի ներքին գործերի նախարարությանը: Ինչպես նշվում է, հարձակումը կատարել է 1991 թվականին ծնված մի տղամարդ: Դեպքի պահին ոստիկանության աշխատակիցները ծառայության մեջ են եղել: Վիրավորը հոսպիտալացվել է կրծքավանդակի վերքով: Հայտնի է, որ հարձակվողին անմիջապես բերման են ենթարկել և […]
14:02 19.10.2019
Հոկտեմբերի 19-ին, ժամը 05:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են տնակի փայտյա կառուցատարրերը (12 գմ) և 70 քմ խոտածածկ տարածք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ […]
13:05 19.10.2019
Կրասնոյարսկում ամբարտակի փլուզումը տեղի է ունեցել այն պատճառով, որ կառուցվել էր բազմաթիվ խախտումներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչական շրջանի ղեկավար Յուրի Լապշինը: «Աշխատանքներն արվել են թերի, ենթադրվում է՝ բոլոր նորմերի կանխատեսելի ու անկանխատեսելի խախտումներով»,-ասել է նա: Նրա խոսքով՝ 13 տուժածները գտնվում են բժշկական հսկողության ներքո: 3-ի վիճակը ծանր է, մյուսների առողջական վիճակը […]
12:34 19.10.2019
Կիևում ադրբեջանցի հայտնի կոմպոզիտոր Թելման Հաջիևի թոռին` Ջավիդին, կացնահարել են: Այս մասին հայտնում է «Известия»–ն: Ինչպես նշվում է, Ադրբեջանի քաղաքացուն սպանել է նրա ընկերը` Ալի Աբդուլլաևը: Հարձակվողը նախկինում ուսանել էր իր զոհի հետ նույն համալսարանում: Հայտնի է, որ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը խոստացել է հետաքննել տեղի ունեցածը:
12:20 19.10.2019
Աֆղանստանում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ահաբեկիչները պայթուցիկ սարք են գործի գցել։ Զոհվել է 62, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Միջադեպը տեղի է ունեցել Նանգանհար նահանգի մզկիթներից մեկում: Համաձայն տեղի լրատվամիջոցների՝ պայթյունի ժամանակ մզկիթում եղել է մոտ 300 մարդ: Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
11:58 19.10.2019
Բեյրութում բողոքի ցույցերի ընթացքում տուժել են անվտանգության ուժերի առնվազն 52 անդամ: Այդ մասին հայտնում է Լիբանանի ներքին անվտանգության ուժերի մամուլի ծառայությունը Twitter-ի իր պաշտոնական էջում: «Ներքին անվտանգության ուժերում տուժածների թիվը աճել է՝ հասնելով մինչև 52-ի: Նաև 70 մարդ ձերբակալվել է այն պահին, երբ Բեյրութի կենտրոնում զբաղվել են հրկիզմամբ, կողոպուտով և թալանով»,- ասված է հաղորդագրության մեջ: […]
11:13 19.10.2019
Հոկտեմբերի 19-ին` ժամը 3-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 18-ամյա բնակիչ Դավիթ Ղալաչյանը Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհին «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայով բախվել է բետոնե պատնեշին: Մեքենան շրջվել է, հրդեհ բռնկվել, ինչի հետևանքով ուղևորներից նույն գյուղի 18- ամյա բնակիչ Մովսես Խաչատրյանը տեղում մահացել է: Վարորդի հետ Ներքին Գետաշենից 17-18 տարեկան ևս երկու ուղևոր մարմնական […]
22:38 18.10.2019
Հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտի «Լենտռասում», բախվել են Land Rover մակնիշի 55 XX 090 համարանիշի և Mercedes C180 մակնիշի 35 ՍZ 633 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Mercedes-ի վարորդը ծառայում […]
22:34 18.10.2019
Հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Շահամիրյան փողոցի խաչմերուկում՝ «Գրանդ Սպորտ»-ի մոտ, բախվել են Mustang մակնիշի 36 LT 732 համարանիշի, ВАЗ 2104 մակնիշի 35 AV 281 համարանիշի և Toyota Camry մակնիշի 88 ТX 988 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով 04-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի էլ տեղափոխվել է […]
22:21 18.10.2019
Ուկրաինայի Վոլինսկի շրջանի Խոպնև գյուղում տղամարդը որսորդական զենքով պատահաբար սպանել է զոքանչին: Դա տեղի է ունեցել, երբ տղամարդը փորձել է կարգավորել հրացանի նշանոցը: Պարզվել է, որ տղամարդը անտառապահ է: Երբ զոքանչն իրենց տուն է այցելել, նա զենքի նորոգման գործով է զբաղված եղել, իսկ կրակոցը պատահական է ստացվել: 78-ամյա զոքանչը հյուր է եկել իրենց տուն: «Իրավապահներն […]
21:50 18.10.2019
Ուղևորներից մեկը տեսանյութ է նկարահանել, որում RAF Voyager ինքնաթիռը, որտեղ գտնվել են նաև Քեմբրիջի դուքսն ու դքսուհին, հայտնվել է փոթորիկի մեջ Լահորից Իսլամաբադ թռիչքի ժամանակ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Արդյունքում, RAF Voyager-ը ավելի քան մեկ ժամ օդում պտտվել է, որից հետո օդաչուն ինքնաթիռը վայրէջք կատարելու երկու փորձ է կատարել Իսլամաբադի գլխավոր օդանավակայանում և […]
21:45 18.10.2019
Վրաստանի Ճիաթուրայի շրջանի (Իմերեթի մարզ) «Դարկվեթի» հանքավայրում մահացել է 29-ամյա հանքափոր: Տեղեկությունը տարածել է տեղական արհմիությունը: Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ի երեկոյան: Ըստ նախնական տեղեկությունների` հորատման գործողությունների ընթացքում տեղամասում աշխատող հանքափորի վրա փլուզվել է հողի մեծ զանգված: Արհմիությունը ենթադրում է, որ ողբերգության պատճառը անվտանգության կանոնների խախտումն է, մինչդեռ վրացական «Մանգան» ընկերությունը, որը աշխատեցնում է […]
21:23 18.10.2019
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը։ Տիգրան Առաքելյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին ցավակցելու էին եկել ՀՀ վարչապետը, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, իրավապահ կառույցների ղեկավարներ, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետը, մարզպետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, հարյուրավոր ծառայողներ։ Նախագահի հրամանագրով Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» […]
21:20 18.10.2019
Ճապոնական կղզիների վրա «հարձակված» փոթորկի պատճառով երկրի գյուղատնտեսությունը կրել է շուրջ 350 միլիոն դոլարի վնաս։ «Հագիբիս» փոթորկի հասցրած բոլորը վնասները Ճապոնիայի իշխանությունները դեռ չեն էլ հասցրել լիարժեք հավաքել։ Այս վնասները կապված են հատկապես փոթորկին ուղեկցած հորդառատ անձրևների, գետերի վարարումների, սողանքների և այլ աղետների հետ։ Քանի դեռ դրանք շարունակվում են, գյուղատնտեսությանը հասցված վնասների ծավալը կարող է […]
21:12 18.10.2019
Արգենտինական մետրոյում մի տղամարդ ուշագնաց է եղել և ընկել քայլող կնոջ ուղղությամբ: Հարվածի հետևանքով կինն ընկել է գնացքի ռելսերի վրա: Մետրոյի կայարանում գտնվող մարդիկ փորձել են զգուշացնել մոտեցող գնացքի մեքենավարին, որպեսզի վերջինս արգելակի և կինը չհայտնվի գնացքի տակ: Բարեբախտաբար, մեքենավարը հասցրել է ժամանակին կանգնեցնել գնացքը: Метрофобам лучше не смотреть видос. Мужик грохнулся в обморок в […]
18:17 18.10.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 2003 և 2001 թթ. ծնված եղբայրներին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 16-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ […]