10:15 30.09.2019
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 00:28-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-15 […]
09:45 30.09.2019
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 21:59-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 57-րդ կմ-ին բախվել են «UAZ Patriot» (վարորդ՝ Դավիթ Ս.) […]
08:53 30.09.2019
Սեպտեմբերի 29-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ մոտ 800 քմ, Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում՝ 400 քմ, Գոռավան գյուղում՝ 1 հա հնձած ցորենի արտ և խոտածածկույթ, Արագածոտնի մարզի Արագած գյուղում՝ 450 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ […]
08:10 30.09.2019
Սեպտեմբերի 29-ին` ժամը 21:21-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Նարեկ Դ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
22:49 29.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի ունեցած վթարի դեպքի հանգամանքները պարզելու համար: 19:30-ի սահմաններում Արտենի համայնքում տեղի է ունեցել […]
22:08 29.09.2019
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքում» նոր տեղեկություններ է հայտնել Արտենիում տեղի ունեցած վթարի մասին: «Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի ունեցած վթարի հետևանքով ևս 3 վիրավոր տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը այնտեղից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մասնագիտացված նյարդավիրաբուժական բաժանմունք, լրացուցիչ հետազոտվելու և նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու համար։ Վթարի հետևանքով նախնական տվյալներով […]
21:34 29.09.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է հաղորդել Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից: ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ […]
21:24 29.09.2019
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով նախնական տվյալներով կա 1 զոհ և 10 վիրավոր։ Վիրավորներից 6-ը տեղափոխվել են Արմավիրի, իսկ 4-ը Թալինի բժշկական կենտրոններ։ Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: Ավելի ուշ Նիկողոսյանը նոր տվյալներ է հաղորդել. «Արագածոտնի մարզի […]
20:49 29.09.2019
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 16:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Ալեք Մանուկյան փողոցում գտնվող 50-ամյակի կամրջի տակ, տղամարդու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Նորիկ Մ.-ի (ծնված 1965 թ.) դին մոտեցրել են […]
18:42 29.09.2019
Ավան վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Ժամեր առաջ կրկին աղբաման են այրել, այս անգամ՝ Բաղրամյան պողոտայում։ Կրակը հանգցնել փորձող քաղաքացուն հաջողվել է հեռացնել հարակից երկու աղբամանները»։
17:00 29.09.2019
Հնդկաստանում՝ Ուտար-Պրադեշ նահանգում, մոլեգնում են անսպասելի հորդառատ անձրևներ։ Դրանց պատճառով արդեն հեղեղներ են սկսվել, որոնք խլել են տասնյակ մարդկանց կյանքեր։ Այս ժամանկաշրջանում 102 մմ տեղումները այդ նահանգի համար շատ են եղել։ Դրանց հետևանքով 73 մարդ մահացել է։ Հեղեղները տարածվել են նաև հարևան նահանգներում՝ նույնպես ողբերգական հետևանքներ ունենալով։ Նահանգի իշխանությունները տուժած ընտանիքներին 5800 դոլարի համարժեք հատուցումներ […]
13:32 29.09.2019
Հրազենային վնասվածքի արդյունքում սպանվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի անձնական թիկնապահը՝ գեներալ Աբդել Ազիզ Ալ-Ֆահմը, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը: Նշվում է, որ գեներալ Ալ-Ֆահմը սպանվել է շաբաթ օրը` ընկերոջ տանը: Թագավորի թիկնապահն այցելել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ապրող ընկերոջը, ում տանն էլ հյուրերից մեկի՝ Մամդուխ բեն Մեշաալ Ալ-Ալիի հետ […]
12:00 29.09.2019
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:54-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 33 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G Universal» […]
11:50 29.09.2019
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղավնաձոր բնակավայրի «Թափ» կոչվող տարածքում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան […]
11:45 29.09.2019
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:14-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում նկատվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն Արին-Բերդի փողոցի թիվ […]
11:21 29.09.2019
Լաստանավը յեմենյան Էլ-Մահրա նավահանգստից դուրս է եկել և անհետացել։ Այն ուղևորվելիս է եղել Սոկոտրա կղզի։ Լաստանավում 55 մարդ է եղել։ Այդ մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը։ «Լաստանավի անհետանալու ինֆորմացիան ստանալուց հետո մենք հաղորդել ենք կոալիցիային, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան։ Որոնողափրկարարական աշխատանքներ են սկսվել»,- տեղի իշխանությունների հաղորդագրությունն է մեջբերում «Սինխուա»-ն։
10:43 29.09.2019
Սեպտեմբերի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Օհանավան գյուղի բնակիչ, 28-ամյա Վահե Գրիգորյանն իր վարած Opel մակնիշի 35 NZ 487 համարանիշի ավտոմեքենայով Արգել գյուղի ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտուց հանկարծակի ճանապարհը անցնող, նույն գյուղի բնակիչ, 5-ամյա Ա. Մ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել […]
21:15 28.09.2019
Սեպտեմբերի 28-ին` ժամը 13:30-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 31 հասցեում գտնվող մանկապարտեզի պահեստային տարածքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մանկական զարգացման կենտրոնի սանհանգույցում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը […]
20:57 28.09.2019
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքում 1 տարեկան տղա երեխան կորել է, և նրան գտնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Քիչ առաջ Վայոց ձորի մարզի փրկարարները, Ոստիկանության Վայքի բաժնի մեծ թվով […]
19:44 28.09.2019
Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի վարչական տարածքի «Կատարի» կոչվող տարածքում ապօրինի ծառահատումներ են կատարվում։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բարձրավան և Շուռնուխ գյուղի 25-ամյա երկու բնակիչ, առանց համապատասխան թույլտվության, սեպտեմբերի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նշված տարածքում հատել են բոխի և կաղնի, իսկ ստացված 7-8 […]
17:09 28.09.2019
Նվազագույնը 540 ուղևոր է տարհանվել հունական լաստանավում բռնկված հրդեհի հետևանքով Իգումենիցա նավահանգստում: Այս մասին հայտնում է Kathimerini-ն: Պարբերականի տվյալներով՝ 2 մարդ շնչառական լուրջ խնդիրներ ունի, մյուս տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: Անձնակազմի մեծ մասը ևս տարհանվել է, իսկ կրակը մեկուսացվել է հրդեհի մարման ավտոմատ համակարգերի շնորհիվ: Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է 4-րդ հարկում, այրվել է […]
17:00 28.09.2019
Թատերական ռեժիսոր Լեոնիդ Հեյֆեցը դանակով հարվածել է շտապօգնության բժշկին, որը եկել է կանչով իր մոտ, գրում է Gazeta-ն: Նշվում է, որ շտապօգնություն հրավիրել են բժշկի կինը և դուստրը այն բանից հետո, երբ վերջինս իրեն վատ է զգացել: Երբ բժիշկներից մեկը ցանկացել է չափել ռեժիսորի զարկերակային ճնշումը, նա գրպանից դանակ է հանել և հարվածել բժշկի ոտքին: […]
15:41 28.09.2019
28.09.2019թ. ժամը 06:50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Արմենի Լևոնյանի՝ կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ […]
15:13 28.09.2019
Սեպտեմբերի 28-ին, ժամը 13:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 86 շենքի մոտակայքում քամուց ծառը պոկվել, ընկել է կայանած ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ծառի ճյուղերը կոտրվել, ընկել են կայանած «Mercedes […]
15:08 28.09.2019
Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ առանձնատներից մեկում 52-ամյա կինը դանակով հարվածել է 25-ամյա մի աղջկա: Այս մասին տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա աղջկան: […]
14:18 28.09.2019
Լենինգրադի մարզում տեղի բնակիչն անտառում հայտնաբերել է մարդկային մարմնամասեր` փաթաթած բամբակյա վերմակով: Ինչպես նշվում է, մարմնի մասերը հայտնաբերվել են Ստարոլադոժկի ջրանցքի մոտ, հայտնում է РЕН ТВ-ն: Որոնողական գործողության ընթացքում իրավապահներին հաջողվել է հայտնաբերել ևս մի քանի մարմնասեր, որոնք, ըստ երևույթին, պատկանում են այլ անձանց: Նախնական տվյալներով ՝ չարագործը սպանել և մասնատել է մի քանի մարդու: […]
14:09 28.09.2019
Հարավային Կորեայի Ուլսանի նավահանգստում բեռնատար նավի վրա պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով 9 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում է Yonhap-ը: Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 10: 51-ին Կոլմանյան կղզիների դրոշը կրող նավթամթերք տեղափոխող Stolt Groenland բեռնատար նավի վրա տեղի է ունեցել պայթյուն, որից հետո հրդեհ է բռնկվել: Դեպքի պահին նավի […]
13:20 28.09.2019
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում 2 հարբած ուղևոր վիճել են միմյանց հետ, գրում է Life-ը: Դրա հետևանքով ինքնաթիռի հրամանատարը, որը պատրաստվում էր թռիչքի Միներալնիե Վոդի, որոշում է կայացրել հրաժարվել թռիչքից: Նշվում է, որ 2 ուղևորները եղել են հարբած, չեն ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի հրահանգներին: Նրանցից մեկը փորձել է ներխուժել օդաչուների խցիկ: Նրանցից մեկը Հյուսիսային Օսիայի, իսկ մյուսը Սանկտ […]
13:07 28.09.2019
Երեկ երեկոյան Գյումրիի Տիգրան Մեծ փողոցում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը տեղում մահացել է: Մահացածը նույն փողոցի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Հովակիմյանն է: Volkswagen Golf-ի վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել։ Տարածքում հավաքվածները պատմել են, որ վարորդը փորձել է շրջանցել փողոցի մեջտեղում փորված փոսը, ինչիպատճառով կորցրել է ղեկի կառավարումը, վրաերթի […]
12:18 28.09.2019
Պակիստանի վարչապետ Իմրան Խանի ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է Նյու Յորքի օդանավակայան, հայտնում է GEO TV-ն: Խանը ժամանել էր ԱՄՆ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար: Նշվում է, որ խնդիրը նկատվել է, երբ ինքնաթիռը թռչել է Տորոնտոյի երկնքով: Անձնակազմը որոշում է կայացրել վերադառնալ Նյու Յորք: Խանը ստիպված է եղել Նյու Յորքի հյուրանոցում անցկացնել […]