TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes»-ներ են բախվել․ կա տուժած

10:49 05.09.2019

Սեպտեմբերի 4-ին` ժամը 18:16-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Ագուլիս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Mercedes E-Class» (վարորդ` Կիմիկ […]

̰
Ճապոնիայում գնացքի և բեռնատարի բախումից առնվազն 30 մարդ է տուժել

10:40 05.09.2019

Ճապոնիայի Յոկոհամա քաղաքի մոտ տեղի է ունեցել խոշոր տրանսպորտային վթար՝ ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենայի։ Բախումից հետո գնացքը դուրս է ընկել ռելսերից, իսկ բեռնատարը հրդեհվել է։ Տուժել է առնվազն 30 մարդ։ Տուժածների առողջական վիճակի մասին հավելյալ տեղեկություններ չեն հաղորդվում։ Վթարի պատճառն առայժմ հայտնի չէ։ 京急線神奈川新町駅の大事故映像。複数の怪我人が出ている模様。#京急線 #事故 #動画 #神奈川新町 #京浜急行本線 #踏切 #横浜市 #神奈川区 #東神奈川https://t.co/44NQsHc7ib — […]

̰
Հրդեհ Բերքանուշ գյուղում

10:21 05.09.2019

Սեպտեմբերի 5-ին` ժամը 09:25-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բերքանուշ գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Թուրքիայում ուկրաինուհուն սպանել են սեքսի ժամանակ

00:05 05.09.2019

Թուրքիայում Ուկրաինայի քաղաքացուհի է սպանվել, այն ժամանակ, երբ նա համաձայնել է տեղացիներից մեկի հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ։ Այս մասին հաղորդում է Haberturk-ը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի լույս 3-ի գիշերը Անթալիայում։ Տեղի բնակիչներն ու տաքսու վարորդները դիմել են իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ կինն ու տղամարդն աղմկում են։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները գտել են […]

̰
Արջը հարձակվել է վրանում քնած ուսանողի վրա

22:15 04.09.2019

Վերջերս Յակուտիայի նորությունների Instagram-ում հայտնվեց մի տղամարդու գրառում՝  արջի հարձակման մասին: Այնտեղ Բնական գիտությունների ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Նիկոլայ Մաքսիմովը խոսում էր իր հետ տեղի ունեցածի մասին: Ամռանը հետազոտական ​​խումբը, ինչպես նաև Նիկոլայը, գնացել էին դեպի Քիսի լիճ, որը Մագադանից 120 կմ հեռավորության վրա է: Գիշերվա կեսին մի արջ մտել է ճամբար և անմիջապես շարժվել […]

̰
Սայաթ-Նովա գյուղում հրդեհ է բռնկվել

21:59 04.09.2019

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:29-ին: Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 40 քմ:

̰
Երևանում կրակոցներ են հնչել. 2 վիրավորներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է

21:27 04.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված վայրից հրազենային վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Toyota Highlander […]

̰
Համացանցում է հայտնվել ռնգեղջյուրի և փղի կատաղի մենամարտի տեսանյութը

19:15 04.09.2019

Հարավաֆրիկյան Հանրապետությունում` Կրյուգերի ազգային պարկում կռվել են ռնգեղջյուրը և փիղը: Կենդանիների հակամարտության տեսանյութը հայտնվել է արգելոցի յութուբյան էջում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ռնգեղջյուրը իր ձագի հետ կանգնած ջրամբարի մոտ, երբ նրանց է մոտենում փիղը: Մայր ռնգեղջյուրին դուր չի գալիս անկոչ հյուրը և նա հարձակվում է փղի վրա: Ռնգեղջյուրի ձագը մի պահ հայտնվում է […]

̰
Բժիշկներին հաջողվել է փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջկա կյանքը

18:56 04.09.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկներին հաջողվել է փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջկա կյանքը. «Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի էր ենթարկել 11-ամյա աղջկան: Երեխային տեղափոխել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետև տեղափոխվել էր Վանաձորի […]

̰
Չեչնիայի բնակիչն ապացուցել է իր անմեղությունը հայազգի գործարարի սպանության գործում

18:50 04.09.2019

Չեչնիայի բնակիչն ապացուցել է ռուսաստանցի հայազգի 22-ամյա գործարար Աշոտ Հարությունյանի սպանության հետ կապ չունենալու փաստը: Հիշեցնենք` Հարությունյանը սպանվել է 2011թ. մայիսի 27-ին, Եկատերինբուրգում: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Հաղորդվում է, որ Չեչնիայի բնակիչ Մովսուր Հասաևն արդարացվել է Սվերդլովսկի շրջանի դատարանի կողմից օգոստոսի 27-ին: Դատարանի որոշման մեջ որոշ մանրամասներ են ներկայացված երիտասարդի հետ կապված գործի վերաբերյալ: […]

̰
Հայտնաբերվել է կնոջը վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած BMW-ի վարորդը

18:29 04.09.2019

Համացանցում տեսագրություն էր հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է սպիտակ «BMW» մակնիշի մեքենայի վարորդը մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում վարում հանդիպակաց երթևեկելի գոտով ու վրաերթի ենթարկում մի կնոջ՝ հեռանալով դեպքի վայրից։ Նախքան տեսագրության հրապարակումը, կատարվածի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ էր հնչել, և ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող 1-ին սպայական գումարտակի հետախուզության խմբի ծառայողները դեպքից 20 րոպե անց […]

̰
Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

17:55 04.09.2019

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12:41-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 97-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում: Մոտակա լանջից երկու քար ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Եղեգնաձորի […]

̰
Նոր Զելանդիայում զբոսաշրջային ավտոբուս է վթարվել․ կան զոհեր

17:45 04.09.2019

Նոր Զելանդիայում 6 մարդ է զոհվել զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Եղանակային վատ պայմաններում 20 մարդ տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է արագընթաց մայրուղու վրա: Կան նաև վիրավորներ: New Zealand Herald-ը հաղորդել է, որ նվազագույնը 6 մարդ է զոհվել: Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարական ուժերը: Ոստիկանության տվյալներով՝ բոլոր զբոսաշրջիկներն օտարերկրացիներ են ասիական երկրներից:  

̰
Չելյաբինսկում հայ երիտասարդի սպանության մեջ կասկածվողը հանձնվել է իրավապահներին

17:42 04.09.2019

Չելյաբինսկի շրջանի Զլատուստ քաղաքում 22-ամյա Դավիթ Խուդոյանի սպանության մեջ կասկածվող Իլյա Կամենևը հանձնվել է իրավապահ մարմիններին: «Կամենևը ներկայացել է ինքնակամ, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքեր չկան, քանի որ իրականում մենք կարող ենք խոսել պատահական կրակոցի մասին: Քրեական գործը կարող է վերադասակարգվել որպես Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ «Անզգուշությամբ մահ պատճառելը»,- […]

̰
Ի՞նչ է որսացել «Դորիան» մրրիկի «բերանում հայտնված օդանավը»

15:15 04.09.2019

Այսպես ասած, «մրրիկ որսացող» օդանավերը շատ մոտիկից կարողացել են լուսանկարել, թե ինչ է կատարվում «Դորիան» մրրիկի ներսում: Հատուկ սարքավորումներով օդանավերը զարմանալի պատկերներ են ֆիքսել: Դրանում՝ ընդհանուր քաոսի մեջ տեսանելի են վարդագույն երկինքը, կայծակի հարվածները: Այդ օդանավերն օգտագործվում են հետազոտության նպատակով: Շաբաթվա մեջ մի քանի անգամ նրանք լուսանկարում են՝ հետևելով մրրիկի ուժգնությանը, հետագծին: Այդ լուսանկարներից ստացված […]

̰
Տղամարդը հոսանքահարվել և մահացել է ենթակայանի ապամոնտաժման ժամանակ

14:52 04.09.2019

ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննված քրեական գործով պարզվել են Մեծ Մասրիկ գյուղի՝ 1989թ. ծնված բնակչի՝ էլեկտրահարվելու հետևանքով մահանալու դեպքի հանգամանքները: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի պետը 2018 թվականի […]

̰
Երևանում մեքենան կնոջը վրաերթի է ենթարկում և շարունակում ընթացքը

14:48 04.09.2019

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, մեքենան Դավիթ Բեկի պողոտայում հարվածել է կնոջը և շարունակել ընթացքը: Տեսանյութը հրապարակել է ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Առաքելյանը։  

̰
Թուրքիայում սաուդցի կնոջ են առևանգել

13:36 04.09.2019

Թուրքական աղբյուրները պնդում են, որ Սաուդյան Արաբիայի  իշխանամետ լրատվամիջոցները լծվել են հակաթուրքական արշավ իրականացնելու քարոզչությանը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ըստ սաուդյան ԶԼՄ-ների՝ Թուրքիայում առևանգել են Սաուդյան Արաբիայի մի քաղաքացու: Առևանգողների ինքնությունը դեռևս պարզված չէ: Տեսագրությունից երևում է, որ սաուդցի կինը ինչ-որ մեկի հետ Ստամբուլի Բեյազըթ փողոցում է եղել, այնուհետև Սուլթանահմեթի փողոց է  տեղափոխվել: Դեպքի […]

̰
Արջը վնասներ է հասցրել Վայոց ձորի մարզում

12:53 04.09.2019

Սեպտեմբերի 4-ին, ժամը 09:54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ գիշերվա ընթացքում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 1-ին փողոցի 27-րդ տան բակում արջը վնասել է 22 ճագար և անասնագոմի դուռը, իսկ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի 5-րդ տան բակում 3 ճագար և 1 մեղվի փեթակ: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը: Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի […]

̰
Մումբայում հորդառատ հեղեղների պատճառով դասերը չեղարկվել են

11:55 04.09.2019

Հնդկաստանի տնտեսական մայրաքաղաք Մումբայի կրթական հաստատությունները դադարեցրել են իրենց աշխատանքը հեղեղների պատճառով, հայտնում է РИА Новости-ն: «Տարրական դպրոցները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները երեխաների անվտանգության համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Վերջին ժամերին Մումբայում տեղացել է 103 մմ անձրև: Ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունը սահմանափակվել է։ Այս պահին օդանավակայանը դեռևս շարունակում է աշխատել նորմալ ռեժիմով: Օդերևութաբանների […]

̰
Սյունիքում 2 հովվի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

11:30 04.09.2019

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ երկու հովվի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17:05-ին, Ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Տորունիք բնակավայրի արոտավայրում հայտնաբերել է հորը և համագյուղացուն՝ մահացած վիճակում: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել Սյունիքի մարզի բնակիչ, […]

̰
Հրդեհ Վրաստանի Սամտրեդիա քաղաքի նավթաբազայում

11:14 04.09.2019

Սամտրեդիայի Նաչխաթաուրի շրջանում գտնվող նավթային բազայում լուսադեմին հրդեհ էր բռնկվել: Վրաստանի Առաջին ալիքը, հղում անելով Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը, հաղորդել է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Իմերեթի և Սամեգրելոյի քաղաքապետարանների 14 փրկարարական ջոկատ՝ մոտ 70 հրշեջ: Ըստ նրանց, հրդեհը բռնկվել է վառելիքով լի ռեզերվուարում, և այս փուլում հրդեհի տարածման վտանգ չկա: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից […]

̰
Երևանում 48–ամյա կինը «Մակարով» տիպի ատրճանակով սպառնացել է «Ոսկու աշխարհի» վաճառողին

09:50 04.09.2019

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նույն օրը՝ ժամը 10:40-ի սահմաններում, Խորենացու փողոցի 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի մոտ Երևանի բնակիչ, 48-ամյա Աննա Ս.-ն իր մոտ եղած «Մակարով» տիպի գազային ատրճանակով սպառնացել է «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի վաճառող, Երևանի 31-ամյա […]

̰
Ողբերգական ու առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի

00:21 04.09.2019

Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Տորունիք գյուղի դիմացի այգիներում հրազենից մահացած վիճակում դիեր կան: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննինչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Տորունիք գյուղի բնակիչ, 27-ամյա Սամսոն Ղ.-ն իրենց գյուղից դեպի Դաստակերտ տանող […]

̰
Չելյաբինսկի մարզում սպանել են 22-ամյա հայ գործարարի

23:50 03.09.2019

Սեպտեմբերի լույս 2-ի գիշերը Զլատոուստում կրակել են Դավիթ Խուդոյանի վրա։ 22-ամյա գործարարը մահացել է որովայնի հատվածում ստացած հրազենային վնասվածքից։ Երիտասարդի սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել Չելյաբինսկի մարզում։ ՌԴ քննչական կոմիտեն դատական գործ է հարուցել սպանության հոդվածով։ Այժմ իրավապահները փնտրում են կասկածյալներին։ Զլատոուստում Խուդոյանների ընտանիքին լավ են ճանաչում։ Մահացածը եղբայրներ ունի։ «Դավիթը 1.5 տարի առաջ էր […]

̰
Տղամարդը աղմկոտ երեխային սեղմել է մեքենայի նստարանին և սպանել

23:20 03.09.2019

Մեծ Բրիտանիայի բնակիչը մեքենայի նստատեղով սեղմել է փոքր երեխային միայն նրա համար, որ երեխան չափազանց շատ է աղմկել, գրում է Daily mail-ը: Բրիտանիայի նախարարներից մեկի որդին ընկերուհու և երեխայի հետ Լոնդոնում զբոսանքի է դուրս եկել: Նրանք հանդիպել են իրենց ծանոթ մի մարդու, որն առաջարկել է մեքենայով տեղ հասցնել իրենց: Քանի որ տղամարդը վարում էր 4 […]

̰
Երեխայի սպանության մեջ մեղադրվող գյումրեցի 20-ամյա կինը կալանավորվել է

22:13 03.09.2019

Այսօր երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է Գյումրիում մեկամյա դստերը սպանելու մեջ մեղադրվող երեխայի 20-ամյա մայրը։ Այս մասին SHANTNEWS,am-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Այսօր դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, որի հիման վրա նախնական 2 ամսով կալանավորվել է երեխայի սպանության մեջ մեղադրվող գյումրեցի կինը»,- ասել է Արևիկ […]

̰
«Շերեմետևո»-ում ինքնաթիռներ են բախվել

20:35 03.09.2019

«Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել։ Ուղևորները տեսանյութեր են հրապարակել օդանավակայանից։ Այս մասին հաղորդում է РЕН ТВ-ն։ Կադրերում երևում է, որ «Աերոֆլոտի» ինքնաթիռի թևը պատահարի հետևանքով վնասվել է։ Ռուսական ավիաընկերության ինքնաթիռը պատրաստվելիս է եղել Շերեմետևո-Պեկին թռիչքին, երբ դրա մեջ է մխրճվել Royal Flight-ի ինքնաթիռը։ «Աերոֆլոտի» ուղևորներին տարհանել են ինքնաթիռից, տուժածներ չկան։ Երկրորդ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել։ […]

̰
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է

19:15 03.09.2019

Այսօր՝  սեպտեմբերի 3-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին։ Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի մոտ 57-ամյա գյումրեցի Սամվել Մեժլումյանն իր վարած ГАЗ 24 մակնիշի 45 OՏ 980 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել Ղարիբջանյան գյուղի հողագործներից մեկի կարտոֆիլի դաշտում։ Վթարի պահին դաշտում գյուղացիները կարտոֆիլի բերքահավաքի գործերով են զբաղված […]

̰
ԱՄՆ-ում դեռահասը սպանել է իր ընտանիքի անդամներին

18:27 03.09.2019

ԱՄՆ Ալաբամա նահանգում բնակվող 14-ամյա դեռահասը սպանել է իր ընտանիքի 5 անդամներին, գրում է CNN-ը՝ հղում անելով իրավապահներին: Իրավապահներն ասում են, որ դեռահասն արդեն բերման է ենթարկվել և խոստովանել իր հանցանքը: Նրա արարքի դրդապատճառը դեռևս հայտնի չէ:  

̰
BACK_TO_TOP