17:15 03.09.2019
Բելգիայի Անտվերպեն քաղաքի բնակելի թաղամասերից մեկում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառով 3 ցածրահարկ շինություն է փլուզվել։ Փրկարարներին արդեն հաջողվել է մեկ մարդու դուրս բերել փլատակներից։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ հայտնի չէ, թե որքան մարդ է եղել շինություններում փլուզման պահին։ Նախնական վարկածների համաձայն` պայթյունի պատճառը եղել է կա՛մ […]
17:10 03.09.2019
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը կանցկացվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նշենք, որ մեղադրական կողմին Գաբրիելյանն է ներկայացնելու։ Հիշեցնենք` Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևը։ Ռազգելդեևին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ […]
16:32 03.09.2019
Հյուսիսային Կովկասում կործանվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Սու-25ՈՒԲ» ուսումնամարտական ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Ուսումնական գրոհիչ ինքնաթիռի երկու օդաչուները կատապուլտով դուրս են ցատկել մինչ ինքնաթիռի անկումը, սակայն նրանց տեղը հիմա հայտնի չէ։ Ինքնաթիռն ընկել է չբնակեցված հատվածում, օդաչուների որոնումների համար այնտեղ է ուղարկվել ուղղաթիռ։ Ինքնաթիռը ուսումնական թռիչքի է դուրս եկել Պյատիգորսկից մոտ 80 […]
15:39 03.09.2019
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած չթափանցող վերք, արտաքին արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Դիտակ գյուղի մի բնակիչ: Մեկնած օպերատիվ խմբին նա բանավոր հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, Արևշատ գյուղի գերեզմանատանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, համագյուղացու եղբայրը սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել է իր […]
12:20 03.09.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 28-ամյա աղջկա սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վրաստանի Հանրապետության՝ 34-ամյա քաղաքացի: 2019թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, Ոստիկանությունում Երևան քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ Բրյուսովի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա՝ բռնության […]
08:16 03.09.2019
Գյումրիում երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ դանակահարություն է եղել: ArmDay.am-ին հայտնի է դարձել, որ ժամը 21:00-ի հատվածում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով և արնահոսությամբ Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 21-ամյա Ռազմիկ Ա.-ն եւ 52-ամյա Իսահակ Ա.-ն: Նրանք պապ ու թոռ են: Դեռ անհայտ պատճառներով պապ ու թոռանը, նախնական տեղեկություններով, դանակահարել են Գյումրու […]
23:41 02.09.2019
Ավստրալիայի հարավում կինը մահացել է աքլորի կողմից կտցահարվելու հետևանքով, գրում է The Sun-ը: Դեպքը տեղի է ունեցել ձու հավաքելու ժամանակ: Նշվում է, որ աքլորը ծակել է կնոջ երակը և վերջինս մահացել է արյունահոսությունից: Փորձագետ Ռոդջեր Բայդենի խոսքով՝ հաճախ տնային կենդանիները կարող են մեծ վտանգ ներկայացնել: Օրինակ՝ կատուները վտանգավոր են տարեց մարդկանց համար, քանի որ կարող […]
23:03 02.09.2019
Ալկոհոլը չարաշահած կինը փորձել է կոտրել ինքնաթիռի վթարային ելքը, և օդաչուները ստիպված արտակարգ վայրէջք են կատարել, գրում է The Sun-ը: 49-ամյա կինը ճանապարհորդում էր 12-ամյա երեխայի հետ, սկսել է իրեն ոչ ադեկվատ պահել այն բանից հետո, երբ կարմիր գինի է օգտագործել: Ականատեսները պնդում են, որ կինը ինքնաթիռում վազել է և հայհոյախառն արտահայտություններ արել: Դրանից հետո […]
22:43 02.09.2019
Իսպանացի երգչուհի և պարուհի Ջոանա Սայնեսը մահացել է Super Hollywood Orchestra-ի ներկայացման ընթացքում բեմում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Դեպքի մասին տեսանյութը հրապարակել է news.com.au-ը: Համերգը կայացել է փառատոնի շրջանակներում Մադրիդի մերձակայքում գտնվող փոքր իսպանական Լաս Բերլանաս քաղաքում: Super Hollywood Orchestra-ն իր կատարմամբ փակելու էր միջոցառումը: Այդ ընթացքում պիրոտեխնիկական քարթրիջը հանկարծակի պայթել է և ընկել երգչուհու […]
22:30 02.09.2019
Ամերիկացի դերասան Քևին Հարթը ավտովթարի է ենթարկվել, գրում է TMZ-ն: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ի գիշերը Մալիբուում: Դերասանի մեքենան մխրճվել է մայրուղու վրայի փայտե արգելապատնեշի մեջ, ինչի հետևանքով մեքենայի վերին հատվածը պոկվել է: Ոստիկանությունում հաստատել են, որ մեքենան պատկանել է դերասանին, սակայն ղեկին եղել է այլ մարդ: Վթարի հետևանքով դերասանը վնասել […]
20:38 02.09.2019
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի, 24-ամյա Լուիզա Ավետիսյանի հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց զայրույթն էին հայտնում այն մասին, որ քիչ առաջ Մարգարյան ծննդատանը մահացել է Լ. Ավետիսյանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զրուցակիցներն ասել են, որ Լ. Ավետիսյանը 4 օր առաջ հետազոտման նպատակով բերվել է […]
19:04 02.09.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 22։40-ին, 66-ամյա մի վանաձորցի հաղորդում էր տվել, որ նույն օրը «Օպել» մեքենայով իր տուն է եկել երկու երիտասարդ, որոնց հետ բանավոր համաձայնության գալով՝ վաճառել է իր 22 գոճիները՝ հատը 18 հազար դրամով և երկու ժամից գումարը տալու պայմանով: Սակայն նրանք մեքենայով տարել են գոճիները և անջատել իրենց […]
18:30 02.09.2019
Յակուտիայի գյուղերից մեկում գյուղատնտեսական ձեռնարկության 28-ամյա կին պահնորդը տուժել է արջի հարձակումից: Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ կինն ինքն է վազել արջի հետևից՝ մտածելով, թե գող է: Գիշերային հերթապահության ժամանակ Ալինան ինչ-որ շրշյուն է լսել, գնացել է ստուգելու՝ արդյո՞ք գող չի մտել տարածք: Նա սկսել է գոռալ՝ ո՞վ կա այստեղ, և որոշ ժամանակ անց տեսել […]
18:10 02.09.2019
Ռուսաստանի մայրաքաղաքի հարևանությամբ հոսող Մոսկվա գետում 25-ամյա Տարոն Բժոյանի մահվան հանգամանքներն են հայտնի դարձել։ РУСАРМИНФО-ին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան երիտասարդն ընկերների հետ զվարճացել է գետում։ Նրանք, մասնավորապես, լողացել են մոտորանավակներից ճոպաններով կապված տախտակների վրա։ Սակայն ինչ-որ պահի Բժոյանը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել ջուրը։ Մինչ մոտոնավավակը կպտտվեր նրան ջրից հանելու համար, մեկ […]
17:29 02.09.2019
Առողջապահության նախարարությունը հրապարակել է օրեր առաջ Գյումրիի ռեստորաններից մեկում 47 քաղաքացու թունավորումից հետո վերցված փորձանմուշների լաբորատոր արդյունքները. Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց «սննդային թունավորում» ախտորոշմամբ` նույն քաղաքի «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին մասնակցած թվով 47 մարդ հոսպիտալացվել էր: «Անմիջապես նախարարության մասնագետների կողմից ձեռնարկվել էին կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որն էլ զուգորդվել էր […]
17:26 02.09.2019
Օգոստոսի 31-ին լրատվական կայքերում «Ահազանգ, հերթական որսագողը Գորիսից» վերնագրով հոդված է հրապարակվել, որի շրջանակներում ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով բաժին է հրավիրվել Ակներ գյուղի 24-ամյա մի բնակիչ, հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը: Ըստ աղբյուրի՝ քաղաքացին խոստովանել է, որ օգոստոսի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, իր վարած «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայով բարեկամների հետ Արցախի Հանրապետության Քաշաթաղի […]
17:24 02.09.2019
Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ում 1054 չվերթ է հետաձգվել «Դորիան» փոթորկի պատճառով, հաղորդում է FlightAware կայքը: Կայքի տվյալներով՝ չվերթների մեծ մասը հետաձգվել է Ֆլորիդա նահանգում: Թռիչքների ու վայրէջքների մեծամասնությունը չեղարկվել է «Ֆորտ-Լոդերդեյլ», «Օռլանդո» և «Փալմ-Բիչ» օդանավակայաններում: Ինչպես հաղորդում է AFP-ն, փոթորկի պատճառով ընդհանուր առմամբ 13 հազար շենք է վնասվել կամ ավերվել Բահամյան կղզիներում: «Մենք դեռևս չունենք կրած վնասի […]
15:37 02.09.2019
Սեպտեմբերի 2-ին` ժամը 07:13-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 95 հասցեում այրվում է վերամբարձ կռունկ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:27-ին, մարվել` 07:32-ին: Այրվել է վերամբարձ կռունկի խցիկը (մասամբ). տուժածներ չկան:
15:34 02.09.2019
Թուրքիայի ափերի մոտ՝ Դարդանելի նեղուցի հատվածում, խորտակվել է բեռնատար նավ։ 41 մետր երկարությամբ «Kanuni D.S» նավը լողում էր հենց Թուրքիայի դրոշի ներքո, ինչի մասին հայտնել են թուրքական լրատվական աղբյուրները։ Նավի անձնակազմը բաղկացած էր 8 մարդուց, փրկարարներին հաջողվել է ապահովել նրանց ափհանումը։ Տուժածներ չեն եղել։ Իսկ նավի խորտակման պատճառները դեռ չեն հրապարակվում։
15:07 02.09.2019
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 04:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի (վարորդ՝ Էվրիկ Կ., ծնված 1995 թ.) ավտոմեքենան շրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում: […]
14:39 02.09.2019
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 18:16-ին, 911 ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Քանաքեռավան գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց […]
14:36 02.09.2019
Բահամյան կղզիների հասած «Դորիան» փոթորկից երեխա է զոհվել, գրում է The Bahamas Press–ը: Զոհված երեխան 7 տարեկան էր, նա մահացել է, երբ վերջինիս ընտանիքը փորձել է փրկվել փոթորկից: Երեխայի քույրը համարվում է անհետ կորած: Նշվում է, որ նա Աբակո կղզիները պատուհասած «Դորիան» փոթորկի առաջին զոհն է:
14:11 02.09.2019
«Դորիան» փոթորկի հետ կապված արտակարգ իրավիճակի պայմաններում Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի 9 շրջաններում տարհանում է իրականացվելու։ 9 շրջաններից 2-ում տարհանումն իրականացվելու է առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու՝ պարտադիր։ Տարհանման մասին որոշումների մի մասն արդեն ուղարկվել է, մյուսն ուղարկվելու է վաղը։ Նահանգի ղեկավարությունը որոշել է թույլ տալ, որ տարհանման ընթացքում մեքենաներն անվճար երթևեկեն վճարովի ավտոմայրուղիներով՝ անհարկի […]
14:02 02.09.2019
Օգոստոսի 31-ի գիշերը Թբիլիսիի մոտակայքում վթարի ենթարկված՝ Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի ուղևորներից երկուսը շարունակում են մնալ Թբիլիսիի «Նյու Հոսփիթալ» հիվանդանոցում: Հիվանդանոցից «Ալիք մեդիային» փոխանցել են, որ հիվանդներից երկուսի վիճակը բժիշկները շարունակում են գնահատել կայուն ծանր: Նրանց տեղափոխման համար հարազատները համաձայնություն չեն տվել։ Նույն հիվանդանոց տեղափոխված 8 ուղևորներից 5-ն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել: […]
13:40 02.09.2019
Մերձմոսկովյան Կրասնոգորսկում նավը հարվածել և սպանել է ջրասուզորդ հային, գրում է Rusarminfo-ն: Դեպքի հետևանքով մահացել է 25-ամյա Տարոն Բաժայանը: Նշվում է, որ հարվածից հետո նա ուժեղ վնասվածքներ էր ստացել, իսկ շտապօգնությունը չի հասցրել փրկել տղամարդու կյանքը: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 23:05-ին: Մոտորանավակը պատկանել է «Սոհո Քանթրի» ակումբին:
13:20 02.09.2019
Ամերիկացի քառասունամյա դերասան Քևին Հարթը, որը հայտնի է «Ֆորսաժ. Հոբս և Շոու» «Շատ վախենալու կինո-3», «Մտածի´ր, ինչպես տղամարդը» և այլ ֆիլմերից, սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը վթարի է ենթարկվել Մուլհոլանդի մայրուղու ճանապարհին: Նա ծանր վիճակում է: Այդ մասին գրում են տեղական ԶԼՄ-ները: Kevin Hart’s car went off the road in a terrible accident and is […]
13:00 02.09.2019
Եմենում կոալիցիան, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, իրականացրել է մի շարք օդային հարվածներ հութիների կենտրոնի ուղղությամբ: Ռմբակոծության հետևանքով զոհվել է հարյուրից ավելի մարդ: Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ՝ գրոհների ուղղությունը եղել է ձերբակալվածների պահման վայրը Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Դամար քաղաքում, որը գտնվում է ապստամբների կողմից գրավված Սանայի մայրաքաղաքի հարավում: Ըստ Կարմիր Խաչի տվյալների` ավելի քան 40 […]
12:49 02.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 2018թ. ծնված երեխայի սպանության դեպքի հանգամանքները: Վերջինիս մայրը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դին՝ կպչուն ժապավենով կապված և կիսաշրջազգեստը պարանոցին փաթաթված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի […]