TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ուխտը տրորել է զբոսաշրջիկի դեմքը և կոտրել վերջինիս կողոսկրերը

19:15 08.09.2019

Կին զբոսաշրջիկը էքսկուրսիայի ժամանակ ընկել է ուխտի վրայից և ստացել ծանր վնասվածքներ, գրում է Mirror-ը: Դեպքը տեղի է ունեցել Կանարյան կղզիներում Ֆուերտեվենտուրա կղզում(Իսպանիա): 61-ամյա Կարեն Սակկոնեն պատմել է, որ գնել է 10 եվրո արժողությամբ ուխտերի էքսկուրսիա: Երբ կինը ցանկացել է նստել կենդանու վրա, այն վախեցել է և գցել է կնոջը: Կինն ընկել է ավազի վրա, […]

̰
ԱՄՆ-ում ջրարջը գրավել է դատավորի բնակարանը

18:15 08.09.2019

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրարջը մտել է դատավոր Մետյու Ռայտի տուն և ավիրել այն: Այդ մասին տղամարդը գրել է ֆեյսբուքյան իր էջում, գրում է «Գազետա»-ն: Դատավորի խոսքերով՝ սեպտեմբերի 2-ին ջրարջը մտել է իր տուն և սկսել ամեն բան տակնուվրա անել: Տղամարդը մոտ 20 ժամ փորձել է բռնել կենդանուն, սակայն ապարդյուն: Այդ ժամանակ նա ողջ տնով մեկ […]

̰
Երևանում բախվել են անհատ ձեռներեցի Infiniti-ն և ոստիկանության զորքերի ծառայողի Opel-ը․ կա 6 տուժած

17:51 08.09.2019

Սեպտեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Նար Դոսի փողոցի 77 շենքի դիմաց բախվել են Նար Դոս փողոցի բնակիչ, 34-ամյա Սամվել Պետրոսյանցի վարած Infiniti 77 PC 707 համարանիշի և Երևան քաղաքի Կիլիկիա թաղամասի բնակիչ, 39-ամյա Համլետ Ֆրանգյանի վարած Opel մակնիշի 36 DF 841 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Ֆրանգյանը, նրա […]

̰
ՌԴ-ում լրագրողների տեղափոխող ավտոբուսի վրա են հարձակվել

13:50 08.09.2019

Տուվայի պատգամավոր Անդրիան Օրժակը պատմել է նախօրեին Կրասնոյարսկի շրջանի Տուվայի Հանրապետությունում լրագրողների և դիտորդների ավտոբուսի վրա կրակելու դեպքի մասին, գրում է Подъем-ը: Նշվում է, որ ավտոբուսի վրա հարձակվել է մոտ հինգ տասնյակ մարդ: Պատգամավորի խոսքերով՝ նրանք զգեստավորված են եղել որպես ճանապարհային աշխատակիցներ և ուժայիններ. «Ճանապարահային աշխատակիցների և ուժայինների հագուստներով զինյալները փորձել են ներխուժել ավտոբուսի սրահ, […]

̰
«Դորիան» փոթորիկը առանց լույս է թողել մոտ 300 հազար կանադացիների

13:32 08.09.2019

Կանադայի հարավ-արևելքում  «Դորիան» փոթորիկը առանց էլեկտրականության է թողել մոտ 300 հազար մարդու, գրում է  Global News–ը: Էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել Նոր Շոտլանդիա և Նյու Բրունսվիկ թաղամասերում: Վերջին տվյալներով՝ մթնոլորտային երևույթի սահմաններում քամու առավելագույն արագությունը գերազանցել է 44.7 մ/վ։        

̰
Էպիլեպսիայով հիվանդ 15-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

12:00 08.09.2019

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:07-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, որը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բնակավայրի տարածքում և հարակից արոտավայրերում իրականացնում են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցում են 10 ոստիկան […]

̰
Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա տուժած

11:54 08.09.2019

Սեպտեմբերի 8-ին` ժամը 08:28-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Նարեկ Ս. ծնված 1992թ.) […]

̰
Վթար Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում․ տուժածի վիճակը միջին ծանրության է

10:30 08.09.2019

Սեպտեմբերի 8-ին` ժամը 00:57-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Չարենցի փողոցում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Դ., ծնվ.1986թ.) բախվել է կայանած «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենային: Փրկարարները վարորդին դուրս […]

̰
«Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում «Toyota Camry»-ն բախվել է կայանած «Nissan Versa»-ին

23:44 07.09.2019

Սեպտեմբերի 7-ին` ժամը 20:50-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ զբոսայգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի (վարորդ՝ Նարեկ […]

̰
Արտակարգ դեպք Կոտայքում. կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել

20:32 07.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Քարաշամբ գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրում կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  սատկած անասուններից 9-ը պատկանում են մեկ մարդու: Տեղանքն անանցանելի է, ավտոմեքենաները չեն կարողանում բարձրանալ դեպքի վայր և ստիպված ահագին հատված ոտքով են գնում:

̰
Նուբարաշենի կամրջի կոնստրուկցիոն տարրերը պոկվել և թափվել են ճանապարհի երթևեկելի հատված

20:05 07.09.2019

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի կամրջի կոնստրուկցիոն տարրերը պոկվել և թափվում են ավտոճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Նուբարաշեն վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցների հետ միասին ապամոնտաժել են վնասված կոնտրուկցիոն տարրերը (100 […]

̰
Կապան քաղաքից դեպի Ճակատեն գյուղ տանող ավտոճանապարհին մեքենան սահել է ձորը․ կա 2 տուժած

19:57 07.09.2019

Սեպտեմբերի 7-ին` ժամը 16:31-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի Ճակատեն գյուղ տանող ավտոճանապարհի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան […]

̰
Երևանում թալանել են Արմավիրի նախկին մարզպետի տղայի Volkswagen Tuareg-ը

19:46 07.09.2019

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արման Մանասերյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը: Ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևւան քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Պետիկ Բադալյանի կողմից, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 23։50-ից մինչև սեպտեմբերի 6-ի ժամը 08։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ […]

̰
Ինչպես են անտառապահները փրկում ծուղակում հայտնված փղերին

18:38 07.09.2019

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Մալազիայի անտառապահները փրկել մի խումբ փղերի: Նշվում է, որ փղերը մոտ 3 օր չեն կարողացել դուրս գալ ջրով լի փոսից: https://www.facebook.com/1tvnews/videos/383966365614117/

̰
Սարդը մահացու ելքով վթարի պատճառ է դարձել

17:26 07.09.2019

Դատարանը 3 տարի ժամկետով զրկել է 31-ամյա բրիտանացի Էդվինաս Գիլիուսին վարորդական իրավունքի վկայականից այն բանից հետո, երբ մահացու ելքով վթարի պատճառ է դարձել` ուշադրությունը կենտրոնացնելով իրեն խանգարող սարդի վրա: Այդ մասին հայտնում է The Daily Mail– ը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին Արևմտյան Յորքշիր նահանգի Բրեդֆորդ քաղաքում: Mercedes C220- ի վարորդի ուշադրությունը շեղել է […]

̰
Ճապոնիան պատուհասել են թայֆունները և ուժգին քամիները

16:55 07.09.2019

Հզոր Lingling թայֆունը, որն ուղղվում է դեպի Օկինավայի կղզիների հյուսիս, շուրջ 20 հազար ընտանիքների թողել է առանց էլեկտրականության: Այդ ընթացքում Տոկիոյին է մոտենում «Ֆակսայ» փոթորիկը: Այս մասին հայտնում է News On Japan-ը: Միյակոձիմա քաղաքում թայֆունի պատճառով տների 80 տոկոսը զրկված է էլեկտրականությունից: Իշխանություններն արդեն ծրագրել էին տարհանել բնակիչներին, երբ Lingling-ը շարժվեց առաջ՝ դեպի Օկինավայի կղզիներ: […]

̰
Ոստիկանները բերման են ենթարկել Հյուսիսային պողոտայում կրակոց արձակած երիտասարդին

14:06 07.09.2019

Սեպտեմբերի 7-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Հյուսիսային պողոտայում գտնվող ժամացույցի խանութի վրա կրակել է: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ժամը 4.00-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, նշված խանութի մոտից գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կոտայքի […]

̰
Հրդեհ Գյումրի քաղաքում. կա տուժած

13:52 07.09.2019

Սեպտեմբերի 7-ին, ժամը 08:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղորղանյան փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ՝ Հրաչ Ս.-ն (ծնված 1965 […]

̰
18 տարի առաջ կատարած սպանության համար հետախուզվողը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան

13:42 07.09.2019

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ սպանության, բանդիտիզմի և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու մեղադրանքով 2001 թվականից հետախուզվող Վաղարշապատ քաղաքում հաշվառված 48-ամյա տղամարդը գտնվում է Մոսկվայում։ ՔՀԳ վարչության ծառայողները, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հայտնաբերեցին հետախուզվողին, որը սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ոստիկանների ուղեկցությամբ Մոսկվայից տեղափոխվեց […]

̰
Ինձ հետ ամեն ինչ կարգին է. Ստյոպա Սաֆարյանին կողոպտել են

12:36 07.09.2019

SHAMSHYAN.com-ը գրել է, որ երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Երևանում կողոպուտի է ենթարկվել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, 46-ամյա Ստյոպա Սաֆարյանը։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 22։50-ի սահմաններում Սաֆարյանի բնակարանի մուտքի դռան մոտ: Անծանոթ 2 անձինք մոտեցել են Ստյոպա Սաֆարյանին, մեկը հրել է մեջքից, իսկ մյուսը հափշտակել iPhone 8 տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։ […]

̰
Ծառի ճյուղն ընկել է գազատար խողովակի վրա

10:40 07.09.2019

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 22:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցու փողոցի նրբանցքի 1-ին շենքի մոտակայքում ծառն ընկել է գազատար խողովակի վրա և վնասել էլեկտրական լարեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները և Շենգավիթ վարչական շրջանի կանաչապատման ծառայության աշխատակիցները ծառի […]

̰
Ավտովթար Ռուբինյանց փողոցում. կա 6 տուժած

10:05 07.09.2019

Սեպտեմբերի 7-ին, ժամը 00:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Axis» մակնիշի (վարորդ` Սևակ Ա., ծնված 1986 թ.) և «BMW» մակնիշի […]

̰
Արագածոտնում ЗИЛ-ը բախվել է երկու Opel-ների, ապա գլորվել ձորը․ 4 հոգի հոսպիտալացվել է

00:17 07.09.2019

Սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel Zafira մակնիշի ավտոմեքենային, այն վերածել մետաղե ջարդոնի, ապա առաջ է ընթացել, բախվել մեկ այլ Opel մակնիշի ավտոմեքենայի և առաջ ընթանալով՝ դուրս է եկել […]

̰
«Գրեմմի»-ի մրցանակակիր Դեն Ուորները մահացել է համերգից հետո

22:17 06.09.2019

Կիթառահար Դեն Ուորները մահացել է սրտի կաթվածից, գրում է Billboard-ը: Նա սեպտեմբերի 4-ին գնացել է Հոլիվուդում գտնվող իր սիրելի Shenanigans բարը: Այդտեղ նա տվել է իր վերջին համերգը, և դրանից հետո բեմից իջնելուց հետո մահացել է: Դեն Ուորները ամերիկացի պրոդյուսեր է, նա աշխատել է Մայքլ Ջեքսոնի, Մադոննայի և Շակիրայի, Սելին Դիոնի, Նելլի Ֆուրտադոյի, Էնրիկե Իգլեսիասի, […]

̰
Մեղադրանք առաջադրվեց Գյումրու «Դվին» ռեստորանի մենեջերին, խոհարարին և խոհարարի օգնականին

21:12 06.09.2019

Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում արձանագրված սննդային թունավորման դեպքով մեղադրանք է առաջադրվել ռեստորանի մենեջերին, խոհարարին, խոհարարի օգնականին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերից: ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածը վերնագրված է՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել կամ իրացնելը, աշխատանքներ […]

̰
Շատին-Եղեգիս ավտոճանապարհին մեքենան շրջվել է և հայտնվել ջրահեռացման առվի մեջ. վարորդը տեղում մահացել է

20:49 06.09.2019

Սեպտեմբերի 6-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շատին-Եղեգիս ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […]

̰
Թբիլիսիում ծննդկանն իր երեխային նետել է աղբարկղը

18:16 06.09.2019

Թբիլիսիում քառասունամյա կինը տանը ծննդաբերելուց հետո նորածնին, ենթադրաբար, գցել է աղբարկղը, հայտնում են վրացական ԶԼՄ-ներն այն բանից հետո, երբ ոստիկաններին չի հաջողվել  գտնել երեխային: Փաստի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ կինը ուժեղ արյունահոսությամբ տեղափոխվել էր Թբիլիսիի թիվ 5 ծննդատուն՝ առանց երեխայի: Այդ իսկ պատճառով բժիշկները տեղեկացրել էին իրավապահներին: Ավելի ուշ կինը խոստովանել […]

̰
Մոսկվայում տղամարդն անցորդին ծեծելու սպառնալիքով ստիպել է իր համար սնունդ գնել

17:17 06.09.2019

Մոսկվայում ոստիկանները փնտրում են տղամարդու, որն անցորդին ստիպել է «Մակդոնալդսում» իր համար սնունդ գնել՝ սպառնալով ծեծի ենթարկել նրան: Գնումներից հետո նա անհետացել է: Այս մասին ТАСС-ին հաղորդել է Մոսկվայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: «Ոստիկանություն է դիմել 1983թ. ծնված մի տղամարդ, որը հաղորդել է, որ իրեն է մոտեցել մի մարդ և պահանջել իր համար սնունդ […]

̰
Քաղաքացին ընկել է Արծվաբերդի ձեռնոցի գործարանի վերելակի հորանը

14:51 06.09.2019

Սեպտեմբերի 6-ին` ժամը 13:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի ձեռնոցի գործարանում աշխատակիցն ընկել է նկուղային հարկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Վ., ծնված 2000 թ.) ընկել է վերելակի հորանը: Փրկարարները տուժածին դուրս […]

̰
Դավիթ Բեկի փողոցում վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը մահացել է

13:33 06.09.2019

Սեպտեմբերի 5-ին` ժամը 20:00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, այնուհետև դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի՝ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. վրաերթի ենթարկված քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ 42-ամյա Սևակ Սահակյանը, մահացել է: Կատարվում է քննություն։

̰
BACK_TO_TOP