Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատավարությունը կանցկացվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2024
  • $
    395.76
  • RUBLE
    4.23
  • 421.76
WEATHER
+17.09 oC

Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով դատավարությունը կանցկացվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում

17:10 03.09.2019

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը կանցկացվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նշենք, որ մեղադրական կողմին Գաբրիելյանն է ներկայացնելու։

Հիշեցնենք` Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևը։ Ռազգելդեևին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ)։

«Մեղադրական կողմը ներկայացնելու եմ ես։ Ինձ` որպես դատախազ, գրություն է ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից այն մասին, որ դատավարությունը մեկնարկելու է սեպտեմբերի 6-ին և տեղի է ունենալու Շիրակի մարզի ընդհանուր իրավասության  դատարանում»,- SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզի դատախազը:

Մեր այն հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք դատավարության անցկացման վայրի ընտրության հարցը, Գաբրիելյանը պատասխանել է, թե ինչու պիտի քննարկվեր այդ հարցը:

Տուժողի իրավահաջորդ Ջուլիետա Ղուկասյանի շահերը դատարանում ներկայացնելու է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դատարանում վիճարկում էր Ռազգելդեևի կալանքի կրելու վայրը և պահանջում նրան ռազմաբազայից տեղափոխել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից որևէ մեկը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի այս միջնորդությունը դատարանը մերժել էր։ Տուժող կողմը դատավարության անցկացման վայրի մասին պաշտոնապես գրություն դեռ չի ստացել։

«Գործի նյութերը մեզ ուղարկվել էին, իսկ երեկ ստացել ենք նաև մեղադրական եզրակացությունը։ Բայց պաշտոնական գրություն, թե որտեղ է անցկացվելու դատական նիստը, դեռ մեզ չեն ուղարկել։ Նախնական ու միայն բանավոր են հայտնել, որ Շիրակի մարզի դատարանում է տեղի ունենալու։ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի դատավարությունն էլ, ըստ էության, Շիրակի մարզի դատարանն անցկացրեց։ Դեռևս չճշտված տեղեկություններով մեզ ասել են, որ դատարանում է լինելու։ Ըստ երևույթին, հենց շենքի ներսում դատավարությունն անցկացնելու մասին էր խոսքը, բայց ինչպես ասում են, չեմ հավատում, մինչև աչքովս չտեսնեմ»,- SHANTNEWS.am-ին հայտնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք՝ 2018թ. դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը ռուս զինծառայողի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել էր:

Մեղադրյալը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևն է: Նա այժմ գտնվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի կարգապահական մեկուսարանում:

Դատավարությունը կմեկնարկի սեպտեմբերի 6-ին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

11:41 16.04.2024

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ապրիլի 16-19-ը մեկնել է Լիտվայի Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի, ԼՀ վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեյի, ԼՀ Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենի, ԼՀ ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի եւ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի հետ: ...

«Տիմոշա» ՍՊԸ արտադրության  հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում». բնակչությանը կոչ է արվում չգնել նշված ապրանքատեսակները

11:23 16.04.2024

«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում». բնակչությանը կոչ է արվում չգնել նշված ապրանքատեսակները

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաների մի քանի տեսակներից (ООО «Тимоша», Россuя, Ростовская обласmь)` «Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված՝ 20․02․2024թ, պիտանի է մինչև 20․10․2024թ, «Հալվա արևածաղկի չամիչով» 250 գր, արտադրված՝ 17․01․2024թ պիտանի է մինչև 17․09․2024թ, «Հալվա արևածաղկի գետնանուշով» 250գր, արտադրված՝ 23․02․2024թ․ […] ...

Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցիոն որևէ դրսևորման, ինչպես նաև ցանկացած տեսակի բռնության հանդեպ. Վահե Ղազարյան

10:19 16.04.2024

Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցիոն որևէ դրսևորման, ինչպես նաև ցանկացած տեսակի բռնության հանդեպ. Վահե Ղազարյան

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ, որում ասվում է. «Ոստիկանության սիրելի՛ ծառայողներ, Ներքին գործերի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ: Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է։ Պետության դիմագծի՝ Ներքին գործերի նախարարությանն առնչվող պատասխանատու ծավալում միանշանակ […] ...

Զորյան ինստիտուտը Հայոց ցեղասպանության պատմությունը կներկայացնի Արիզոնայի համալսարանում

09:10 16.04.2024

Զորյան ինստիտուտը Հայոց ցեղասպանության պատմությունը կներկայացնի Արիզոնայի համալսարանում

Զորյան» ինստիտուտը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է «Ցեղասպանության իրազեկման շաբաթ»միջոցառմանը, որը տեղի է ունենալու Արիզոնայի պետական համալսարանում (ASU) 2024 թվականի ապրիլի 15-19-ը։ Ռոզենբլութ ընտանիքի բարեգործական հիմնադրամը 12-րդ անգամ անցկացվող «Ցեղասպանության իրազեկման շաբաթվա» շրջանակներում համախմբում է ականավոր գիտնականների, քաղաքական գործիչների, ակտիվիստների, արվեստագետների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների, մարդասերների, ովքեր հանդես կգան դասախոսություններով, կներկայացնեն ցուցադրություններ եւ վերապրողների պատմություններ՝ փորձելով […] ...

ՀԱՊԿ-ը Հայաստանին  չաջակցեց ոչ միայն ռազմական առումով, այլև քաղաքական առումով․ Գերմանիայում ՀՀ դեսպան

22:03 15.04.2024

ՀԱՊԿ-ը Հայաստանին  չաջակցեց ոչ միայն ռազմական առումով, այլև քաղաքական առումով․ Գերմանիայում ՀՀ դեսպան

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հարցազրույց է տվել «Լոյալ» անվտանգության քաղաքականության ամսագրի գլխավոր խմբագիր Անդրե Ուզուլիսին։ Խոսել է Հարավային Կովկասում անվտանգության, Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումների և խաղաղության կառուցման թեմաներից։ Հարցազրույցում արծարծված հիմնական թեզերը ներկայացվում է հակիրճ․ 1. Հայաստանի հասարակության համերաշխության և ՀՀ կառավարության ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ մեղմել Լեռնային Ղարաբաղից […] ...

Ղազախստանը պատրաստ է Հայաստանի արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի նշաձողին

15:37 15.04.2024

Ղազախստանը պատրաստ է Հայաստանի արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի նշաձողին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: «Այսօր մենք մանրամասն քննարկեցինք բազմաթիվ արդիական օրակարգային հարցեր: Մենք հասանք կոնկրետ պայմանավորվածությունների: Պարոն Փաշինյանը քիչ առաջ դրան անդրադարձավ: Հատուկ ուշադրություն դարձրեցինք առևտրատնտեսական և ներդրումային կապերի ընդլայնմանը: Վերջին հինգ տարիների ընթացքում երկկողմ առևտրի ծավալն անշեղորեն աճում է, բայց […] ...

BACK_TO_TOP