TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Գյումրեցի 20-ամյա կինը երեխային աղբաման է նետել կենդանի վիճակում

22:12 31.08.2019

SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի հետ, որը փոխանցել է, որ բերման ենթարկված երեխայի մայրն այս պահին հարցաքննվում է: SHANTNEWS.am-ին հայտնի է դարձել նաև, որ բերման ենթարկված կինը 1999 թվականին ծնված Գյումրու Մուշ թաղամասի բնակչուհի է, ամուսնալուծված, երեխային  նետել է Շիրակացի փողոցի Ճերմակ հիվանդանոցի հարևանությամբ տեղադրված աղբամանը՝ կենդանի վիճակում: Ինչպես […]

̰
Աֆղանստանում պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել

21:18 31.08.2019

Աֆղանստանի Կունդուզ քաղաքում պայթյունի հետևանքով տասը մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է RT-ն: TOLO News հեռուստաալիքը թվիթերյան իր էջում հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով. «Կունդուզ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասը մարդ է զոհվել»: Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժողների թիվը 11 է: Հեռուստաալիքի աղբյուրը հաղորդել է, որ տուժածների թվում է նաև քաղաքի ոստիկանապետը:

̰
Պարզվել է Գյումրու աղբավայրում մահացած հայտնաբերված 1-ամյա երեխայի ինքնությունը․ մայրը բերման է ենթարկվել

20:25 31.08.2019

Ինչպես արդեն հայտնել էին ոստիկանությունից, օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրու քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։ Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։ Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է երեխայի ինքնությունը: Ժամը 19-ի սահմաններում Գյումրու […]

̰
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բետոնով բեռնված մեքենան կողաշրջվել է

17:46 31.08.2019

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 14։00-ի սահմաններում Մարտունիի 62-ամյա բնակիչ Վահագն Մ-ն՝ իր վարած МАЗ մակնիշի 35 ԼM 848 համարանիշի ավտոմեքենայով, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Սևան ընթանալիս, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնության […]

̰
Քոբուլեթում օդորակիչը չորրորդ հարկից ընկել է անցորդի գլխին

17:35 31.08.2019

Քոբուլեթում արտակարգ պատահար է գրանցվել: Բնակելի շենքի չորրորդ հարկի պատուհաններից մեկից օդորակիչն ընկել է անցորդի գլխին: Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն: Անցորդը տեղափոխվել է հիվանդանոց՝ գլխի շրջանում ստացած վնասվածքներով: Նա նաև ուղեղի ցնցում է ստացել: Կատարվածի պատճառները պարզելու համար քննություն է տարվում: Նախնական վարկածով՝ օդորակիչը պատուհանից ընկել է, երբ մասնագետը վերանորոգում էր այն:

̰
Ադրբեջանցի է եղել այն մեքենայի ղեկին, որը հարվածել է հայկական միկրոավտոբուսին

16:56 31.08.2019

Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ SHANTNEWS.am-ը նոր տեղեկություններ է ստացել: Զրուցել ենք ուղևորափոխադրող ընեկրության հիմնադիր տնօրենի՝ Ղևոնդ Մկրտչյաին հետ: Նա հաստատեց հարվածող մեքենայի՝ հանդիպակաց գոտի դուրս գալու հանգամանքը: Ավելին՝ ասաց, որ ղեկին ադրբեջանցի վարորդ է եղել: Մանրամասները՝ հեռախոսազանգում: Ղևոնդ Մկրտչյանը նաև հավելել է, որ հայկական միկրոավտոբուսի վարորդը բուժզննություն անցել է, խնդիրներ չունի, մեքենան էլ […]

̰
Բաթում-Երևան միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից 4-ն այսօր կտեղափոխվեն Հայաստան

16:32 31.08.2019

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հերթական հայտարարությունն է տարածել Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ: «ՀՀ և Վրաստանի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներում գտնվող ՀՀ 4 քաղաքացիներին տեղափոխել Երևան։ Հայաստանից ժամանած 4 ռեանիմոբիլներն այսօր ՀՀ քաղաքացիներին կտեղափոխեն Հայաստան։ Նշենք, որ վերոնշյալ 4 տուժածից բացի, հիվանդանոցներում […]

̰
Արարատում նախկին փեսան դանակահարել է աներոջը

15:04 31.08.2019

Օգոստոսի 30-ին՝ ժամը 23-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի 70-ամյա մի բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում գտնվող ծիրանի այգու մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն գյուղում […]

̰
28 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել

14:30 31.08.2019

Օգոստոսի 31-ին՝ ժամը 11:47-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում թիվ 28 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից մեկ […]

̰
Պայթյուն Հնդկաստանի քիմիական գործարանում. կան զոհեր

14:27 31.08.2019

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 43-ը: Այս մասին հայտնում է РИА Новости- ն: Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը ՝ օգոստոսի 31-ի առավոտյան: Պայթյունի պատճառը դեռ անհայտ է: Հայտնի է, որ գործարանի աշխատողը մաքրելիս է եղել քիմիական նյութերի ռեզերվուարը, սակայն այն արգելափակվել […]

̰
Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից զոհվածների ու տուժածների ինքնությունը հայտնի է

13:44 31.08.2019

Օգոստոսի 31-ին՝ ժամը 08:44-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ: Զոհվել է ՀՀ երկու քաղաքացի (Գրետա Ա., ծնված […]

̰
Վթար Նոր Հաճն քաղաքում. կան տուժածներ

11:43 31.08.2019

Օգոստոսի 30-ին, ժամը 20:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Նիկոլայ Բ.), «Opel Zafira» (վարորդ՝ Ալեքսան Ա.) և «Audi» […]

̰
Գյումրու ռեստորանում զանգվածային թունավորման պատճառով հոսպիտալացվել է 46 քաղաքացի

11:28 31.08.2019

Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո օգոստոսի 31-ին՝ 7:50-ի դրությամբ, հոսպիտալացվել է 46 քաղաքացի (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել են տուն։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Ներկայում հոսպիտալացված է 3 քաղաքացի։ Նոր հիվանդներ չեն դիմել։ Իրավիճակը վերահսկելի է»,- հայտնել է նա։ Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ից հայտնել […]

̰
Հրդեհ Նալբանդյան փողոցի բնակարաններից մեկում

11:24 31.08.2019

Օգոստոսի 31-ին` ժամը 05:29-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 102 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի լոգասենյակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:56-ին, մարվել՝ […]

̰
Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից տուժած 6 քաղաքացի դուրս է գրվել. ՀՀ ԱՆ

11:08 31.08.2019

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին: «Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Նախնական տվյալներով՝ տուժածներից 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնցից 2-ը մահացել են։ 13 հոգի տեղափոխվել է Վրաստանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ […]

̰
Նոր մանրամասներ Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարից

10:50 31.08.2019

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ մանրամասներ հայտնելով Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարից: «Այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Նախնական տեղեկություններով՝ զոհվել է ՀՀ 2 քաղաքացի: Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և […]

̰
Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարից կա 19 տուժած և 2 զոհ

10:02 31.08.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Թբիլիսիի մերձակայքում (չմտած 5 կմ) վթարի է ենթարկվել։ Օգոստոսի 31-ին՝ ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: […]

̰
Հացավան գյուղի դաշտերում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ. հրդեհը մարվել է

09:20 31.08.2019

Օգոստոսի 30-ին՝ ժամը 21:49-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հացավան գյուղի դաշտերում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ըստ նախնական տեղեկության ժամը 23:36-ի դրությամբ այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ: […]

̰
Գյումրու «Դվին» ռեստորանից 20-ից ավելի հարսանքավոր տեղափոխվել է հիվանդանոց

08:25 31.08.2019

Երեկ՝ օգոստոսի 30-ին, 20-ից ավելի քաղաքացի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Գյումրու բժշկական կենտրոն: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նրանք Գյումրի քաղաքում գործող «Դվին» ռեստորանային համալիրում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության և, ըստ տեղեկությունների, ունեցել են սուր աղիքային թունավորում: Թունավորվածներից 6-ը երեխաներ են: Այս պահին դեպքի հանգամանքները պարզելու համար տեղում զբաղվում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները:

̰
Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ և 2 զոհ

08:13 31.08.2019

Այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Թբիլիսիի մերձակայքում (չմտած 5 կմ) վթարի է ենթարկվել։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ միկրոավտոբուսին է բախվել հանդիպակաց գոտի դուրս եկած վրացական համարանիշներով բեռնատար «Ֆորդ տրանզիտ»-ը։ Երկու կին տեղում զոհվել են, մնացածին տեղափոխել են հիվանդանոցներ։      

̰
Հացավան գյուղի դաշտերում բռնկված հրդեհը մեկուսացվել է

00:00 31.08.2019

Օգոստոսի 30-ին՝ ժամը 21:49-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հացավան գյուղի դաշտերում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:31-ին: Այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ: Կտրվի […]

̰
Աճառյան փողոցում միմյանց են բախվել 3 մեքենաներ. կա տուժած

23:50 30.08.2019

Օգոստոսի 30-ին՝ ժամը 16:37-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ […]

̰
Աղնջաձոր գյուղի մոտ բռնկված հրդեհը մարվել է

23:42 30.08.2019

Օգոստոսի 30-ին` ժամը 12:54-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղի հարակից  «Քարվանսարա» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության մեկ օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:54-ին, մարվել՝ 20:29-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:

̰
Կոտայքի մարզում Lexus-ի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

22:33 30.08.2019

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Lexus մակնիշի 85 PP 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել 50-55 տարեկան կին հետիոտնի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։  Փաստի […]

̰
Վթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ

21:37 30.08.2019

Օգոստոսի 30-ին` ժամը 17:28-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Երևան-Արմավիր հատվածի 27-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Սամվել Ա., […]

̰
Վիճաբանություն-ծեծկռտուք Լոռու մարզում` գյուղապետի ու նրա 2 որդիների մասնակցությամբ

21:31 30.08.2019

Ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 29-ին ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Լուսաղբյուր գյուղի բնակչի ահազանգի հիման վրա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը։ Այդ օրը ոստիկանության Սպիտակի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի 1-ին փողոում օգոստոսի 27-ին վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 56-ամյա Վաչիկ Ե.-ի և 34-ամյա Արամայիս Հ.-ի, Էդգար […]

̰
Լեհվազ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհը մարվել է

17:51 30.08.2019

Օգոստոսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է, ժամը 16:06-ին՝ մարվել: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ: Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 16:47-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում՝ խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 17 հա բուսածածկույթ:

̰
Աղնջաձոր գյուղին հարակից՝ «Քարվանսարա» կոչվող տարածքում, այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ

17:13 30.08.2019

Օգոստոսի 30-ին՝ ժամը 12:54-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղին հարակից՝ «Քարվանսարա» կոչվող տարածքում, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության մեկ օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Այրվում է մոտ 15 հա տարածք:

̰
ԱՄՆ-ին սպառնում է «Դորիան» հզոր մրրիկը

15:09 30.08.2019

«Դորիան» մրրիկը ձևավորվել է Ատլանտյան օվկիանոսում և շարժվում է դեպի Միացյալ Նահանգներ: Մինչ այդ, մրրիկը հարվածել է Պուերտո Ռիկոյին: ԱՄՆ-ում առաջին հարվածը կարող է սպառնալ Ֆլորիդային: Մասնագետները հաշվարկել են, որ մրրիկը կարող է հզորանալ՝ հասնելով 4-րդ աստիճանի: Այն այժմ 2-րդ աստիճանի ուժգնության է: Քամու արագությունը հասնում է ժամում 105 մղոնի, սակայն երբ 4-րդ աստիճանի հասնի, […]

̰
Թուրքիայում լողավազանում լողալուց հետո ռուս աղջիկն ընկել է կոմայի մեջ

14:34 30.08.2019

Թուրքիայի հյուրանոցներից մեկի լողավազանում լողանալուց հետո Մոսկվայից մի ուսանող ընկել է կոմայի մեջ: Այդ մասին հայտնում է РЕН ТВ-ն: 19-ամյա աղջիկը դիմակով էր լողանում լողավազանում, երբ սկսում է խեղդվել: Մայրը ենթադրել է, որ աղջիկը պարզապես լողում է, բայց ավելի ուշ նրան անգիտակից դուրս են հանել ջրից: Դժբախտ դեպքից հետո աղջկանը տեղափոխել են Ռուսաստան: Այժմ նա […]

̰
BACK_TO_TOP