08:11 30.08.2019
Օգոստոսի 29-ին` ժամը 14:40-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում գտնվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ, տրակտորը շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ Մհեր Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոպիտալացվել է Դիլիջանի […]
01:00 30.08.2019
Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 26-ին Ջրվեժում գործող «Էրզրում» ռեստորանային համալիրում անհայտ անձինք վիճաբանել են ռեստորանային համալիրի տնօրեն, 56-ամյա Ռաֆիկ Վ.-ի հետ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ծեծի ենթարկվելու հետևանքով Ռաֆիկ Վ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ նշված անձինք կոտրել են տնօրենի աշխատասենյակի ապակիները: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի […]
00:15 30.08.2019
Oգոստոսի 25–ին`ժամը 18:00-ի սահմաններում Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել։ Հնչած կրակոցներից մահացել է թաղային հեղինակություն համարվող 43-ամյա Համբարձում Առաքելյանը։ Հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել «Մաքս» սուպերմարկետի սեփականատեր Սահակ Վարդանյանը, իսկ դեպքից օրեր անց նաև նրա որդին՝ Յուրի Վարդանյանը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել […]
23:52 29.08.2019
Իսպանական Տեներիֆե քաղաքում 15 տարեկան անչափահասը զբոսաշրջիկների աչքի առաջ դանակահարել է իր ծնողներին և ժայռից թռել մոտ 15 մետր խորությամբ ձորը: Ծնողներին և տղային ծանր վիճակում հոսպիտալացրել են: Տղայի արաքի հստակ պատճառը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ նա հոգեկան խնդիրներ և անկայուն հոգեվիճակ ունի: Հիվանդանոցում վերահսկողություն է սահմանված: Տղան գտնվում է ոստիկանների հսկողության տակ:
23:22 29.08.2019
Օգոստսոի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Վրաստանի սահման-Վանաձոր ավտոճանապարհի Մ6 միջպետական ճանապարհի 26-րդ կմ հատվածում Ախթալա քաղաքի բնակիչ, 33-ամյա Իշխան Ա.-ն՝ իր վարած Mercedes մակնիշի 78 PO 800 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով վարորդ Իշխան Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
21:35 29.08.2019
Օգոստոսի 29-ին` ժամը 10:43-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արևիկ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արևիկ գյուղի 1/17 փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:09-ին, մարվել՝ ժամը 14:34-ին: Այրվել են […]
20:22 29.08.2019
Օգոստոսի 29-ին`ժամը 16:47-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 17 հա բուսածածկույթ: Ժամը 19:45-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից […]
20:01 29.08.2019
Օգոստոսի 28-ին՝ ժամը 08.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքթաթային հոդի հետին երեսի ջնջխված վերք ջլերի և անոթների վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 54-ամյա մի բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 08.40-ի սահմաններում, «Սևան» ՔԿՀ-ի հարակից դաշտում իր անվամբ գրանցված որսորդական […]
19:39 29.08.2019
Օգոստոսի 29-ին՝ ժամը 06:20-ին, վերսկսվել են օգոստոսի 28-ին՝ ժամը 18:09-ին, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի հարակից անտառում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Ժամը 18:10-ին հրդեհը մարվել է: Այրվել է մոտ 2 հա մացառուտ:
18:30 29.08.2019
ԱՄՆ-ում մահացել է ավտոարշավորդ Ջեսսի Քոմբսը, երբ փորձել է արագության ռեկորդ սահմանել ռեակտիվ մեքենայի վրա: Նա փորձել է զարգացնել ժամում 996 կիլոմետր և գերազանցել իր նախորդ ռեկորդը: Այս մասին գրում է Autoblog-ը: Քոմբսը 39 տարեկան էր: Հարազատները, մեկնաբանելով ողբերգությունը, նշել են, որ նա «լքեց այս երկիրը` ավելի արագ շարժվելով, քան պատմության մեջ ցանկացած այլ կին»: […]
17:02 29.08.2019
Օգոստոսի 28-ի երեկոյան` Մոսկվայի ժամանակով 20.06-ին, Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ վթարի հետևանքով տուժել է ՀՀ 2 քաղաքացի (1978թ., 1985թ.): Նրանք ուղևորվում էին Մոսկվա: «Նրանք հիմա Աշինսկի հիվանդանոցում են՝ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հիմա քննարկվում […]
09:12 29.08.2019
Օգոստոսի 29-ին՝ ժամը 00:59-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հոլոս Մ. ծնված 1992թ.) դուրս է եկել ճանապարհի […]
23:45 28.08.2019
Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզում տեղի ունեցած խարդախության փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 27-ին ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Արտաշատ քաղաքի բնակիչ, 48-ամյա Գայանե Հ.-ն և հայտնել, որ ինքն այցելել է Մարմարաշեն գյուղ՝ բախտ նայողի մոտ և նրան վճարել 10 000 դրամ: Ապա բախտագուշակը նրան հայտնել է, որ պետք է լրացուցիչ […]
21:39 28.08.2019
Oգոստոսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցի 18 հասցեում գործող «Պիցցա Է Վինո» արագ սննդի կետում վիճաբանություն է տեղի ունենում և որ սննդի կետի տնօրենի գլխին շիշ են կոտրել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, նշված սննդի […]
21:07 28.08.2019
Օգոստոսի 28-ին` ժամը 18:09-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղին հարակից անտառից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
18:49 28.08.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ օգոստոսի 27-ին, անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի տարածքային բաժիններից մեկում ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Դավիթ Հ.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը) հատկանիշներով: Պարզվել […]
16:40 28.08.2019
Օգոստոսի 27-ին՝ ժամը 19:32-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մուսալեռ տանող ճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի […]
16:15 28.08.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ կամ այսօր անհայտ անձը կամ անձինք կոտրել են Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող արագաչափ սարքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 28-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ծառայության ընթացքում նկատել են, որ Վարդենիս-Երևան ավտոճանապարհի Կարճաղբյուր գյուղի տարածքում տեղակայված արագաչափ տեսանկարահանող սարքը այրման և […]
14:03 28.08.2019
Ամերիկյան Ուեսթ Հելեն քաղաքում զինված տղամարդը փակվել է տանը և կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ: Այս մասին հաղորդել է Fox News -ը՝ հղում անելով ոստիկանական աղբյուրներին: Ոստիկանները փորձում են համոզել տղամարդուն, որ նա հանձնվի: Տան մոտ, որտեղ փակվել է զինված տղամարդը, 2 դիակ կա: Ոստիկանների ենթադրություններով՝ տանը միայն զինված տղամարդը չէ, նաև պատանդառված մարդ կա: […]
13:40 28.08.2019
Նովոսիբիրսկում շենքի պատերի ու ծածկերի փլուզման հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը: Լրատվամիջոցը հաղորդում է, որ կան զոհեր, սակայն վերջիններիս թիվը դեռ հնարավոր չէ հստակ նշել: Պարզ է միայն, որ առնվազն երկու մարդ մահացել է: Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել: Փլուզման մակերեսը կազմել է 350 քմ: Փլատակների տակ […]
13:25 28.08.2019
1-ին զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմը, համագործակցելով ԱԻ նախարարության աշխատակիցների հետ, մասնակցել է Կապանի տարածաշրջանում բռնկված հրդեհների մարման աշխատանքներին: Պահպանելով անվտանգության կանոնները, իրենց վստահված տարածքում զինծառայողները մեկուսացրել և կարճ ժամանակահատվածում ամբողջությամբ չեզոքացրել են հրդեհի օջախները:
13:08 28.08.2019
Օգոստոսի 28-ին՝ ժամը 06:30-ին, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ և երեք մարտական հաշվարկ: Ժամը 11:30-ի դրությամբ այրվում է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք: Ժամը 12:25-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 21 փրկարար, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության […]
11:34 28.08.2019
Օգոստոսի 27-ին` ժամը 21:45-ին, 911 ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի դիմաց այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:32-ին, մարվել՝ 22:55-ին: Այրվել են մոտ 500 քմ բուսածածկույթ, փայտե տնակ (մոտ […]
10:32 28.08.2019
Օգոստոսի 28-ին` ժամը 06:31-ին, 911 ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Գոռ Ի.) և «BMW» (վարորդ՝ Արթուր Բ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայում […]
10:10 28.08.2019
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07։50-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի բնակիչ Սերյոժա Թադևոսյանը իր վարած ՊԱԶ 672 մակնիշի 04 ՏՕ 172 […]
09:00 28.08.2019
Օգոստոսի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 250 քմ, 300 քմ, 1000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 2000 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ […]
08:09 28.08.2019
Օգոստոսի 24-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում գործող «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբում, հայտնում է Shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 05:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է, և լսվում են հայհոյանքներ: Ոստիկանները վիճաբանելու, միմյանց փոխադարձ հարվածներ հասցնելու, հայհոյելու և կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու […]