20:20 27.08.2019
Օգոստոսի 27-ին` ժամը 15:18-ին,«911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաքար գյուղի տարածքում՝ դաշտամիջյան հատվածում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաքար-Այգաբաց ավտոճանապարհի 2-րդ կմ-ի աջակողմյան հատվածում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:37-ին, մարվել՝ 17:12-ին: Այրվել է […]
20:17 27.08.2019
Օգոստոսի 26-ին` ժամը 17:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի գյուղում՝ հացատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 18:44-ին: Այրվել է տանը […]
20:00 27.08.2019
Եվրոպական տիեզերական գործակալության իտալացի տիեզերագնաց Լուկա Պարմիտանոն Ամազոնի մասշտաբային հրդեհը պատկերող լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներն արված են տիեզերքից: Պարմիտանոն դրանք հրապարակել է Twitter-ի իր էջում: «Ծուխ, որը երևում է հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից, տասնյակ վառվող օջախներ կան Ամազոնի անտառներում»,- գրել է նա: Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ խոշոր հրդեհ է բռնկվել Ամազոնի անտառներում, որոնք […]
19:18 27.08.2019
Օգոստոսի 27-ին՝ ժամը 11:59-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում այրվում է անտառածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Ժամը 17:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 4 մարտական հաշվարկ երկու օպերատիվ խումբ, 31 փրկարար ծառայող, փրկարարական ուժերի […]
19:07 27.08.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Լոռու մարզային վարչության և քննչական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ հսկայածավալ գործողությունների արդյունքում Վանաձոր քաղաքում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Վանաձոր քաղաքի բնակիչ, 58-ամյա Մարտին Ա.-ն: Լոռու մարզի ոստիկաններն […]
18:15 27.08.2019
ՀՀ ոստիկանությունը նոր տվյալներ է հաղորդել օգոստոսի 20-ին Գառնիի տաճարի հարակից ձորում տեղի ունեցած վթարի հետևանքներից: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 26-ին, ժամը 21.10-ի սահմաններում, վարորդը՝ 1984թ. ծնված Նորայր Լևոնյանը, Այրվածքաբանական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է: Նախաքննությունը շարունակվում է: Օգոստոսի 20-ին, ժամը 18.50-ին, ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդում է […]
18:04 27.08.2019
Հունաստանի հյուսիսում ներգաղթյալների տեղափոխող ամենագնացը կողաշրջվել է: Զոհվել է 6 ներգաղթյալ, ևս 10-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնում է Ekathimerini-ն: «6 ներգաղթյալ զոհվել է, իսկ 10-ը վնասվածքներ ստացել Հունաստանի հյուսիսում ամենագնացի կողաշրջվելու հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, ամենագնացում եղել է 16 մարդ, նրանցից 14-ը Պակիստանի և Եգիպտոսի քաղաքացիներ են: Ոստիկանության […]
17:40 27.08.2019
Օգոստոսի 26-ին Ազովի ծովում ոստիկանության աշխատակիցները փրկել են երիտասարդ կնոջ, որին ծովի ալիքները ափից 1 կմ հեռու էին քշել: Դեպքը տեղի է ունեցել Գենիչեսկի շրջանում: Ծովում պարեկություն իրականացնող ոստիկանները նկատել են փչովի ներքնակը: Շարժվելով դրա ուղղությամբ՝ նրանք օգնության կանչեր են լսել: Պարզվել է, որ ներքնակի վրա մի կին է եղել՝ ուժասպառ վիճակում: Խերսոնի նավահանգստի ոստիկանության […]
17:00 27.08.2019
Euronews-ը հայտնում է, որ հորդառատ անձրևները հեղեղել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի փողոցները: Երթևեկությունը խաթարված է մի քանի մայրուղում, ջրի հոսքը մեքենաներ է քշել: Մետրոն և օդանավակայանն աշխատում են ընդհատումներով: Նշվում է, որ Օդերևութաբանության պետական գործակալությունը հայտարարել է տագնապի «նարնջագույն» մակարդակ: Հորդառատ անձրևներից տուժել է Իսպանիայի 17 շրջաններից 14-ը: Հիդրոօթերևութաբանները նախազգուշացնում են, որ հորդառատ անձրևները կարող […]
15:52 27.08.2019
Հունաստանում անտառային լայնածավալ հրդեհի պատճառով, որը բռնկվել է հանգստյան օրերին, տարհանվում են մի քանի հարյուր զբոսաշրջիկներ: Այդ մասին հայտնում է BBC-ն: Հաղորդվում է, որ Սամոս կղզում հսկայական անտառային հրդեհ է բռնկվել: Հրդեհն արագ տարածվել է ուժեղ քամու և տաք, չոր պայմանների պատճառով: Նշվում է, որ անտառային հրդեհը մարելու համար ուղարկվել է մոտ 700 հրշեջ: Այնուամենայնիվ, […]
15:07 27.08.2019
Չեչնիայում մոր և քրոջ սպանության կասկածանքով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 17-ամյա աղջկա դեմ: Գործը հարուցվել է Շելկովսկի շրջանի Գրեբենսկայա գյուղի բնակչի դեմ: Հետաքննության համաձայն` օգոստոսի 23-ի գիշերը, վիճաբանության ժամանակ, կասկածյալը դանակի մի քանի հարված է հասցրել քրոջը, ինչպես նաև մորը, որը փորձում էր բարեխոսել ավագ դստեր համար: Աղջկա 27-ամյա քույրը և 53-ամյա մայրը […]
14:32 27.08.2019
Օգոստոսի 27-ին` ժամը 11:30-ին, Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին` ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:
10:56 27.08.2019
Օգոստոսի 27-ին՝ ժամը 09:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհերի ջրամբարի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի մակերեսը կազմում է մոտ 2 հա: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
10:46 27.08.2019
Օգոստոսի 24-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հազանգ է ստացվել, որ Արարատի Զոդի մոտ վիճաբանություն է, կրակոցի ձայներ են լսվում: Մեկնած օպերատիվ խմբին արարատցի 28-ամյա մի տղամարդ բանավոր հաղորդում է տվել, որ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի մի բակում անծանոթ անձինք, մեքենան արագ վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծեծել են իրեն, […]
23:41 26.08.2019
Օգոստոսի 26-ին՝ ժամը 06:00-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել էին: Այրվել է 31 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 30 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձոր» անտառտնտեսության մասնաճյուղի 15 աշխատակից, Գոմք գյուղի 5 բնակիչ: Ժամը 20:44-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարացվել են. սահմանվել է հերթապահություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
23:16 26.08.2019
Օգոստոսի 26-ին` ժամը 21:30-ի դրությամբ, հերթապահություն է իրականացնում ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին՝ ժամը 09:16-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Օգոստոսի 22-ին հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է […]
23:00 26.08.2019
Օգոստոսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:20-ի սահմաններում Սյունիքի մարզի Աճանան բնակավայրի բնակիչ, 51-ամյա Վալերիկ Ն.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 34 QL 316 համարանիշի ավտոմեքենայով Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակելի տան երկաթե դարպասին, կոտրել այն և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել տան բակում: […]
22:55 26.08.2019
Օգոստոսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 21:50-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում բախվել են Սևան քաղաքի բնակիչ 36-ամյա Արմեն Գ.-ի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Արման Ս.-ի վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել։ Mitsubishi Grandis-ի ուղևոր, Երևանի բնակիչ 31-ամյա Էլեն […]
22:07 26.08.2019
Օգոստոսի 26-ին` ժամը 10:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են թիվ N զորամասի 55 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 25 և «Զանգեզուր կենսոլորտային […]
19:44 26.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: 2019 թվականի օգոստոսի 23-ին` ժամը 19։45-ի սահմաններում, հիվանդանոցներից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Ձախ արմնկահոդ և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր» […]
19:00 26.08.2019
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարոն թույլ է տվել 7 նահանգներում ռազմական գործողություններ սկսել Ամազոնի անտառներում լայնամասշտաբ հրդեհների դեմ: Այդ մասին հայտնում է Reuters-ը: Բոլսոնարոն նաև հայտարարել է, որ ընդունում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի առաջարկն օդանավեր տրամադրելու և հրդեհաշիջման գործողություններին մասնագիտացված աջակցություն ցուցաբերելու համար: Այս պահին բրազիլական ռազմական ինքնաթիռները ջուր են լցնում այրվող անտառի վրա: Հրդեհները […]
18:57 26.08.2019
Իսպանիայի Մուրցիա նահանգի մերձափնյա հատվածում C-101 ինքնաթիռ է ընկել ծովը, օդաչուին հաջողվել է դուրս գալ, նրան փնտրում են: Դեպքը տեղի է ունեցել Մուրցիա նահանգի ափին: Սան Խավիերի քաղաքապետարանի ղեկավարը հաստատել է ինքնաթիռի վթարի մասին տեղեկատվությունը: Փրկարարական նավերն ուղարկվել են վթարի վայր: Դեպքի պատճառները պարզվում են: Ըստ Cadena SER ռադիոկայանի` ինքնաթիռը պատկանում է երկրի օդուժի ակադեմիային: […]
18:16 26.08.2019
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որոնց կից կատարել է հետևյալ գրառումը. «Կապան-Շիկահող-Մեղրի մայրուղու և Ներքին Հանդ տանող ճանապարհի խաչմերուկի մոտակայքում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ հրդեհն ընդգրկում է Կապանի անտառտնտեսության և Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքները։ Շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարությունների և մյուս պատասխանատու գերատեսչությունների մասնագետները, ինչպես մոտակա […]
18:09 26.08.2019
Սյունիքի անտառներում բռնկված հրդեհի դեմ պայքարում է մեկ հրշեջ մեքենա: Այս մասին կրկին տեղեկացնում է SOS հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը: Նա իր «Ֆեյսբուք» սոցիալական էջում տեսանյութ է հրապարակել՝ օգտատերերին խնդրելով տարածել այն և հասցնել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին: Հայկ Բարսեղյանը նշում է, որ անտառներին ամենամոտ քաղաքը Մեղրին է, բոլոր ռեսուրսները կարող են լինել Մեղրիից […]
18:06 26.08.2019
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ G7 երկրները ֆինանսական օգնություն կուղարկեն Ամազոնում հրդեհները մարելու համար: Նա նման հայտարարություն է արվել G7 գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունենում Ֆրանսիայում՝ Բիարիցում: Ըստ նրա խոսքերի` ֆինանսական օգնությունը կկազմի 20 մլն եվրո: Մակրոնն ընդգծել է. «Ամազոնի երկրներին առնվազն 20 մլն եվրո օգնությունը կուղարկենք անմիջապես»:
17:13 26.08.2019
Սյունիքի մարզի Շիկահող գյուղից դեպի Մեղրի տանող ճանապարհի գտնվող անտառներում հրդեհ է: Այս մասին ահազանգում է SOS հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանը: «Երկար նայելուց հետո հասկացա, որ շատ տխուր է վիճակը: Պետք են շատ, շատ, շատ մարդկային ռեսուրսներ, սարք ու սուրք, ու էս անտառները վռազ մարել է պետք, թե չէ էլ Հայաստանում անտառներ չենք ունենա: Խնդրում […]
16:51 26.08.2019
Քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Մասիվցի Անդիկի (Անդրանիկ Հարությունյան) սպանության մեջ մեղադրվող անձի նկատմամբ, որը ՌԴ Գրոզնի շրջանից է, հայտարարվել է հետախուզում։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասացին Քննչական կոմիտեի լրատվության բաժնից: Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է: Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի […]
14:43 26.08.2019
Օգոստոսի 25-ին`ժամը 17։35-ի սահմաններում, «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «մասնակի ջրահեղձություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այդ մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Մուղսեն Ֆահրաջի Մուհամադինն է։ Նրա կյանքը փրկել հաջողվել է: Գեղարքունիքի մարզի ոստիկանները պարզել են, որ նույն […]
14:14 26.08.2019
Ռիո դե Ժանեյրոյում ակտիվիստները երթի են դուրս եկել՝ բողոքելով Բոլսոնարոյի վարած բնապահպանական քաղաքականության դեմ:
13:23 26.08.2019
Կազբեգիում (Մցխեթի-Մթիանեթի տարածաշրջան)՝ վրաց-ռուսական սահմանից ոչ հեռու, օգոստոսին ձյուն Է տեղացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել Է Facebook սոցիալական ցանցի օգտատեր Նիկա Գոմիաշվիլին: Նա նաև հրապարակել Է տեսանյութ, որտեղ երևում են ձնածածկ լեռները: Տեսանյութին կից օգտատերը թողել է գրառում. «Ձմեռը եկավ օգոստոսին՝ 25.08.2019»: Թբիլիսիից մինչև Կազբեգի ավելի քան 153 կիլոմետր Է: Մեքենայով Կազբեգի […]