19:30 09.08.2019
Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Բրիտանական Կոլումբիայի նահանգում մոլեգնում են անտառային հրդեհները: Այս մասին հաղորդում է Укринформ-ը: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Օկանագան ջրվեժի և Օլիվեր քաղաքների միջև, և վերջին 24 ժամվա ընթացքում դրա տարածքը կրկնապատկվել է` հասնելով 15 քառ. կմ-ի: Չնայած այրվող տարածքը համեմատաբար փոքր է, մերձակայքում գտնվող ավելի քան 200 առանձնատների բնակիչներին հանձնարարվել […]
17:55 09.08.2019
Ս.թ. օգոստոսի 8-ին Բերձոր քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Ս. Ա-ն դիմել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, Բերձոր քաղաքի «Բերք» ՍՊԸ սուպերմարկետի հարակից տարածքից ՀՀ Տավուշի մարզի բնակիչ, 1997թ. ծնված Մ. Ք-ն առևանգել է իր քրոջը՝ Շուշիի շրջանի բնակչուհի, 2001թ. ծնված Օ. Ա-ին: ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային […]
17:43 09.08.2019
Oգոստոսի 9-ին՝ ժամը 15:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի օդանավակայանի տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
16:08 09.08.2019
Օգոստոսի 9-ին՝ ժամը 15:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 112 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Տեղազննման արդյունքում […]
14:50 09.08.2019
«Զվարթնոց» օդանավակայանից հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ուղեբեռում հայտնաբերել են լիցքավորված ատրճանակ։ «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից 2019թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 08։05-ի սահմաններում, Երևան-Փարիզ 1061 թռիչքով մեկնող ուղևորի ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել է «EKOL Special 99, 99մմ․ EU-1520760» տեսակի 6 փամփուշտներով լիցքավորված ատրճանակ։ Համաձայն սահմանված ընթացակարգի՝ կազմվել է համապատասխան արձանագրություն և ուղևորն ու […]
14:36 09.08.2019
Մեկ օրվա ընթացքում Կրասնոյարսկի երկրամասում անտառային հրդեհների տարածքը ավելացել է մոտ 50 հազար հեկտարով: Այս մասին հաղորդել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ըստ տեղի աղբյուրների` այսօրվա դրությամբ Կրասնոյարսկի հատվածում 118 անտառային հրդեհի օջախ կա, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 960 հազար հեկտար: Վերահսկվող գոտում է գտնվում 79 օջախ, որոնք կազմում են 940 հազար հեկտար: […]
14:10 09.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել նույն մարզի Արծվանիստ համայնքում. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արծվանիստ համայնքի ղեկավարը 2016թ. նոյեմբեր ամսից մինչև 2018թ. ամառն ընկած ժամանակահատվածում նույն համայնքի ջրագծի խողովակները ապամոնտաժել է՝ ՀՀ Գյուղատնտեսության […]
13:45 09.08.2019
Շվեդիայում ռուս-եվրոպական ExoMars-2020 առաքելության պարաշյուտային համակարգի փորձարկումներն անհաջող են անցել: Մարսյան կայանի դեսանտային մոդուլը վթարվել է վայրէջքի ժամանակ: Եվրոպական տիեզերական գործակալության մամուլի ծառայությունը առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունը: ՌԴ տիեզերական քաղաքականության ինստիտուտի ղեկավար Իվան Մոիսեևի խոսքերով` վթարը չի ազդի տիեզերական սարքի` հաջորդ տարի նախատեսվող թռիչքի ժամկետների վրա, քանի որ խնդիրները վերացնելու ժամանակ դեռ շատ կա: […]
12:18 09.08.2019
Օգոստոսի 9-ին Մոսկվայում հորդառատ անձրևներ կտեղան, իսկ որոշ շրջաններում սպասվում է ամրոպ և ուժեղ քամի, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ հիդրոմետ ծառայությանը: Նշվում է, որ քամու ուժգնությունը կհասնի 7-12 մետր/վայրկյանի, իսկ որոշ տեղերում` 18-23-ի: Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում հնարավորինս դուրս չգալ շինություններից, խուսափել զբոսանքի դուրս գալուց: Դրանից բացի, ԱԻՆ-ը խորհուրդ է […]
11:40 09.08.2019
Թուրքիայում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է NTV-ն: Նշվում է, որ էպիկետրոնը գտնվում է Ստամբուլից 600 կմ հեռավորության վրա՝ Դենիցլի քաղաքում: Օջախի խորությունը կազմել է 13 կմ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի մի շարք նահանգներում՝ Անթալիա, Մուղլա, Իսպարտա, Բուրդուր: Երկրաշարժի հետևանքով տուժել է 78 մարդ: Այն նաև վնաս է հասցրել նահանգի օդանավակայանին, փլվել […]
11:25 09.08.2019
Օգոստոսի 8-ին՝ ժամը 11:30-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ աջ ծնկի սրունքաթաթային հոդի շրջանի վնասվածքի ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Կուրթան գյուղի 9-ամյա բնակչուհի: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից: Նույն օրը կամովին ոստիկանություն է ներկայացել մի բնակիչ և խոստովանել, որ որսորդական հրացանից 1 անգամ կրակել է շան ուղղությամբ և միամիտ դիպել հարևանությամբ բնակվող երեխայի ոտքին: […]
08:07 09.08.2019
Oգոստոսի 8-ին`ժամը 15:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժ.16:40-ին, մարվել՝ ժ.16:45-ին: Պառավաքար գյուղի 9-րդ փողոցում այրվել է տներից մեկի տանիքը՝ մոտ 20 քմ և բակում խոտածածկույթ՝ 2500 քմ:
00:02 09.08.2019
Օգոստոսի 8-ին՝ ժամը 15:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում «Ըլնքար ձոր» կոչվող հանդամասում այրվում են մեղվափեթակներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:55-ին, մարվել՝ 18:00-ին: Պարզվել է, որ այրվել է 14 հա խոտածածկ տարածք, 30 մեղվափեթակներ (15-ը՝ մասամբ), 100 խնձորենի, 30 դեղձենի, 6 […]
23:30 08.08.2019
Ողբերգական դեպք է գրանցվել Պերուի Կուսկո քաղաքում: Մեյբետ Էսպինոս և Հեկտոր Վիդալ սիրահարված զույգը վերադառնալիս է եղել երիտասարդական ակումբից: Նրանք կանգնել են կամրջի վրա, հետո սկսել են համբուրվել: Մեյբետը նստել է կամրջի արգելապատնեշի վրա, ոտքերով գրկել Հեկտորին: Քիչ անց զույգը կորցրել է հավասարակշռությունը: Մեյբետը շրջվել է՝ իր հետ ներքև տանելով Հեկտորին: Վերջին պահին նրանք փորձել […]
21:24 08.08.2019
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan-ը, Կիևյան 1 հասցեում գտնվող «Տաշիր պիցցա»-ի հարևանությամբ գտնվող հինավուրց ծառն արմատախիլ է եղել և տապալվել։ Արդյունքում վնասվել է «Տաշիր պիցցա»-ի դիմաց կայանված Nissan Tiida մակնիշի 96 MF 966 համարանիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և դեպքի մասին տեղեկությունը փոխանցել Արաբկիր վարչական […]
20:07 08.08.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել: Հրդեհն ընդգրկել է շուրջ 8000 քմ տարածք։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Շուրջ 2 ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում կրակը մեկուսացվել է, և մարման ուղղությամբ […]
19:51 08.08.2019
Կանադայի ոստիկանությունը հայտնաբերել է 2 դեռահասների մարմինները, որոնք հետախուզվում էին Բրիտանական Կոլումբիայում 3 անձանց սպանության գործով: Այս մասին հայտնում է CBC-ը: 12-ամյա Կամա Մակլեոդին և Բրայեր Շմեգելսկուն կասկածում էին 2 զբոսաշրջիկների ու Բրիտանական Կոլումբիայի համալսարանի դասախոսի սպանության մեջ: Կասկածյալներին փնտրում էին ավելի քան 2 շաբաթ: Նախօրեին՝ առավոտյան, ոստիկանները հայտնաբերել են կասկածյալների դիերը:
19:22 08.08.2019
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և Աբովյանի հրշեջ-փրկարարները պայքարում են Կոտայքի մարզում բռնկված խոշոր հրդեհի տարածման դեմ, հայտնում է Shamshyan-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի անկյուններից են պայքարում կրակի դեմ: Երևանի Արաբկիրի հրշեջներն այս պահին պայքարում են Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան պարիսպների […]
19:07 08.08.2019
Հուլիսի 24-ին կործանված ադրբեջանական ռազմաօդային ուժերի «ՄիԳ-29» օդանավի որոնողական աշխատանքներին կմիանան ռուսաստանցի մասնագետները: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցներին: Երկու շաբաթ առաջ, ըստ պաշտոնական վարկածի՝ ուսումնավարժական թռիչքների ժամանակ, օդանավի հետ կապը հանկարծակի կորել է, այն անհետացել է ռադարներից և ենթադրվում է, որ ընկել է Կասպից ծովը: Հաղորդվում է, որ օդանավն ու օդաչուին […]
18:47 08.08.2019
ԱՄՆ Ուիլոոու-Գրոուվ քաղաքի բնակելի տներից մեկի բակում ինքնաթիռ է ընկել, ինչի հետևանքով կան զոհեր, հայտնում է ТАСС-ը: Պատահարը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի հարավ-արևելքում: Ինքնաթիռն օդ է բարձրացել Ֆիլադելֆիայի օդանավակայանից: Հաղորդվում է, որ զոհվել է 3 մարդ: Բակում գտնվողներից ոչ ոք չի տուժել:
17:45 08.08.2019
Թուրքիայի հարավ-արևմուտքում` Դենիզլի նահանգում, 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, գրում է Daily Sabah-ը: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Բոզկուրտ շրջանում: Առաջին ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 17։25-ին: Րոպեներ անց երկրորդն է գրանցվել` 4.2 մագնիտուդ ուժգնությամբ: Բոզկուրտի քաղաքապետ Բիրսեն Ջելիկը հայտնել է տուժածների մասին: Զոհեր չկան: Մի քանի շենք վնասվել է: Դենիզլիի շրջանից բժիշկների խումբ է ուղևորվել […]
17:20 08.08.2019
Ղրղըզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության զորքերի և երկրի նախկին ղեկավար Ալմազբեկ Աթամբաևի՝ Կոյ -Տաշ գյուղում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է 79 մարդ, գրում է «Ինտերֆաքս»-ը: Ղրղըզստանի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ օգոստոսի 7-ին օգնություն է ցուցաբերվել 52 մարդու, իսկ օգոստոսի 8-ին՝ 27 մարդու՝ ներառյալ հատուկջոկատայիններին: Ընդհանուր առմամբ տուժածների թիվը կազմել է 79 […]
15:58 08.08.2019
Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը:
14:33 08.08.2019
Կարմիր բլուրում գերեզմանները պղծելու կասկածանքով կին է բերման ենթարկվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից: Մեզ հետ զրույցում նշեցին, որ դեպքի մանրամասները պարզվում են: Հիշեցնենք, որ օրեր առաջ պղծվել էին Կարմիր բլուրի գերեզմանատան շիրիմները:
14:13 08.08.2019
Այսօր դատարանը հաստատել է Ռ.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Ռ.Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելուն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի […]
12:52 08.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 25-ին՝ ժամը 13:25-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, մուտք գործելով Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գործող հանրախանութ, հափշտակել է կանացի կոսմետիկ մատիտների հավաքածու՝ նշված հանրախանութին պատճառելով զգալի […]
12:39 08.08.2019
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan-ը։ Երեկ՝ ժամը 14։30-ի սահմաններում, Շենգավիթի վարչական շրջանի բնակիչ 37-ամյա Սուրեն Կ․-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել է, որ օգոստոսի 5-ի ժամը 10։30-ից մինչև օգոստոսի 7-ի ժամը 10։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Չեխովի փողոցի բնակիչ 43-ամյա Անդրեյ Ս․-ի բնակարանը, մտել ներս, […]